Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱՍՏԱՆ: ՈՍՏՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Տնտեսական օազիսներ Արեւելյան Ասիայի երկու հսկաների՝ Հնդկաստանի ու Չինաստանի միջեւ երբեմնի լարվածությունը թուլացել է, բայց մրցակցությունը սրվում է: Աշխարհաքաղաքական առումով Չինաստանը դեռ ենթակա է որոշակի մեկուսացման եւ զիջում է մոլորակի «խոշորագույն ժողովրդավարություն» հանդիսացող Հնդկաստանին: Բախումային վտանգների կողմից նվազ նպաստավոր է Հնդկաստանի վիճակը, քանի որ կա նրա բաց վերքը՝ Քաշմիրի խնդիրը, կա անկախություն ստանալուն զուգահեռ միասնական

Միտումնավոր խեղաթյուրում՝ չար դիտավորությամբ

Փետրվարի 17-ի «Աքորեցի հանրապետականի թափանցիկությունը» հրապարակման կապակցությամբ «Առավոտը» պատրաստակամություն էր հայտնել լսել նաեւ Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանին: Նրա մեկնաբանությունները հրապարակում ենք մասնակի կրճատումներով՝ նախորդ նյութի չափերին համապատասխանեցնելով: «Ես հպարտ եմ, որ անդամագրված եմ Հանրապետական կուսակցությանը, որի ծրագրերն ինձ առավել քան հոգեհարազատ են եւ դա բացարձակորեն չի կապվում՝ որպես գյուղապետի, իմ պաշտոնավարման հետ: Իսկ «Աքորեցի հանրապետականի

ԽԱՆՈՒԹՆ ԷԼ ԳՐԱՎԵՑԻՆ

Տարածքը վաճառել են՝ վարձակալողների բացակայությամբ Շիրակի մարզի Մարալիկ գյուղի Գործարանային փողոցում գտնվող «Լուսատեխնիկ» գործարանի հանրակացարանի տարածքը 1996թ. վարձակալել են Ղուկաս Ղուկասյանն ու իր երեք եղբայրները: Այն ժամանակ նրանք 4 մլն դրամ ծախսեցին տարածքի վրա: 20 սենյակից վերանորոգեցին 16-ը, որովհետեւ մտադիր էին կարի արտադրամաս բացել, պարենային ապրանքների խանութ, կանանց եւ տղամարդկանց վարսավիրանոց: Ղուկասյաններին չորս տարի պահանջվեց,

«Կյանքում ոչինչ հավերժ չէ, նաեւ՝ պաշտոնը»

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Քոչարյանը դա գիտակցում է – Պարոն Քոչարյան, թեեւ մարզի ազգաբնակչությունը վաղուց արդեն դժգոհ էր նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանից, այնուամենայնիվ, կառավարության կողմից նրան պաշտոնից ազատելը բավականին անակնկալ էր բոլորի համար: Ինչո՞վ էր պայմանավորված կառավարության այդ անսպասելի որոշումը: – Գիտեք, կյանքում ոչինչ հավերժ չէ, նաեւ՝ պաշտոնը: Ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է ազատվել

ԳԱՎԱՌՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Գինեկոլոգներն իրենց «մաղարիչը» վերցնելուց հետո՝ հիվանդներին թողնում են բախտի քմահաճույքին Արուսյակ Աբրահամյանը 19 տարեկան է, բայց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ծննդատան բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անտարբերության հետեւանքով այլեւս զրկված է երեխա ունենալու հնարավորությունից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ առաջնեկ երեխայի ծնվելուց չորս օր առաջ Արուսյակը որովայնի եւ աջ կողքի շրջանում ունեցել է սուր ցավեր:

Մուսուլման, ուրեմն՝ ՀՀ-ի թշնամի՞

«Առավոտին» իր սիրտն է օրեր առաջ բացել արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ազգությամբ թաթար Ռուստամ Վալիախմետովը: Վերջինս խնդրում է հանդիպել իրեն՝ հույժ գաղտնի տեղեկություններ մեզ հաղորդելու համար: «Ես կալանքի տակ եմ 2005թ. նոյեմբերի 21-ից: 2006թ. դեկտեմբերի 1-ին լրտեսության համար դատապարտվել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից (դատավոր՝ Ա. Պետրոսյան) 11 տարվա ազատազրկման:

ԳՅՈՒՂԸ՝ ՎԿԱ

Վրաստանի հայկական Գյուլիբաղ գյուղի բնակիչները՝ Լոռու մարզի իրավապահների դեմ Վրացականի սահմանն անցնելուց հետո 1 ժամ պահանջվեց հասնելու հարեւան պետության տարածքում գտնվող հայաբնակ Գյուլիբաղ գյուղ: Այնտեղի բնակչին՝ Գագիկ Չատինյանին 1 (մեկ) ծառ «կտրելու» համար ադրբեջանցի մաքսավոր Մեհմեդի օգնությամբ Ալավերդու ոստիկանները առեւանգել են Բագրատաշենից: «Առավոտը» տեղեկացրել էր, որ Գագիկը գտնվում է Վանաձորի քրեակատարողական հիմնարկում: Գյուլիբաղում, ուր ապրում

Կարճատեսին տարել են ՚բանակ

Զինծառայող Ներսես Քոչարյանի ծնողներին չեն տալիս իրենց որդու էպիկրիզը «Առավոտի» տեղեկություններով, պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալ էր վերջերս տեղափոխվել Խոջալուի զորամասի զինծառայող, Երեւանի Կ. Ուլնեցու 51 շենքի 45 բնակարանի բնակիչ Ներսես Քոչարյանը: Ներսեսը մանկուց կարճատես է եղել: Ըստ Ներսեսի հոր՝ գիտաշխատող Ռոմիկ Քոչարյանի, որդին 1994-ին թաղամասային պոլիկլինիկայի ակնաբույժի կողմից ուղարկվել է N1 ակնաբուժական կլինիկա եւ մինչեւ

Ո՞Վ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՆՈՏԱՐԻՆ

Կառավարությանը՝ ո՛չ նոտարների կյանքն ու անվտանգությունն է անհանգստացնում, ո՛չ էլ հարմարավետությունը: Տարեսկզբին Վանաձորի նոտարական գրասենյակում պետական նոտարի՝ Սոնյա Վերանյանի սպանությունը մեկ անգամ եւս վկայեց, որ նույնիսկ իրենց աշխատասենյակներում նոտարները պաշտպանված չեն: Թեեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի չորրորդ կետը սահմանում է, որ «Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի՝ օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ,

Լրագրողներին խոչընդոտողները չեն պատժվում

Հանցագործները հաճախ ազատվում են չնչին տուգանքով Ըստ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության վերջերս անցկացրած ուսումնասիրությունների, Հայաստանում 2006-ին լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող 16 դեպք է արձանագրվել. այդ թվում՝ դանակահարվել է «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Դավիթ Ջալալյանը, հրկիզել են «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի եւ քարկոծել «Լոռի TV»-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի մեքենաները, հոսանքազրկվել է «Սյունյաց երկիր» թերթի

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՔՍԻՍՏԸ «ՇԻՐԽԱՆԻ» ՉԻ ԵՐԳԻ

Հոր պարտադրանքով բժիշկ դարձած Դավիթ Հակոբյանը մանկուց օպերային արվեստի սիրահար է Հանրային հեռուստատեսությունը առաջիկայում կներկայացնի հանրահայտ «Երկու աստղ» նախագծի հայաստանյան տարբերակը, որտեղ դուետով հանդես են գալու պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներ՝ անվանի մարդկանց հետ: Օրինակ, Ալլա Լեւոնյանը կերգի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի հետ, եթե, իհարկե, հաջողվի: Որովհետեւ Օ. Միրզոյանը հեռուստատեսությամբ ասում էր, թե ավելի շուտ Ալլան ծանրություն կբարձրացնի, քան

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Հարգելի պարոն նախագահ, 100-ից ավելի նամակներ եմ ուղարկել ձեզ եւ ՀՀ վարչապետին, ու այդպես էլ որեւէ պատասխան չեմ ստացել: Ձեզ դիմելու անհրաժեշտությունը բխում է զանազան հայ պաշտոնյաների՝ էներգետիկայի կարեւոր հարցերում ունեցած անզորությունից եւ անտարբերությունից, որի օրինակներից մեկն էլ ԿԳ նախարարության նամակ-պատասխանն էր՝ ինձ ուղղված: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ստորագրությամբ նամակում խոստովանվում էր այն ամոթալի, բայց

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ

Հակառակ դեպքում, ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանին ցավագին կատակլիզմներ են սպասվում: – Ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական փուլը: – Նախորդ շրջանում արձանագրված ժամանակի լուրջ կորուստը հանգեցրել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության խոր ճգնաժամի: Այն ունի համակարգային բնույթ, այսինքն՝ ընդգրկում է նախ եւ առաջ՝ արտաքին քաղաքականությունը, որն այլեւս չի կարող չհստակեցվել, քաղաքական դաշտը, որը չի կարող

Լուսամուտով է տուն մտնում

Երեւան քաղաքի բնակիչ Հովհաննես Ասատրյանն ամեն օր ատլետիկ ցատկերով է մտնում սեփական բնակարան: Արդեն չորս տարի է՝ Արաբկիր համայնքի թիվ 51 փողոցի 3-րդ շենքի առաջին հարկի 124 եւ 123 բնակարանների բնակիչները համաձայնության չեն գալիս, ինչի արդյունքում թիվ 124 բնակարանի տերերն իրենց տուն պատուհանով են ելումուտ անում: Բանն այն է, որ հարեւաններից մեկը փակել է ընդհանուր

ԿՈՆՅԱԿԻ ՇՇԻ ՄԵՋ ԿՈՆՅԱԿ ԿԼԻՆԻ, ԳԻՆՈՒ ՄԵՋ՝ ԳԻՆԻ

Հայկական կոնյակի եւ գինու շուկան կարգավորող նոր օրենք է քննարկվում Այսօր շուկայում, սկսած նույնիսկ 2000 դրամից, վաճառվում է հայկական կոնյակների մեծ տեսականի: Երբեմն այդ կոնյակների շշերն ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան դրա պարունակությունը: Շուկայում վաճառվող հայկական կոնյակների պիտակի վրայի մակնշումներին ծանոթանալիս կարելի է կարծել, որ դրանք առաջին կարգի 5-աստղանի կոնյակներ են, մինչդեռ շշի պարունակությունը

Ուղեւորների կանգառը՝ ավտոկայանատեղի

Երեւանում հասարակական տրանսպորտից օգտվել՝ նշանակում է ամեն անգամ վտանգի ենթարկել սեփական կյանքը: Այսօր մայրաքաղաքում ուղեւորների համար նախատեսված մի շարք կանգառներ վերածվել են որոշ երթուղային տաքսիների կայանատեղիի: Ուղեւորները հասարակական տրանսպորտից օգտվելու համար ստիպված կանգնում են փողոցի երթեւեկելի հատվածում: Իսակովի պողոտայում գտնվող կենտրոնական ավտոկայանի դիմացի կանգառը զբաղեցնում են թիվ 15 եւ թիվ 68 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները (թիվ

ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Արարատյան զանգվածում ազատամարտիկների ընտանիքներին հատկացված հողակտորների մեծ մասն արդեն այդ ընտանիքներինը չէ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի օրոք եւ նրա նախաձեռնությամբ Շուշանիկ Կուրղինյանի փողոցի հողատարածքները հատկացվեցին ղարաբաղյան պատերազմում իրենց ներդրումն ունեցած բնակիչներին եւ ազատամարտիկների ընտանիքներին: Մոտ երկու տարի առաջ, երբ կազմվեցին ապագա հողատերերի ցուցակները՝ համայնքում մեծ կռիվներ սկսվեցին, մարդիկ ցույցեր արեցին՝ բողոքելով, որ չնայած

Սառը պատերազմը «տաքանում» է

Վերջին շրջանում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում նկատվող սառնությունը կարծես թե որակական նոր փուլ է մտնում: Հայտնի իրադարձությունների այն շարքը, որը մեծ թվով արեւմտյան եւ ռուսական դիտորդների ստիպել էր քաղաքագիտական ակտիվ բառապաշար վերադարձնել «սառը պատերազմ» արտահայտությունը, լրացավ եւս մեկ ուշագրավ փաստով: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը նախօրեին հայտարարել է, թե Արեւմտյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ)

«Ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը»

Այս գումարման ԱԺ-ում մեր վերջին փորձը՝ հասկանալ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայերենը Երեկ խորհրդարանական վերջին ճեպազրույցների ընթացքում խնդրում էինք կուսակցությունների ներկայացուցիչներին որոշակի թիվ նշել, թե իրենց կարծիքով՝ քանի՞ մանդատ կունենան մայիսի 12-ից հետո ձեւավորվելիք ԱԺ-ում: Սակայն որեւէ մեկն այդպես էլ չնշեց հստակ տվյալ: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ, որ ՄԱԿ-ի ներկայությունը ապագա խորհրդարանում

ԻՄՊԻՉՄԵՆԹԸ՝ ԻԲՐԵՎ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

Այսպես որակեցին այդ նախաձեռնությունը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկ կայացած 2-րդ հանրահավաքում: Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ինչպես եւ նախորդ անգամ՝ բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել են իրենց եթերում վճարովի հիմունքով տեղադրել հանրահավաքի մասին իրազեկող իրենց 20 վայրկյան տեւողությամբ հոլովակը: Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքին այս անգամ ավելի քիչ մասնակիցներ կային, քան նախորդ անգամ՝ փետրվարի 20-ին

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

ԱԺ առաջիկա ընտրություններում իրար հետ լեզու չեն գտել ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունները: Մայիսի 12-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների համար սահմանված վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ին կավարտվի: Ու թեեւ ՀՀ-ում գրանցված են 73 կուսակցություններ, այդուհանդերձ, երեկ ԿԸՀ-ին քաղաքական ուժերի կողմից առաջադրման հայտերը 15-ն էին: Անշուշտ, այսօր հայտեր կներկայացնեն նաեւ հասարակությանը

ՆԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՄԵՐԿԱՑՐԵՑ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Նախընտրական քարոզչության շրջանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրապարակելու է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մասին տվյալներ, տեղեկություններ ու անուններ՝ ցույց տալու համար, որ դրանք ոչ թե ընդդիմություն են, այլ աշխատում են որպես ընդդիմություն: «Lragir.am»-ի փոխանցմամբ, ՆԺԿ առաջնորդը երեկ նաեւ հայտարարել է, թե որոշ հեռուստաընկերություններ՝ հ2, «Կենտրոն», «Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Վիկտոր Սողոմոնյանի միջոցով» հրահանգ են

15-ամյա «Հովերը»

Այս երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, պետական կարգավիճակի բարդույթ չունի: «Հովեր» կամերային երգչախումբը պատրաստվում է առաջիկայում նշել իր հիմնադրման 15-ամյակը: Ոչ պետական այս կոլեկտիվը վաղուց իր հաստատուն տեղն ունի հայաստանյան երաժշտական կյանքում: Այն բազմիցս մասնակցել է արտերկրում կայացած երգչախմբային փառատոների: Կոլեկտիվի երգացանկը ընդգրկուն է՝ հայ հոգեւոր երաժշտություն (այդ թվում՝ Կոմիտաս՝ «Պատարագ»), հայ կոմպոզիտորների խմբերգային

«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԿՈՅԻ «ՀԱԳՈՎ» ՉԷ

Կոմպոզիտորներից ոմանք նման կարծիք են հայտնում Մայիսի 12-ին Հելսինկիում կկայանա «Եվրատեսիլ-2007» մրցույթը, որի մասնակիցների օգտին ամեն տարի քվեարկում է ավելի քան 100 մլն հեռուստադիտող՝ շուրջ 40 երկրից: Մասնագետները բազմիցս նշել են, որ այս մրցույթում կոնկրետ չափանիշներ չկան, եւ հեռուստադիտողին ավելի շատ հետաքրքրում է ակնահաճո եւ ունկնահաճո շոուն: Պատահական չէր, որ անցյալ տարի ֆիննական «Lordi» խմբի

Անհավասար պայմաններ՝ դպրոցական օլիմպիադաներում

Թեքումով դպրոցների երեխաները մրցել են հանրակրթական դպրոցների սաների հետ Օրերս ամփոփվեցին 14 առարկաների գծով դպրոցական օլիմպիադաների համայնքային փուլի արդյունքները: Դրանց մասնակցեց Երեւանի հանրակրթական դպրոցների շուրջ 6450 աշակերտ: «Այս տարի մենք վերջապես հասանք նրան, որ գրականություն առարկայի օլիմպիադային նախորդ տարիների համեմատ ավելի շատ աշակերտներ մասնակցեցին»,- նկատեց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Երեւանի հանրակրթական դպրոցների

ՏԱՆՏԻՐՈՋԸ ՀԱՐԿԱԴԻՐՆԵՐԸ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՎԵՐՑՐԵԼ

 Պատգամավորին եւ օմբուդսմենի գրասենյակի իրավաբաններին տարածք չթողեցին Մարիետա Հախվերդյանը պատանդ էր մնացել. նա դրսում հավաքվածների հետ հաղորդակցվում էր պատուհանով: Ոստիկանները խանգարում են կանանց, որոնք ուզում էին օգնել պատանդ վերցված տանտիրուհուն:   Բախումներից մեկը բարեբախտաբար առանց զոհերի եղավ: Շտապօգնությունը բուժօգնություն է ցույց տալիս Լուիզային:   Ահա թե ինչ է հարկավոր պետությանը իր կարիքները հոգալու համար. ԴԱՀԿ,

Էլիտարի «խերը»

Պանելն ընկել է ու տունն ավերել Երեկ կեսօրին Արամի փողոցում կառուցվող էլիտարի երկաթբետոնե հսկա սալերից մեկն ընկել է նույն փողոցում գտնվող թիվ 80 տան վրա՝ ավերելով տանիքն ու հյուրասենյակը: Պատահարը հսկայական նյութական վնաս է հասցրել տանտերերին: Բարեբախտաբար, այդ պահին տանը մարդ չի եղել, հակառակ դեպքում, ինչպես տանտերերն են վստահեցնում՝ «դրա տակից մարդ կենդանի դուրս չէր

«ԻՄՊԻՉՄԵՆԹԻՆ» ԳՐԱՆՑԵՑԻՆ

Երեկ ԿԸՀ-ում համամասնական ընտրակարգով առաջադրում են արել թվով չորս կուսակցություններ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով երեկվա դրությամբ ԿԸՀ-ին առաջադրման հայտ էր ներկայացրել ընդամենը 4 կուսակցություն. «Ազգային միաբանությունը»՝ 72 հոգանոց համամասնական ցուցակով, Ժողովրդական կուսակցությունը՝ 44 հոգուց բաղկացած ցուցակով, «Նոր ժամանակները»՝ 62, եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ 112 հոգանոց համամասնական ցուցակով: Ի դեպ, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ԹԻՎ 1 ԹՇՆԱՄԻ»

Ընդդիմության ճամբարում հնչում են փոխադարձ մեղադրանքներ այն մասին, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք չհամախմբվեցին խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական դաշինքով, հետեւաբար՝ մեկ միասնական ցուցակով գնալու գաղափարի շուրջ, այդպիսով ջուր լցրեցին իշխանությունների ջրաղացին եւ արդեն իսկ նպաստեցին գործող իշխանության վերարտադրմանը: Քանի որ առաջին ընդդիմադիր կուսակցությունը, որը հայտարարեց, թե ընտրություններին առանձին է մասնակցելու, եղավ «Ազգային միաբանությունը», երեկ

«Բուռնաշից» մինչեւ ԳՄ նախագահ

Երեկ Հայաստանի ողջ տարածքում շարունակվել են ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումները: Ու քանի որ միայն երեկ այդպիսիք շատ են եղել, ուստի կանդրադառնանք առավել հետաքրքիր առաջադրումներին, որոնք նաեւ հետաքրքիր մրցապայքար են խոստանում: Մասնավորապես, Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջին առաջադրումն արել է ՀՀԿ-ն: Այստեղ նա պաշտպանելու է ԱԺ գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031