Օրվա լրահոսը
Մաքսայինի աշխատակցի գործը՝ դատարանում
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտելու եւ 2 մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ Վահե Դավթյանը 2009թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Պորշ» մակնիշի
Սպառողը կարող է վերադարձնել
Երեւանյան համարյա բոլոր խանութներում կարող եք հանդիպել «Գնված ապրանքը չի փոխանակվում եւ հետ չի ընդունվում» հայտարարությանը: Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Ա.Ս.-ն պատմեց, որ «NEXT» խանութից, թոռնիկի ատամնահատիկի կապակցությամբ, 29 900 դրամով (զեղչով եղել է 20 900) գնել էր մանկական հագուստ, սակայն փորձելուց հետո պարզվել էր, որ փոքր է: Տիկինը հագուստը գնել էր շաբաթ օրը, երկուշաբաթի
«ԿՊԶ-ՆԵՐԸ» ԱՄԵՆԱԹԱՓԱՆՑԻԿՆ ԵՆ
Կալանավորի թխած հացը Վիեննայի խանութներում վաճառվում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերը (ՁՊՎ), ըստ ոստիկանության գնդապետ Կ. Մեհրաբյանի, ամենաթափանցիկն են, քանի որ այնտեղ կարող են մտնել պատգամավորները, փաստաբանները, դիտորդները… Երեկ այդ վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հրավիրած ամփոփիչ հավաքի ժամանակ Կ. Մեհրաբյանը մոռացավ նշել միայն լրատվամիջոցների մասին, որոնք ինչ հնարքների ասես, որ չեն դիմում՝
ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ԽՈՒԼԻԳԱՆԸ
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հնչել են կրակոցներ: Արտաշատի հիվանդանոց են հրազենային վնասվածքներով տեղափոխվել 1964 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն եւ նրա որդին՝ 1991 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն: Այգեզարդ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, 1947 թ. ծնված Պետիկ Ա.-ն փողոցում վիճաբանել է հարեւանի՝ Լեռնիկ Հ.-ի հետ եւ
ՀԱԳՈՒՍՏԸ՝ ԱՆՎԱԴՈՂԻ ՄԵՋ
ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ՝ Դեբեդ գետով շրջանցելով մաքսային հսկողությունը, ապրանք է ներկրվելու Հայաստան: Պտղավանին կից ծառածածկ հատվածում հայտնաբերվել է կես տոննայից ավելի հագուստ: 650 կգ հագուստը թաքցված է եղել բեռնատար ավտոմեքենայի անվադողերի ռետինե օդախցիկների՝ «կամերի» մեջ: ՊԵԿ հետաքննության
ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՍՈՉԻ
Երեկ Մոսկվայից Երեւան թռչող երկու ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանում, այլ՝ Սոչիում: Մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով չեն կարողացել վայրէջքն իրականացնել «Սիբիր» եւ «Աերոֆլոտ» ընկերությունների ինքնաթիռները, որի պատճառով S7 908 եւ SU 192 չվերթները հետաձգվել են: Այս մասին հաղորդում է «HAYINFO-Diaspora»-ն: Ականատեսի պատմածները ներկայացնելով՝ լրատվամիջոցը հայտնում է, որ S7 908 չվերթի
Խաղատների բիզնեսը շահավե՞տ չէ
Այս տարի Հայաստանում խաղատների եւ խաղասրահների քանակը բավականին նվազել է Խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգող օրենսդրական դաշտում այս տարի տարբեր երկրներում տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել: Ուկրաինայում, օրինակ, ընդհանրապես արգելվեց խաղատան կամ խաղասրահի բացումը, իսկ Ռուսաստանում որոշվեց ստեղծել հատուկ գոտի, որտեղ կգործեն այս հաստատությունները, սակայն, ըստ էության, որեւէ գործարար իր բիզնեսը չտեղափոխեց այդ գոտի։ Մեր
ՄԱՀԱՑԵԼ Է ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈԻՆԻՑ
Երրորդ անգամ հրավիրած շտապօգնության բժիշկները նոր միայն գլխի են ընկել, որ Հովհաննես Մուրադյանը «խոզի գրիպով» է հիվանդ, սակայն վիրուսն արդեն ախտահարած է եղել նրա թոքերը: Դեկտեմբերի 7-ին 27-ամյա Հովհաննես Մուրադյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է «խոզի գրիպից»՝ որբ թողնելով նորածին զույգ տղաներին: Հ. Մուրադյանի հարազատների պատմելով, «երեխաների քառասունքն անգամ չէր լրացել»: Հորից «խոզի գրիպի» վիրուսը
Գերակա խնդիրները որոշեցին
Երեկ տեղի է ունեցել կառավարության այս տարվա վերջին նիստը, որտեղ հաստատվել է կառավարության 2010-ի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010-ի գերակա խնդիրները: Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը։ Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ
Կազմ ու պատրաստ՝ սահմանի բացմանը
Երեկ հրավիրված ասուլիսում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը, ամփոփելով տարին, ներկայացրեց, թե որքան գումար է ծախսվել եւ ինչ աշխատանքներ են իրականացվել ընկերության ենթակառուցվածքի արդիականացման եւ շարժակազմի նորացման համար: Նրա ներկայացմամբ, իրենք 95%-ով կատարել են հավատարմագրային պայմանագրով նախատեսված պարտավորությունները՝ ներդնելով ավելի քան 3 մլրդ 310 մլն ռուբլի: Շ. Շայդուլինի ներկայացմամբ, հաջորդ տարի ներդրումների
«ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ «ՇԱԽ» ՉԵՆ ԱՆՈՒՄ»
Ռեստորանատերերը հասկացել են, որ Ամանորի գիշերը չարժե էստրադային «աստղերին» ֆոնոգրամայի համար աստղաբաշխական գումարներ վճարել: Նախորդ տարիներին հայտնի եւ խոշոր ռեստորանատերերը մրցում էին միմյանց հետ՝ փորձելով Ամանորի գիշերը իրենց օբյեկտ հրավիրել ոչ միայն հայ էստրադային երգիչ-երգչուհիներին, այլեւ դրսի աստղերին: Սակայն, հաշվի առնելով, որ տարեցտարի «աստղերը» թանկացնում են իրենց ու մեկ-երկու երգի համար ավելի ու ավելի մեծ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ
– Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը: – Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու այս հարցին: Հասկանում եմ այն մեծ ուշադրությունը, որ կա հասարակության մեջ տվյալ խնդրի վերաբերյալ: Իհարկե, որքան էլ պարզաբանումները լինեն մանրակրկիտ, այդուհանդերձ, այդ թեմայի վերաբերյալ թերահավատությունը եւ քննարկումները լինելու են մշտապես: Անշուշտ, ես որպես պետության առաջատար քաղաքական ուժերից
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեկ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Շիրակի մարզի ազատամարտիկները բաց նամակով դիմել են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով «սթափվե՛ք հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության, հանուն մեր երեխաների ու պետության ապահով ապագայի, գեթ մեկ անգամ ապացուցեք, որ ընդունակ եք հարգել երկրի օրենքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, որ ձեր գործը կարող է եւ համապատասխանել համագումարներում
«2009-ին ձեռքբերումներ չեն եղել»
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ ամփոփել է անցնող 2009 թվականը եւ հայտարարել, թե այդ ժամանակահատվածում Հայաստանը որեւէ ձեռքբերում չի ունեցել: Փոխարենը մեր երկիրը, նրա ասելով, բռնատիրությունից ոչ թե դեպի ազատ հասարակություն, այլ հակառակը՝ գնում է դեպի ավտորիտար համակարգի: Ինչպես փոխանցում են լրատվական գործակալությունները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահնազարյանն անդրադարձել է ընթացիկ տարում Հայաստանի
«Ժառանգության» ղեկավարն էլ ամփոփեց տարին
Եվ չարձանագրեց դրական միտումներ ներքաղաքական կյանքում Երեկ «Հայացք» ակումբում ամփոփելով 2009 թվականի ձեռքբերումներն ու ձախողումները՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ ավարտվող տարում անցկացված Երեւանի ավագանու ընտրություններին, եւս մեկ անգամ ընդգծելով, թե դրանց արդյունքում այդ կառույցում այժմ չկան ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք կարող էին պաշտպանել քաղաքացու շահերը. «Եվ «Ժառանգություն» խմբակցությունն ինչպես ստանում էր Երեւանի
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՆՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ասում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը – Երեկ ասուլիսում կարծիք հայտնեցիք, թե հայ-թուրքական արձանագրություններին «մի մասն ասում էր այո՝ չհասկանալով ինչու, մյուսներն էլ ասում էին ոչ՝ դարձյալ խորապես չպատճառաբանելով ինչու»: ՀՅԴ-ն, որի մի ներկայացուցիչն էլ Դուք եք, «ոչ» ասողների մեջ է: Այսինքն՝ համարո՞ւմ եք, թե ՀՅԴ-ն չի կարողանում լիովին պատճառաբանել իր «ոչ»-ը: –
«ԵՍ ՄՇՏԱՊԵՍ ԴԵՄ ԵՄ ԵՂԵԼ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսին ԱԺ աշխատակազմը նախապատրաստվել էր չափազանց ուշադիր, սեղաններին եղեւնու զարդարված ճյուղեր կային, էկրանից շարունակ ցուցադրվում էին ԱԺ նախագահի տարբեր աշխատանքային հանդիպումներից լուսանկարներ, իսկ լրագրողները անսահման հարցեր տալու հնարավորություն ունեին: Հնչեցին ամենատարբեր բնույթի հարցեր՝ սկսած Հովիկ Աբրահամյանից տուժածների ընկերության մասին հարցերից, մինչեւ
ԱՎԵՐԱ՞Կ Է, ԹԵ՞ ԱՎԵՐԱԿ ՉԷ
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ, իր ձեւակերպմամբ՝ արմատական ընդդիմությանը: «Aysor.am»-ի մատուցմամբ, նա ասել է, թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջնորդվող Հայ ազգային կոնգրեսը որպես քաղաքական կառույց «արդեն ավերակների է վերածվել»: Քաղաքագետի դիտարկմամբ, ՀԱԿ-ը ձեւավորվել է 2008թ. մարտին, երբ ընդդիմության արտակարգ հզոր ակտիվությունն ակնհայտ էր, «բայց 2008-ի մարտից հետո
Դեկտեմբերի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ լիդերի դերում կզգաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Պահի ազդեցության տակ որոշումներ
ՄՐԳԱՀՅՈՒԹԵՐ՝ ԸՍՏ ՃԱՇԱԿԻ
Մրգահյութերն օրգանիզմի համար ունեն առողջարար ազդեցություն՝ լավացնում են մարսողությունը ու նյութափոխանակությունը, խթանում են մարսողական հյութերի արտազատումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Յուրաքանչյուր մրգահյութ ազդում է օրգանիզմի վրա յուրովի: Դրանք ունեն տարբեր բուժիչ ու օգտակար հատկություններ: Այսպես. լեղամուղ են կաղամբի, պոմիդորի, գազարի, ծիրանի եւ դեղձի հյութերը: Միզամուղ են խաղողի, ձմերուկի, ծիրանի, տանձի հյութերը: Փորկապության դեպքում օգտակար են սալորի,
Խաղաղության մարտիկ, օազիս՝ թուրքական պետության մեջ
Հրանտ Դինքի եւ նրա «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գրքի մասին «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի առաջին՝ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գիրքը թուրքերեն լույս է տեսել 2008 թվականին՝ նրա ողբերգական մահվանից 1,5 տարի անց: «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից Դինքի աշխատությունն առաջին անգամ հայերեն ներկայացվում է նաեւ հայ ընթերցողին: Երեկ Արեւելագիտության ինստիտուտում
ՎԱԳՐԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Իսկ կանգնած դիրքով վագրերը՝ թանկացել Այսպես ամեն տարի այս օրերին քաղաքը լցվում է եկող տարվա խորհրդանիշ կենդանու պատկերներով, գույներով իրերով, մասնավորապես՝ խաղալիքներով, փոքրիկ արձանիկներով, այլ իրերով, որոնք բավականին թանկ են արժենում: Ինչպես արդեն հայտնի է, 2010 թվականը վագրի տարի է, եւ քաղաքը՝ հատկապես խաղալիքների խանութները, լիքն են վագրանման խաղալիքներով: Պարզելու համար վագրիկների գները, շրջեցինք մի
ԷԼԻՆԱՆ ԵՎ ՆԵԼԼԻՆ՝ ԳՐՈՆԻՆԳԵՆՈՒՄ
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական միջազգային մրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես եկող մեր հանրապետության երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը, մեկնարկային տուրում հաղթանակ են տարել, սակայն երկրորդում զիջել են մրցակիցներին: Երեկ երրորդ տուրի օրն էր: Տեղեկացնենք, որ «A» խմբում հանդես եկող 68 շախմատիստների մեծ մասը տղամարդիկ են:
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» եւ «Լավագույն գյուղական մարզական համայնք» հանրապետական ստուգատեսների ու մարզական փառատոնի 2009թ. արդյունքները: Փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին: Ինչպես ներկաներին տեղեկացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, մարզական փառատոնի շրջանակներում ընդգրկվել են մրցումներ՝ տարբեր մարզաձեւերից, ցուցադրական
Դպրոցի հոգսերն ու հոբելյանները
Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1969թ.՝ որպես առանձին կրթական հաստատություն: Այն կարճ ժամանակահատվածում իր կայուն տեղն արդեն ուներ քաղաքի դպրոցների շարքում: 2000թ.-ից նախկին պոլիտեխնիկական տեխնիկումի լաբորատոր մասնաշենքում հանգրվանած կրթօջախը շենքային լուրջ խնդիրներ ունի: Նախորդ դարի 60-ականների քառահարկ այս շինությունը երբեք չի վերանորոգվել: «Միայն,- ինչպես գրված է Լոռու մարզից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Վիկտոր
Հերթական բաց առաջնությունը
Դեկտեմբերի 22-ին Երեւանի «Նեպտուն» մարզահամալիրում կայացավ լողի հերթական բաց առաջնությունը, որին մասնակցում էին «Նեպտուն», ԴԴԴ մարզահամալիրների եւ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի 7-ից 13 տարեկան շուրջ 100 սաներ՝ 20 աղջիկ, 80 տղա: Իսկապես, տեսնելու էր, մարզական կարիերան նոր սկսող երեխաների պայքարն ու մեծ ոգեւորությունը, ծնողների ուրախությունն ու անթաքույց հպարտությունը: Երեխաներն իրենց ուժերը չափեցին չորս լողաձեւերում՝ կրոլ,
Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ
Արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ կրտսեր միջին քաշային կարգում (մինչեւ 69,9 կգ) WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Սերխիո Մարտինեսը հայտարարել է Վանես Մարտիրոսյանի հետ ռինգում հանդիպելու իր պատրաստակամության մասին: Տեղեկացնենք, որ նրանց միջեւ այդ հարցով մի քանի ամիս առաջ խոսքակռիվ է եղել: Այն բանից հետո, երբ Վանեսը շաբաթ օրը երրորդ ռաունդում բացահայտ առավելությամբ հաղթեց ամերիկացի
ԻՏԱԼԻԱՆ՝ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացվեց իտալերենի շաբաթ, որը առանձնապես չպրոպագանդվեց, հանրությունն էլ առանձնապես չտեղեկացավ: Դեկտեմբերի 29-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգան իտալացի երգչուհիներ, պարուհիներ ու դերասանուհիներ՝ «Իտալիան բեմում» ծրագրով: Համերգով կեզրափակվի «իտալական» միջոցառումների շարքը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն թատրոնի, կինոյի դերասանուհի
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՎԱՔՈՒՅԹ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հավաքույթ էր կազմակերպել՝ հրավիրելով ճանաչված մտավորականների, քաղաքական, հասարակական ու մշակույթի գործիչների: Նրա այդ ձեռնարկը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել, դրա համար էլ կապվեցինք մաեստրոյի հետ: Պարոն Ղարաբեկյանն ասաց, որ ընդամենը մասնավոր հավաքույթ է կազմակերպել, որին հրավիրել է իր ամենամոտ մարդկանց: Թե
Հակոբ Ղազանչյանը՝ կրկին նախագահ
ՀԹԳՄ համագումարում բռնկումներ առանձնապես չեղան Երեկ Համազգային թատրոնում կայացած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական համագումարը միաձայն միության նախագահ վերընտրեց Հակոբ Ղազանչյանին: Ոչ ոք «դեմ» կամ «ձեռնպահ» չքվեարկեց: Դրանից առաջ Հ. Ղազանչյանը ամփոփեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքը՝ 407 ներկայացում, 57 թատերական տեսաֆիլմ եւ 202 այլ միջոցառումներ: Նա իր ելույթում անդրադարձավ թատրոնի մարդկանց ցածր աշխատավարձերին եւ


















































