Օրվա լրահոսը
Շարապովան Ռուսաստանի ամենահարուստ մարզիկն է
Ավանդաբար, ամբողջ աշխարհում ամեն տարվա ավարտին ամփոփելով անցնող մրցաշրջանի մարզական արդյունքները, զանգվածային լրատվամիջոցներն անդրադառնում են նաեւ մարզական աստղերի վաստակած գումարներին: Այդպես վարվում են նաեւ Ռուսաստանում: Օրինակ, «Ֆինանսներ» հանդեսը օրերս հրապարակել է այդ երկրի 100 ամենահարուստ մարզիկների ցուցակը: Երկրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է թենիսիստուհի Մարիա Շարապովան: Ստորեւ ներկայացնում ենք Ռուսաստանի տասը ամենահարուստ մարզիկներին, նրանց կարողությունը
«ԺԱԿ-Ը ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ 3-ՐԴ ՈՒԺԻ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ»
Դեկտեմբերի 3-ին, Իջեւանի քաղաքային մշակույթի տանը, տեղի ունեցավ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Տավուշի մարզային ակտիվի հերթական խորհրդաժողովը, որը, ներկաների բնորոշմամբ՝ «աննախադեպ էր իր կազմակերպվածության եւ բազմամարդության շնորհիվ»: ԺԱԿ Տավուշի տարածքային 4 կառույցները ներկայացնող շուրջ 300 պատվիրակների մասնակցությամբ խորհրդաժողովում համակողմանիորեն քննարկվեցին կազմակերպչական-գաղափարախոսական բնույթի բազմաթիվ հարցեր, նաեւ հստակ գնահատականներ տրվեցին երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի, նախընտրական անառողջ
«Լավ ֆիլմի սով կա» Երեւանում վերջերս կինոփառատոնի կազմակերպիչներն ափսոսում են, որ հայկական մանկական ֆիլմեր գրեթե չունենք: Հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնի կազմկոմիտեն որոշել է փառատոնին մասնակից դարձնել նաեւ այն երեխաներին, որոնք կինոթատրոն գնալու հնարավորություն չունեն: Այս առիթով կազմակերպվել է «Կինոյի վարպետները՝ երեխաներին» խորագրով ակցիա, որի ընթացքում փառատոնի ներկայացուցիչները այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոնում
«Լավ ֆիլմի սով կա»
Երեւանում վերջերս կինոփառատոնի կազմակերպիչներն ափսոսում են, որ հայկական մանկական ֆիլմեր գրեթե չունենք: Հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնի կազմկոմիտեն որոշել է փառատոնին մասնակից դարձնել նաեւ այն երեխաներին, որոնք կինոթատրոն գնալու հնարավորություն չունեն: Այս առիթով կազմակերպվել է «Կինոյի վարպետները՝ երեխաներին» խորագրով ակցիա, որի ընթացքում փառատոնի ներկայացուցիչները այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխաներին: Անիմացիոն
ՈՉ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԿՐՔԵՐ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Կամերային երաժշտական թատրոնի նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը երեկ դատի է տվել մշակույթի նախարարությանը:յացման փորձեր էին գնում: Մշակույթի նախարարությունը վերջերս աշխատանքից ազատել է Երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանին, որն էլ իր հերթին ազատել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանին: Երեկ, երբ այցելեցինք թատրոնի վարչական շենք, այնտեղ ներկա Լ. Աբրահամյանն ասաց, որ չի պատրաստվում ստեղծագործական
Մեր ուսանողները ռուսերեն էլ չգիտեն
ԵՊՀ-ն մասնագետների կարիք ունի Հանգստյան օրերին Երեւանի պետական համալսարանը կազմակերպել էր սեմինար-քննարկում՝ «ԵՊՀ-ն զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով: Համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորները երկօրյա հանդիպումների ընթացքում ներկայացրին բուհի ներկայիս վիճակը, խնդիրները՝ ԵՊՀ Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարի վերակառուցումից սկսած՝ մինչեւ Բոլոնիայի հռչակագրի պահանջները: Կազմակերպվեցին նաեւ դերային խաղեր, որի ընթացքում հրավիրված լրագրողները հանդես եկան որպես ԵՊՀ-ն ներկայացնող քարոզչական նյութեր պատրաստողներ, ոմանք՝
ԵԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՉԴԱՌՆԱ
Այդ դեպքում, ըստ ՀՀ նախագահի խորհրդականի, ողբերգություն չի լինի Երեկ լրագրողները փորձել են «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանից իմանալ նրա վերաբերմունքը «Հակակրիմինալ» շարժման բացահայտումների վերաբերյալ: Ըստ lragir.am-ի, պարոն Իսագուլյանը նախ ասել է, թե ծանոթ չէ շարժման հրապարակումներին ու հայտարարություններին, բայց հետո իրեն անհայտ հրապարակումները գնահատելով՝ վստահեցրել է, թե այն բացահայտումները,
Էլեկտրիկները մեկի հաշվին մյուսին հոսանք են տալիս
Էլեկտրիկ-բնակիչ համագործակցությունը որոշ մարդկանց «ջանից» է դուրս գալիս Տարիներ շարունակ Մասիս քաղաքի Նոր թաղի 22/1 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Կարինե Հովհաննիսյանի էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը կեղծվել է: Սակայն կինը ոչ մի ապացույց չի ունեցել իրենց թաղի էլեկտրիկի մեքենայություններն ապացուցելու համար: Կ. Հովհաննիսյանն ամեն ամիս նկատել է, որ սպառած հոսանքն ու նշված գումարն «իրար չեն բռնում» եւ
Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԼԵՆԻՆԻՆ
Սասունցի Դավիթը, Մեսրոպ Մաշտոցը, Տիգրան Մեծն ու Հիսուս Քրիստոսը մրցակցում են Լենինի տեղի համար: Սա նույնպես հավակնում է հայտնվել հրապարակում: Իսկ թե բշտիկավոր գունդն ու դրանից դուրս ցցված երկաթե ձողերն ինչ են խորհրդանշում՝ հայտնի է միայն արձանի հեղինակին: Որոշ ճարտարապետներ հրապարակում Հիսուսից բացի ոչ մի արձան չեն պատկերացնում: Թե ակտիվ երթեւեկության, ժամացույցի եւ շատրվանների հետ
ԵՐԿՈՒ ԶՈՒԼՈՒՄ
Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերնախավի վերաբերմունքը արհամարհական է, որովհետեւ ՀՀ վերնախավն այնտեղ ունի «քցողի» համբավ՝ երեկ «Ուրբաթ» ակումբում ասել է իրեն Ռուսաստանի վերնախավի տրամադրությունների լավատեղյակ համարող Արամ Կարապետյանը: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա հերթական անգամ ասել է, որ մեր փրկությունը Ռուսաստանի հետ լինելն է: Արամ Կարապետյանը նաեւ մի քանի դեպք է պատմել հայ բարձրաստիճան զինվորականների մոսկովյան
«Այլընտրանքը» հրավիրում է հանրահավաքների
2007 թ. փետրվարի 20-ից սկսած՝ հասարակական-քաղաքական այս նախաձեռնությունը պերմանենտ հանրահավաքներ է հրավիրելու: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ հայտարարել է գալիք տարվա փետրվարի 20-ից հանրահավաքներ սկսելու իր որոշման մասին: Նախաձեռնության այս որոշման շարժառիթները մատնանշված են նրա՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ. Հայաստանում «բռնատիրության եւ անօրինականության հաստատման եւ խորացման հետեւանքով երկրի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր է դարձել քաղաքացու
«ՄԵԾԻԿ-ՄԵԾԻԿ ՈՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՈՒՆԵ՞Ն»
Ընդդիմադիր լիդերների՝ մեծամասնականով առաջադրվելու մասին առաջինն արտահայտված ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը վստահ է, որ ընդդիմադիրների իրական վարկանիշը կերեւա միայն այն դեպքում, երբ նրանք առանձին-առանձին կփորձեն ստանալ ժողովրդի քվեն: Նախորդ շաբաթ մամուլում հրապարակում կար, որ «Հանրապետություն» կուսակցությունը սկսել է կոնսուլտացիաները՝ մեծամասնական ընտրակարգով ընդդիմության լիդերների առաջադրման վերաբերյալ: Մենք փորձեցինք հստակեցնել, թե հատկապես խորհրդարանական ո՞ր ուժերի հետ են
ՍԻՄ ԽՆԴԻՐԸ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Դեկտեմբերի 7-ին ՍԻՄ գործող ղեկավարության դեմ Կարեն Վարդանյանի եւ մյուսների հայցով դատավարությունից առաջ՝ ներկուսակցական վիճաբանությունն ընթանում է համացանցում: Թեեւ մի քանի ամիս է, ինչ ընթանում է «Սահմանադրական իրավունք» միության նախկին ու ներկա ղեկավարների միջեւ հրապարակային բանավեճը՝ այդպես էլ պարզ չի դառնում, թե հատկապես ինչն առիթ դարձավ տարաձայնությունների: Սկզբում ՍԻՄ ներկա ղեկավարները շրջանառության մեջ դրեցին մի
ՀՀԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ
Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ նախագահի իր նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: «Ի պատիվ իրեն՝ բոլոր այն բնագավառներում, որտեղ ինքը ստանձնում է պատասխանատվություն, շատ լավ հաջողում է, եւ այնպես չէ, որ արդյունքները ակնկալելի, տեսանելի եւ շոշափելի չլինեն»: Գառնիկ Իսագուլյանը նաեւ հայտնել է, թե մասնակցելու է առաջիկա
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք երրորդ Գլուխ քսանութերորդ ԴԵՊԻ ԾԱՂԿԱՁՈՐ Երբ Կրիվոյի Նվերն ինձ տեսավ՝ սարսափահար հարցրեց. – Էդ ի՞նչ վիճակի մեջ ես, ա՛յ Արմո: – Ի՞նչ վիճակ,- զարմացա ես: – Շան օրի ես,- ասաց Նվերը:- Էդ ո՞ւմ հետ ես կռիվ արել: – Մանումենտցիների,- ասացի ես: – Մենակ ե՞ն բռնացրել,- հարցրեց Նվերը: – Դասարանցիներիս հետ
Ծաղիկների եւ նվերների երեւանյան յուրօրինակ աշխարհը
Ավելի քան երկու ամիս է, ինչ Պուշկինի 50 հասցեում հաճախորդի առջեւ իր դռներն է բացել «Ավենյու դե ֆլոր» ծաղկի եւ նվերների խանութ-սրահը: Միայն եւ միայն Հոլանդիայից բերվող ծաղիկների այս սրահից հաճախորդները կարող են ձեռք բերել ամենամատչելիից մինչեւ ամենաբարձրաճաշակ եւ ամենաշքեղ ծաղկեփունջը: Սրահի տնօրեն, դիզայներ Իրեն Մատեւոսովան հավաստիացնում է, որ այստեղ հնարավոր է ձեռք բերել այն
ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ
Նոյեմբերի 10-ին «Առավոտում» տպագրվել է Վիկտոր Դալլաքյանի՝ «Մեր ապագայի բանալիները» հոդվածը: Ստորեւ ներկայացնում ենք ընթերցողների արձագանքներից երկուսը: Դրանք երկուսն էլ դրական են: Բայց պատրաստակամ ենք տպագրել նաեւ բացասականները: «Արտահանել ենք», որ «ներկրե՞նք» Հոդվածում արծարծվում է մեր գոյաբանական ճգնաժամի դրսեւորման ձեւերից մեկի՝ ՀՀ մարզերի ու գյուղերի դատարկման հիմնախնդիրը: Ակնհայտ է, ՀՀ «բարգավաճող» մայրաքաղաքի կողմից մենաշնորհային տնտեսության
Մածունի տակ սի՞գ են թաքցնում
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի վերջին արգելքն էլ, ըստ էության, չի գործում Բնապահպանության նախարարի որոշմամբ, նոյեմբերի 20-ից Սեւանա լճում սիգի որսն արգելվեց: Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ այս արգելքին ձկնորսները բոլորովին չեն ենթարկվում: Թե՛ Սեւանի ճանապարհին՝ հատկապես Մարտունիի շրջանում, թե՛ մայրաքաղաքի շուկաներում եւ փողոցներում սիգը շարունակում են բացեիբաց վաճառել՝ հետն էլ գովերգելով, թե Սեւանի թարմ սիգ
ԲՅՈՒՋԵՆ ԵՐԲԵՎԷ ԿԳՈՀԱՑՆԻ՞
Եթե ստվերային տնտեսությունը կրճատվի, բյուջեում ունենաք ավելցուկ եւ ոչ թե պակասուրդ, արտահանումը գերազանցի ներմուծմանը, թերեւս, դա հնարավոր է: Այդ ինչպե՞ս է պատահում, որ վերջին տարիներին երկնիշ տնտեսական աճ արձանագրող Հայաստանում աղքատությունը գնալով աճում է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրամիության երկրներում այդ նույն տարիներին արձանագրված միանիշ՝ 1-4% տնտեսական աճի պայմաններում ե՛ւ գործազրկությունն է կրճատվում, ե՛ւ
Մուծվիր, որ նպաստ ստանաս
Գյումրիում նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար ամենաքիչը 10 հազար դրա՞մ է պետք: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարի Գյումրիում նպաստառուների թիվը նվազել է, ինչը հայրենի կառավարությունը բացատրում է գյումրեցիների սոցիալական վիճակի բարելավմամբ: Մինչդեռ գյումրեցի որոշ երբեմնի նպաստառուներ, որոնց սոցիալական վիճակը տարեցտարի դեռ մի բան էլ վատացել է, վստահեցնում են, որ Գյումրիի սոցիալական ծառայությունների գործելաոճը դարձել է անվերահսկելի,
ԵՐԵՎԱՆԸ, ԻՀԱՐԿԵ, ՎԱՇԻՆԳԹՈՆ ՉԷ
ԱՄՆ-ի փողոցներում էլ «նախընտրական ասֆալտապատումներ» են լինում Ինձ համար Հայաստանի մայրաքաղաք Երեւանն աշխարհի ամենալավ քաղաքն է ու այդ թեմայով կարելի է ժամերով խոսել: Ես այդպես չեմ վարվի, ընդամենը մի քանի զուգահեռ կանցկացնեմ մեկ այլ երկրի՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի հետ, ուր 5 օր ապրել եմ: Ի տարբերություն Երեւանի, Վաշինգթոնն ավելի մաքուր ու կոկիկ է: Բայց նրա
Երկու եղբայր՝ երկուսն էլ մի օրի
Բյուրականում աստղերին թիվ կա, աղքատներին թիվ չկա Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ Ռաֆիկ Ստեփանյանն արդեն երկու տարի անկողնային հիվանդ է: Նա դեղերով է ապրում: Սակայն արդեն քանի օր է՝ Ռ. Ստեփանյանը հրաժարվել է իր համար անհրաժեշտ դեղերից: Ընտանիքի ծայրահեղ աղքատությունը հոգեպես ճնշում է նրան եւ տնեցիների ուսերին բեռ չդառնալու համար որոշել է դեղ չընդունելով ինքնասպան
ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԻ ԳՈՎԱԶԴՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Սակայն այդ արգելքը ոչ մի կերպ չի գործում, քանի որ դրանց բիզնեսն օլիգարխների ձեռքում է Առողջապահության նախարարությունը, սկսած 1993-ից, մեր երկրում մայրական կաթով սնուցումը խրախուսելու համար ռազմավարական ծրագիր է իրականացնում: Այդ ծրագրի արդյունավետությունը, հատկապես վերջին տարիներին, նվազել է: Պատճառն այն է, որ Հայաստան է ներկրվում մանկական արհեստական սննդի բավականին մեծ խմբաքանակ, եւ քանի որ դրանց
ԳԵՐԵԶՄԱՆՈՑԱՅԻՆ ՆՈՐ ԿՐՔԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքից առավելագույնս կօգտվեն «անտեր մեռելները»: Սա 3-րդ գյուղի պարապ հողերից է: Ամենայն հավանականությամբ, այստեղ կկառուցվի Հայաստանի առաջին դիահերձարանը: Դիահերձարանի կառուցումն առաջին հերթին հարվածելու է դագաղագործների բիզնեսին: Չնայած օրենքով ապրիլից արգելվում է դագաղների, սգո ծաղկեպսակների եւ սգո այլ պարագաների բացեիբաց վաճառքը, բայց մինչ օրս այդ արգելքը չի գործում: Սա համալիրի
«Եռապատումը»՝ 88 տարի անց
ԱՊՀ երկրներից առաջինը Հայաստանն է, որտեղ բեմադրվեց Պուչինիի այս օպերան Այն իրականացրել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան՝ հայ-իտալական միջպետական համաձայնագրերի շրջանակում: Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին: «Եռապատումը» բաղկացած է երեք՝ մեկ գործողությամբ օպերաներից, որոնցից երկուսը՝ «Քույր Անժելիկան» եւ «Ջանի Սկիկին», ժամանակին բեմադրվել է օպերային ստուդիայում: Արդեն ավարտվել են երրորդի՝ «Թիկնոցի» բեմադրական
ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՃՅՈՒՆԸ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒՄ
Կոզեռն թաղամասի հնամյա մատուռը, որն ամփոփում է Հովհաննես Կոզեռնի եւ այլ հոգեւորականների աճյունները, հնարավոր է փոխարինվի էլիտար շենքով: Ներկայիս Կոզեռն թաղամասում՝ իրացման գոտում, գտնվում է 11-րդ դարի մի մատուռ, որի ներսում ամփոփված է Հովհաննես Կոզեռն վարդապետի աճյունը: Հովհաննես Կոզոռնի գերեզմանի վրա կառուցված մատուռը կիսախարխուլ վիճակում պահպանվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Ժամանակին, երբ եղեռնից մազապուրծ
Դատվում է 11 համատիրություն
«Քլիը Սիթիի» «ոչ քլիը» գործերը Արաբկիր համայնքի 11 աղբահանող համատիրությունների դեմ դատեր են սկսվել: Դրանք այս օրերին ընթանում են ՀՀ տնտեսական դատարանում: «Քլիը Սիթի» ՍՊԸ-ն, որի հետ համայնքի 11 համատիրություն աղբը մաքրելու համար պայմանագիր էր կնքել, 908,0 հազար դրամի բռնագանձման հայցով դիմել է տնտեսական դատարան եւ նրա հայցն արդեն իսկ բավարարվել է: Համատիրությունները դիմել են
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԵՂԱԴՐԵՑ
Ըստ փաստաբան Սիմոն Ծատուրյանի, չկա հիմք ասելու, որ սպանությունները հատուկ հայերի դեմ են արվում, քանի որ ազգայնամոլներն առաջնորդվում են մաշկի գույնով: Երեկ Ռուսաստանի պատվավոր փաստաբան, «Լեքս» փաստաբանական միության նախագահ Սիմոն Ծատուրյանը, որը վերջին շրջանում Ռուսաստանում ազգայնամոլների կողմից դաժանաբար սպանված Վիգեն Աբրահամյանցի, Արթուր Սարդարյանի եւ Նարեկ Քոչարյանի շահերի պաշտպանն է, Ժուռնալիստների տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ
Մի «քսիֆի» պատմություն
Պարույր Հայրիկյանը նախահարձա՞կ է լինում Վերջին շրջանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անկախ նրանից, թե որ թեմային է վերաբերվում նրա ելույթը կամ քննարկումը, անպայման «շեղվում է» ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թեմայի վրա: Ասվում է, որ վարչապետն ուղղորդում է կուսակցության հետապնդումը, զրկում է կուսակցությունը գրասենյակային տարածքներից ու գույքից: Պ. Հայրիկյանը ՀՀ վարչապետին մեղադրում է նաեւ նախկինում ԽՍՀՄ
ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՎԵՐԵՎՆԵՐԻ ՀԱՅՑԸ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն անձամբ է զբաղվել Եվրոպական ակադեմիայով Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ԿԳՆ հայցերը՝ ընդդեմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի 2 նիստերի որոշումները անվավեր ճանաչելու մասին: Առաջինը վերաբերում է հոգաբարձուների խորհրդի 4 արտասահմանցի անդամների լինել-չլինելու հարցին, իսկ երկրորդը՝ որ առանց քվորում ապահովելու Եվրոպական ակադեմիայի ռեկտոր