Օրվա լրահոսը
Մոսկվայում սպասում են Ուկրաինայի նոր նախագահին
Մոսկվայում հույս ունեն, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո կկարողանան լեզու գտնել այդ երկրի նոր նախագահի հետ, որը Ռուսաստանի հանդեպ «հարգալից եւ անկեղծ քաղաքականություն կվարի»: Այդ մասին, «Newsru»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Մոսկվան ուշադրությամբ եւ միանգամայն հասկանալի հետաքրքրությամբ հետեւում է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք չենք թաքցնում, որ մեզ համար
Հայիթիում քաոսային վիճակ է
Հայիթիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվածների դիակները, որոնք կուտակվել են այդ երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի փողոցներում, բեռնաթափերով են հավաքում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին: Մայրաքաղաքի նեղ փողոցներն ու ավերված ենթակառուցվածքները խանգարում են փրկարարական աշխատանքներին եւ Հայիթիում տուժածներին օգնություն տրամադրելուն: Երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, շուրջ
Մտրակի 50 հարված՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար
Իրանի հյուսիսային շրջանում գտնվող Զանջանի քաղաքային դատարանը ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպան Յաշար Հաքակպուրին (նկարում) դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման եւ մտրակի 50 հարվածի: Իրավապաշտպանը մեղադրվում է իրանական ռեժիմի դեմ հակաքարոզչության եւ երկրի պաշտոնական անձանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող նյութերի տարածման համար: Աղբյուրի փոխանցմամբ, իրավապաշտպանն ասել է, թե իր դեմ քրգործ հարուցելու պատճառն այն է, որ
ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում լսվեց Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու եւ նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը գանձելու պահանջի մասին հայցը՝ ընդդեմ թիվ 162 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի: Դատական նիստը նախագահում էր դատավոր Հ. Հովհաննիսյանը: Ի տարբերություն դեկտեմբերի 25-ին կայացած նիստի՝ այս անգամ
Մասնավոր բուհերի շրջանավարտներին մերժում են
Պետական մարմիններում նրանց աշխատանքի չեն ընդունում Պետական եւ ոչ պետական բուհերի հակամարտությունը տարիների պատմություն ունի: Որոշ պետական բուհերի՝ ոչ պետականներին «վերեւից» նայելու, իսկ որոշ մասնավորների՝ ոչ պատշաճ կրթական մակարդակ ապահովելու իրողությունը թույլ չի տալիս ձեւավորել իրական մրցակցային հարաբերություններ: Եվ հաճախ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ամեն կերպ «ցեխ շպրտել» մյուսի վրա՝ ի նպաստ սեփական շահերի: Ոչ
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ ԿԳՏՆԵՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԸ
«ՀՀ վարչապետի գավաթը»՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը Երեկ Երեւանում անցկացվեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը, որը կազմակերպել էր Երեւանի «Ինչ, որտեղ, երբ» ակումբը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Քաղծառայողների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների շուրջ 17 թիմեր: Մրցաշարը կազմակերպվել էր օլիմպիական կարգով, այսինքն՝ պարտվող թիմը դուրս
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՎ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» վճիռը կհրապարակվի հունվարի 29-ին, ժ.17-ին: Նախորդ օրը տեղի ունեցած դատաքննության ժամանակ ՊՈԱԿ-ը ներկայացրեց իր մերժման օրինականությունը (այն է՝ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները պետք է ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից)՝ որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ. թիվ 99-Ա հրամանը: Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ
Պատասխանի իրավունքով
«Առավոտի» «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանենք» (29.09.09), «Քննիչը անաչառ չէ» (02.12.09), «Քննիչներին ուղղորդում է մեղադրյալը» (16.12.09) հոդվածների արձագանքը: Հոդվածներում իրանահայ Արսեն Փուրղասեմյանը ներկայացվում է անմեղ զոհի կերպարով, որն այնքան անճար էր, որ Երեւանում վաճառվող բազմահազար բնակարաններից ինքնուրույն բնակարան չէր կարող գնել եւ ես՝ «Առավոտի» տեղեկացմամբ, որպես «որսորդուհի», կանխագուշակելով, որ Արսեն պապիկը մի օր կորոշի բնակարան
Տուժողի հարազատները տեղեկացնում են
«Առավոտը», հղում անելով պաշտոնական աղբյուրին, հունվարի 12-ին «Արտակարգ իրավիճակների տասնօրյակ» խորագրի ներքո տեղեկացրել էր, որ հունվարի 1-ին Արարատի մարզի Տափերական գյուղի մոտ տեղի էր ունեցել ավտոպատահար: Ընթացքի ժամանակ շրջվել, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս էր եկել եւ ծառին էր բախվել «Ֆորդ» մակնիշի 16 ՍՍ 179 պետհամարանիշի ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը՝ 34-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել
Արդարացվեցին, իսկ հետո՞
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Յուրի Իսկոյանի նախագահությամբ, երեք օր առաջ հրապարակեց կապիտան Ռուստամ Ասատրյանի եւ զինծառայող Կարեն Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Նրանք մեղադրվում էին անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանք՝ մահ: 2007թ. օգոստոսի 30-ին ծառայության ժամանակ զորամասում «էլեկտրահարվել» է Տիգրան Օհանջանյանը: Մինչ դատավճիռը՝ մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր համապատասխանաբար 3,5 եւ
ՋՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԵՆ ԼՈԲԻՈՎ ԵՎ… ՕՂԻՈՎ
Ամանորի անակնկալ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչներին Նոր տարվա շեմին ակակնկալ է մատուցվել՝ դատական ծանուցագրերի տեսքով: «Առավոտին» դիմած մի խումբ շինուհայրցիներ տեղեկացրին, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Ընդ որում, գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել, չնչին բացառությամբ, գրեթե բոլոր շինուհայրցիներին: «Հայջրմուղկոյուղին» իր պահանջը հիմնավորել է
ՃԱՇԿԵՐՈՒՅԹԻ՞ ԷԻՆ, ԹԵ՞ ԺՈՂՈՎԻ
Հունվարի 14-ին, ժամը 14.30-ին, Իջեւանի ոստիկանության շենքի առաջ կայանած էր ճանապարհային ոստիկանության 9 մեքենա: Մեզ հայտնի չէ դրանց մեկտեղման պատճառը: Սակայն ամեն օր լսում ենք սահմանամերձ մարզի վարորդների դժգոհությունները, թե «գայիշնիկները» չափից ավելի շատ են, եւ նրանց ներկայությունը ճնշող է:
Կապանի բյուջեն՝ իրատեսական
Դեկտեմբերի 28-ին Կապան համայնքի ավագանու նիստում պետք է հաստատվեր համայնքի 2010 թվականի բյուջեն, սակայն նիստը հետաձգվեց՝ առանց լրագրողներին հետաձգման պատճառը հայտնելու: Մեկ օր անց կայացած նիստում բյուջեն հաստատվեց՝ առանց լրագրողների ներկայության: Ինչպես Կապանի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանն է ասում, ընթացիկ տարվա բյուջեն կարելի է համարել իրատեսական: Կապանի 2010-ի բյուջեն 842,212 միլիոն դրամ է:
Աշխատել են խնդիրներ չհարուցել
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ բիզնեսներ չունի եւ եթե դառնա կուսակցական՝ ապա հրապարակավ: ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ, ամփոփելով 2009-ը թվականը, հայտարարեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ նախարարությունը անցած տարում աշխատել է ապահովել այնպիսի արդյունքներ, որ տեղերում լրացուցիչ խնդիրներ եւ լարվածություններ չառաջանան: Խնդիրը կատարված է, հայտարարեց Արմեն Գեւորգյանը: Բանախոսը, սակայն,
Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել
«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ Շահումյանում» եւ այլն): Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը բանավանի մոտ գտնվող հանքը շահագործում է նորմերի խախտումներով, արդյունքում՝ վնասվում է բանավանի բնակիչների տունուտեղն ու գույքը: Երեկ
10 ՄԻԼԻՈՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ
ՀՀ Սփյուռքի նախարարության կայքում տեղադրված է «Հայի երգ» անվանված մի տեսահոլովակ: Երգի հեղինակները Հայաստանի երգի պետական թատրոնից են, կատարողները՝ նույնպես, հոլովակում երեւում են ոչ միայն հեղինակներն ու կատարողները, այլ նաեւ իշխանամերձ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, Սերժ Սարգսյանի կինը եւ դուստրը: Երգը գրավիչ է, հանդարտ երգի մի պահի հայկական աշխույժ պարեղանակ է հնչում: ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր
ԹԻՎ 5-Ը ՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ
Այսօր վաղ առավոտվանից Ավան համայնքից Կոմիտասի փողոցով դեպի Աջափնյակ համայնք ուղեւորվող թիվ 5 միկրոավտոբուսները դուրս չեն եկել գիծ։ Թե խնդիրը հատկապես որն է, վարորդները հրաժարվել են ասել՝ նշելով, թե դա իրենց անձնական խնդիրն է, եւ չեն ցանկանում աղմուկ բարձրացնել։ Թիվ 5 երթուղին սպասարկող տեխնիկական աշխատակիցներից մեկն էլ, ով նույնպես չի ցանկացել ներկայանալ, պնդել է, թե
Զոհվածների հարազատներն իրենց հասանելիքն են պահանջում
«Առավոտն» արդեն անդրադարձել է 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներին» պատկանող՝ «ՅԱԿ-40» ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքի անդամների խնդրին: Բանն այն է, որ նրանք արդեն մոտ 2 տարի է, ինչ չեն կարողանում ստանալ իրենց ընտանիքներին հասանելիք գումարները, որը նրանց պետք է վճարեր 2004-ին սնանկացած «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը՝ գույքի վաճառքից գոյացած գումարների հաշվին: Չնայած ընկերությունը պարտավորվել
2 տոնածառի համար 457 սոճի են հատել
«Առավոտ» օրաթերթի այս տարվա հունվարի 12-ի համարում տպագրված «Ծառաջարդ Օձունում» հոդվածում անդրադարձել էինք Լոռվա մարզի Օձուն գյուղում Ամանորի տոներից առաջ կատարված ծառահատումներին: Մեր լրագրողը տեղում նկարահանել էր սոճու եւ եղեւնու հսկայական պուրակը, որտեղ մի քանի հարյուր ծառ հատել էին հենց բնից: Այս հոդվածի առնչությամբ երեկ «Առավոտը» ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացավ հետեւյալ պարզաբանումը. «Իրոք,
ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԱՑՈՒՄ, ՀԵՏՈ՝ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ
Առեւտրականների համար Ամանորը լավ առիթ է՝ ժամկետանց սննդամթերքը սպառողների վրա «սաղացնելու» համար Որքան էլ սննդի անվտանգությունը պահպանող եւ վերահսկող պետական մարմինները հավաստիացնեն, որ այս Ամանորին ինչ-որ հրաշքով մեր քաղաքացիներից վատորակ, ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերքի հետ կապված ոչ մի դժգոհություն չեն ստացել, խանութներում ոչ մի խախտում չեն հայտնաբերել, բոլորս էլ գիտենք, թե իրականում ինչ հնության
Մեռելների մասին՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ
Հենց այս փաստարկով Պետրոս Մակեյանը երեկ հրաժարվել է մեկնաբանել Արտաշես Գեղամյանի հայտարարությունները: Կիրակի օրը թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ինչպես ինքը՝ Պ. Մակեյանն ասաց, նա առայժմ որպես վկա հարցաքննվել է ընտրությունների
«ՄԵՐ ԴԻՄԱԳԻԾԸ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Առավոտի» հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը – Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին, չե՞ք կարծում, որ ՍԴ-ն ավելի կօգներ Ազգային ժողովին հետագայում որոշում կայացնելու հարցում, եթե որոշ կոնկրետ վերապահումներ, այնուամենայնիվ, նշեր իր որոշման մեջ: – ՀՀ Սահմանադրական դատարանը գտավ, որ «Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԿ-ԻՑ
Հայ ազգային կոնգրեսը հարկ չի համարում մեկնաբանել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի հայտարարությունը, որով վերջինս ՀԱԿ-ին մեղադրում է ՍԴՀԿ-ն պառակտելու մեջ։ «Հարկ չենք համարում մեկնաբանել Շիրխանյանի հայտարարությունները»,- «tert.am»-ին ասել է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը երեկ մեղադրել է արտաքին ուժերին, նաեւ ՀԱԿ-ին՝ ՍԴՀԿ-ի պառակտման համար, ու ասել է,
ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 10/19 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ ընտրությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ վստահված անձանց եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանն ու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական
«ԻԴԵԱԼՆ» ԷԼ ԴԱՏՎԵՑ
Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործերով դատարանում ավարտվել է «Իդեալ» թերթի գլխավոր խմբագիր Նազիմ Գուլիեւի քրեական գործի դատաքննությունը: Նազիմ Գուլիեւը մեղադրվում է խուլիգանության եւ շորթելու համար: Դատարանի վճռով Գուլիեւը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 13 տարի եւ 3 ամիս ազատազրկման:
ՀԱԿ-Ը ԿԴԻՄԻ ՍԴ
Հայ ազգային կոնգրեսը դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ վարչական դատարան՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» պահանջով։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Կոնգրեսը վկայակոչել է այն փաստը, որ հանձնաժողովը հունվարի 14-ին հրաժարվել է ընդունել այդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչելու իրենց դիմում-բողոքը։ Բանն այն է, որ ընտրությունների արդյունքն ամփոփելու ժամկետը լրանում
ՀԱԿ-ի ռեյտինգը ընկել է
Այսպես է կարծում Հանրապետական Էդուարդ Շարմազանովը «Թուրքիան այս ընթացքում սկսել է արհեստականորեն ձգձգել պրոցեսը, բայց իմ կարծիքը հետեւյալն է՝ այն կողմը, որը կշարունակի ձգձգման պրոցեսը եւ խելամիտ ժամկետներում չի վավերացնի արձանագրությունները, գործ կունենա միջազգային հանրության հետ: Թուրքիան այսօր լուրջ պրոբլեմների առաջ է կանգնել, եւ որոշակի ազդակներ են առաջացել Թուրքիայի դեմ»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ
ՀԱԿ-ը սխալվե՞լ է
Վերլուծում են Վահան Շիրխանյանը եւ Գուրգեն Եղիազարյանը «ՀԱԿ-ը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի 10-րդ ընտրատարածքում հաղթեր: Կոնգրեսը պետք է ընտրություններից հետո շարունակեր ակտիվ պայքարը Նիկոլ Փաշինյանի օգտին»,- երեկ Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրություններին՝ կարծիք հայտնեց Համահնչակյան Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նա, ընդհանրապես, սխալ է համարում, որ ՀԱԿ-ը
«ՋԻԱՆԻԻ» ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ոստիկանության աղբյուրներն ասում են, թե ԱԺ պատգամավորներից որեւէ մեկը ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետ ուղղակի առնչություն չունի: Հունվարի 11-ին «Ջիանի» ռեստորանային համալիրում ԱԺ երկու պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցության անդամներ գեներալ Սեյրան Սարոյանի եւ Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովի» կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ռազբորկան շարունակում է մնալ հատկապես մամուլի ուշադրության կենտրոնում: Նույնիսկ օրեր անց այդ միջադեպի առնչությամբ, որի
ՃԵՂՔՎԱԾՔ՝ ՀՅԴ-Ի ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»
Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ «Ժառանգությունն» անհեռանկար է համարում կոալիցիայի պատգամավորներին համոզելը, որ դեմ քվեարկեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վերջերս հայտնել էր, որ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համագործակցության հետագա ճակատագիրը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ դիրքորոշում կարտահայտի ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության մասին ՍԴ որոշման վերաբերյալ: Երեկ «Հայացք» ակումբում Ստեփան Սաֆարյանն արձանագրեց, որ այդ


















































