Օրվա լրահոսը
Խնդիրը միայն կրթական համակարգը չէ
Բաց նամակ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին «Կրթություն-2015» համաժողովին Ձեր ուղերձը, որը հրապարակվել է «Առավոտ» թերթում՝ 12.06.07-ին, ընթերցելուց հետո սկսեցի տարակուսել, մտատանջվել. մի՞թե կրթական համակարգի բարեփոխումները այնքան հետ են մնացել հասարակության զարգացման պահանջներից ու ընթացքից, որ կրթական համակարգը դեռեւս չի կարողանում ազատվել համատարած կոռուպցիայից, ինչպես Դուք նշում եք ուղերձում. «Հաջորդ գլխավոր խնդիրը կրթության համակարգում
«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Հավաստիացնում է «Միսս Հայաստան-2006» մրցույթի մասնակից Մարինա Կարապետյանը Հայտնի է, որ մինչեւ սեպտեմբերի 7-ը «Միսս Հայաստան» գործակալությունը հավաքագրում է հայուհիների՝ «Միսս Հայաստան-2007» մրցույթին մասնակցելու նպատակով: Հետո կանցկացվի կաստինգ, որն էլ կորոշի կայանալիք մրցույթի մասնակիցներին, որոնք շուրջ մեկամսյա պարապմունքներ կանցկացնեն, իսկ բուն մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում: «Առավոտը» զրուցեց «Միսս Հայաստան-2006» մրցույթի մասնակից Մարինա Կարապետյանի
Տնօրենը պատասխանում է
Թիվ 175 դպրոցում կրքերը դեռ չեն հանդարտվել «Առավոտի» 16.08.07 թ. «Դպրոցի տնօրենը դիմել է դատարան» հոդվածում նշվում է, որ Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, իրեն զրպարտելու համար դպրոցի պահակ Ռիմա Սուքիասյանին եւ նախկին ուսուցչուհի Լենա Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԺ ԻՐԱՎՈՒՆՔ
«Առավոտի» նամակագիրները դժվար օրեր են ապրում Օգոստոսին, երբ պետական այրերն իրենց հանգիստն են անցկացնում արտերկրի թանկարժեք հանգստավայրերում, «Առավոտում» քաղաքացիների հոսքը չի դադարում: Օգոստոսի 1-20-ն ընկած հատվածում ստացվել է 45 նամակ, որոնք վերաբերում էին նրանց իրավունքների ոտնահարմանը: 45-ից 32-ը մարզերի բնակիչներ են, 1-ը՝ դատապարտյալ, մի նամակ էլ ստացվել է հասարակական կազմակերպությունից: Նկատենք, որ ստացված բոլոր նամակները
Ժանտախտի համաճարակ՝ Հայաստանում
Գյուղացիների հաշվարկներով՝ Տավուշի եւ Լոռվա մարզերում արդեն մոտ 50 խոզ է սատկել՝ աֆրիկյան ժանտախտից: Արդեն 1 ամսից ավելի է՝ Հայաստանի անասնապահներն ու անասնաբույժները խուճապի մեջ են: Հարեւան Վրաստանում աֆրիկյան ժանտախտի վարակ էր տարածված, ու վտանգը մեծ էր, որ այն կներթափանցի նաեւ մեր երկիր: Վտանգի մտավախությունն ունենալով հանդերձ՝ Հայաստանում չկարողացան կանխարգելիչ միջոցառումներն այնպես ձեռնարկել, որ մեր
ՀԱՑՆ ԷԼԻ Է ԹԱՆԿԱՆԱԼՈՒ
Չնայած օր օրի հացի գինը բարձրանում է, բայց թե՛ ցորեն ներկրողները, թե՛ հաց արտադրողները վստահեցնում են, որ իրենք շահույթ չեն ստանում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում հացը թանկացավ 20-30 դրամով: Օրինակ՝ 500 գրամ քաշով մատնաքաշը 130-ից դարձավ 150 դրամ, ռուսական 400 գրամանոց սեւ հացը նախկին 150 դրամի փոխարեն այսօր վաճառվում է 170-180 դրամով: Նույն
Դատում են քաղաքապետի եղբորը
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը մեղադրվում է մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ գնելու մեջ: Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերած եւ վերջինիս առքուվաճառքով զբաղված մի խումբ անձանց դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից վերջերս հարուցված քրեական գործի քննությունը: Այն արտասովոր էր նրանով, որ գլխավոր հերոսները բավականին ճոխ
ՕՐԵՆՍԴԻՐՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ
Օրենսդիրներն օրենքը շրջանցողներից մեկն են Չնայած այն բանին, որ ՀՀ խորհրդարանը, իրօրենսդիրներով հանդերձ, այս օրերին պաշտոնապես արձակուրդում է գտնվում, հայրենի օրենսդիրները, բացի արտերկրում հանգստանալուց, մայրաքաղաքի ամենատարբեր հատվածներում ու օբյեկտներում «ռազբորկաներ» անելուց զատ՝ նաեւ «օբյեկտաշինությամբ» են զբաղված: Եվս մեկ անգամ գործարար-պատգամավորների համար մեջբերենք ՀՀ Սահմանադրության հոդված 65-ը՝ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական
«ՄԵՏԵԼԻՑՅԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսկ իշխանությունը, բանակցությունների մասնակիցներից մեկի ասելով, խուճապի մեջ է Հուլիսի վերջին տասնօրյակում «Մետելիցա» սրճարանում ընդդիմադիր մի քանի կուսակցությունների առաջնորդների՝ Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արթուր Բաղդասարյանի, Արարատ Զուրաբյանի, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Մանուչարյանի մասնակցությամբ 2008թ. նախագահական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու շուրջ սկիզբ առած բանակցությունները շարունակվում են: Սա այն
ԲԱՐԳԱՎԱՃ ՏՈՆԱՎԱՃԱՌ
ՀՀ ոստիկանությունը նախորդ գիշեր «Տրիումֆ» բար-ռեստորանի առջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին իրարամերժ բացատրություններ տվեց: Մեկ օրվա ընթացքում նախ ժխտել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, ապա հայտարարել, թե կռվողները դեռահասներ էին: Եթե ընդունենք, որ կատաղի ծեծկռտուքի մասնակիցները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ անդամ, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները դեռահասներ են,
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ
Թանգարանի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, կոլեկցիոներ, նկարիչ, դերասան, բանաստեղծ եւ գորգագետ Մարկոս Գրիգորյանը վախենում է, որ իրենից հետո թանգարանի ցուցանմուշները կհայտնվեն Վերնիսաժում: «Գլխիս վերքը կարել են, շուտով կլավանա, բայց է՛ս վերքն է, որ չի լավանում, չի անցնում»,- ցույց տալով սիրտը՝ ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնում պառկած Մարկոս Գրիգորյանը: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ի լույս
Հայաստանյան գիշերահավասար
Շարունակություն 3. Ինչի՞ց սկսել Էս հարցին ողորմածիկ Վլադիմիր Իլյիչը իր ժամանակին շատ հստակ ու տեղին պատասխան է տվել. «Համառուսաստանյան քաղաքական լրագրից»: Խոսքն, անշուշտ, հասկացաք՝ հեղափոխությանն է վերաբերում: Որի անհրաժեշտությունը, ոնց որ տեսնում եք, մեր դռանն է չոքել: Ու, ոնց որ թե՝ անխուսափելի է այլեւս: Կամ՝ որպես իշխանափոխություն, կամ՝ դրանից հետո: Որպես դրա հետեւանք: Ու էդ
ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ» ՔԱՂԱՔԸ
Դրանց արդյունքները հաստատում են, որ հայտնաբերվածը, իրոք, Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքն է: Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, «Երկիր» միության ու ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը օգոստոսի 2-ից վերսկսել է մ.թ.ա. առաջին դարում Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55 թթ.) կողմից Արցախում հիմնադրած քաղաքի պեղումները: Արշավախմբի ղեկավարն է
Աստղադիտարանի վարկանիշը բարձրացա՞վ
Աստղագետների միջազգային համաժողովի շնորհիվ Օգոստոսի 20-ին բացված JENAM (Jonit Europian and National Astronomy meeting) համաժողովը, որին մասնակցում են 300 հոգի՝ շուրջ 37 երկրներից, շարունակվելու է մինչեւ օգոստոսի 24-ը: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, JENAM-ի տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը «Առավոտին» երեկ հայտնեց, որ համաժողովի հիմնական կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանն ու Երեւանի պետական համալսարանը: Ա. Միքայելյանը հիշեցրեց,
ԲՌՆԱՐԱՐՔ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԵՏՈ
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու ակցիան շարունակվելու է Երեկ «Երեւան» հյուրանոցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանդիպեցին լրագրողների հետ: Առիթը՝ օգոստոսի 18-ին Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ իրավապաշտպանների եւ ոստիկանների միջեւ միջադեպն էր: Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանները փորձում էին խոչընդոտել ի պաշտպանություն քաղբանտարկյալների թռուցիկների տարածումը: Զ. Փոստանջյանի ներկայացմամբ՝ կատարվածը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում
Նմանակում էր ուկրաինական օղուն
«Սալեքս գրուպը» կրկին տուգանվեց «Մի 6 ամիս առաջ 200 հատ «Ուկրաինսկայա վոդկա» լոգոտիպով պիտակներ ենք տպել, երեւի սխալմամբ էդ պիտակներով օղին շուկա է հանվել: Շատ շնորհակալ կլինենք, եթե չտուգանեք մեզ դրա համար»,- երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն այսպես համոզում էր հանձնաժողովի անդամներին, որ ուկրաինական օղու ապրանքանիշին նմանեցված
ՀԵՐՈՅԱՆԻՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՇՈՒՏ ՄՈՌԱՑԱՆ
Պարզվեց, որ Աշոտ Ղահրամանյանը «ստրոգի» մարզպետ է Երբ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն ազատվեց իր պաշտոնից, մարզի գրեթե բոլոր գյուղապետերն ու նրա աշխատակիցները բառացիորեն սգում էին նրա հեռացումը՝ ասելով, որ Արմավիրն առանց նրա չեն պատկերացնում: Սակայն առայժմ ամիսներ են անցել մարզպետի փոփոխությունից, եւ գյուղապետերը ոչ միայն Արմավիրը շատ էլ լավ պատկերացնում են առանց Հերոյանի, այլեւ հիմա
ՕԵԿ-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ՇԱՏ ԱԿՏԻՎ
Երեկ «Հայացք» ակումբում ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսուհետ եւս լինելու է «շատ ակտիվ» եւ նախապատրաստվելու է նախագահական ընտրություններին: Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը, չնայած իր փոքրաթիվ (8 մարդ) պատգամավորական խմբակցությանը, արդեն 2 օրենսդրական նախաձեռնություն ունի: Նախագահական ընտրությունների մասով տիկին Բիշարյանը չթաքցրեց. «ՕԵԿ-ը մասնակցելու է, ակտիվ
Գյուղապետն ինքնապաշտպանվում է
Նաեւ՝ ոստիկանների օժանդակությամբ Կիրակի օրը Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Առաջադրված էր հինգ թեկնածու, այդ թվում՝ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը վայելող եւ գործող գյուղապետ Սերգեյ Գեղամյանը, որը չորրորդ անգամ էր առաջադրվել որպես թեկնածու, եւ 4 այլ անկուսակցականներ՝ Գագիկ Թամրազյանը, Զոհրակ Լեւոնյանը, Սարգիս Ռաշիդյանը
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՃՈՒՅՔՈՎ
Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք պատգամավորի ընտրությունից առաջ թե՛ փող է բաժանվում եւ թե՛ անձնագրեր են հավաքվում: Այս ամռանը Թալինի, Արագածոտնի եւ Արմավիրի մեկ տասնյակից ավելի գյուղերի եւ նույն տարածքի մի քանի փոքր քաղաքների բնակիչները կրկին ապրում են ընտրություններով։ Առաջիկա կիրակի օրը կայանալիք թիվ 15 ընտրատարածքի պատգամավորի «երկրորդ» ընտրությունը պետական բյուջեից կպահանջի եւս 22 միլիոն
«ՄԵՏԵԼԻՑՅԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսկ իշխանությունը, բանակցությունների մասնակիցներից մեկի ասելով, խուճապի մեջ է Հուլիսի վերջին տասնօրյակում «Մետելիցա» սրճարանում ընդդիմադիր մի քանի կուսակցությունների առաջնորդների՝ Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արթուր Բաղդասարյանի, Արարատ Զուրաբյանի, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Մանուչարյանի մասնակցությամբ 2008թ. նախագահական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու շուրջ սկիզբ առած բանակցությունները շարունակվում են: Սա այն
ԿԱՆԳԱՌ՝ ԵՐԿՈՒ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան-Թալին ճանապարհին հասարակական զուգարանի վերածված ավտոբուսային չգործող կանգառները վերջապես մի կիրառում գտան. դրանք «հյուրընկալել» են թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության հիմնական թեկնածուների՝ Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի նախընտրական պաստառները: Կարդացեք՝
Համահայկական բացթողումներ
Այս օրերին ի լուր աշխարհի շեփորում ենք, թե Համահայկական խաղերը կազմակերպվել եւ ընթանում են ամենաբարձր մակարդակով: Դա որոշ վերապահումներով իրականությունից հեռու չէ: Սակայն կան բաներ, որոնք իսկապես ստվերում են մարզական այս իրադարձության կարեւորությունը: Ծեծկռտուք Բասկետբոլի տղամարդկանց «Երեւան»-«Կահիրե» հանդիպման ժամանակ հյուրընկալող թիմի մարզիկները ինչ-ինչ պատճառով իսկական ծեծկռտուք են սարքել, որի արդյունքում երեք հոգի մարմնական վնասվածք է
ՈՐՊԵՍԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՊՎԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին: Գագիկ Ծառուկյանը նրանց հրավիրել էր՝ ծանոթանալու համաշխարհային կոմիտեի ապագա աշխատանքներին եւ իր ունեցած հնարավորությունների սահմանում աջակցելու, որպեսզի Համահայկական հաջորդ խաղերը լինեն ավելի կազմակերպված ու անցնեն ավելի բարձր մակարդակով: Ողջունելով հյուրերին՝ ՀԱՕԿ-ի նախագահը Խաղերի անցկացումը կարեւորեց ինչպես աշխարհով մեկ սփռված հայության, հատկապես՝ երիտասարդների միավորման, այնպես
«Բրեմենյան» երաժիշտները հանգրվանել են Երեւանում
Մայրաքաղաքի բացօթյա սրճարաններից շատերն ամռան ամիսներին իրենց այցելուներին առաջարկում են բազմաոճ երաժշտություն՝ կենդանի կատարմամբ: Հաճախ հանդիպող անճաշակ եւ անորակ երաժշտության կողքին երբեմն հանդիպում են նաեւ ճաշակովները: Խոսքն այս դեպքում «Սանտա ֆե» խմբի երաժիշտների մասին է, ովքեր արդեն մի քանի տարի աշխատելով Օպերային հարող սրճարաններից մեկում՝ իրենց բազմաոճ ծրագրով գրավում են անգամ փողոցի այցելուների ուշադրությունը: Նրանք
ՓԱԿՈՒՂԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԽՆԴԻՐԸ ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի կառուցումը երկրի մշակութային քաղաքականության առաջնահերթ եւ լուծելի խնդիրներից է: Երեկվա «Առավոտում» տպագրված Պուշկինի այգու հարեւանությամբ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնին հատկացված տարածքի հանդեպ ոտնձգությունների առիթով քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչություններից ստացված պարզաբանումներից, փաստորեն, ստացվում է հետեւյալ պատկերը. կառավարությունը՝ հոբելյանական հանձնաժողովը, հանձին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի, մասնակցությամբ ընդգրկված մյուս
Տեսչությունն ամոթանք է տալիս.
Western Union-ը հաճախորդների հետ «շփվում» է տառասխալներով «Առավոտին» է դիմել Քնարիկ Հոխանյանը: Նա տարակուսանք է հայտնել Western Union դրամական փոխանցումների համակարգի մասին պատմող «քարոզչաթերթիկների» վերաբերյալ: Նամակագիրը, որը գործի բերումով հաճախակի օգտվում է բանկային ծառայություններից՝ բանկերից մեկի (անունը չենք նշում հակագովազդ չանելու համար) Խորհրդային մասնաճյուղի սպասասրահից վերցրել է Western Union-ը ներկայացնող թերթիկներից մեկը ու զարմացել այնտեղ
ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՐՎԱԾ ՏՈՒՆԸ՝ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
Այս հարցով Արշակ Սադոյանը չի պատրաստվում դիմել Կոնդոլիզա Ռայսին Այգեստան 7/18 վիճահարույց տանը «Առավոտն» անդրադարձել է անցյալ տարվա նոյեմբերին: Խնդիրն առնչվում էր հայտնի քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի հանգուցյալ եղբորը՝ Հաբելին պատկանող սեփականությանը: Օրեր առաջ տեղեկացանք, որ դատական գործը դեռ շարունակվում է: Գործը գտնվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում, արգելանքի տակ էր դրված տունը: Մինչդեռ Արշակ
«Գազի ճգնաժամ չենք ունենա»
Հավաստիացնում է «ՀայՌուսգազարդը», չնայած որ մոտ մեկ շաբաթ մայրաքաղաքում արդեն իսկ գազի ճգնաժամ է: Արդեն 3-րդ օրն է՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում բնական գազ չի մատակարարվում: Բնակիչները, ինչպես նաեւ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ ու գազալցակայաններ մնացել են առանց գազի: Շատ երթուղային տաքսիներ նույնպես փաստի առաջ են կանգնել ու գազ չունենալու պատճառով գիծ չեն մտնում եւ ուղեւորներին չեն
ՈՒՏՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱԾ ՍԵՎ ՀԱՑ՝ ԴԻԵՏԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ
Մեր երկրում հացի բաղադրության անվտանգությունը երաշխավորված չէ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվելն ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Այդ ոլորտի շահութաբերությունը պայմանավորված է հիմնականում նրանով, որ ազգաբնակչության առողջության համար ամենակարեւոր համարվող՝ հացի շուկան մեր երկրում բարձիթողի վիճակում է. վաճառվող հացի ո՛չ քաշն է ստուգվում, ո՛չ որակը, ո՛չ էլ բաղադրությունը: Շուկայում այնպիսի անհայտ ծագման հացեր են հանդիպում, որոնք արտադրվում են