Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

Մարտ 23,2007 00:00

\"\"Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի՝ մարտի 28-ի արտագնա խաղում Լեհաստանի հետ կայանալիք հանդիպմանը մարզիչներ Վարդան Մինասյանի եւ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում սկսել է ուսումնամարզական հավաքները:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, ով օրերս բարդ վիրահատության է ենթարկվել, հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մարզումների: Նրանք են:

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Պաս», Իրան):

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Բարխ», Իրան), Եղիշե Մելիքյան, Արարատ Առաքելյան (երկուսն էլ՝ «Բանանց»), Կարեն Դոխոյան:

Կիսապաշտպաններ. Լեւոն Պաչաջյան, Ռաֆայել Նազարյան, Հենրիկ Մխիթարյան (երեքն էլ՝ «Փյունիկ»), Աղվան Մկրտչյան («Բարխ», Իրան), Համլետ Մխիթարյան («Պաս», Իրան), Արթուր Մինասյան («Արարատ»), Արտավազդ Քարամյան («Պոլի», Ռումինիա), Ռոմիկ Խաչատրյան («Ունիրեա», Ռումինիա), Սամվել Մելքոնյան («Բանանց»):

Հարձակվողներ. Արամ Հակոբյան, Արա Հակոբյան (երկուսն էլ՝ «Իլյիչովեց», Ուկրաինա), Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Ռոբերտ Զեբելյան («Կուբան», Ռուսաստան), Արմեն Շահգելդյան («Միկա»), Տիգրան Ղարաբաղցյան («Փյունիկ»), Արման Քարամյան («Պոլի», Ռումինիա):

Հավաքի հրավիրված ֆուտբոլիստների անունները հայտարարել է նաեւ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Լեո Բենհակերը: Ներկայումս մարզվում են:

Դարպասապահներ. Արթուր Բորակ («Սելթիկ», Շոտլանդիա), Տոմաշ Կուշչակ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Վոյցեխ Կովալեւսկի («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան):

Պաշտպաններ. Միխալ Ժեւլյակով («Օլիմպիակոս», Հունաստան), Յացեկ Բակ («Ալ Ռիյան», Սաուդյան Արաբիա), Դարիուշ Դուդկա, Ադամ Կոկոշկա (երկուսն էլ՝ «Վիսլա», Կրակով, Լեհաստան), Մարցին Վասիլեւսկի («Անդերլեխտ», Բելգիա), Գժեգոժ Բրոնովիցկի («Լեգիա», Լեհաստան), Պավել Գոլյանսկի («Կորոնա», Լեհաստան), Արկադիուշ Ռադոմսկի («Աուստրիա», Ավստրիա):

Կիսապաշտպաններ. Ռոդոսլավ Սոբոլեւսկի, Յակուբ Բլաշչիկովսկի («Վիսլա»), Մարիուշ Լեւանդովսկի («Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա), Էուսեբիու Սմոլյարեկ («Բորուսիա», Գերմանիա), Յացեկ Կրշինովսկի («Վոլսբուրգ», Գերմանիա), Լուկաշ Գարգուլյա (ԳԿՍ, Լեհաստան), Պրժեմիսլավ Կաժմերչակ («Բոավիշտա», Պորտուգալիա), Ռաֆալ Մուրավսկի («Լեխ», Լեհաստան), Վոյցեխ Լոբոձինսկի («Զագլեբիե», Լեհաստան):

Հարձակվողներ. Մացեյ Ժուրավսկի («Սելթիկ»), Ռադոսլավ Մատուսյակ («Պալերմո», Իտալիա), Գժեգոժ Ռասլակ («Սաութհեփթոն», Անգլիա), Իրենեուշ Ելեն («Օսեր», Ֆրանսիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել