Օրվա լրահոսը

11 միլիոն՝ մանկապարտեզին

Երեկ Լոռու մարզի Վահագնաձորում վերաբացվեց գյուղի միակ մանկապարտեզը: Այն անցած մեկուկես ամսվա ընթացքում վերանորոգվել եւ կահավորվել է «Շեն» բարեգործական հ/կ-ի եւ «Օրանժ Արմենիայի» միջոցներով: «Շենը», որը հանրապետության արդեն 250 համայնքներում տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացրել՝ վերանորոգման  նպատակով ծախսել է մոտավորապես 3 միլիոն դրամ: Մանկապարտեզի գույքի, ջեռուցման համակարգի տեղադրման եւ բակի բարեկարգման ծախսերով զբաղվել է «Օրանժ

Մեղրիում հնարավոր չէ գազ բեռնաթափել

Ձեր թերթի 2009 թ. դեկտեմբերի 23-ի համարում տպագրված «Պատրաստ ենք ծառայել քեզ, աղա ջան» հրապարակման մեջ Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը մեկնաբանում է, թե փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանձնարարել է Սյունիքի մարզպետին, ՀՀ էներգետիկայի նախարարին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին, Ագարակի եւ Մեղրու  քաղաքապետերին եւ «Պարզ ջուր» ՍՊԸ-ին՝ Մեղրիում եւ Ագարակում  պատշաճ  կերպով կազմակերպել հեղուկ գազի վաճառքը, սակայն

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

Քաղաքապետարանում, նախարարություններում հաշմանդամություն ունեցողների համար աշխատանք չկա Լեզուների իմացությամբ, համակարգչային գիտելիքներ ու աշխատելու մեծ պատրաստակամություն ունեցող Մարիամին ոչ պետական եւ ոչ էլ մասնավոր հիմնարկներում աշխատանք չեն տալիս: Հաշմանդամ մարդկանց աշխատանքի ընդունելու դեպքում մեր պետությունը գործատուների համար որոշակի արտոնություններ է սահմանել: Որպեսզի գործատուները շահագրգռված լինեն ու գործազուրկ հաշմանդամին իրենց հիմնարկում աշխատանք տան, պետական միջոցներով փոխհատուցվում է

Հրաժարվում են ՀԴՄ-ներ դնել

Երեկ Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները առավոտից գործադուլ էին հայտարարել: Բանն այն է, որ, կառավարության որոշմամբ, այս տարվա հունվարի 1-ից շուկայի բոլոր առեւտրականները պետք է հաշվիչ դրամարկղեր տեղադրեին, ինչին կտրականապես դեմ են Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները: Նրանց հիմնավորմամբ՝ Ֆիրդուսի շուկայի տարածքը իրացման գոտի է եւ այն մոտ ապագայում ենթակա է քանդման, հետեւաբար անիմաստ է մեծ ծախսեր անել եւ

«Սրանից վատ չի լինի»

2010-ի բյուջեով կառավարության կողմից նախանշված 1,2% տնտեսական աճի ցուցանիշը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը համարում է խիստ իրատեսական: Նրա համոզմամբ, այն իրատեսական է ու շատ հեշտ կկատարվի. «1,2 տոկոսը ոչ միայն կապահովվի, այլ նաեւ կգերակատարվի: Կարեւորն այն է, որ կառավարությունը գնացել է ճիշտ ճանապարհով եւ ծախսային մասով բյուջեում լուրջ կտրուկ

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Կամ այն մասին, թե ինչպես է սոցիալ-տնտեսական վարչության պետը դարձել բնապահպան, շինարարն էլ՝ տրանսպորտի բաժնի պետ: Անցած տարվա ապրիլի 2 -ին կառավարության ընդունած «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N329 որոշումը խառնաշփոթ է ստեղծել հանրապետության գրեթե բոլոր մարզպետարաններում: Բանն այն է, որ, ըստ այդ որոշման, վերակազմավորվում է մարզպետարանների կառուցվածքը, նոր բաժիններ

Սոչիում նկատելի առաջընթաց չի լինի

Ու զարմանալի կլինի, եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները Երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ այսօր Հայաստանում ամենաքննարկվող երեք թեմաների: Նախ՝ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու առնչությամբ նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Նիկոլի դատավճիռն իր խստությամբ աննախադեպ էր: Նրա ասելով, 2008թ. նախագահական ընտրություններից հետո

«ՀԱՂԹԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»

Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի, եթե չես հաղթում քարոզչական պատերազմում, ապա ցանկացած իրական պատերազմի դեպքում հաղթանակը խիստ կասկածելի է: –  ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ մեր պատվիրակությունում կատարվեց փոփոխություն։ Արդյոք ճի՞շտ եք համարում Զարուհի Փոստանջյանին Արծրունի Աղաջանյանով փոխարինելը եւ այն որոշումը, ըստ որի՝ փոխարինող անդամները լիագումար նիստերին կարող են մասնակցել միայն հիմնական անդամների բացակայության

ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՎԵՐՈՎ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԷՐ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 20-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Վկայակոչելով իրանական «Tehran Times» օրաթերթը՝ «news.am»-ը փոխանցում է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին, Կովկասում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ թերթի, Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ

ՍՐՃԱՐԱՆԸ ՁՄԵՌՎԱ ՄԵՋ

Չգիտեմ ինչու, մենք, այսինքն թե՝ մարդ արարածներս, մեր կյանքը թողած անվերջ ուզում ենք ապրել ուրիշի կյանքով: Ի՞նչ կա ավելի հետաքրքիր ուրիշի կյանքում՝ չգիտեմ: Չեմ ուզում բանալու անցքից հետեւել նրանց, քանի որ իմ կյանքն է ինձ հետաքրքիր՝ թերեւս ուրիշների հետ եւ ուրիշների միջեւ, երբ մեր կյանքը ոչ թե միասին ենք ապրում, այլ միասնական: Երեկ երեկոյան սրճարանում

Փաշինյանին «կորցրել» էին

Երեկ 1,5 ժամ նրան  ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ «Նուբարաշեն» մեկուսարանում գտնել չի հաջողվել Երեկ, ժամը 18:00-ին, լրանում էր այն վերջնաժամկետը, որը սահմանված էր թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու հայց ներկայացնելու համար: Հայտնի է, որ թիվ 10-ում պատգամավորի թեկնածու Փաշինյանը որոշել էր ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով դիմել ՍԴ, ու, բնականաբար,

ԳՈՒՑԵ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՐ ՏԵ՞ՂԸ ՉԷ

Ըստ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի, որը 2003-2007-ին գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ներկա զարգացումները հանգեցնելու են այդ հարցադրման բացասական պատասխանին: – Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում Ձեր աշխատանքի փորձը՝ ի՞նչ եք կարծում, արդյոք այն, որ Հայաստանի պատվիրակությունում ընդդիմության մի ներկայացուցիչը փոխադրվեց փոխարինող կազմ, ինչի կապակցությամբ բողոքներն ավելանում են՝ կարո՞ղ է առիթ դառնալ, որ մեր երկիրը դարձյալ հայտնվի

«ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԵՐՍ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ Է»

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս Թուրքիային այլ տեղ չփնտրել իր իսկ ուսերին նստած կատուն: – ՍԴ հայտնի որոշումից հետո թուրքական կողմը ակտիվորեն հայտարարություններ է անում այդ որոշման դեմ եւ այն հարցերում, որոնցում մենք մեղադրում ենք թուրքերին, որ փորձում են նախապայմաններ ներկայացնել եւ այլն, նրանք սկսել են նույնն անել

ԱՔԼՈՐԱԿՌԻՎ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ ՍԴ որոշման առիթով ծագած հեռակա բանավեճը՝ նախ շեշտեց, թե ինքը գործող դիվանագետ չէ ու կարող է իրեն ոչ դիվանագիտական արտահայտություններ թույլ տալ, ապա ասաց. «Դա երկու աքլորի խոսակցության նման է: Որեւէ մեկը ներկա

ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՓՈՂԻՆ

Առանց երկար մտածելու հետեւյալ թեստի հարցերին պատասխանեք եւ դա թույլ կտա փողի նշանակությունը ձեր կյանքում օբյեկտիվորեն գնահատել: Ամեն հարցին՝ պատասխաններից որեւէ մեկն ընտրեք: 1. Փողի վերաբերյալ հետեւյալ բնորոշումներից ո՞րն եք հաջողված համարում. ա. երբեմն փողը շատ թանկ արժե, բ. խելացի մարդիկ փողերը պահում են գլխում, այլ ոչ թե սրտում, գ. նա, ով միջակ է ապրում,

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ ֆոլաթթուն եւ նրա ածանցյալները (վիտամին B 9), որոնք պարունակվում են ուտելի բանջարեղենի տերեւներում, ելակի մեջ, ինչպես նաեւ մտնում են վիտամինային պատրաստուկների բաղադրության մեջ, կանխարգելում են ծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացումը: Հետազոտությունն անց է կացվում 2001 թվականից ի վեր՝ քաղցկեղի ազգային ինստիտուտի աջակցությամբ: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1100 ծխող մարդ,

ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏՆԵՐԸ ՉԵ՞Ն ՕԳՆՈՒՄ

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ հակադեպրեսանտները հիվանդների մոտ 50%-ի համար արդյունավետ չեն, քանզի սերոտոնինի ընկալիչներից որեւէ տեսակի ավելցուկը չեզոքացնում է այդ պատրաստուկների ազդեցությունը: Տարածված հակադեպրեսանտներից շատերը ավելացնում են գլխուղեղի կենտրոնում գտնվող սերոտոնինի, այսպես կոչված՝ «նեյրոմեդիատորների» քանակը: Այսպես ուժեղանում է սերոտոնինի ազդեցությունը, մասնավորապես` տրամադրությունը բարձրանում է: Սակայն, ինչպես ցույց տվեցին լաբորատոր մկների վրա արված հետազոտությունները, դա

Հեռուստացույցի առջեւ երկար նստելը կարող է վաղահաս մահվան հանգեցնել

Սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը կախված է այն ժամանակից, որը մարդն անց է կացնում հեռուստացույցի առջեւ: Այս եզրահանգմանն է եկել Ավստրալիայի հետազոտողների մի խումբ՝ Դեյվիդ Դենսթենի ղեկավարությամբ: Գիտնականներն օգտագործել են 6.5 տարի տեւած հետազոտության տվյալները: Այդ ամբողջ ընթացքում նրանք հետեւել են 25 տարեկանից բարձր 8800 ավստրալացու առողջական վիճակին: Այդ ընթացքում մասնակիցներից 284-ը մահացել է, այդ

ԿՈՃԱՊՂՊԵՂԸ՝ ՍԻՐԱԽԱՂԵՐԻ ԽԹԱՆ

Այս համեմունքը սեռական ցանկություն է առաջացնում, վերացնում հոգնածությունն ու սթրեսը Շատերն են երազում ակտիվ եւ բազմազան սեքսի մասին, սակայն այդ ամենին խանգարում են առօրյա հոգսերն ու ծանր աշխատանքից առաջացած նյարդային լարվածությունը: Պարզվում է, եթե կանայք սկսեն ուսումնասիրել համեմունքների ցանկը, ապա կարող են իրենց կողակցին, զուգընկերոջը սիրային խաղերին մղելու հարցում լուրջ արդյունքների հասնել: Օրինակ՝ վերջին տարիներին

«Փյունիկ»-«Դաչիա»՝ 1:6

Մոսկվայում ընթացող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության «Համագործակցության գավաթ» մրցաշարը շարունակվում է առանց Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»: Նախնական փուլի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը՝ այս անգամ 1:6 խոշոր հաշվով զիջելով Մոլդովայի «Դաչիային»: Սակայն Հայաստանի թիմը դրանից առաջ էլ արդեն զրկվել էր պայքարը քառորդ եզրափակիչում շարունակելու հեռանկարից: Արդեն գրել ենք, որ

Շախմատը՝ Սիսիանում

Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել: Տարիներ շարունակ քաղաքում շախմատի խմբակներ են եղել, իսկ 2006 թվականից Սիսիանի շախմատի դպրոցը սկսել է գործել որպես շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Բացի դպրոցից, այսօր նաեւ միջնակարգ դպրոցներից մեկում հատուկ շախմատի խմբակ կա: Ի՞նչ ապագա ունի շախմատը Սիսիանում, քայլեր ձեռնարկվու՞մ են քաղաքում մարզաձեւի զարգացման համար: Շախմատի դպրոցի տնօրեն

Ռուսաստանում մտմտում են բազմակնությունն օրինականացնելու մասին

Ռուսաստանի իշխանությունները, երկյուղ ունենալով երկրի բնակչության նվազման տեմպերի առնչությամբ, դիմել են ոչ ավանդական «դեղամիջոցների»: Reuters-ի մատուցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել սերմնահեղուկի բանկերի թիվն ավելացնելու եւ բազմակնության օրինականացման հարցերը: Ի դեպ, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Տղամարդկանց տանք 100-հազարական ռուբլի՝

ՎՊՄԻ-ն 40 տարեկան է

2009-ը նշանավորվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) համար. լրացավ բուհի հիմնադրման 40-ամյակը։ Տարվա ընթացքում պարբերաբար միջոցառումներ էին կազմակերպվում` նվիրված այս առիթին, իսկ երեկ տարելիցը հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, ուր ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը, Լոռու

Հաշվետու եղավ

Հունվարի 20-ից ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացնում նախարարությունների 2009թ. գործունեության հաշվետվությունները: Երեկ առաջինը հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ 2009թ.-ին կրթության եւ գիտության գերակա խնդիրներն են եղել հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը, նախնական եւ միջին մասնագիտական կրթության զարգացումը, գիտության ոլորտի բարեփոխումները՝ հայեցակարգային, ռազմավարական եւ իրավական

Օլիմպիադա՝ Իրանում

ԻԻՀ դեսպանության hասարակայնության հետ կապի բաժինը տեղեկացնում է, որ ԻԻՀ կրթության ու որակավորման կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել մաթեմատիկայի ու քիմիայի միջազգային օլիմպիադա։ Մաթեմատիկայի ու քիմիայի բնագավառներով հետաքրքրվող ուսանողները կարող են հանրապետական կամ բուհական մի հավաքականի կազմով՝ առավելագույնը 5 ուսանող, 1-2 դասախոսի ուղեկցությամբ, մասնակցել վերոնշյալ օլիմպիադային։ Իրանում կեցության ու հյուրընկալության ծախսերը հոգում է որակավորման կազմակերպությունը, իսկ

Բրիտանական շունչը կթեւածի

Մեկ շաբաթ շարունակ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում բրիտանական շունչը կթեւածի: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ ակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջյաններ» ցուցասրահում ներկայացվեցին խորհրդի մոտ 60 տարիների գործունեության ընթացքում ձեռք բերված աշխատանքները: Ցուցանմուշների հեղինակները ոչ միայն 1950-ականների վաստակավոր նկարիչներ էին, այլեւ երիտասարդ ժամանակակից ստեղծագործողներ: Խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով, նման ցուցադրություն առաջին

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԵՌ ՀՈԲԻ՞ Է

Կամ՝ ի՞նչ է բացահայտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ստուգատեսը «Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ». երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց այս խորագրով ամենամյա ստուգատեսը: Առաջիկա 3 օրերի ընթացքում կրթահամալիրի կազմում գործող տարբեր կրթական օղակներում կրթահամալիրի, ՀՀ մարզերի ու Վրաստանի տարբեր դպրոցների ուսուցիչներ ՏՀՏ ոլորտում իրենց ունեցած փորձով կփոխանակվեն միմյանց հետ: «Մխիթար Սեբաստացիի» սաները, ծնողներն ու

Բաց նամակ Եվրախորհրդին

Հարգելի պարոնայք, հայտնում եմ ձեզ, որ շուտով ձեր պատկառելի խորհրդում Հայաստանը ընդդիմադիր պատգամավոր չի ունենա: Չգիտեմ, դուք ինչպես կընդունեք, բայց մեր խորհրդարանի ղեկավարությունն ու իշխանությունները կազատվեն «գլխացավից» եւ հանգիստ շունչ կքաշեն: Բայց եկեք մի կես տարով ետ գնանք: Արտահայտելով մեր հանրության ճնշող մեծամասնության կամքն ու կարծիքը, անցյալ տարվա հունիսի 30-ին «Առավոտ» թերթում «Զարուհին՝ հրեշտակ» վերնագրով

«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ ՇԱՆՏԱԺՈՎ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ՉԷ»

Վստահ է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների կողմից տարեցտարի ժողովրդավարության հետընթաց արձանագրող Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնական գլխացավանքը տպագիր մամուլն է, որը, չնայած մինչ օրս գործադրած ջանքերին, այդպես էլ չի հաջողվել դարձնել ձեռնասուն եւ լիարժեք վերահսկելի: Ուստի, այդ բացը լրացնելու նպատակով, ժամանակ առ ժամանակ հայրենի խորհրդարանում հայտնվում են օրենսդրական տարբեր նախաձեռնություններ, որոնց

Գործադուլն ավարտվեց առանց զիջումների

Կիրակի օրվանից Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում սկսած գործադուլը երեկ արդեն չորրորդ օրն էր, որ շարունակվում էր մինչեւ օրվա երկրորդ կեսը: Ցածր աշխատավարձից դժգոհող Շահումյան հանքի աշխատողները շարունակում էին բողոքի ակցիաները. գործադուլավորների եւ ընկերության ղեկավարության միջեւ ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվել: Հանքի աշխատողները ասում էին. «Եթե չբավարարեն մեր պահանջները, չվերանայեն մեր աշխատավարձը, մենք չենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031