Օրվա լրահոսը
Ռեգրադացիոն ամնեզիան ու ռամկավարները
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը հրապարակախոս, գրականագետ, Կանադայի եւ ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային միության պատասխանատու Երվանդ Ազատյանն էր: Պարոն Ազատյանը անդրադարձավ Հրանտ Դինք ի սպանությանը եւ չարաբաստիկ դեպքի մասին հայկական, թուրքական եւ միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումներին: «Հայաստանյան մամուլում Դինքի դաժան սպանության հետ մեկտեղ ներկայացվում էին Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Թուրքիայի՝ Եվրոպական միությանը անդամագրվելու ցանկությունները
ՍԻՐՈՒՇՈՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ» ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
Նա կարծում է, թե այնտեղ այնպես հանդես կգա, որ Հայաստանում չեն էլ պատկերացնում – Հայաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկն եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: – Համոզված եմ, անկախ ազգությունից, յուրաքանչյուր աղջկա համար դա ականջ շոյող արտահայտություն է: Չեմ թաքցնի, ինձ համար էլ հաճելի է, երբ լսում եմ նման բառեր: Սակայն չեմ կարեւորում ցանկալի հարսնացու լինելը: Իմ
«Բա որ լավ կռվող տղա ես…»
Հասարակ զինվորի պատմությունը «Բանակի մասի՞ն, լավ, բայց կարճ ու առանց գեներալիտետին, բոլոր ժամանակների նախարարներին գովելու, եղա՞վ»,- մեր բանակի 15-ամյակի առիթով երկտող գրելու հանկարծակի ցանկությանս ի պատասխան ասաց «Առավոտի» խմբագիրը: Օգտվելով առիթից, սակայն, շնորհավորում եմ մեր բանակի գեներալիտետին, բոլոր ժամանակների նախարարներին՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ: Բայց նախեւառաջ շնորհավորում եմ մեր զինվորներին, ովքեր մեզ հետ են, եւ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՅՐՈՒՁԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՏՈՒՆ Մեր բանակի 15-ամյակին Երբ հայոց Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին, երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ ծիսակատարություն եղավ՝ որպես հայրենիքի փրկության ճանապարհ: Իբրեւ գտնվել էր հայոց մայրաքաղաքը փրկելու միակ ելքը, եւ անթագավոր երկրում որոշումն ընդունել էր հոտի հովիվը՝ մի մարդ, որը,
Մասնակցե՞լն էր ճիշտը, թե՞ չմասնակցելը
Հայաստանի ուսանող մարզիկները Թուրինում ընթացող համաշխարհային ձմեռային ունիվերսիադային չեն մասնակցում: Ինչո՞ւ: Հանրապետության ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի փոխանցմամբ, մեր ձմեռային մարզական ֆեդերացիաները ֆինանսական միջոցներ չունեն, ապա՝ հանրապետությունում ունիվերսիադայի ծրագրում ընդգրկված մրցաձեւերում պատշաճ վարպետություն ունեցող մարզիկներ չկան: «Բայց սկսենք հետեւյալից,- շարունակում է նա:- Մեր յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա իր ձեռքին ունի իրենց մարզաձեւից տարվա ընթացքում անցկացվելիք
ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
Մրցավարների սխալների պատճառով հայ մարզիկները հիասթափվում են եւ սպորտով պարապում են արդեն ոչ թե հանուն մեդալների, այլ՝ հանուն աղջիկների: «Հայաստանում բոդիբիլդինգի զարգացման համար շատ քիչ միջոցներ են տրամադրվում, մենք լավ մարզիկներ ունենք ու եթե ֆեդերացիայի բյուջեն ների ու կարողանանք միջազգային մրցաշարերի մասնակցել, լավ արդյունքներ կունենանք, սակայն այսօր մենք պարապում ենք ոչ ժամանակակից, հին վարժասարքերով ու
Մեր հարեւանների փորձը
Ֆուտբոլը զարգացնում է ոչ թե ֆեդերացիան, այլ ամբողջ պետությունը Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրված մարզաձեւն է: Սակայն մեր տարբեր տարիքային խմբերի ազգային հավաքականների, առաջատար ակումբների մրցելույթները միջազգային մրցաշարերում մարզասերներին, մեղմ ասած, չեն բավարարում: Շատերը դրա գլխավոր մեղավոր համարում են ֆուտբոլի ֆեդերացիային: Անշուշտ, այդ կազմակերպության գործունեության մեջ թերություններ կան, բայց ամեն բան բարդել միայն ֆեդերացիայի վրա, կարծում եմ,
ՄՐՑԱՇՐՋԱՆ 2007-Ը ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ
Տարվա ֆուտբոլային միջոցառումների մասին պատմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: – Պարոն Մինասյան, այս տարի մեր ազգային հավաքականների առջեւ լուծելու ի՞նչ խնդիրներ կան դրված: – 2007 թվականը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար մեր ֆուտբոլի պատմության մեջ լինելու է ամենածանրաբեռնվածն ու ծախսատարը: Ազգային հավաքականն ընթացիկ տարում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում պաշտոնական տասը հանդիպում
ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՈՒ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԿԻՐԱԳՈՐԾՎԵՆ
Հարցազրույց Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի հետ – Սպորտի պետական կառույցի համար 2006 թվականը ինչո՞վ առանձնացավ: – Լայն թափով շարունակվեց դեռեւս 2005 թվականին սկսված մարզական շինարարությունը: Տարին ամփոփեցինք հանրապետության ամբողջ տարածքում մոտ 40 հիմնանորոգված կամ նոր կառուցված մարզադահլիճներով ու մարզադպրոցներով: Դրան զուգահեռ, շարունակվեց գույքային ծրագիրը, որով մարզական օբյեկտները ապահովվում են համապատասխան մարզագույքով: Եթե Աթենքի օլիմպիական խաղերում
«Դարի հանցագործը» մեկ ծառ է կտրել
«Անտառի տերերը» գործ են սարքում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ին մերժեց Գագիկ Չատինյանի պաշտպան, փաստաբան Արմեն Մանուկյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր Վրաստանի Գյուլիբաղ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի Գագիկ Չատինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը այլընտրանքային պատժամիջոցով՝ գրավով փոխարինել: Գ. Չատինյանը հունվարի 18-ից տեղափոխվեց Վանաձորի մեկուսարան: Թումանյանի տարածքի ոստիկանության քննիչ Կարեն Մոսինյանի կողմից 2006թ.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՍՊԻԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
«Բարեփոխված» օրենքի նախագիծը հաշվի չի առել ՍԴ վերջին որոշումը Հունվարի 19-ից կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վերջինս բավականին զվարճալի եւ վիճելի կետեր եւս պարունակում է: Նախագծի հոդված 8-ում («Պետությունը եւ կուսակցությունները») գրված է, որ «ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձինք իրավունք չունեն իրենց
Ով է խոսում բարեփոխումներից
Գիտնականները պատասխանում են գիտնականին Մեր թերթի հունվարի 13-ի համարում տպագրված՝ կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանի «Ինչպես է իջեցվում գիտության որակը» հոդվածից հետո ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհուրդը նիստ է գումարել, ինչի արդյունքում որոշվել է պատասխանել սույն հոդվածին: Հիշեցնենք՝ Ս. Հայրապետյանն իր հոդվածում քննադատել էր ԳԱԱ համակարգը, կասկած էր հայտնել թղթակից անդամների վերջին ընտրությունների արդարացիության հարցում՝ ոչ բարենպաստ կոնտեքստում
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ Է
Հեմոդիալիզով հիվանդների համար պետական բուհերի դռները փակ են Այսօր Հայաստանում պարբերաբար հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարության խնդիր ունեցող շուրջ 350 մարդ: Նրանց մեծ մասը երիտասարդներ են ու անչափահասներ: «Դանկո» բարեգործական հիմնադրամը, որ գործում է 2002-ից, զբաղվում է այդ հիվանդների խնդիրներով: Հիմնադրամի նախագահ Իվետա Էպոյանի տեղեկացմամբ, իրենք մի շարք բարի մարդկանց օժանդակությամբ փորձում են աջակցել նման
Խոստացան իդեալական մաքրություն
Եթե մի անգամ էլ Նոր Նորքում աղբահանության խնդիր առաջանա՝ թաղապետարանի համապատասխան բաժնի պետը հրաժարական կտա: Նոր տարվանից մինչ օրս Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի շարք բազմաբնակարան շենքերից աղբահանություն չի կատարվել: Բնակիչներն արդեն չգիտեն, թե որտեղ թափեն իրենց կենցաղային աղբը, որովհետեւ շենքի բակային տարածքներում այլեւս ազատ տեղ չկա. որտեղ փոս են գտնում՝ աղբ են լցնում: Այդ
ՈՐՈՇ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐ ՀԶՄ-ԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ
Շիրակի մարզում «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀԶՄ) ծրագիրն իսկական կռվախնձոր է դարձել Օրերս Շիրակի մարզպետարանում մանրամասնորեն ներկայացվեց, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով որ համայնքների ճանապարհներն ու ջրամբարներն են վերանորոգվելու: Չնայած ծրագրում ընդգրկվել են մարզի ոչ բոլոր համայնքները, բայց մարզպետարանի դահլիճը լեփ-լեցուն էր նաեւ ծրագրից դուրս մնացած գյուղերի եւ այլ համայնքների ղեկավարներով, որոնք եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու եւ
Գյուղապետերը զեկուցել են, բայց մարզպետարանը տեղյակ չէ
Այս անգամ էլ գյուղացիները փոթորիկից են տուժել Երաշտի եւ ցրտահարության վնասների տակից դեռ դուրս չեկած՝ Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր օրերս ուժեղ քամիների եւ փոթորիկի հետեւանքով կրկին լուրջ վնասներ են կրել: Փոթորիկից տուժել են հատկապես Վարդաձոր, Երանոս, Ծակքար, Ձորագյուղ, Լիճք եւ Գավառ համայնքները: Բնակիչների ներկայացմամբ՝ քամիներն այնքան ուժեղ են եղել, որ քշել-տարել են տների տանիքները՝ մարդկանց
ԽԱՂԱՏՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ
Եթե վերահսկողները խաղատներում ավելի հաճախ ստուգայցեր կազմակերպեն՝ հսկայական գումարի խախտումներ կհայտնաբերեն: Հայաստանում ներկայումս կա 14 խաղատուն եւ 54 շահումով խաղի կենտրոն: Համենայնդեպս, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2007-ի դրությամբ՝ միայն այդքան լիցենզիա է տրամադրել: Ամենատարբեր հաշվարկներով՝ խաղատների օրական միջին շրջանառությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ: Մեր երկիրը, ճիշտ է, Լաս Վեգաս չէ, բայց այստեղ
«Հարմար առի՞թ», թե՞ «զգացումների շահարկում»
Պաշտոնական Անկարան չի ընդունել ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի՝ Թուրքիայում արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փոխանցում է «Նոյյան տապանը»: Ըստ այդմ, թուրքական «Հուրիեթի» հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները Կիրակոսյանի հայտարարությունը որակել են «զգացումների շահարկում այն դեպքում, երբ նրանք ժամանել են Թուրքիա, որը ազգային սգի մեջ էր լրագրող
Ովքե՞ր են մեծամասնականները
Նախնական դասավորություն Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ շիկանում են կրքերը ոչ միայն ընտրացուցակներում հայտնվելու, այլեւ մեծամասնականով առաջադրվելու համար: «Տղերքը» դարձյալ որոշել են հայտնվել խորհրդարանում, թեեւ նրանց մեծ մասը օրենսդրական աշխատանքից չափազանց հեռու է: Բայց որ գալու են՝ հաստատ, եւ գալու են՝ տեղ-տեղ իրար հետ կռվելով, իրար դեմ պայքարելով եւ իրար հետ թշնամանալով: Եվ եթե այս իրավիճակում ընդդիմադիր
ԱԺՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ իրենց կուսակցության վարչությունն ընդունել է 4 կետանոց փաստաթուղթ, որն արտացոլում է իրենց պատկերացումներն ընդդիմադիր ուժերի համագործակցության շուրջ: Սակայն մինչ այս փաստաթուղթը ներկայացնելը՝ նա շարադրեց առաջիկա ընտրությունների առանձնահատկությունների վերաբերյալ իր պատկերացումները. «6-7 ընտրություն կեղծվել է Հայաստանում, եւ ոչ ոք չի պատժվել: Նույն ուժերն են իշխանության մեջ, եւ բնական է սպասելը, որ
«ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»
Ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Ըստ Վանաձորի ոստիկանության, 2006թ. դեկտեմբերի 30-ին քաղաքի «Լագեր» թաղամասում գտնվող «Հաղթանակի հուշարձանի» մոտ, ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, նրա եղբորորդու՝ Արման Դարբինյանի, մյուս կողմից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդվարդ Խլղաթյանի՝ «Խլղաթանց Էդոյի», նրա որդու՝ Ազատ Խլղաթյանի, նաեւ նախկինում դատված ու կալանավայրից
ՀԱՐՈՒԹԸ ՄԵՐՕՐՅԱ ԵՂԻԱՆ Է
Երեկ «Ուրբաթ» ակումբում ամերիկահայ հրապարակախոս, Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Երվանդ Ազատյանը (աջից) հայտարարել է, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը՝ ՀՌԱԿ-ը, որի ատենապետն է Հարություն Առաքելյանը (ձախից), որեւէ կապ չունի ռամկավար գաղափարախոսության, պատմության ու ներկայի հետ: Դրան ի պատասխան ՀՌԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում է գտնվում շարքային ռամկավար, ամերիկահայ Երվանդ Ազատյանը,
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՄԱԿԻՆՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ
Օրերս ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ գրող, թարգմանիչ Անահիտ Մակինցյանի «Շտրիխներ դիմանկարի համար» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է պետական գործիչ, գրականագետ, թարգմանիչ եւ հրապարակախոս Պողոս Մակինցյանին: Նա գրքի հեղինակի հայրն է: Ա. Մակինցյանը «Շտրիխներ դիմանկարի համար» գրքում ամփոփել է պատառիկներ հոր հարուստ կենսագրությունից: Տեղ են գտել նաեւ Իսահակյանի, Մռավյանի, Շիրվանզադեի եւ այլոց նամակները՝ ուղղված Պ. Մակինցյանին:
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱՆ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ գլոբալիզացիայի դարաշրջանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցը քաղաքական լծակ է 1998 թվականին ձեւավորված իշխանության համար, որի միջոցով պարբերաբար փորձեր են ձեռնարկվում՝ Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնության պատրանքը ստեղծելու համար: 1998-ից հետո փոխվել է սոսկ Սփյուռքի հանդեպ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի արտաքին-ձեւական կողմը, որը թույլ է տալիս քողարկել արտասահմանի հայության նկատմամբ պետական
Ուսուցիչների օպտիմալացում՝ Գյումրիում
Վ. Տերյանի անվան թիվ 15 դպրոցի տնօրինությունը կոլեկտիվին ունեցած պարտքերը մարելու նպատակով օպտիմալացում է իրականացնում. 4 ուսուցիչ արդեն ազատվել է աշխատանքից, եւս 11-ին գործազրկություն է սպասվում: Ինչպես տե ղեկացրել ենք, Գյումրիի թիվ 15 դպրոցում ուսուցիչները բողոքի ձայն էին բարձրացրել, որովհետեւ արդեն երկրորդ տարին է՝ կիսատ-պռատ են աշխատավարձ ստանում, նրանց մեջ նույնիսկ կան մարդիկ, որոնց դպրոցի
ԾԵԾԵԼ ԵՆ ԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
50 ծեծողներից «հայտնաբերվել» է միայն մեկը Տուժողի հորը՝ Սամվել Հովսեփյանին նույնպես ծեծել են: Դեռ օգնության չեն եկել: Մեջքով կանգնածը ոստիկանության կապիտան Ա. Աբրահամյանն է, որը ձեռքի բանալիներով հարվածել է տուժողին: Անցյալ տարվա օգոստոսի 1-ին Ծովակալ Իսակովի պողոտայում, «Միկա» լցակայանի դիմաց, ԳԱԶ 31 029 մակնիշի 12 ԼՕ 535 համարանիշի ավտոմեքենան բախվեց 28-ամյա Վահե
Կարապետիչը ցույցեր կանի
Որքան էլ նա ռուսամետ է՝ չի պատրաստվում Ռուսաստանին ներել հայերի սպանությունը Ռուսաստանում 15 տարեկան հայ տղայի սպանության հանդեպ մեր պաշտոնյաների դիրքորոշումը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին խիստ զայրացրել է: Ըստ նրա, եթե մեր պետական այրերը նման սպանության կապակցությամբ ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չգան՝ հայերի սպանության դեպքերը Ռուսաստանում շարունակական բնույթ կկրեն: Տիգրան Կարապետյանն ու իր
ՈՐՏԵՂ ԿԱ ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ, ԱՅՆՏԵՂ ԻՇԽՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
Ելույթ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (Ստրասբուրգ, 23 հունվարի 2007թ.) Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում քննարկվող «Էներգետիկ պաշարները քաղաքական ճնշումների համար օգտագործելու վտանգը» հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որն իր վրա մշտական ճնշում է զգում հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Հենց այդ պետությունների նախաձեռնությամբ՝ շրջանցելով Հայաստանը, կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ դա այն պայմաններում,
«ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ» ԹՈՒՐՔԵՐԸ
Հունվարի 24-ի երեկոյան, մոտավորապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետն այցելել էր հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի ընտանիքին, «Ակոսի» խմբագրությունը նամակ է ստացել «Թուրք վրիժառության» նախկինում անհայտ ազգայնական կազմակերպությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նամակում ասվում է, որ «Տրապիզոնում կաթոլիկ եկեղեցականի սպանությունից հետո, թուրքերի եւս մեկ թշնամի սատկեց, հաջորդ անգամ օդ է ցնդելու «Ակոսի» շենքը, որպեսզի բոլոր
Համաձայնել են ԼՂ հարցի շուրջ երկխոսության
Այս որոշումն է կայացվել երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ: Ստրասբուրգում երեկ կայացած հանդիպման ժամանակ, ինչպես «Առավոտին» հաղորդեցին Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները «որոշել են սկսել պարբերական դեմ առ դեմ հանդիպումներ ԼՂ հակամարտության խնդիրների շուրջ՝ այս հարցի վերաբերյալ Վեհաժողովի զեկուցողների աջակցությամբ: Նրանք սկզբունքորեն համաձայնեցին մոտ ապագայում Վեհաժողովի անդամների ընկերակցությամբ