Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ԹԻՎ 1 ԹՇՆԱՄԻ»

Մարտ 02,2007 00:00

Ընդդիմության ճամբարում հնչում են փոխադարձ մեղադրանքներ այն մասին, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք չհամախմբվեցին խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական դաշինքով, հետեւաբար՝ մեկ միասնական ցուցակով գնալու գաղափարի շուրջ, այդպիսով ջուր լցրեցին իշխանությունների ջրաղացին եւ արդեն իսկ նպաստեցին գործող իշխանության վերարտադրմանը:

Քանի որ առաջին ընդդիմադիր կուսակցությունը, որը հայտարարեց, թե ընտրություններին առանձին է մասնակցելու, եղավ «Ազգային միաբանությունը», երեկ մենք հետաքրքրվեցինք կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից՝ ինքը կիսո՞ւմ է վերը տարածված գնահատականները: Ասաց, որ բացարձակապես համամիտ չէ, եւ ահա թե ինչու. «Դրանք քաղաքական անհեռատես գնահատականներ են: Ուրիշ բան, որ փոքր կուսակցությունները, որոնք չունեն կազմակերպական եւ մարդկային այն ռեսուրսը, որը իրենց հնարավորություն կտա լիարժեք կերպով մասնակցել նախընտրական պայքարին, այո, այդ կուսակցությունների համար եզակի ճանապարհը համախմբման, միավորման ճանապարհն է: Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցությունն արդեն երկու անգամ շռնդալից հաղթանակ է տարել ընտրությունների ժամանակ: Ուրիշ բան, որ կեղծվել են արդյունքները, անգամ կեղծվելուց հետո մենք ինը պատգամավորներով ներկայացված ենք եղել Ազգային ժողովում, եւ դա էլ այն պարագայում, երբ ամբողջ իշխանական քարոզչամեքենան (ինչո՞ւ չէ, երբեմն այդ ամենին տուրք էին տալիս նաեւ ընդդիմադիր թերթերը) ինչ մեղք ու մեղավորություն ասես չփորձեց բարդել մեզ վրա: Ժամանակը ցույց տվեց, որ «Ազգային միաբանության» որդեգրած քաղաքականությունը եզակի քաղաքականություն էր, եւ այսօր ղարաբաղյան կլանի թիվ մեկ թշնամին «Ազգային միաբանությունն» է»: Պրն Գեղամյանը տեղեկացրեց նաեւ, որ մարտի 10-ին կառավարության նիստերի դահլիճում կուսակցությունը կոնֆերանս կանցկացնի, որի ժամանակ կհրապարակվեն կուսակցության առաջիկա քայլերը խորհրդարանական ընտրություններից առաջ, նաեւ կհրապարակվեն «ԱՄ» ծրագրային մոտեցումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031