Օրվա լրահոսը
Գյուղնախարարությունը պատասխանում է
Ի պատասխան երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից հայտարարված նկատողությանը, գյուղնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. Գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության համար անհրաժեշտ վակցինաների ձեռքբերման նպատակով պետական գնումների գործակալության կողմից հայտարարվում է պարբերական մրցույթ: 2010-ի հունվարի 13-ին անցկացված հերթական մրցույթի ժամանակ մասնակից կազմակերպություններից միայն մեկն է՝ «Բիոունիվերսալը» հայտ ներկայացրել դաբաղ հիվանդության պատվաստանյութ ձեռք բերելու համար:
ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑԻՆ ՀԱՇՏՎԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Վերջին 10 տարում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ 3 անգամ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ ինչպես երեկ՝ նույնպես արժանացել հավանության: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ քննարկեց եւ ընդունեց 252-րդ բանաձեւը, որը երկրի նախագահին կոչ է անում ամենամյա ուղերձում 1,5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնորոշել որպես ցեղասպանություն: Ընդհանուր առմամբ՝ սա 30
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԻ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող բանաձեւի քննարկմանը՝ կարծիք էր հայտնել, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն իրեն սպառել է դեռ այն բանից հետո, «երբ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Ցեղասպանության պատմական փաստը»: Tert.am-ի մատուցմամբ՝
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՇԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Եվ իմ Նահապետն ասաց. Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա մի այլ տարբերակ,- շարունակեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու կյանքում ես, պիտի ապրես այնպես, որ Աստված կամ
Միակը լինելու համաճարակի հետեւանք
Այսպես է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը մեկնաբանում այն պնդումը, թե ընդդիմություն է միայն ՀԱԿ-ը: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն օրերս ՀՀԿ մի պատգամավորի հետ բանավեճի ընթացքում ասել էր. «Խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր չկա, դուք ձեզ համար ընդդիմություն եք ստեղծել»: Հետո լրագրողի հարցին, թե ո՞ւմ է համարում ստեղծված ընդդիմություն՝ պատասխանել էր. «Բոլորի՛ն: Հայ ազգային կոնգրեսից
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈ՞Ր ԲԱՆ Է ՄՈԳՈՆԵԼ
Ըստ որոշ տեղեկությունների՝ եթե հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեն խորհրդարանի վավերացմանը, ապա դրանցում կներառվեն հավելյալ մեկնաբանություններ: Երեկ ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանում իր աղբյուրները, փոխանցել է, որ եթե 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ուղարկվեն Թուրքիայի ազգային մեծ ժողով, ապա նրանք կհաստատվեն միայն Անկարայի կողմից լրացուցիչ մեկնաբանություններով: Ընդ որում, թուրքական խորհրդարանի աղբյուրը շեշտել է, թե
«ՀՀՇ-Ն ԷԼ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԱՐԴԱՐ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵԼ»
Հիշեցնում է ՀՀՇ վարչության նախկին անդամը «Ես կգնամ այն հանրահավաքին, այն իրադարձությանը եւ ամենաակտիվ մասնակցությունը կունենամ, որը բերում է իրական երաշխիքներով փոփոխությունների գաղափար»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքներին, ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա հիշեցնում է, որ ինքը ժամանակին նման ծրագիր առաջարկել է՝ «Առավոտի» միջոցով, եւ դա, պարզվում է,
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԷԼԻ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ Է
Թուրքական «Zaman» օրաթերթը երեկ հարցազրույց է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: «Ցեղասպանությունը» պետք է թողնել պատմաբաններին» վերնագրված հարցազրույցում նրան են վերագրվել հետեւյալ պնդումները. «Պատմությունը պետք է թողնել պատմությանը: Թող այն պատմաբանները մեկնաբանեն»: ՀՖՖ նախագահը հաստատելով, որ «Զամանին» հարցազրույց է տվել՝ հայկական մի քանի կայքերի պարզաբանել է, թե ինքը չի ասել, որ պատմությամբ
Մարտի 4
ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
(Սկիզբը՝ նախորդ համարում) Հիմք ընդունելով «Շամիրամ» գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում, բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել «Շամիրամի բարդույթ»: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝
Իրական երջանկությունը «գալիս» է 74 տարեկանում Գերմանացի եւ ամերիկացի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից արեւմտյան հասարակության մեջ մարդը դառնում է կատարելապես երջանիկ՝ 74 տարեկան հասակում: Պարզվել է, որ եվրոպացիների մեծամասնությունը սկսում է կորցնել երջանկության զգացումը 15 տարեկանից, եւ այդ գործընթացը շարունակվում է ընդհուպ մինչեւ 40 տարեկանը: Այս տարիքը համարվում է ճգնաժամային, քանի
Բլուլը պրոպոգանդելու խնդիր կա
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասեր երիտասարդներին համախմբել էին բլուլահար Նորայր Քարտաշյանի վարպետության դասերը: Պարոն Քարտաշյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ բլուլը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ունեցել՝ փող, սրինգ. «Սա պարզ գործիք է. ուղիղ փողի միջոցով դու ես ստանում ձայնը… Բլուլը մեր առաջին հայկական գործիքներից է: Այս նվագարանն ընդունված էր հատկապես հովիվների շրջանում եւ կիրառվում
ՏԱՐԻՆ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎԵԼ
Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը (նախորդի հետ համեմատած՝ մեկ աստիճան ցածր): Իսկ լավագույն տասնյակը կազմել են հետեւյալ երկրները՝ 1 Իսպանիա 2. Բրազիլիա 3. Հոլանդիա 4. Իտալիա 5. Գերմանիա 6. Պորտուգալիա 7. Ֆրանսիա 8. Անգլիա 9. Արգենտինա 10. Հունաստան:
«Տուժող» ոստիկանները կալանավորվել են
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ճանապարհային ոստիկանության 4 տեսուչների նկատմամբ: Նրանցից 2-ին Կենտրոնի ոստիկանությունը ճանաչել էր որպես տուժող: Իսկ 2 երիտասարդների մեղադրանք էր առաջադրվել ոստիկանների նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում 2009 թ. հունիսի 27-ին հարուցվել էր քրեական
ՎԱՆԿՈՒՎԵՐ. ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Վանկուվերի մրցասպարեզներից շատերը օլիմպիական խաղերի մասնակիցների բնութագրմամբ մարզիկների համար մահապարտների կամ ինքնասպանների փորձադաշտ էին: Այդ մասին լրատավամիջոցներում բազմաթիվ անդրադարձեր են եղել: Մարզասերներն էլ, անկասկած, սեվեռված են առաջին հերթին սահնակային սպորտի վրա, որում եղան եվ մահվան եւ նման ելքից մազապուրծ դեպքեր: Բայց նմանատիպ անակնկալները պակաս չէին նաեւ մյուս մրցաձեւերում, մանավորապես, գեղասահքում, մարզաձեւ, որտեղ, անգամ աննշան վիրպումները,
ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԿՅԱՆՔԻՑ
102 տարեկանում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը՝ հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներտան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Նա հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի: Լեւոն Իսահակյանն առաջին կինոռեժիսորն էր, որը խոսեց հայոց ցեղասպանության
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՐՄՄՈՆՈՆ»
Մարտի 17-24-ը Երեւանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այն առաջին անգամ տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 18 ներկայացում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնին մասնակցում են
Դռները բացե՛ք, գարուն է գալիս
Գարնան շունչը առաջիկա օրերին կթեւածի Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Գեւորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները օրերս ներկայացրին իրենց բնության թեմայով աշխատանքները: Մոտ 50 աշակերտների ավելի քան 300 ստեղծագործություն ցուցադրվեց: Ցուցադրությունը մեկնարկեց «Միհր» թատրոնի սաների պարային կատարմամբ: «Առավոտի» հետ զրույցում արվեստի դպրոցի տնօրեն Լեւոն Քինակցյանն իր ղեկավարած դպրոցի օրինակով ասաց. «Վերջին տարիներին սաները փայլում են
«Ավելի շատ դրսում, քան՝ Հայաստանում»
Ըստ Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանի՝ իր պապին Հայաստանում ավելի պակաս են գնահատում: «Սարյանին ճանաչելու խնդիր ունենք ավելի շատ Հայաստանում, քան՝ երկրից դուրս»,- երեկվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նա գտնում է, որ Հայաստանի նման հարուստ մշակույթ ունեցող հանրապետությունում պետք է հարց դրվի ՀՀ ԿԳ նախարարության առջեւ, որպեսզի դպրոցներում դասավանդվի «Համաշխարհային
«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՇՏՆ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
Ըստ թատերագետ Անուշ Ասլիբեկյանի՝ պատճառը թատերագիտական ոլորտում համախմբվածության պակասն է Այսօր Գրողների միությունում կկայանա թատերագետ Անուշ Ասլիբեկյանի առաջին՝ «Բարի գալուստ, իմ հեքիաթ» գրքի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով ժողովածուն, հեղինակն ասաց, որ այն վերջին տասը տարիների իր աշխատանքի ծաղկաքաղն է, ուր զետեղված են 27 պատմվածք եւ մեկ պիես: Հավելեց նաեւ, որ հիշյալ ժողովածուն 2004թ. «սառեցված»
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՎԱԶԵԼՈՎ ՀԱՏԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության զինծառայողներից մեկը վազքով հատել է աշխարհում ամենախիստ հսկվող՝ Հարավային Կորեայի հետ սահմանն ու անցել է այդ երկրի տարածք: Արդեն Հարավային Կորեայի տարածքում իրեն ձերբակալած սահմանապահներին զինծառայողն ասել է, թե ուզում է մնալ այդ երկրում: Ռազմական հակահետախուզության մարմինները քննություն են սկսել՝ զինծառայողի փախուստի պատճառներն ու նրա երթուղին պարզելու համար:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԲԻՆԻԱՄԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ
Դուբայի ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Դահի Խալֆան Թամիմը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին եւ Իսրայելի հատուկ ծառայության՝ «Մոսսադի» ղեկավար Մեյրա Դագաին: Նա դիմել է Դուբայի դատախազին՝ առաջարկելով այդ երկու անձանց ձերբակալելու թույլտվություն տալ: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, ավելի վաղ Դուբայի ոստիկանապետը հրապարակայնորեն հայտարարել էր, թե գործնականում վստահ է, որ Դուբայի հյուրանոցներից մեկում պաղեստինյան «Համաս»
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻՆ ԶԵՆՔ ՓՈԽԱՆՑԱԾ ԻՏԱԼԱՑԻՆԵՐ
Իտալիայի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է 9 անձանց, ովքեր կասկածվում են Իրանին զենքի ապօրինի մատակարարման մեջ: BBC-ի մատուցմամբ, ոստիկանությունը ձերբակալվածների անունները չի նշել, բայց հայտնի է, որ մաքսանենգների թվում կան ե՛ւ իտալացիներ, ե՛ւ իրանցիներ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը արգելանք է դրել Իրանին զենքի մատակարարման վրա: Սպասվում է, որ Իտալիայի իշխանության ներկայացուցիչները հրապարակելու են ձերբակալության հետ կապված մանրամասնություններ:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ
Թուրքիան պատրաստ է վերսկսել իր միջնորդական առաքելությունը՝ Սիրիայի եւ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Կահիրեում, եգիպտացի իր գործընկերոջ՝ Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ բանակցությունների արդյունքում: «Եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք ցուցաբերեն, ապա մենք պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել»,- ասել է Դավութօղլուն: Սիրիա-իսրայելյան անուղղակի խորհրդատվությունները, որոնց
Իրաքի փոխնախագահը ներողություն է խնդրել Սիրիայից
Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին (նկարում) ներողություն է հայցել Սիրիայի ղեկավարությունից՝ նախկինում իր երկրի կողմից Սիրիային ուղղված՝ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություններ ունենալու հայտարարության համար: Նա առաջին իրաքցի բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որ ողբերգական այդ ահաբեկչությունից հետո այցելել է Սիրիա: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ ալ-Հաշիմին հայտարարել է, թե Իրաքը մտադիր է «նոր էջ
Ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. կան զոհեր
Հայդարաբադում տեղի ունեցած միջազգային ավիացիոն ցուցահանդեսի հենց առաջին օրը Հնդկաստանի ռազմածովային ուժերին պատկանող եւ «Hindustan Aeronautics»-ի կողմից արտադրված HJT-16 Kiran Mk2 ինքնաթիռը ցուցադրական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել եւ ընկել բնակելի մի շենքի վրա: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ինքնաթիռի երկու օդաչուներն ու շենքում գտնված առնվազն մեկ մարդ զոհվել են, կան նաեւ վիրավորներ, վնասվել է երեք շենք: Վթարի
Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունը պաշտոնանկ արվեց
Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ քննարկել է Յուլիա Տիմոշենկոյի կառավարության վստահության հարցն ու քվեարկել է հօգուտ կառավարության պաշտոնանկության: Տիմոշենկոյի կառավարության պաշտոնանկության օգտին անհրաժեշտ 226-ի փոխարեն քվեարկել է 243 պատգամավոր, այդ թվում՝ նախկին կոալիցիոն խմբակցություններից: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, մինչեւ նոր կառավարության անդամների նշանակումը պաշտոնանկ եղած կառավարությունը՝ իր անդամներով որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, շարունակելու է կատարել իր պարտականությունները: Քվեարկությունից
Թրաֆիքինգն ու եկեղեցին
Մեկնաբանում է տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը Թրաֆիքինգը առկա է նաեւ ՀՀ-ում: Հայաստանը համարվում է «արտահանող երկիր»: Այս աղետի դեմ պայքարելու գործին է լծվել նաեւ հոգեւորականությունը: Գուգարաց թեմի Գուգարքի տարածաշրջանի հոգեւոր հովիվ՝ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը Լոռու մարզի 13 գյուղերում եւ Վանաձորի բուհերում ու մանկատանը անց է կացնում «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով սեմինար-քննարկումներ: «Կլոր սեղան» միջեկեղեցական
Հանցագործությունը խրախուսվո՞ւմ է
Կամ «Լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում» գրքի շնորհանդեսը: «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում» գրքում հոդվածների տեսքով ներկայացված է դեպքերի փաստական կողմը, կան նաեւ հետազոտություններ Հայաստանի եւ միջազգային օրենսդրության համատեքստում: Գրքի նախաձեռնությունը «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ինն էր: Երեկվա ասուլիսում «Հետք» պարբերականի փոխխմբագիր Լիաննա Սայադյանն ասաց, որ գրքում
«ՑԿՅԱՆՍ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ
Իսկ մեծահասակներին, կրթություն ստանալիս, դեռ կշարունակեն խաբել Հայաստանում տարեկան ոչ ֆորմալ կրթություն են ստանում տասնյակ հազարավոր անձինք՝ տարբեր կրթական կազմակերպությունների, կրկնուսույցների կազմակերպած դասընթացներով: Դաշտը կանոնակարգված չէ, նույնիսկ հաշվառված չէ, թե քանի կազմակերպություն է գործում եւ այլն: Կրթության բնագավառին վերաբերող որեւէ օրենքում կամ այս ոլորտին առնչվող որեւէ հարակից օրենսդրական փաստաթղթում մեծահասակների կրթության մասին ակնարկ չկա, այնինչ,


















































