Օրվա լրահոսը
ՀՀԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԲՀԿ-ԻՆ
Օրերս Արմավիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կազմակերպել էր ռուս հանրահայտ երգիչ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը՝ քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին քարոզչության շրջանակներում (ընտրությունները տեղի կունենան կիրակի օրը): Ի պատասխան դրան, երեկ Հանրապետական կուսակցությունը նույն հրապարակում ներկայացրել էր հայկական էստրադայի աստղերին՝ ի պաշտպանություն իր թեկնածու եւ գործող քաղաքապետ Ռոբերտ Խլղաթյանի: Չնայած անձամբ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ: Դա ձեզ շատ պետք կգա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր կատարելիք քայլերն այսօր անկանխատեսելի կլինեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հատկապես արդյունավետ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի՝ մարտի 28-ի արտագնա խաղում Լեհաստանի հետ կայանալիք հանդիպմանը մարզիչներ Վարդան Մինասյանի եւ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում սկսել է ուսումնամարզական հավաքները: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, ով օրերս բարդ վիրահատության է ենթարկվել, հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մարզումների: Նրանք են:
Հայաստանի շունչը՝ Ռուսաստանում
«Կարոտ» համերգային ծրագրով Մոսկվայում հանդես են եկել հայաստանյան անսամբլներ ու արվեստագետներ: Վերջին տարիներին հաճախակի են դարձել ՌԴ-ում հայկական միջոցառումները՝ համերգներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ եւ փառատոներ: Հայկական կազմակերպություններին կից ողջ Ռուսաստանի տարածքում գործում են տասնյակ հայկական պարային անսամբլներ, անհատ երաժիշտներ, երգչախմբեր եւ թատերական ստուդիաներ: Սակայն մշտապես ցանկալի հյուր են հայաստանյան կոլեկտիվներն ու հանրահայտ անունները: Մարտի 10-11-ին
ԿԱՆԱՆՑ ՆՄԱՆԱԿՈՂ ԱՐՏԻՍՏԸ
Երկու տարի է՝ Երեւանում ապրում ու ստեղծագործում է ռուսաստանյան շոու-բիզնեսում շուրջ տասը տարվա բեմական գործունեություն ծավալած օրիգինալ ժանրի արտիստ, նմանակող Ալեքս Մենշովը: Ալեքս Մենշովը ծնունդով Վրաստանից է, ազգությամբ՝ հայ, իսկ Մենշովը բեմական անունն է: «Առավոտի» հետ զրույցում արտիստը չցանկացավ հայտնել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու պատճառը, իր հայկական ազգանունը: Ալեքսը տեղեկացրեց, որ իր առաջին բեմելը կայացել է
Սակավամարդ եզրափակում
«Քվորումը» երեկ դարձյալ բացակա էր Խորհրդարանը երեկ այդպես էլ չկարողացավ իրար գլխի հավաքվել եւ Երրորդ գումարման խորհրդարանի պատմության մեջ մի վերջին անգամ քվեարկություն անցկացնել: 131 պատգամավորներից միայն 42-ն էին վերջին անգամ եկել աշխատանքի: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը թերեւս կմնա պատմության մեջ նաեւ որպես թվաբանության կանոնները չխախտած նախագահ, քանի որ բոլոր այն պահերին, երբ դահլիճում
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՎՆԱՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տ. Թորոսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին: Հանրակրթական եւ բարձրագույն դպրոցները պետության պաշտպանական ամրություններն են: Նրանք ոչ միայն գիտելիքներ են տալիս, այլեւ սովորեցնում են լինել առաքինի, կերտել անսասան պետություն, պահպանել ազգի վեհությունը: Ուստի՝ այն բացասական երեւույթները, որոնք խոչընդոտում են այդ գործառույթների կատարմանը, դատապարտելի են: «Հայկական
Երիտասարդների նախընտրական PR-ը
ՀԵԿ-ը պահանջում է պետականացնել լոտոները Երեկ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) վիճակախաղերի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով, որպեսզի լոտոները մասնավորից վերցնեն եւ դարձնեն պետության մենաշնորհը: Ըստ ակցիայի կազմակերպիչների, ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում վիճակախաղերի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է պետությանը, իսկ Հայաստանում լոտոների բիզնեսը 100%-ով օլիգարխների ձեռքում է. «Այն եկամուտներն ու
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Թեկնածուներից ոմանք հանում են իրենց թեկնածությունը, իսկ ոմանք մտածում են՝ որքան ծախսել ընտրվելու համար Թեկնածուները պակասում են Ինչպես երեւում է, հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, առայժմ չեն շտապում իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ-ին: Փոխարենը քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներում են փոփոխություններ տեղի ունենում: Օրինակ՝ թվով
«Օսկանյան-Պետդեպ» կռիվը շարունակվում է
Սպասելի էր, իհարկե, որ Վարդան Օսկանյանը հեշտ չի հաշտվելու նախ՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, ապա այդ զեկույցին իր տված մեկնաբանությանը հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բավականաչափ սուր պարզաբանումների հետ: Եվ ահա, երեկ կայացած հերթական ասուլիսին ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ Պետդեպն ընդունել է իր սխալը՝ կապված ԼՂ-ի՝ «Հայաստանի կողմից օկուպացված» լինելու հետ: «Ես լավ հասկանում եմ,
Ռուս քաղաքագետը վերլուծում եւ գնահատում է
Վյաչեսլավ Նիկոնովը՝ հայաստանյան ընտրությունների մասին Ռուսաստանցի քաղաքագետ, «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը «Նովոստի Արմենիա» կայքում երեկ անդրադարձել է հայաստանյան առաջիկա համապետական ընտրություններին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, քաղաքագետը վկայակոչելով սոցհարցումները՝ կարծիք է հայտնել, թե Հայաստանի ընտրողների մեծ մասը գտնում է, որ Սերժ Սարգսյանն է նախագահի պաշտոնում փոխարինելու Ռոբերտ Քոչարյանին: «Ուժեղ, բայց ճկուն գործիչ, նա ամուր
«ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆԿԵՂԾ ՉԷ»
Ասում է ՀՀՇ վարչության եւ «Այլընտրանք»-ի անդամ Երջանիկ Աբգարյանը «Ռեգնում» գործակալությանը մարտի 21-ին հյուրընկալված արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում. «Մենք 1996-ին կերազեինք նման ձեւակերպումների մասին: Մինչ 1998 թվականը հակամարտության կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ սկսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջության թեզով, եւ մնացածը ներկայացվում էր միայն այդ համատեքստում:
«ՍԱ ՀՊԱՐՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»
Այսպես բնութագրեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ԲՀԿ խորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում իններորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը, կուսակցությունների անձնագրեր հավաքելու մասին հարցին պատասխանելով՝ հայտարարեց. «Բարգավաճ Հայաստանը» անձնագիր հավաքելու որեւէ խնդիր չունի, փաստորեն, մեծ անդամակցություն ունի եւ վճռական են բոլորը, եւ որեւէ չընդունված մեթոդ չի կիրառվել շարքերը համալրելու եւ համախոհների առումով:
ՎՈԼՖՍՈՆԻ ԶԵՆՔՈՎ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ՞Ն
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում սենսացիոն հայտարարություն արեց ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ամբաստանյալ Յուրի Վոլֆսոնը: Դատարանում քննության էր դրված Վոլֆսոնի բնակարանում խուզարկություն կատարելու մասին 2005թ. սեպտեմբերի 16-ի արձանագրությունը: Վոլֆսոնը հայտարարեց, որ իր բնակարանից առգրավված զինամթերքի մի մասը չի արձանագրվել: Նա նաեւ հայտարարեց, որ չարձանագրված զենքը կապ ունի 2006-ի սեպտեմբերին տեղի ունեցած Շահեն
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր գործնական հարաբերությունները հաջող կզարգանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Հնարավոր է, որ ձեր գաղտնիքներից մի քանիսն այսօր բացահայտվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Բացառված չէ, որ կամային որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջանա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր մտահղացումները պատշաճ աջակցության կարժանանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Զգացմունքային ու ֆիզիկական գերլարվածությունը կարող է վնասել ձեր առողջությանը: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրը կանցկացնեք հոգեւոր որոնումների մեջ: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
«Արագ» շախմատում Լեւոնը չունի հավասարը Մոնակոյում ընթացող «16th Amber Blindfwld and Rapid Tournament» շախմատի միջազգային ավանդական գերմրցաշարի մասնակիցները երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցամարտում իր ապագա մրցակցին՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ սպիտակներով հաղթելով «կույր» շախմատում, այնուհետեւ սեւերով ոչ-ոքի անելով «արագ» շախմատում: Ընդհանուր
Լուսինե՞ն կհաղթի, թե՞ Նարեն
Նրանցից ո՞վ կլինի երկրորդ «Հայ սուպերսթարը» Շուրջ 5 ամիս «Շանթ» հեռուստատեսությամբ հեռարձակվող երիտասարդ երգիչների «Հայ սուպերսթար» մրցույթը մոտենում է վերջնագծին: Մեկ շաբաթից հայտնի կդառնա 2-րդ սուպերսթարի անունը: Այդ տիտղոսի համար պայքարում են Լուսինե Աղաբեկյանը եւ Նարե Գեւորգյանը: «Առավոտի» հետ զրուցած մասնագետների (որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել) կարծիքով, երկրորդ «սուպերսթարը» Լուսինեն է լինելու: Հիշեցնենք, որ Հայաստանը
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Օրերս Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը ֆրանսիական «Ակադեմիական դափնու ասպետ» շքանշանով պարգեւատրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին եւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանին: Ֆրանսիայի կառավարության այս շքանշանը տրվում է 1808 թվականից, դրանով պարգեւատրվում են երկրի ազգային կրթությանը, մշակույթի զարգացմանը եւ
Շինարարի տունը՝ արգելանքի տակ
«Մոլոկանների խմբի» բարի համբավը վտանգված է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը օրեր առաջ քննում էր Մարինա Պողոսյանի հայցն ընդդեմ շինարար Սամվել Մարտիրոսյանի: Հայցվորը դատարանին դիմելով տեղեկացրել էր, որ Աղբյուր Սերոբի 11/3 հասցեում գտնվող իր ավտոտնակը վերանորոգվել է պատասխանողի՝ շինարարի կողմից: «Մարտիրոսյանը զննելով ավտոտնակը՝ հայտնեց, որ առկա խոնավությունն առաստաղից ու պատերի վերին հատվածից է,
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ԽԱՂԵՐ
Գիտության ոլորտի բարեփոխումներ անվան տակ ԳԱԱ-ն ինստիտուտներ է միավորում եւ տնօրեն նշանակում «յուրայիններին»: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստի երեկվա օրակարգում մի քանի հարց կար, այդ թվում՝ նորաստեղծ գիտական կենտրոնների տնօրենների ընտրությունները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը արգելում էր լրագրողների մուտքը դահլիճ: Նիստի ավարտից հետո էլ նա չէր թույլատրում լուսանկարել, հայտարարելով՝ «մասնավոր անձին իրավունք չունեք նկարել»: Իսկ ես
Երկու շենք՝ երկուսն էլ մի օրի
Թումանյան 19 եւ Մոսկովյան 31 հասցեների շենքերը տանիք չունեն Փետրվարի 22-ին Թումանյան 19 հասցեում գտնվող շենքի կտուրն ամբողջությամբ այրվել էր: Քաղաքապետարանից եւ «Կենտրոն» համատիրությունից բնակիչներին մխիթարել էին, որ շատ «չնեղվեն»՝ շուտով միջոցներ կձեռնարկեն ու այրված տանիքը կվերանորոգեն: Դեպքից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ Կենտրոնի թաղապետարանը եւ ո՛չ էլ համատիրությունը մատը
ԱՐԾՐՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԽԵԼՈՔ ԱՇԽԱՏՈՂ Է
Համենայնդեպս, նա վերջին երկու ամսում ծառ չի կտրել Աջափնյակ համայնքի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի 100 օրն էլ չի լրացել, ինչ նա զբաղեցնում է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: Նրա՝ թաղապետ լինելու օրոք համայնքի բնակիչները մեծ դժգոհություններ ունեին, որ Արծրուն Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ կտրվել են մի շարք ծառեր եւ տեղը կրպակաշարեր են տեղադրվել, ուստի, բնակիչների ներկայացմամբ, «բնությունը ոչնչացնող
ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Առավոտը» երեկ ստացավ «ՍԻՄ լրատվական ծառայություն» եւ «Հայկ Բաբուխանյանի աջակցության խումբ» ստորագրություններով մի հաղորդագրություն, ըստ որի՝ Երեւանի ոստիկանության քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դարբինյանը մարտի 21-ին մեղադրանք է ներկայացրել թիվ 5 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հայկ Բաբուխանյանին: Ավելի վաղ հաղորդվել է, որ նրա նկատմամբ սահմանվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին: Ըստ հաղորդագրության՝ «Հայկ Բաբուխանյանը
«Օսկանյան-Պետդեպ» կռիվը շարունակվում է
Սպասելի էր, իհարկե, որ Վարդան Օսկանյանը հեշտ չի հաշտվելու նախ՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի, ապա այդ զեկույցին իր տված մեկնաբանությանը հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բավականաչափ սուր պարզաբանումների հետ: Եվ ահա, երեկ կայացած հերթական ասուլիսին ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ Պետդեպն ընդունել է իր սխալը՝ կապված ԼՂ-ի՝ «Հայաստանի կողմից օկուպացված» լինելու հետ: «Ես լավ հասկանում եմ,
«Գորիսի Մելոյի» զորամասում ստուգումներ են
Ասում են՝ այստեղ անհայտ պայմաններում զենք է անհետացել «Առավոտի» տեղեկություններով, մոտ 20 օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ սպառազինությունների վարչության պետ Ալիկ Միրզաբեկյանին եւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանին հանձնարարել է համատեղ ստուգումներ անցկացնել ՀՀ ՊՆ բանակային թիվ 1 կորպուսի (հրամանատարն է Գարիկ Գաբրիելյանը) Գորիսում տեղակայված N զորամասում: Այդ զորամասը
ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՀՀԿ խորհրդի անդամ թաղապետերի կողմից ղեկավարվող համայնքապետարանները, բնականաբար, ժխտում են, որ անձնագրեր են հավաքում քաղաքացիներից: Դեռ փետրվարին էր «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում պնդել. «Կենտրոն համայնքում ՀՀԿ-ն 30 հազար դրամ է վճարում թաղային լիազորներին, ովքեր մտնում են շենքերը եւ հավաքում բնակչության անձնագրերը»: Նույն օրը նաեւ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն էր «Առավոտին» տեղեկացրել, որ
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ»
Այդպիսի ցանկություն է հայտնել «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ ցուցակում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Կարապետյանը: – Ձեր դիտարկումներով, որքա՞ն են բարձր ՀՀԿ-ի հավակնությունները խորհրդարանական ընտրություններում: – Չեմ ուզում շտապել, բայց վստահ եմ, որ բոլորից շատ ձայներ հավաքելու իրական հնարավորություն այսօր ունի Հանրապետականը: – Երբ խոսում եք իրական հնարավորությունների մասին, արդյո՞ք նկատի ունեք վարչական, ֆինանսական եւ մարդկային
ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Մարտի 20-ին, Արմավիրում մեծ համերգ էր, որին ներկա էին ոչ միայն արմավիրցիներ, այլեւ մայրաքաղաքից մեկնածներ: Առիթը ռուս հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին էր, ում Արմավիր էր հրավիրել անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր «շանսոնով», ըստ էության, քարոզում էր հօգուտ «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված Արմավիրի քաղաքապետի թեկնածու Արայիկ Աղաբաբյանի: Համերգին ներկա են եղել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերը
ԽՈՅ 21.03-20.04: Նպատակներին հասնելու համար այսօր լուրջ բանակցություններ կվարեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր անչափ կարեւոր լուրեր կստանաք, որոնք ձեզ անհրաժեշտ են մասնագիտական պարտականությունները կատարելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հնարավոր է, որ անսպասելի եկամուտներ ստանաք կամ ինչ-որ ձեւով խրախուսվեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք բացասական ազդեցությունների տակ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կասկածամտությունը ձեր ամենաոխերիմ թշնամին է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հարմար օր է
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ
Օրերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Օնտարիո քաղաքում անցկացված մենամարտային ձեւերի աշխարհի 20-րդ առաջնությանը մասնակցած 32 երկրների թվում էր նաեւ Հայաստանի «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ կարատեի» (սա ամերիկյան մարտաոճ է) ազգային հավաքականը: Մեր թիմը մրցավայր ներկայացել էր ութ մարզիկներով: «Շարունակական մենամարտ» մրցաձեւում (մարտն առանց ընդհատման տեւում է մեկ ռաունդ՝ երեք րոպե տեւողությամբ եւ հաղթողը որոշվում է միավորներով) նվաճելով չորս