Օրվա լրահոսը
ՇՈՒԿԱ՞Ն Է ԼՍԱՐԱՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ
Երաժիշտները մտահոգված են Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը Ամանորի հեռուստաեթերից հերթական անգամ հիասթափվել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը դժգոհեց, որ երաժշտական ծրագրերը եթերում չափից շատ են. «Գերակշռում է ռեստորանային, ցածրաճաշակ եւ ցածրորակ երաժշտությունը, անթույլատրելի է եթերն ամբողջովին լցնել այդ կարգի երաժշտությամբ, որովհետեւ այլ կարգի երաժշտություն սիրող մարդկանց համար այլ տարբերակ չի մնում»: Ամանորի եթերից
Հայտարարված է պահպանակների փաթեթավորման մրցույթ Նյու Յորքի բնակիչները պահպանակների փաթեթավորումը ձեւավորելու հնարավորություն են ստացել: Բնակիչների կողմից ձեւավորված բեղմնականխման միջոցները սոցիալական ծրագրի շրջանակներում կբաշխվեն բնակչությանը, որը միտված է հիշեցնելու անվտանգ սեռական հարաբերությունների կարեւորության մասին: Ասվում է, որ նախընտրությունը տրվելու է այն դիզայներներին, ովքեր կկարողանան ձեւավորման մեջ ոչ միայն արտացոլել Նյու Յորք քաղաքին բնորոշ առանձնահատկությունները, այլեւ կաջակցեն
ԼԱՉԱՌ ՎԱՍԻԼԻՍԱ ԵՎ ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ԿՈՇՉԵՅ
Կամ Ամանորի էրոտիկ ներկայացում՝ փոքրիկների համար Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը այս տարի եւս չանտեսեց փոքրիկ հանդիսականին: Թատերասերների դատին հանձնվեց Ամանորի ներկայացում՝ ըստ Յուրի Բոգանովի «Կոշչեյն ամուսնանում է» պիեսի: Այն բեմադրել էր նույն թատրոնի դերասանուհի Իրա Հարությունյանը, ում թատրոնի ղեկավարությունը արդեն քանի տարի վստահում է Ամանորի ներկայացումները: Ի. Հարությունյանն առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է: Նրա բեմադրած
Կարեւորը հավատն է
Երեւանի «Հատիս» ակումբի բասկետբոլիստուհիները հունվարի 7-ին Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը սեփական հարկի տակ 69:80 հաշվով տանուլ տվեցին աշխարհի ու Եվրոպայի ուժեղագույն ազգային լիգաներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության առաջնության 3-րդ տեղում ընթացող Օրենբուրգի «Նադեժդային»: Մրցակից թիմի վարպետության մակարդակը, ինչպես ասում են, անզեն աչքով էլ նկատելի էր: Սակայն, ի պատիվ մեր աղջիկների, «Հատիսը» արժանի պայքար
Երեկ վճռորոշ հանդիպման օր էր
Բուրսայում այս օրերին ընթանում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք վերապահված է հողագնդի 10 ուժեղագույն գերտերություններին, որոնց մեջ ՖԻԴԵ-ն ընդգրկել է նաեւ Հայաստանը: Երեկ յոթերորդ տուրի օրն էր, որում մեր օլիմպիական կրկնակի չեմպիոն թիմը հանդիպում էր հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Ո՞ր թիմը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Հարցի պատասխանն իմանալու համար
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԱՆԵԺՆԵՐՈՒՄ
Հունվարի 16-ին Մոսկվայում մեկնարկելու է ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 18-րդ խաղարկությունը: Մի քանի տարվա դադարից հետո այս անգամ մեր հանրապետությունը կրկին ներկայացնելու է Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը»: Հիշեցնենք, որ 2005 թվականին մեր չեմպիոնն Ադրբեջանի «Նեֆթչիի» հետ հանդիպումից առաջ ինքնակամ լքեց մրցաշարը, ինչից հետո Հայաստանը ԱՊՀ գավաթի խաղարկություններում ներկայացնում էր փոխչեմպիոնը: «Փյունիկի» ղեկավարությունն
Բախումը պատմական արմատներ ունի
Հայ-հունական միջադեպերի մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը: Դեկտեմբերին հայ եւ հույն հոգեւորականության միջեւ տեղի ունեցած հերթական միջադեպը պատմական արմատներ ունի: Երեկ լրագրողների հետ «Հայելի» ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը հավաստիացրեց, որ նման միջադեպեր եղել են թե՛ Քրիստոնեություն ընդունելուց առաջ, թե՝ հետո. «Յուրաքանչյուր նման
ՀԴՄ ՍԱՐՔ, ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐ
Կամ Ակսել Բակունցի տուն-թանգարանի հոգսերը Գորիսի Մաշտոցի փողոցի 41 տան հանրահայտ դարպասների առջեւ նույնքան հայտնի մի մեծ ընկուզենի կա: Այն տնկել է 6-ամյա Ակսել Բակունցը, հոր՝ Ստեփան դայու հետ միասին: Նախորդ դարի 40-ականներին, իբրեւ թե փողոցը բարեկարգելիս, ընկուզենու արմատները բացվում են, քաղաքի կոմունալ բաժինն էլ սղոց է բերում, որ ծառը կտրի: Գրողի մայրը՝ Բախչագյուլ տատը
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Տաջիկստանում փետրվարի 28-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրությունների նախօրեին երկրի իշխանությունները ինտերնետային պրովայդերներից պահանջել են արգելափակել այն կայքերը, որոնք հայտնի են որպես երկրի իշխանությունների դեմ քննադատություն պարունակող եւ գրաքննությունից ազատ բանավեճերին տեղ հատկացնող կայքեր: «Կառավարության ցուցումով ինտերնետային որոշ ռեսուրսների մուտքը, մասնավորապես՝ centrasia.ru կայքը արգելափակվել է»,- երեկ այդ մասին «Reuters»-ին հայտնել են Telecom Technology ընկերությունում:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ
Հյուսիսային Կորեան հերթական անգամ ԱՄՆ-ին կոչ է արել խաղաղության պայմանագիր կնքել: 1950-53 թվականներին Կորեական պատերազմի ժամանակներից ի վեր այդ երկրների միջեւ ստորագրվել է միայն հաշտության համաձայնագիր, իսկ խաղաղության պայմանագիրը, Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ընդգծմամբ, թույլ կտա արագացնել Կորեական թերակղզում միջուկային խնդրի լուծումը: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, թե անցյալ տարվանից ընդհատված վեցկողմյա բանակցությունները կարող
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԵՐԺԵԼ Է ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ
Առաջիկա կիրակի օրը՝ հունվարի 17-ին Ուկրաինայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի ֆավորիտ թեկնածուները երկրի նախկին եւ ներկա վարչապետներն են՝ Վիկտոր Յանուկովիչն ու Յուլիա Տիմոշենկոն: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակի շանսերն այս ընտրություններում դիտորդները եթե ոչ բացառում, ապա շատ ցածր են գնահատում: «Reuters»-ը տեղեկացնում է, որ ընտրություններից 6 օր առաջ Վիկտոր Յանուկովիչը մերժել է իր
Խորվաթիայի նորընտիր նախագահը ընդդիմադիր գործիչ էր
Անցած կիրակի Խորվաթիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Պետական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած պաշտոնական տվյալներով, ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է ընտրվել ընդդիմադիր գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Իվո Իոսիպովիչը՝ ստանալով ընտրողների 60,29 տոկոսի քվեն: 52-ամյա Իոսիպովիչը, որը նաեւ իրավաբանական գիտությունների դոկտոր ու հայտնի կոմպոզիտոր է՝ դարձել է Խորվաթիայի երրորդ նախագահը: Ընտրություններին մասնակցած մյուս անկախ թեկնածուն՝
Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին արգելապատնեշ կկառուցի
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է Եգիպտոսի հետ սահմանին այդ երկրից՝ Սինայի թերակղզով դեպի Իսրայել ապօրինի արտագաղթի դեմ պայքարելու նպատակով, արգելապատնեշներ կառուցելու մասին նախագիծը: «Newsru-Israel»-ի փոխանցմամբ, նախատեսվում է, որ արգելապատնեշի շինարարության առաջին փուլում սահմանազատող պատնեշներ կկառուցվեն Գազայի հատվածի եւ հրեական կուրորտային Էյլաթ քաղաքի հետ հարող սահմանային հատվածներում: Անվտանգության պատի կառուցումը, որը ձգվելու է
Վրացական խճանկար
Վրաստանի ազգային գվարդիայի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Կոբա Կոբալաձեն, որը կալանավորվել էր 2009թ. մայիսին՝ Վրաստանում իշխանությունը տապալելու նպատակով Մուխրովանիի խռովության կազմակերպման ու նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով, ազատ է արձակվել Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճից: «BBC»-ի մատուցմամբ, դատարանը Կոբալաձեի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից հաստատված է համարել միայն գեներալի կողմից ապօրինի հրազեն պահելու եւ կրելու մեղադրանքը, որի համար նրան դատապարտել
Հերքում են անհերքելին
«Նոյյան տապանը», հղում անելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթին, տեղեկացնում է, որ Նյու Յորքի Մանհեթըն թաղամասի դպրոցներից մեկում թուրք աշակերտին առաջարկել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին շարադրություն գրել, ինչին ի պատասխան նրա ծնողները բողոքի նամակ են ուղարկել դպրոցի տնօրինությանը, Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարան: Ինչպես գրում է «Մարմարան», շարադրությունից առաջ աշակերտներին ցուցադրել են հայերի
Գարնանային արձակուրդներ չեն լինի
Երեկվանից հանրապետության դպրոցներում վերսկսվել են դասերը: Այդ առիթով երեկ ՀՀ ԿԳ նախարարությունը տարածել էր հետեւյալ հայտարարությունը. Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի՝ սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչեւ հունվար ամսվա ավարտը: Հայաստանի
ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐԴԱՑԵԼ
ԳԹԿ-ի պարզաբանումները՝ տարբեր առարկաների ուղեցույցներում տեղ գտած փոփոխությունների մասին «Խոզի գրիպի» համաճարակի պատճառով, կրթական գործընթացի դադարեցմանը զուգահեռ, ինչ-որ առումով խաթարվեց նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) գործունեությունը: Մասնավորապես տարբեր առարկաների գծով պետական ավարտական միասնական քննությունների ուղեցույցների՝ հանրակրթական դպրոցներին բաշխման գործընթացը փոքր-ինչ հետաձգվեց: «Առավոտը» զրուցեց ԳԹԿ տարբեր մասնագետների հետ՝ պարզելու, թե ստեղծված իրավիճակում ԳԹԿ-ն ինչպե՞ս է
«Ընդդիմադիր շարժումը օր օրի մեծանալու է»
ՍԴՀԿ համագումարում հավաստիացրեց ՀՀ հիմնադիր նախագահը Իր ծննդյան 65-ամյակի օրը՝ հունվարի 9-ին, Հայաստանի հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալով Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում՝ հայտարարեց, որ ընդդիմադիր շարժումը Հայաստանում չի մարելու, այլ «օր օրի մեծանալու է»: Շարժումը մարելու միակ ձեւը Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է իշխանությունների հաջողությունները, իսկ գործող իշխանությունները, նրա
Ինչպես որ կանք
Աշխարհը թեւակոխել է աշխարհաքաղաքական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ այլ բուռն զարգացման, ավելի ճիշտ՝ «թռիչքաձեւ» զարգացման մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է զգացվում տարանջատել ճշմարտությունը եւ ոչ ճշմարիտը՝ սուտը, օբյեկտիվը՝ սուբյեկտիվից, «լրջախոսությունը»՝ «զազրախոսությունից»: Ըստ իս, առկա են ճշմարտության տարբեր տեսակներ: Ա. բացարձակ ճշմարտություն- իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն, հասարակությանը մատչելի եւ հասկանալի բացատրություն, որը հասանելի կլինի բոլոր խավերին: Բ. պարտադրված
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐԸ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ» ԵՎ ՆՐԱ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
Հարգելի բարեկամներ, մոտ մեկ տարի է՝ ես փորձում էի իրականացնել աշխարհում վաղուց տարածում գտած, մեզանում նոր-նոր հաստատվող ընթերցողների խմբագրի՝ օմբուդսմանի պարտականությունները «Առավոտ» օրաթերթում: Մեկ տարվա փորձը հուշում է հետեւյալը. ա) ընթերցողների խմբագիրը ինքը պետք է նաեւ սեփական նախաձեռնությամբ քննարկի այն հրապարակումները, որոնցում նկատում է էթիկական կանոնագրի խախտումներ ու տա եզրակացություն, այլ ոչ թե միայն սպասի
Վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին
Վիրահայոց հոգեւոր հովիվը հուսով է, որ հայերին կվերադարձվեն հայկական եկեղեցիները Քրիստոսի հրաշափառ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին թբիլիսահայոց հոգեւոր կյանքում ուղեկցվեց բացառիկ կարեւոր ու նշանակալից իրադարձությամբ. տեւական, գրեթե երեքամյա դադարից հետո, որ կապված էր վերանորոգողական աշխատանքների հետ, վերաբացվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որ համանունն է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու: Իսկ սրբազան այդ արարողությանը հավատավորները սպասում
ՎԱԳՐԻ ՏԱՐԻՆ՝ ՄՈՐԵԽԻ ՑԱՏԿԵՐՈՎ
Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի կենտրոնի լույսերն ու ծայրամասերի փոսերը 2010 թվականի նորամուտը նախորդներից տարբեր լինելու համար, այս տարի որոշեցի այն դիմավորել քրիստոնեավարի՝ հոգեւոր միջավայրում: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում ուղեւորվեցի Մայր աթոռ: Գիշերային Էջմիածինն ինձ դիմավորեց հոգեւոր մայրաքաղաքին վայել՝ տպավորիչ ու լուսառատ գեղեցկությամբ: Տոնական ու զարդարված էին ոչ միայն քաղաքի հրապարակն ու հարակից փողոցները, այլեւ այդ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ
Հայտնաբերվել է դիակ Երեւանի Նանսենի 9/82 հասցեում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Էմմա Փուլանջյանի դին: Գլորվել էր ձորը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում զառիթափից ձորն էր գլորվել Կապանի բնակիչ՝ 66-ամյա Պ. Մարտիրոսյանը, որը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Երեխան՝ ալկոհոլից Հունվարի 3-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ալկոհոլային
ՀՈՐԱՔՈՒՅՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՏՂԱՅԻՆ ՎՏԱՐՈՒՄ Է ՀԱՅՐԱԿԱՆ ՏՆԻՑ
Եվ չնայած բացահայտած մի շարք ապօրինի գործարքների՝ դատարանը մերժեց տղայի հայցը Մանկուց հաշմանդամ Սուրեն Թարվերդյանը ծնված օրվանից մինչ 2008 թվականը մոր՝ Կարինե Հարությունյանի հետ ապրել է պապի՝ Կոլյա Թարվերդյանի Նոր Խարբերդի Մորենիկի փողոցի թիվ 8 տանը: Ըստ արխիվային նյութերի, պարզվել է, որ Սուրենի պապը այդ տան նկատմամբ սեեփականության իրավունք է ձեռք բերել դեռեւս 20.08.1981 թ.-ին:
ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ Հունվարի 7-ին բնական գազից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Մյասնիկյան 4/39 հասցեի բնակչուհի՝ 1991 թ. ծնված Ա. Աղաջանյանը: ՄԵՔԵՆԱՆ՝ ՁՆԱԿՈՒՅՏՈՒՄ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ: Ձնակույտի միջից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Մոսկվիչ» մակնիշի 16 ԼՍ 184 պետհամարանիշի ավտոմեքենան: ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՊԱՀԵՍՏՈՒՄ Հունվարի 8-ին հրդեհ
ԳԵՐԱԴԱՍԵԼ ԵՆ ԹԱՓԵԼ, ՔԱՆ ՈՒՏԵԼ
Քանի որ Նոր տարին Հայաստանում ավելի շուտ ուտելիքի տոն է համարվում, եւ մարդիկ միմյանց հյուր գնալով՝ ստիպված են լինում միաժամանակ համտեսել խոզի բդեր, տարբեր թռչնամսերից պատրաստված կոտլետներ, աղցաններ, քաղցրավենիք, չիր ու չարազեղեն՝ Ամանորի այդ օրերին «Շտապօգնություն» ծառայությունը բազմաթիվ կանչեր է ստանում՝ գերսնման կամ սննդային թունավորման հետ կապված: Նախորդ տարիներին շատերը, ափսոսալով թափել մինչ տոները պատրաստած
Գյումրիում շները մարդ են ուտում
Այստեղ Ամանորի տոներն ուղեկցվել են շան կծոցներով, ավտովթարներով ու ծանր կոտրվածքներով: Ամեն տարի համայնքային բյուջեն հաստատելիս՝ Գյումրիի «ընտրյալ» ավագանին «պարտաճանաչորեն» մի զգալի գումար առանձնացնում է սառցակալված փողոցների մաքրման, թափառող շների ոչնչացման համար, բայց իրականում, երբ գալիս է գործ անելու ժամանակը, քաղաքային իշխանությունները գյումրեցիների անվտանգության համար ոչինչ էլ չեն անում, եւ բնակիչներից շատերը ձմռան օրերին դառնում
ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՕՁՈՒՆՈՒՄ
Ամանորի նախաշեմին Լոռվա մարզի Օձուն գյուղում եղեւնիների եւ սոճիների մի հսկայական պուրակ է ոչնչացվել Մեր կառավարության որոշմամբ, Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումը խստագույնս արգելվում է: Այս որոշման խախտման դեպքում, եթե անտառներին հասցված վնասը հասնում է առանձնապես խոշոր չափերի, նախատեսված է անգամ քրեական պատասխանատվություն: Թերեւս հենց այդ պատասխանատվության ենթարկվելու ահից է, որ մայրաքաղաքում եղեւնիներ վաճառողները վստահեցնում
ՉԱՓԱՎՈՐ ԱՃ՝ 2010-ԻՆ
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գնահատմամբ, 2010-ին ՀՀ բանկային հատվածի աճը կկազմի 10-15%: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին ասել է «Fitch Ratings»-ի ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանը: «Fitch-ը կանխատեսում է 2010 թվականին տնտեսության չափավոր վերականգնում եւ ՀՆԱ-ի 2.5% աճ: Գործառնական միջավայրի բարելավումը եւ տնտեսությանն աջակցելու ՀՀ կառավարության ջանքերը, մասնավորապես՝ բանկային համակարգի միջոցով ռուսաստանյան կայունացնող
7 ամիս է՝ աշխատում են ու փող չեն ստանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցների հավաստմամբ, տնօրինությունը մոռացել է աշխատավարձեր վճարելու մասին: Համալիրում աշխատող մի քանի տասնյակ մարդիկ՝ դիմելով «Առավոտին», տեղեկացրին, որ իրենք ըստ էության հասարակական աշխատանք են կատարում, քանի որ ամիսներով ոչ մի կոպեկ չեն ստանում: Մեզ հետ զրույցում նրանք դժգոհեցին, թե, բացի այն, որ անվճար են աշխատում, դեռ մի բան էլ համալիրի


















































