Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուռնաշից» մինչեւ ԳՄ նախագահ

Մարտ 02,2007 00:00

Երեկ Հայաստանի ողջ տարածքում շարունակվել են ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումները:

Ու քանի որ միայն երեկ այդպիսիք շատ են եղել, ուստի կանդրադառնանք առավել հետաքրքիր առաջադրումներին, որոնք նաեւ հետաքրքիր մրցապայքար են խոստանում:

Մասնավորապես, Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջին առաջադրումն արել է ՀՀԿ-ն: Այստեղ նա պաշտպանելու է ԱԺ գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:

Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում եւս նոր առաջադրումներ են եղել՝ ՕԵԿ անդամ Սուրեն Մամիկոնյան եւ «Բարգավաճ Հայաստանից»՝ Հայրապետ Հայրապետյան: Հիշեցնենք, որ վերջինս նաեւ «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:

Դավիթաշենի թիվ 5 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ, ի թիվս այլոց, առաջադրվել են նաեւ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը եւ «ԱՎՄ» անդամ Համլետ Հովսեփյանը:

Թիվ 11 ընտրատարածքում՝ Շենգավիթ, ՕԵԿ-ն առաջադրել է ՀՀ ԱԺ «ՕԵ» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանի թեկնածությունը:

Այստեղ առաջադրվել է նաեւ անկուսակցական Գրիշա Մարգարյանը, ում պաշտպանելու է ՀՀԿ-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ թիվ 19-ում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել էր նաեւ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:

Երեկվա դրությամբ Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ թեկնածու Վերսանդիկ Հակոբյանի հետ մրցակցելու է ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը:

Էրեբունիի թիվ 13 ընտրատարածքում արդեն հինգ թեկնածուներ են առաջադրվել, որոնց թվում են էդուարդ Մադաթյանը, ԱԺ գործարար պատգամավոր Արմեն Պուրտոյանը եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ՀՀ տարածքային կառավարման նախարարի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի հետ մրցակցելու է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը:

Թիվ 20 ընտրատարածքում՝ Մեծամոր, առաջադրվել է գեներալ Մանվելի եղբոր տղան՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, իսկ Արմավիրի մարզի թիվ 21-ում, երեկվա դրությամբ, մրցակցելու են ԵԿՄ անդամ Ռուստամ Գասպարյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ-ի Ալիկը»:

Գյումրիի թիվ 33 ընտրատարածքում, ինչպես եւ ակնկալվում էր, ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ «Բուռնաշի» թեկնածությունը: Նրա հետ մրցակցելու է ՕԵԿ-ը ներկայացնող Հովհաննես Մարգարյանը՝ ԱԺ պատգամավոր:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում առաջադրվել է նաեւ 4-րդ թեկնածուն՝ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031