Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Մարտ 22,2007 00:00

\"\"

Մարտի 20-ին, Արմավիրում մեծ համերգ էր, որին ներկա էին ոչ միայն արմավիրցիներ, այլեւ մայրաքաղաքից մեկնածներ: Առիթը ռուս հայտնի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին էր, ում Արմավիր էր հրավիրել անձամբ Գագիկ Ծառուկյանը, որն իր «շանսոնով», ըստ էության, քարոզում էր հօգուտ «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված Արմավիրի քաղաքապետի թեկնածու Արայիկ Աղաբաբյանի: Համերգին ներկա են եղել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերը զբաղեցրած անձինք: Տրամաբանական կլինի, որ որպես պատասխան քայլ` քաղաքապետի իր թեկնածու Ռոբերտ Խլղաթյանին սատարելու նպատակով Հանրապետականը Արմավիր հրավիրի ավելի թանկարժեք մի աստղի: Ասենք, Մայքլ Ջեքսոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել