Օրվա լրահոսը
Թերթը կբացահայտի տեղեկատվության աղբյուրները
Արդեն հաղորդել ենք, որ «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը մարտի 29-ին դիմել է գլխավոր դատախազին՝«Իսկական Իրավունք»-ում մարտի 27-ին հրապարակված «$10.000՝ ցուցակ ընդգրկվելու համար» հոդվածի կապակցությամբ: Արամ Կարապետյանի դիմումում նախ շարադրված են այդ հոդվածում առկա պնդումները. «ՆԺԿ երկու իբր ղեկավար անձանց բանավոր հայտարարության համաձայն՝ ես կուսակցության ընտրացուցակում մարդկանց ընդգրկելու համար պահանջել եւ ստացել եմ 10 հազար
«ԴԱՇԻՆՔԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ
Ե՛վ այս կուսակցության ցուցակից 9 հոգու հանելը, ե՛ւ «Դաշինքի» ղեկավար Սամվել Բաբայանի՝ թիվ 37 ընտրատարածքում ընտրություններին չմասնակցելը շարունակում են տեղիք տալ հարցականների: «Դաշինքի» համամասնական ցուցակում մարտի 28-ից հետո տեղի է ունեցել միանգամից 9 փոփոխություն: Ցուցակից դուրս են մնացել թիվ 8-ը՝ Անդրանիկ Թեւանյանը, որը Ռուս-հայկական համալսարանի դասախոս է, թիվ 16-ը՝ Արա Եղիազարյանը, որը ԱԺ աշխատակազմի ավագ
«ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ԹԵ՛ ԱՐԱԾԻՆ, ԹԵ՛ ՉԱՐԱԾԻՆ»
Ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը – Պարոն Սեյրանյան, փաստորեն, նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից շատ առաջ մի շարք իշխանական ուժեր արդեն սկսել են իրենց քարոզչությունը՝ նախընտրական հսկայական պաստառներով, նկարներով եւ բարեգործությամբ, այսինքն՝ ընտրողներին «առնելու» գործընթացը սկսվել էր շատ վաղուց: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարգի բաներին, դուք նույնպե՞ս անելու եք նույնը: – Ընդհանուր առմամբ՝ ճիշտ
ԾԱՌ ՏՆԿԵԼ ԷԼ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ
«Ա1+» հեռուստաընկերության փակման 5-ամյակի կապակցությամբ կազմակերպված ծառատունկը ոստիկանների կողմից արգելվեց: ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Զաքարյանը կատակով այսպես «արդարացրեց» ռեժիմի գործողությունները. «Ճիշտ եք անում, արգելեք: Վաղն էլ կգնան ու նախագահի նստավայրի դիմաց կուզենան ծառ տնկել»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ներկաներին կոչ էր անում բռնությամբ «Խոսքի ազատության» բարդիները տնկել, ինչին Ս. Զաքարյանը պատասխանեց ՀԺԿ-ական
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնչորսերորդ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Հատկապես վերջին պատերազմի մասնակիցներն ու պատերազմից ամեն առումով տուժածները չկռվածներիս ու դասալիքներիս երբեք վերեւից չեն նայում, եւ կռված տասնյակ ընկերներիցս ու հարյուրավոր ծանոթներիցս մեկն անգամ ինձ չի մեղադրել պատերազմից ու կռվից խուսափելուս համար, եւ չնայած իրենց ներկայությունից մշտապես քաշվել ու ամաչել եմ, բայց իրենք նույնիսկ
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Մոնակոյում ավարտվեց 216 հազար ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի «16th Amber Blindfold and Rapid Tournament» միջազգային գերմրցաշարը: 11-րդ տուրում «կույր» եւ «արագ» շախմատներում Կրամնիկն ու Վալյեխոն, Անանդն ու Գելֆանդը, Մորոզեւիչն ու Սվիդլերը ոչ-ոքի խաղացին, Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց իր ավանդաբար անհարմար մրցակցին՝ Իվանչուկին: Նույն հաշվով Լեկոն եւ Կարլսենը պարտության մատնեցին, համապատասխանաբար, Ռաջաբովին եւ Վան Վելիին: Այսպիսով,
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵՑ «ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» Հ/Կ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Վատ է, որ մարդիկ մահանում են, ավելի վատ՝ երբ երիտասարդ հասակում: Այդպիսին էր ճակատագիրը ՀՀ վարչապետ, հարգարժան Անդրանիկ Մարգարյանի: Նրա հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությունը: Ի դեպ, պետք է նշել, որ ՀՀ վարչապետի հուղարկավորությանը մասնակցող արտերկրյա պատվիրակներից ամենաբարձր պաշտոնյան Վրաստանի վարչապետն էր: ՀՀ վարչապետի հուղարկավորության ավարտից հետո, Վրաստանի վարչապետ Զուրաբ
ԿՈՂՊԵՔՆԵՐ ԵՎ ԲԱՆԱԼԻՆԵՐ
Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածին («Առավոտ», 10 նոյեմբեր, 2006թ.) Միանգամից ուզում եմ արժեւորել ոչ միայն առաջադրված մոտեցումները, այլեւ բուն փաստը՝ չհամակերպվելու ձեւավորված միջավայրի անընդունելի բաղադրիչներին եւ ներկայացնելու ոչ թե հարադեպային (էպիզոդիկ) լուծումներ, այլ խորքային ու համակարգված վերլուծությամբ հիմնավորված բանաձեւեր կամ բանալիներ: Նման հիմնարար երկի երեւան գալն ինքնին երեւույթ կարելի է համարել այն առումով,
Արտադրողները կեղծ մակնշումներ են անում
Հայաստանում սննդի վաճառքի վերահսկողություն, ըստ էության, չկա Վերջերս մեր խանութներում հայտնվել է հայկական արտադրության կերակրի խոշոր աղ, որի տուփի վրա գրված է. «Խորհուրդ է տրվում օգտագործել լուծույթով»: Երբ սպառողներն այն ջրի մեջ լուծում են՝ աղաջուրը միանգամից մոխրագույն է դառնում: Այդ նոր եւ կասկածելի աղի տուփի վրա նշված է լիցենզիայի համարը եւ արտադրման այնպիսի հասցե, որը
ՈՎ ԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԻ՝ ԳԼՈՒԽԸ ԿՋԱՐԴԵ՞Ն
Ապարանում նախընտրական եռուզեռ է ՀՀԿ-ի շտաբներից մեկը գտնվում է Ապարանի քաղաքապետարանի շենքում: Ապարանցի այս երիտասարդները Գ. Ծառուկյանի նկատմամբ ունեցած սիրուց են ԲՀԿ-ական դարձել: «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի դուռը կողպված էր: ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը բոլոր մարզերում հանդես է գալիս «բարգավաճած» պաստառներով: Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված է 8 թեկնածու:
Միեւնույն է՝ կաշառք վերցնում են
Պետավտոտեսուչները տեսախցիկից խուսափելու ձեւը գտել են Հունվարի 1-ից ոստիկանական համակարգում մեծ փոփոխություններ եղան, որոնք սկսվեցին նախեւառաջ պետավտոտեսչության անցակետերի փակումից. պետավտոտեսուչներին անվանեցին ճանապարհային ոստիկաններ, նրանց արգելեցին փողոցներում «դիրքավորվել», խախտում արած վարորդներին կանգնեցնել ու նրանցից 500-1000 դրամ վերցնելով՝ ճանապարհել: Այդ «բարեփոխումների» համար մեր կառավարությունը Համաշխարհային բանկից պետք է, նախնական պայմանավորվածության համաձայն, 10 մլն դոլար վերցնի, որով տեսախցիկներ
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴԻՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՉԵՆ ԹՈՂՆԵԼՈՒ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» նոր օրենքով՝ երթուղայինների վարորդները պետք է իրենց մոտ պահեն կշեռք, մետր, բուժքույր եւ լաբորատոր սարքավորումներ: Եթե երթուղային տրանսպորտի նստարանները պատառոտված պաստառներ ունեն՝ նման տրանսպորտով փոխադրումներ իրականացնելն արգելվում է: Գծի տերերի առաջ այսպիսի արգելք է դրել այս տարվա հունվարից ուժի մեջ մտած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը: Նկատենք, որ եթե օրենքը գործեր՝ ուղեւորները շատ
Ծխող վարորդներին կտուգանեն
Քանի որ ծխախոտի մասին օրենքը վերահսկողն այդպես էլ չծնվեց, ուստի օրենքը ստիպված պետք է լինեն փոխել: Եթե երթուղային տրանսպորտի վարորդը երթեւեկության ընթացքում խոսի բջջային հեռախոսով, բարձր երաժշտություն միացնի, տեղի-անտեղի վիրավորի ուղեւորին կամ ծխի՝ նրան «Երեւանտրանսը» կպատժի 25 հազար դրամով: Եթե նույն վարորդը երկրորդ անգամ նման բան անի՝ կտուգանվի 50 հազար դրամով եւ կստանա, այսպես ասած՝
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՄՓԻՑ «ՇԵՂՈՒՄ» Է
Հայերը հիմնականում թմրամոլ են դառնում ՌԴ-ում, իսկ բուժվում են՝ Հայաստանում Էդգարն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն 4-րդ անգամ է այցելում Հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկա՝ թմրամոլության դեմ բուժվելու: Նա ապահով ընտանիքից է, ու թեեւ բժիշկները որքան հնարավոր է օգնում են նրան՝ բուժվելու, Էդգարը նորից ու նորից թմրադեղ է օգտագործում: Ներկայումս նարկոլոգիական կլինիկայում ընդամենը 6
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ՝ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին. ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի եւ դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց
Աղթամարի Սուրբ Խաչի շուրջ կրքերը թեժանում են
Թուրքիա մեկնե՞լն էր ճիշտ, թե՞ հակառակը Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի հյուրերն էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրանք խոսեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողության մասին եւ մեկնաբանեցին հայաստանյան պատվիրակության այցը Թուրքիա: Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Կիլիկիո թեմի առաջնորդ
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀԻՇԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Մոսկվա: 25.03.07 «Ռոսիա» կինոթատրոնի շրջակայքում գտնվող շենքերի ճակատներին փակցված են հսկայական կինոազդագրեր… Հետաքրքրությունից դրդված չափեցինք դրանցից մեկի երկարությունը՝ 75 մ: Վատ չի…, ասաց Գուժ Մանուկյանը: Մի քիչ երկար չի՞…, ասաց Ազատ Գասպարյանը: Փոքր ա…, ասացի ես: Պուշկինսկի կինո-համերգային սրահ՝ «Ռոսիա» կինոթատրոն: Շենքի ճակատին փակցված է ոչ շատ մեծ մի ազդագիր՝ «ԹպփպՐ տՈՎ Ոչ, ավելորդ տոմսակ
Ահարոնի չափումներով՝ Մանուկը «թզուկ» է
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ Մանուկ Գասպարյանը հեռակա գրազ են եկել Երեկ «Ֆորում» ակումբի հյուրն էր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Պաշտոնական քարոզարշավից առաջ, սոցիոլոգի կանխատեսումներով, այս պահին գալիք խորհրդարանական ընտրություններին կողմնորոշվել է ընտրողների 30%-ը, հաջորդ 30%-ը ընդհանրապես ընտրություններին չի մասնակցի, իսկ մնացած մասը չի էլ կողմնորոշվել: «Նման իրավիճակ Հայաստանում չի եղել: Թեեւ դաշտից չի
«ՎԱՏ» ՀԱՐՑԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐԻՆ
ՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը երկար բանակցություններից հետո հարցազրույց տվեց, վերջում էլ հրաժարվեց ասածներից: 2002թ., երբ Արտուշ Ղուկասյանը նշանակվեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) ռեկտոր, ուսանողները նրան ցույցերով դիմավորեցին: Այժմ նրա ղեկավարած բուհը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության տվյալներով, հայտնվել է հանրապետության կոռումպացված բուհերի «լավագույն» հնգյակում: «Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել բուհի վերաբերյալ
Պետավտոտեսչության «գործերը ավելի կլավանան»
Քանի որ ճանապարհատրանսպորտային միջոցների կողմից թույլ տրված խախտումների համար նախատեսված տուգանքները տասնապատկվել են: Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը՝ փոփոխություններով: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության բաժնի պետ, փոխգնդապետ Հայկ Սարգսյանը: Նրա ներկայացմամբ, այսուհետեւ ճանապարհատրանսպորտային միջոցների խախտումները արձանագրվում են տեսագրման եւ ՀՀ ոստիկանության շրջիկ մեքենաների կողմից,
ՈՍՏԻԿԱՆԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ, ՎԱՐՈՐԴԸ՝ ՄԱՍՆԱԿԻՑ
Եթե Հայաստանում ուզում եք բանկ թալանել, դիմեք ոստիկաններին Այս տարվա հունվարի 31-ին Երեւան քաղաքի դատախազությունը ավարտեց Ահարոն Հակոբյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը եւ նրա մեղադրական եզրակացությունն ուղարկեց Մալաթիա համայնքի առաջին ատյանի դատարան: Այնտեղ Միքայել Գրիգորյանի նախագահությամբ մինչ օրս ընթանում է այս գործով 8 մեղադրյալների դատավարությունը: Անցյալ տարվա հուլիսի 3-ին Մալաթիայի ոստիկանության բաժնին հայտարարություն տվեց «Արդշինինվեստբանկ»
Գյումրին խաղատուն են դարձրել
Վերջին մի քանի օրերին քաղաքի ամենամարդաշատ թաղամասերը հեղեղվել են խաղակրպակներով: Արդեն մեկ շաբաթ է՝ «Լինգետա Նյու» ՍՊԸ-ն սկսել է մեծ բիզնես ծավալել Գյումրիում՝ խախտելով «Շահումով խաղերի ու խաղատների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»: Նշյալ կազմակերպությունը ոչ ավել, ոչ պակաս իր գործունեությունը սկսել է
ԱՊՐՈՒՄ ԵՆ «ՄՈԼՈՐԱԿԻՑ ԴՈՒՐՍ»
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 115 շենքը արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ չունի Բնակիչները զուգարանի համար ժամերով հերթ են կանգնում: Տեղումների ժամանակ բնակիչները վախենում են հոսանքահարվել՝ տանիքը վնասված է, իսկ հոսանքի լարերը անցնում են միջանցքներով եւ բաց են: Շենքում աղբամաններ չկան: Աղբը թափում են շենքի դիմացի առվի մեջ: Շենքը նախկինում պատկանել է գյուղատնտեսության
ՎԻՃՈՒՄ ԵՆ ԱԺԿ-Ն ԵՎ ՀԺԿ-Ն
Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ-ն երեկ տարածել է մի հաղորդագրություն, որում ասվում է, որ ՀԺԿ-ն զրկել է ԱԺԿ-ին ընտրական հանձնաժողովներում 36 տեղերից. «Համաձայն 2003 թ. ձեռք բերված եւ «Արդարություն» դաշինքի ինը կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնության՝ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը։ Հաշվի առնելով այն, որ Աշոտ Ավետիսյանը ընդգրկված է
«Էռնեստը հնչակ չէ, այլ՝ գող եւ ավազակ»
ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը բացահայտում է ՀՍԴՀԿ ղեկավարին «Եթե Սողոմոնյանը կրակ էլ դառնա, մեկ է՝ մեզ վնասել չի կարող: Մեր շարքերն ու համախոհները շատ լավ գիտեն՝ ով է նա եւ ով է իրական, անբասիր, ընդդիմադիր հնչակյան կուսակցությունը: Մենք ընդունում ենք նրա նետած ձեռնոցը եւ շնորհակալ ենք, որ այդքան ջանասիրաբար մեզ օգնում է բացահայտել իր իսկ
ԴԱՐՁՅԱԼ՝ «ԷՆ ՍՀԱԹԻ» ՄԱՍԻՆ
Շարքային քաղաքացիները, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը եւ գործարար Հրանտ Վարդանյանը տարբեր կարծիքների են Հայտնի քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը «Ռոսիյսկայա գազետային» տրված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծապես կախված կլինեն այն բանից, թե ով կգա իշխանության Երեւանում. «Քաղաքական այն ուժերը, որոնք ձգտում են հեռացնել Երեւանը Ռուսաստանից, իրենց այդ քայլով կարող են որոշակի ապակայունացում առաջացնել տարածաշրջանում: Միաժամանակ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՄԱՔՐԵԼ ԽՈՏԱՆԻՑ
Այդպիսի նպատակ է դրել լրագրող, ԲՀԿ ցուցակում 28-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը – Ինչո՞ւ որոշեցիր թողնել լրագրությունը եւ անցնել քաղաքականություն, այն դեպքում, երբ ինքդ քո հրապարակումներում միշտ էլ բավականին ծաղրական վերաբերմունք ես ունեցել քաղաքական գործիչների նկատմամբ: – Ես որեւէ մեկի հետ ցմահ պայմանագիր չէի կնքել, որ մինչեւ կյանքիս վերջը զբաղվելու եմ լրագրությամբ, եւ չեմ կարծում,
ՊԱՅՔԱՐ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Մամուլում արդեն հրապարակվել են տեղեկություններ, որոնց համաձայն ՀՀ պաշտպանության նախարար կարող է նշանակվել ԼՂՀ-ում այդ պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը, սակայն, հավանաբար, այդ նշանակումը կանխելու համար պրն Օհանյանի դեմ ուժեղ հակաքարոզչություն է տարվում: Ըստ Երեւանում շրջանառվող «կոմպրոմատային» DVD-ի, մասնավորապես, Ս. Օհանյանը, որպես խորհրդային բանակի սպա, իբր մասնակցել է Գետաշենի բնակչության դեմ իրականացված «Կոլցո» օպերացիային: Լուրեր են
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր կամային որակները բարձր լինելու հաշվին կաճի նաեւ շրջապատի վրա ազդեցությունը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր հավելյալ աշխատանքը կվարձատրվի ըստ արժանվույն ղեկավարության կողմից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եթե աշխատանքը խանգարում է հաճույքներին՝ մոռացեք այն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կանցնի արկածներով ու անսովոր իրադարձություններով հագեցած: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր սիրո հուրը ձեզ հանգիստ չի թողնի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հերկուլես