Օրվա լրահոսը
Մի սխալ բառն արժեցել է… 8 մլն դրամ
«Կոմպաս» ընկերության ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը թիվ 523298 փոխադրման ամփոփագրով Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է ներմուծել համակարգչային տեխնիկա: Ա. Բաղդասարյանը այդ տեխնիկան Արարատյան տարածաշրջանային մաքսատանը հայտարարագրելիս սխալմամբ նշել է, որ իր ներկրած 100 հատ 19 դյույմանոց մոնիտորը չինական արտադրության է, մինչդեռ իրականում այն ինդոնեզական է: Հայտարարագիրը կազմելուց հետո Ա. Բաղդասարյանը կատարել է բոլոր անհրաժեշտ մուծումները: Չինականի
ՄԵՂՐԻԻՑ ԱԳԱՐԱԿ՝ ՀԻՎԱՆԴԸ ՉԻ ՁԳԻ
Ագարակի եւ Մեղրիի հիվանդանոցների օպտիմալացման արդյունքում, մեղրեցիները կարծում են, որ ժողովուրդը կտուժի Կառավարությունը 2009 թվականի սեպտեմբերին որոշում է կայացրել Մեղրի քաղաքի միակ հիվանդանոցը միավորել Ագարակի հիվանդանոցին: Արդյունքում՝ Մեղրիի հիվանդանոցում գործելու են միայն թերապեւտիկ եւ մանկական բաժինները՝ Մեղրիի պոլիկլինիկայի մասնաշենքում, իսկ վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն բաժինները կփակվեն, եւ այդ ոլորտի ծառայությունները կմատուցվեն Ագարակի հիվանդանոցում: Նման օպտիմալացման
ԱՄՀ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
«Համաշխարհային տնտեսությունը տնտեսական ճգնաժամից հետո վերականգնվում է սպասվածից ավելի արագ»: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ասիական տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանը: Նրա խոսքով, մասնավորապես Ասիայի տարածաշրջանում ընթացիկ տարում տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 7%-ի: Նշենք, որ ավելի վաղ փորձագետները կանխատեսել էին 3%-ի սահմանագիծը:
ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼ Է ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ռուսաստանից Հայաստան արտահանումն այս տարի կնվազի 14%-ով, իսկ ներկրումը՝ 50%-ով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսումներ է արել Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը՝ ամփոփելով 2 երկրների նախորդ տարվա տնտեսական համագործակցության արդյունքները: Նրա տեղեկացմամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է՝ կազմելով $707 մլն: Պարոն Զայցեւը նշեց, որ 2009-ի 11
«ՄԵԶ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ, ՈՐ ԴՐՍՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԼԱՎ ԿԱՐԾԻՔ ԿԱԶՄԵՆ»
Ռուսաստանում աշխատող հայ «խոպանչիներից» ոմանց խոսքերով՝ իրենք օտար երկրում երկրորդ «սորտի» մարդ են, ոմանք էլ վստահեցնում են, որ «հայի խաթրին» ոչ ոք չի դիպչում: Արտերկրից Հայաստան մտնող տրանսֆերտները տարիներ շարունակ բազմաթիվ հայ ընտանիքների գոյատեւման հիմնական աղբյուր են համարվում: Հայ «խոպանչիները», սակայն, դժգոհում են, որ վերջին տարիներին արտերկրում աշխատանք գտնելը եւս դժվարացել է, իսկ գործն էլ
«Բոլորն էլ ասում են, որ անմեղ են»
Նկատի ունենալով բոլոր ազատազրկվածներին՝ հիշեցնում է Գալուստ Սահակյանը ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԵԽԽՎ նստաշրջանից անմիջապես առաջ հիմնական կազմում կատարված փոփոխությունը («Ժառանգությունը» ներկայացնող Զարուհի Փոստանջյանը այսուհետ փոխարինող կազմում է, իսկ ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանը՝ հիմնական), ասաց. «Իհարկե, ես կուզեի, որ «Ժառանգությունը» լուրջ քաղաքական ուժ դառնար,
ԹԻՎ 10-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ
«Ընդդիմությունը պետք է ավելի նախաձեռնող եւ հասարակության հետ էլ ավելի անկեղծ լինի»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: – Թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն ավարտվեցին հերթական կեղծիքներով, եւ ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ստիպված եղավ դրանք արձանագրելով հանդերձ, համարվել ընտրություններում պետական մեքենայի կողմից պարտության ենթարկված կողմ: Բացի այս
ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ
«Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրումը»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում։ Զեկույցում ընդգծված է, որ «թեեւ իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննություն են իրականացրել ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ,
ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ
Մամուլի ազգային ակումբում երեկ անդրադառնալով «Freedom House» կազմակերպության զեկույցում Հայաստանի վերաբերյալ գնահատականներին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ինքս «Freedom House»-ի զեկույցները շատ բարձր չեմ գնահատում, որովհետեւ այն ընդհանրապես ունի քաղաքականացված մոտեցում»: Ավելի ուշ ասաց. «Չեմ բացառում, որ «Freedom House»-ի նման գնահատականները եւս մեկ օժանդակ ճնշում ու լծակ են Հայաստանի վրա»: Եվ պարզաբանեց. «Եթե Հայաստանն
ՀՅԴ-ն շնորհակալ է Թուրքիային
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը մի քիչ ավելի լավ է հասկացել, քան մեր արտգործնախարարը,- երեկ «Դուպլեքս» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:- Սակայն Թուրքիայի այդ հայտարարությունն իսկապես որ իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է, որովհետեւ Թուրքիան մեղադրում է Հայաստանին, սակայն իրականում ինքն ընդհանրապես
«Նիկոլին փակելը վանդալիզմ է»
Կարծում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը Երկու օր է՝ Գյումրիի անկախ լրատվական ալիքը, ի պաշտպանություն յոթ տարվա ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, սկսել է յուրատեսակ բողոքի ակցիա: Ամեն օր «ամենադիտվող» ժամին՝ 21.00-22.00-ին, հեռուստաընկերությունը եթերում տեղադրում է Նիկոլ Փաշինյանի նկարը՝ «Բողոքի ակցիա» վերտառությամբ, ու վազող տողով հեռարձակում դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՑՈՂ»
ՀՀ ՍԴ-ի հունվարի 12-ի որոշման «վերապահումներն» այսպես է բնութագրում Երջանիկ Աբգարյանը՝ համոզված, որ Թուրքիան նաեւ այդ առիթն է օգտագործելու՝ արձանագրությունները վավերացնելը հետաձգելու համար: Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացը կշարունակվի միայն այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը վերանայի իր որոշումը: Հիշեցնենք, որ մինչ այդ
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱՏԵՂՄԱՆ ԴԵՄ
Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հիմնական կազմից հանելու կապակցությամբ բողոքել են մարտի 1-ի զոհերի հարազատներն ու քաղբանտարկյալները: «Ժառանգությունը» այս եւ այլ բողոք-դիմումները փոխանցում է դիվանագետներին: «Ժառանգություն» խմբակցությունը միայն երեկ է պաշտոնապես ստացել ԱԺ նախագահի կողմից հունվարի 15-ին ստորագրված կարգադրության պատճենը՝ ԵԽԽՎ-ում պատվիրակության կազմը հաստատելու մասին, որով, ինչպես Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում նշել է «Ժառանգություն» խմբակցության
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ
Lragir.am-ի փոխանցմամբ, մի խումբ ամերիկահայեր իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ներսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ համապատասխան նամակ են հղել Հայաստանի ղեկավարներին, լրատվամիջոցներին: Նամակում նշվում է, թե վերջին օրերին համառ լուրեր են պտտվում Հայաստանի պետական կամերային նվագախմբում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին, խոսվում է նվագախմբի պառակտման մասին, ինչպես նաեւ թիրախ է ընտրվել նվագախմբի ղեկավար
ՎԱՆԿՈՒՎԵՐԻ ՉՈՐՍ ՎԱՐԿԱՆԻՇ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ
Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրվա՝ 1200 մետր արագավազքի արդյունքների մասին մարզասերներին արդեն տեղեկացրել ենք: Առաջնության հետագա ընթացքի, մյուս մրցաձեւերում գրանցված արդյունքների եւ արդեն փետրվարին Վանկուվերում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության շուրջ «Առավոտը» երեկ զրուցեց հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ: – Ի՞նչ տվեց այս առաջնությունը Հայաստանի դահուկային սպորտին: –
Հոգեւոր դաստիարակության վիճակը մարզերում
Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի դիտարկումները Խորհրդային պետության գոյության 70 տարիների աթեիզմը խոր հետքեր է թողել հայոց հոգեւոր կյանքում: Նույնիսկ 18 տարվա անկախության ֆոնին այսօր ոչ միայն չգործող եկեղեցիներ կան, այլեւ որոշ գործողներում էլ դժվար է վերականգնել հոգեւոր աշխուժությունը: Այս առումով ծանր է վիճակը հատկապես գյուղերում՝ եկեղեցու կառույցը սոսկ շինվածք է: Գյուղական վայրերում եկեղեցիների վիճակի, այնտեղ
ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ԿՏԱ
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը հնարավոր է առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, փոխնախարարի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջեւ եղած առանցքային տարաձայնություններն են, որոնք հասել են առճակատման: Իհարկե, կուզենայինք որոշ մեկնաբանություններ ստանալ անձամբ պարոն Մուրադյանից, սակայն 2 օր շարունակ այդպես էլ չկարողացանք նրա հետ կապվել. պարոն Մուրադյանի բջջային
Հունվարի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք՝ ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ
«Սիրո պատմության» հեղինակը չկա
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Լոնդոնում, 72 տարեկանում սրտի կաթվածից կյանքից հեռացել է Էրիկ Սիգալը, որը հեղինակն է 20-րդ դարի ամենակարդացվող գրքերից մեկի՝ «Սիրո պատմության»: Այն արդեն հրատարակվել է ավելի քան 30 մլն տպաքանակով: Ծնունդով նյույորքցի Սիգալը գիրքը գրել է, երբ 32 տարեկան էր: Այդ տարիներին նա ԱՄՆ համալսարաններից մեկում դասական գրականություն էր դասավանդում: Հեղինակը գիրքը սկզբում
ՀԱԳՆՎԵԼ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼ 21-ՐԴ ԴԱՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Նախկին Երիտասարդական պալատի տեղում կխոյանա նորաձեւ համալիր Երեւանի նախկին Երիտասարդական պալատի վայրում «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային համալիր ունեցող միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման համար Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է բաց միջազգային մրցույթ: Կենտրոնի բարձրությունը մոտ երկու անգամ գերազանցելու է նախկին Երիտասարդական պալատի բարձրությանը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին մրցույթի ժյուրիի անդամները: Մրցույթին մասնակցում է
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻՆ ԷԼ Է ՄՏԱՀՈԳԵԼ
ՄԱԿ-ի փորձագետների հաշվարկով, Աֆղանստանի բնակիչները վերջին մեկ տարվա ընթացքում 2,5 մլրդ դոլարի կաշառք են տվել: ՄԱԿ-ի պատվերով կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ կոռուպցիայի բարձր աստիճանը աֆղանցիներին ավելի շատ է մտահոգում, քան՝ անվտանգության եւ գործազրկության հարցերը: Աֆղանստանի բնակչության ավելի քան կեսը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաքիչը մեկ անգամ կաշառք է տվել աֆղան չինովնիկներին: Ուսումնասիրության տվյալներով,
ԼԻՏՎԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Լիտվայի Սեյմը ընդունել է պատգամավոր Ռիտիս Կուպչինսկասի առաջարկած բանաձեւը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ պահանջելով փոխհատուցել 1991թ. հունվարի 11-13-ը Վիլնյուսում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին հասցված վնասը: «Newsru»-ի փոխանցմամբ, պատգամավորը նաեւ պահանջում է, որ այդ փոխհատուցումը տրվի մինչեւ հիշյալ իրադարձությունների 20-ամյակի լրանալը՝ 2011թ. հունվար ամիսը: Հարցին, թե՝ նպատակահարմար չէ՞,
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ԿՄԵՂՄԱՆԱ
Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմը կարող է մեղմացվել արդեն առաջիկա կես տարվա ընթացքում: BBC-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրն այդ մասին հայտարարել են ԵՄ-ում նախագահող երկրի՝ ՌԴ-ում Իսպանիայի դեսպան Խուան Անտոնիո Պուժոլն ու Մոսկվայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ֆերնանդո Վալենսուելան: Վերջիններս պարզաբանել են, որ խոսքը կարող է գնալ ռուսաստանցիներին ավելի երկար ժամկետով բազմակի վիզա տրամադրելու մասին: Ինչ
Իրանը պաշտոնապես մերժեց ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը
Իրանը ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը տեղեկացրել է, որ մերժում են որեւէ այլ երկրում իրանական ուրանի հարստացման մասին պայմանագրի նախագծի առանցքային կետերը: Դրանով Իրանին առաջարկվում էր ցածր հարստացված ուրանի 70 տոկոսը հարստացնել այլ երկրներում՝ Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: «BBC»-ի փոխանցմամբ, դա Իրանի կողմից առաջին պաշտոնական արձագանքն է դեռ նախորդ տարվա հոկտեմբերին նախապատրաստված այդ նախագծի առնչությամբ: ԱՄՆ-ն չի ընդունել
Նոր աղաղակող փաստեր՝ ամերիկյան բանտերի մասին
Երբ 2006թ. հունիսին Գուանտանամոյում տեղակայված ամերիկյան հատուկ բանտում երեք երիտասարդ կալանավոր մահացավ, նրանց մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական բացատրությունն այն էր, թե նրանք ինքնասպան են եղել: Մինչդեռ «Harper’s» հեղինակավոր պարբերականի՝ այդ բանտի անվտանգության աշխատակիցների մերկացնող ցուցմունքների հիման վրա կատարված լրագրողական հետաքննության արդյունքները լուրջ կասկածի տակ են դրել պաշտոնական վարկածը: Լրագրողների ստացած տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնելու,
Հունվարի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հարազատները ձեր աջակցության կարիքն ունեն, օգնեք նրանց: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է նվերներ ստանաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հարմար օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Պետք չէ ուղեղը ծանրաբեռնել անհեթեթ մտքերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեզ աշխատանքի առաջարկ կանեն: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Օրը կսկսեք վատ տրամադրությամբ, բայց երեկոյան ամեն
ԲՈԼՈՐՍ ՀՐԱ՞ՆՏ ԵՆՔ
2007թ. հունվարի 19-ին չարենցյան բառերով «բոզի քաղաք» նկատված Ստամբուլում, թիկունքից սպանված Հրանտ Դինքի բազմահազարանոց թաղման արարողության մասնակից բազմազգ ամբոխի բերանում ծամոն դարձած «Բոլորս Հրանտ ենք» արտահայտությունը շատ կարճ ժամանակ անց ընդմիշտ մոռացության մատնվելով՝ ցույց տվեց մարդուն բնորոշ հատկանիշ՝ հիշողության իսկ «միանգամյա» լինելու բնույթը: Վաղուց արդեն, շատ վաղուց… Նույն այդ բազմահազարավոր ինքնակոչ «հրանտներից» մի քանի տասնյակն
Նշանակվել է կանանց հավաքականի նոր գլխավոր մարզիչ
ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վաղարշակ Ասլանյանը: Նրան այդ պաշտոնում կօգնի Լիանա Հայրապետյանը: Նորանշանակ մարզիչը միաժամանակ գլխավորելու է նաեւ մինչեւ 19 եւ 17 տարեկանների աղջիկների հավաքականները:
Առաջինն սկսում են 17 տարեկանները
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, նորանշանակ մարզիչ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, այսօրվանից տասնօրյա ուսումնամարզական հավաք է սկսել «Ռեժինե» հյուրանոցում: Մարզչական խորհուրդը հավաքին հրավիրել է մասնակցել հետեւյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ: Գեւորգ Հարությունյան, Գարեգին Մարկոսյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Ալբերտ Ամիրխանյան («Հելմոնդ սպորտ», Հոլանդիա): Պաշտպաններ: Դավիթ Լեւոնյան, Շիրակ Գեւորգյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Արամ Շահնազարյան, Հարություն Օհանյան, Հակոբ Լոռեցյան, Աշոտ
Ուժեղագույն ըմբիշները հավաքվելու են Երեւանում
Հայաստանի վարկանիշը միջազգային մարզական ֆեդերացիաներում տարեցտարի բարձրանում է, եւ վերջինները սկսել են ավելի հաճախ մեր հանրապետությանը համաշխարհային ու եվրոպական չափանիշները բավարարող մրցումների կազմակերպում վստահել: Բացառություն չի լինելու նաեւ 2010 թվականը: Արդեն փետրվարի 12-14-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ մարզասերներն առաջին անգամ հնարավորություն կունենան հետեւելու հունահռոմեական ոճի աշխարհի ուժեղագույն ըմբիշների մրցելույթներին, որոնք վիճարկելու են


















































