Օրվա լրահոսը
ԶՍՊԱՇԱՊԻԿ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՍԴ որոշումն այսպես է գնահատում իրավագետ Հրայր Թովմասյանը: Համարո՞ւմ եք արդյոք, որ ՍԴ որոշմամբ անդրադարձ կատարվեց այն բոլոր մտահոգություններին, որոնք ներկայացնում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների ընդդիմախոսները՝ մեր այս հարցին ի պատասխան իրավագետ Հրայր Թովմասյանն ասաց, թե չափազանցված էին այս գործընթացի վերաբերյալ մտահոգությունները. «Այդպիսի մե՜ծ
ԼԵԳՐԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ ԿԿԱՅԱՆԱ
Միշել Լեգրանի հյուրախաղերը Կրասնոդարում, որոնց ընթացքում ֆրանսիացի երաժիշտը պետք է հանդես գար Գեորգի Գարանյանի հետ, կկայանան: Այս մասին, ինչպես հաղորդում է miasin.ru-ն, տեղեկացրել են համերգների կազմակերպիչները: Լեգրանի եւ Գարանյանի ղեկավարած Կրասնոդարի բիգ-բենդի համատեղ ելույթը չեղյալ չի հայտարարվում: Սակայն հունվարի 15-16-ին ծրագրված երկու համերգի փոխարեն կանցկացվի միայն մեկը: «Հնարավոր է, որ համերգը վերածվի Գեորգի Գարանյանի հիշատակի
ԸՆԴԴԵՄ «ԱՏԱՄԱԿԱՆՆԵՐԻ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Շանթ» հեռուստաընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ «32 Փրոդաքշըն» ՍՊԸ-ի: «Շանթը» պահանջում է դադարեցնել այլ հեռուստաընկերության կողմից (նկատի ունի «Արմենիային») ատամականների հեռարձակումը, քանի որ, ըստ նրա, «32 ատամը», առանց իրենց հետ համաձայնեցնելու, անցյալ տարվա դեկտեմբերից հաղորդումներ է տրամադրում այլ հեռուստաընկերության: «Շանթի» հետ ատամականները պայմանագիր էին կնքել, որի ժամկետը լրանալու էր այս տարվա հուլիսի
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՄՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ
Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Վահագն Գեւորգյանը հրավիրվել էին ոստիկանության Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժին՝ դեկտեմբերի 27-ի միջադեպի առնչությամբ (այդ օրը ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն իրականացնող ակտիվիստները) առերես հարցաքննության: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, հարուցված քր. գործով տուժողներ ճանաչված Կարապետյանն ու
ՔՐԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում: Խոսքը մասնավորապես հունվարի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09
ՀՅԴ-ն պնդում է ԱԳ նախարարի հրաժարականը
Երեկ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասուլիսում հրապարակեց ՍԴ որոշման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Մենք համոզված էինք եւ ենք, որ Սահմանադրական դատարանը, հանգամանորեն վերլուծելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, բավարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող:
«ԽՆԴԻՐՆ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ ԷՐ»
Իր հակառակորդների մասնակցությունը թիվ 10 ընտրատարածքում ընտրական գործընթացներին այսպես է որակում Արա Սիմոնյանը: – Քանի որ մինչ այժմ հրաժարվում էիք հարցազրույցներ տալուց՝ պարզաբանեք, խնդրեմ, ինչո՞ւ որոշեցիք պայքարի դուրս գալ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ պատգամավորի մանդատի համար, այն դեպքում, երբ ինքներդ սեփական կուսակցության շրջանակներում էլ քաղաքական ակտիվություն չեք ունեցել եւ լայն հանրությանն էլ ծանոթ չեք:
ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ՝ ՍԵՐԺԻ ՀԱՄԱՐ
Իսկ լույսը վառել է Հայ ազգային կոնգրե՞սը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն էլ անցան պատմության գիրկը, բայց այն իրադարձությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են այդ ընտրություններին՝ դեռ առջեւում են: Համենայնդեպս, այդպես է կարծում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Վերջինիս դիտարկմամբ, այդ ընտրությունները ստուգատես կամ, անգամ, լակմուսի թուղթ
«ՍԱՂԻԴ ՏԱՆԵԼՈՒ ԵՄ ԳԱՅ-Ի ՊԼԱՇԱԴԿԱ»
Հունվարի 12-ին, երեկոյան 19:30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում, SAS սուպերմարկետի դիմաց ականատես եղանք, թե ինչպես էր սեւ գույնի ԳԱԶ-31 մակնիշի 039 ՈՍ 01 համարանիշով մեքենայից իջած անձը (դատելով համարից՝ նա պետք է որ լինի ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բարձրաստիճան աշխատակից) խանութի մատույցներում կանգնած տաքսիների վարորդներից պահանջում իր մեքենայի համար տեղ ազատել, քանի որ ինքը պետք է
Հունվարի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության
Պատվաստանյութ՝ ճարպակալման դեմ Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մի այնպիսի պատվաստանյութ ստեղծել, որը խոչընդոտում է քաշի ավելացմանը: Պատվաստանյութն ազդում է գրելին հորմոնի վրա, որը պատասխանատու է քաղցի զգացման համար եւ խթանում է ճարպակալման առաջացումը: Գիտնականներն առնետների վրա փորձարկել են 3 սինթետիկ պատվաստանյութ, որոնք փոխազդում են հորմոնի բազմապիսի բաղադրամասերի հետ: Փորձարկումները ցույց տվեցին, որ պատվաստանյութի ներարկումը հանգեցրել
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Այս տարի լրանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը: Հունվարի 14-ին, կոմպոզիտորի ծննդյան տարելիցի օրը, մի խումբ մշակույթի գործիչներ, Էդգար Հովհաննիսյանի արվեստի երկրպագուներ կայցելեն մեծանուն կոմպոզիտորի շիրիմին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Է. Հովհաննիսյանը բացառիկ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայ ժողովրդական երաժշտության ավանդույթներից:
«Երկու աստղը»՝ կենաց եւ մահու թատերաբե՞մ
Հանրայինով հեռարձակվող նախագծի ակնհայտ թշվառությունը Ճիշտն ասած, մտադիր չէի անդրադառնալ նախագծին, սակայն դեկտեմբերի 20-ի եւ 27-ի թողարկումները ստիպեցին գրիչ վերցնել եւ գրել բավական հաջող սկիզբ ազդարարած, սակայն այսօր խամրած նախագծի մասին։ Նախ սկսեմ նրանից, որ այսօր ակնհայտ է, որ նախագծի անվանումը պետք է փոխել, քանզի մեր փոքր հանրապետությունում, երբ շոու-բիզնեսը դեռեւս սաղմնային փուլում է (ի
ՀԱՃՈՒՅՔ, ՈՐ ԶԳՈՒՄ Է ՄԱՐՄՆԻԴ ԱՄԵՆ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ…
Պարզվում է՝ սքեյթով սահելը օգնում է հագեցնել ադրենալինի քաղցը «Հայաստանում սքեյթը դեռ այնքան էլ ծանոթ եւ տարածված չէ»,- ասում է վերջերս Երեւանում բացված «X Adrenalin X» սքեյթ-պարկի աշխատակից Հասմիկ Երիցյանը: Հասմիկի խոսքով, այս սպորտաձեւը չնայած դեռ խորթ է մեզ, բայց շատերին է հետաքրքրում: Ինչպես մեր զրուցակիցը նշեց, սքեյթ-պարկ բացելու մտահղացումը եղել է 25-ամյա մոսկվաբնակ սքյեթբորդիստ
ԴԱՎԻԹԸ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «gotennis.ru» կայքի տարածած տեղեկատվության համաձայն, հարկադրաբար դուրս է եկել Օքլենդում ընթացող «Heineken Open 2010» միջազգային հեղինակավոր մրցաշարից: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ. «Ըստ Օքլենդի մրցաշարի տնօրեն Ռիչարդ Պալմերի, Նալբանդյանը որովայնի մկանի վնասվածք է ստացել, որից, սովորաբար, ապաքինվում են 10-15 օրում: Դատելով կատարվածից եւ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկին մնացած ժամանակահատվածից, Նալբանդյանը, ամենայն
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ Է
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 1991 թվականից սպորտի տարբեր ոլորտներին առնչվող հարցումների արդյունքում ազգային առաջնությունների վարկանիշային դասակարգման բաժնում Հայաստանի առաջնությունն աշխարհում դասել է 75-րդ հորիզոնականում: Լա՞վ է, թե՞… Պարզապես, արձանագրենք, որ Ադրբեջանը 97-րդ տեղում է: Իսկ լավագույն եռյակը կազմել են Անգլիան, Իսպանիան եւ Գերմանիան:
ՀԱՕԿ-Ի «ՈՍԿԵ ՇՔԱՆՇԱՆ»՝ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ
Դեկտեմբերի 29-ին «Օջախ» համալիրում կայացած մարզաշխարհի մարդկանց մեծարման ավանդական երեկոյի ժամանակ մեդալներ, բարձր կոչումներ եւ դրամական խոշոր մրցանակներ հանձնվեցին 2009 թվականին աչքի ընկած մեր առաջատար մարզիկներին, մարզիչներին, սպորտի երախտավորներին: Արժանին մատուցվեց նաեւ այն մարդկանց, ովքեր չլինելով ոլորտում, ամեն բան անում են, որպեսզի միջազգային մրցասպարեզներում պատվով բարձրանա Հայաստանի պետական դրոշը, հնչի օրհներգը եւ մեր երկիրն ավելի
2009-ին առաջընթաց քայլ է կատարվել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անցած տարվա վերջին ամփոփեց իր աշխատանքները եւ որոշեց իր դափնեկիրներին: Այդ առիթով հրավիրած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ֆեդերացիան հրապարակեց բռնցքամարտի ասպարեզի իր տիտղոսակիրներին: ՀԲՖ առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ընթերցեց ԱԻԲԱ-ի նախագահի՝ անցած տարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 1-ին անգամ կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնության պաշտոնական գնահատականը, հրապարակեց 2009 թվականին տարբեր անվանակարգերում
ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԸ ԶՐՈՅԱԿԱՆ ԵՆ
Բուրսայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը համարվող Ռուսաստանի ընտրանու հետ: Լեւոն Արոնյանը եւ Արման Փաշիկյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վլադիմիր Մալախովի հետ, երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտության մատնեց Ալեքսանդր Մորոզեւիչին: Միակ պարտությունը կրեց Գաբրիել Սարգսյանը: Նա զիջեց
«Խոզի գրիպը» դարի մեծագույն սկանդալն է
Աշխարհում գնալով ավելի բարձրաձայն են սկսում խոսել «խոզի գրիպի» շուրջ մեքենայությունների մասին: «Newsru»-ի փոխանցմամբ, մոլորակի բնակիչներին սպառնացող այդ վտանգի մասին շշուկները շատ չափազանցված են եղել, ուստի՝ ամերիկյան ու եվրոպական կառավարությունները հրաժարվում են այդ հիվանդության դեմ պատվաստանյութի իրենց պատվերներից: Այդ ֆոնի վրա հունվարի երկրորդ կեսերին Ստրասբուրգում Եվրոպայի խորհուրդը առաջարկելու է հետաքննել դեղագործական ընկերությունների գործունեությունը, որոնք կասկածվում
«Եթե սիրահարվեմ` դրա մասին ամբողջ ազգը կիմանա»
Հայտարարում է երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը Երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը այս տարի Ամանորը դիմավորեց տանը՝ ընտանիքի անդամների հետ: Անցյալ տարի նրան բախտ էր վիճակվել նույնն անել ԱՄՆ-ում: «Ինչպես հայտնի է, ամերիկացիները ավելի շատ կարեւորում են ոչ թե Նոր տարին, այլ Սուրբ Ծնունդը: Ամենուր հնչում են Սուրբ Ծննդին նվիրված երգեր, փողոցներով շրջում են բնական մորուքներով կապուտաչյա,
ԹՈՂ ՎԵՐՋԻՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԵՐԿՐՈՒՄ
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ, ես, որպես ռեժիսոր, սովոր եմ չկեղծել ինձ եւ իմ միջավայրին: Այն, ինչ կատարվեց վերջերս Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհելու խնդրում, համարում եմ անհարգալից վերաբերմունք եւ արհամարհանք Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հանդեպ: Նման վերաբերմունքի արժանի չէր մի թատրոն, որ լիարժեք է կատարում իր գեղարվեստական եւ հասարակական
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՅԱԿ ԽԱՆՈՒԹՆԵՐ Է ՓԱԿԵԼ
Հունվարի 11-ին Վենեսուելայի իշխանությունները հաստատել են ազգային արժույթի՝ բոլիվարի, դոլարի նկատմամբ երկու տարբեր փոխարժեքներ: Այսպես, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար դոլարի փոխարժեքը կկազմի 2,6, իսկ այլ գործարքներ կնքելու դեպքերում՝ 4,3 բոլիվար: Մինչ այս, մի քանի տարիների ընթացքում մեկ դոլարի փոխարժեքը պաշտոնապես կազմել է 2,15 բոլիվար: Այդ որոշումից հետո կենցաղային տեխնիկայի եւ այլ սպառողական ապրանքների գները
ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ
Միացյալ Նահանգները կարող են հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ այն դեպքում, եթե Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները տապալվեն եւ նրա կողմից անվտանգության սպառնալիքը դառնա ակնհայտ: Այդ մասին ամերիկյան ԶԼՄ-ներին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Դեւիդ Պետրեուսը՝ հավելելով, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ հարվածները դիպուկ կլինեն, քանի որ միջուկային օբյեկտները նախկինի նման պահպանվում
Հերթական զոհեր՝ Աֆղանստանում
Վերջին օրերի ընթացքում Աֆղանստանում զոհվել է միջազգային խաղաղապահ ուժերի վեց զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ին, նրանցից երեքը ամերիկացիներ են, մեկը՝ բրիտանացի եւ եւս մեկը՝ ֆրանսիացի: Այդ տեղեկությունները հաստատել է նաեւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Աղբյուրը նաեւ փոխանցում է, որ այս տարի կոալիցիոն ուժերի զինծառայողների շրջանում զոհերի թիվը արդեն հասել է 15-ի: Հիշյալ զինվորականներից երեքը՝ ամերիկացիները, զոհվել են
Սպանվել է իրանցի գիտնականը
Երեքշաբթի օրը իր տան մոտ սպանվել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մասուդ Ալի Մոհամմադին: Իրանական անգլալեզու «Press TV» հեռուստակայանի մատուցմամբ, նա դարձել է ահաբեկչության՝ ռումբի պայթյունի զոհ այն պահին, երբ նստելիս է եղել իր ավտոմեքենան: «Իսլամական հեղափոխության նվիրյալ» գիտնականը սպանվել է իր մեքենայի հարեւանությամբ կայանված մոտոցիկլին ամրացված եւ, ըստ ամենայնի, հեռակառավարվող պայթուցիկ սարքի
«Գրանդ Հոլդինգի» ողջ աշխատանքային կոլեկտիվը եւ Վարդանյանների ընտանիքը իրենց խորին ցավակցությունն են հայտնում Ֆադեյ Տաճատի Սարգսյանի հարազատներին եւ մտերիմներին, անդառնալի կորստյան կապակցությամբ: Ֆադեյ Սարգսյանը՝ որպես ականավոր հասարակական-քաղաքական գործիչ իր անգնահատելի դերն է ունեցել մեր երկրի կայացման գործում: Նա որպես տնտեսության եւ գիտության հմուտ կազմակերպիչ՝ իր նշանակալի ավանդն ունի մեր նորագույն պատմության մեջ: Վստահ եմ, որ
Մեթոդական ցուցում
Երեկ ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված էր հետեւյալ հայտարարությունը. «Հունվարի 13-ին լրանում է Բաքվում տեղի ունեցած ողբերգության՝ հայերի ջարդի 20 տարին: Այդ նպատակով, հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար հունվարի 13-19-ը կանցկացվի «բաց դաս»՝ նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին»: Եվ որպես դասի անցկացման ցուցում՝ նույն կայքէջի համապատասխան բաժնում տեղադրված մեծածավալ նյութերում (https://www. edu.am/index.php?id=3628&topMenu=-1&menu1=9&menu2=129&arch=0 ) մանրամասն նկարագրված
ԿՐԹԱԿԱՆ «ՇԻԼԱՇՓՈԹ»
Մանկապարտեզները չեն աշխատում, իսկ դպրոցներում «վերացնում» են «խոզի գրիպի» հետեւանքները Կրթական ոլորտի հիմնախնդիրները, բացի ընդունելության քննությունների անցկացման ժամանակահատվածից, դեռ այսքան շատ չէին քննարկվել, որքան «խոզի գրիպի» համաճարակով պայմանավորված՝ ՀՀ հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների՝ հարկադիր պարապուրդի անցնելուց հետո: Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա խոսեց կրթական ոլորտի բարեփոխումներից՝ հիշեցնելով արդեն
Ծնունդների աճ՝ Գյումրիում
Ամփոփելով անցնող տարին, Շիրակի մարզկենտրոն Գյումրու ծննդատունը արձանագրում է, որ ինչպես անցած տարիներին, այս տարի եւս չի գրանցվել ոչ նորածինների, ոչ էլ մայրերի մահացության որեւէ դեպք եւ, ի հավելումն, աճել է ծնունդների քանակը: Եթե 2008-ին ծնվել էր 1280 երեխա՝ 732 տղա, 548 աղջիկ, ապա այս տարի 1534 երեխա՝ 837 տղա, 697 աղջիկ: Գյումրու ծննդատանը այս


















































