Օրվա լրահոսը
Ատելության միջնորդը
«Առավոտ» թերթի նախորդ հրապարակումը(«Կմեծանաս՝ կհասկանաս», 06.10.2009թ) որոշ վերապահումով ես համարեցի շահագրգիռ եւ դասագրքերի վերաբերյալ սրտացավ վերաբերմունքի արտահայտություն: Ցավոք, նույնը չեմ կարող ասել այս հրապարակման մասին («Կրկին դասագրքերի մասին», 11.11.2009թ.): Պատճառաբանեմ, թե ինչու: Նախ՝ շարադրանքը շատ հավակնոտ է եւ առանց որեւէ հիմնավորման: Երկրորդ՝ միակ օրապակաս մեջբերումով այդպիսի աշխարհացունց եզրակացություն անելը եւ հարայհրոց բարձրացնելը առնվազն լուրջ չէ:
ԹՈՒՂԹ ԱՌ ԲԱՐԵԿԱՄՍ
Սիրելի՛ Մերուժան, սրտանց շնորհավորում եմ 60-ամյակդ, իմ եւ հավատարիմ գրչեղբայրներիդ անունից ցանկանում երկար տարիների կյանք եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ… Բարեկա՛մս, ավանդական այս բարեմաղթանքից հետո, չակնկալելով նույնիսկ հոբելյարի քո համաձայնությունը, սոսկ քառասնամյա մեր ընկերության երաշխիքով եմ ուզում շարունակել, թեկուզ ոմանց համար ընդհանուր առմամբ անհաճո լինի անդրադարձս: Այսպես. մեր գրական սեղանակիցներից (դժվարացա ասել՝ գրչակիցներից) շատերը քեզ այդպես
ՊԱՇՏՈՆԱԶՐԿԵՑԻՆ՝ ՊԱՇՏՈՆԻ ՉՆՍՏԱԾ
Ուղիղ 2 օր առաջ «Շիրակջրմուղկոյուղու» նորանշանակ պետ Ֆեդիկ Գալստյանը նշում էր իր պաշտոնավարման 100 օրը: Այս կապակցությամբ նա ոչ միայն մամուլի ասուլիս տվեց, այլեւ հյուրընկալվեց Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ խոսելով իր արած ու չարած աշխատանքների մասին, անգամ իր մոտ հրավիրելով բողոք ունեցող հեռուստադիտողներին: Սակայն չանցած մեկ օր՝ Ջրմուղի տնօրենին պաշտոնազրկեցին՝ նրա փոխարեն վերադարձնելով հին
Մանկավարժականը կառուցել է Վարդանիկի պա՞պը
Այսպես է հայտարարում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց քաղաքի ամենահին բուհի՝ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյակը: Թեեւ օրը տոնական էր, սակայն ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն իր ելույթում ստիպված եղավ անդրադառնալ նաեւ բուհի հիմնախնդիրներին. 21 տարի շարունակ պետական բյուջեից գրոշ անգամ չի
ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ՞
«Հայկական դպրոցի» մտահղացման հեղինակները հույս ունեն, որ այն աշխարհում նույնքան հայտնի կդառնա, որքան կորեական, հրեական կամ եվրոպական դպրոցները: «Այբ» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է 2006-ին եւ իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, հասարակության մեջ առավելապես հայտնի է որպես միջազգային «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը Հայաստան «ներկրած» հաստատություն: Սակայն մոտ ապագայում, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսում
Առգրավվել է Նոբելյան մրցանակը
Իրանի իշխանություններն առգրավել են իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադիի՝ 2003թ.-ին ստացած խաղաղության Նոբելյան մրցանակը՝ մեդալը: Նա առաջին մուսուլման կինն էր, որ արժանացել էր այդ պատվին, իսկ մեդալի առգրավումը, «Associated Press»-ի մատուցմամբ, մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 108 տարիների ընթացքում առաջին դեպքն է: Շիրին Էբադին Իրանում առաջին կին դատավորն էր, որը ներկայումս ապրում է Լոնդոնում: Նրան շնորհված Նոբելյան
ՀԱՆՐԱՔՎԵ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ
Նոյեմբերի 2 9-ին Շվեյցարիայում տեղի կունենա ազգային հանրաքվե՝ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով: Այդ փոփոխությունների համաձայն, նախատեսվում է Շվեյցարիայում արգելել մինարեթների շինարարությունը: «BBC»-ի մատուցմամբ, շվեյցարացի օրենսդիր, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուլրիխ Շլյուերը, մեկնաբանելով իշխանությունների այդ նախաձեռնությունը, ասել է, թե «Շարիաթի օրենքները, որոնց հետեւորդներն են մուսուլմանները, բացարձակապես անհամատեղելի են ժողովրդավարական Շվեյցարիայի օրենսդրության հետ»: Երկրում կրոնական ճարտարապետական
ԿՈՒԲԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ
Կուբայում սկսվել են վերջին 5 տարիներին ամենամասշտաբային ռազմական զորավարժությունները, որոնք անցկացվում են «Bastion 2009» նշանաբանով: «Reuters»-ի փոխանցմամբ, զորավարժությունների շրջանակներում մշակվում է ԱՄՆ զորքերի կողմից Կուբայի վրա հարձակման սցենարը: Զորավարժությունները, որոնց մասնակցելու են մի քանի տասնյակ հազար զինծառայողներ եւ պահեստազորայիններ, տանկեր, հրանոթներ եւ ռազմական այլ տեխնիկա, մեկնարկել են նոյեմբերի 26-ին եւ կտեւեն երեք օր: Ի դեպ,
ՄԱԳԱՏԷ-Ն ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է Իրանին՝ միջազգային հանրությունից ուրանի հարստացման օբյեկտների գոյությունը կոծկելու համար: ՄԱԳԱՏԷ-ն Իրանից պահանջել է գաղտնի օբյեկտում աշխատանքն անհապաղ դադարեցնել: «BBC»-ի փոխանցմամբ, սա վերջին չորս տարվա ընթացքում առաջին դատապարտող բանաձեւն է, որն ընդունվել է 25 «կողմ», 3 «դեմ» եւ 6 «ձեռնպահ» ձայներով: Նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ն Թեհրանից
Յուշչենկոն սահմանի դեմարկացիա է պահանջում
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ռուսաստանին կոչ է արել սահմանների փոխադարձ դեմարկացիա իրականացնել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, Յուշչենկոն այս խնդրին անդրադարձել է՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական սահմանին չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ Խարկովի մարզի բնակիչներից մեկը «Նիվա» ավտոմեքենայով փորձել էր անցնել ռուս-ուկրաինական սահմանը, ռուս սահմանապահների՝ կանգ առնելու պահանջին չէր արձագանքել եւ արդյունքում՝ ռուսական սահմանից 300 մետրի
Մաքսային միասնական տարածք՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում, ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովի բացման ժամանակ հայտարարել է 2010թ. հուլիսի 1-ից միասնական մաքսային տարածք ձեւավորելու՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին: «BBC»-ի փոխանցմամբ, միասնական մաքսային տարածքի ձեւավորման գործընթացը սկսվելու է արդեն 2010թ. հունվարի 1-ից: Լուկաշենկոն միաժամանակ կոչ է արել ԵվրԱզԷՍ-ի մյուս մասնակից երկրներին եւս ամեն ինչ անել, որպեսզի այդ
ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ
Արդեն քանի տարի է՝ «Այրարատ» տոնավաճառի հետնամասում ավտոկայարան է գործում, որտեղից «գազելները» ուղեւորներ են տեղափոխում Արթիկ, Գյումրի, Վանաձոր եւ այլ քաղաքներ: Այդ հատվածով անցնել չի լինում, որովհետեւ մի կողմից մարզերի համար աշխատող տաքսիների վարորդներն են «հարձակվում» անցորդների վրա ու առաջարկում էժան գնելով սպասարկել, մյուս կողմից «գազելներն» են անկանոն շարված, բացի այդ, ուղեւորներն էլ իրենց հերթին
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏՈ՛Վ ԷԼ ՀԴՄ ԿՏՐՈՆ ԿՏԱՆ
Վերջերս կառավարությունը հավանություն է տվել մի օրենքի նախագծի, որը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքին: Ըստ այդ նախագծի, առաջարկվում է լրացումներ կատարել գործող օրենքում եւ 2010-ի հունվարի 1-ից պլաստիկ քարտերով գնումներ կատարելու դեպքում էլ սպառողներին տրամադրել ՀԴՄ կտրոն: Նախկինում գործող օրենքի համաձայն, ՀԴՄ կտրոնները տրամադրվում էին միայն կանխիկ դրամով գնումներ կատարելու ժամանակ, ինչի արդյունքում
ՀՀ-ՈՒՄ՝ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» 25 ԴԵՊՔ
Հանրապետությունում «խոզի գրիպի» նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքերով, ներկայումս հանրապետությունում «խոզի գրիպով» վարակված հիվանդների թիվը, ընդհանուր առմամբ, 25-ի է հասել: «Panorama.am»-ի փոխանցմամբ, նրանցից 23-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում համապատասխան բուժումը ստանալուց հետո առողջացել են ու դուրս գրվել, իսկ 2-ը դեռեւս բուժվում են: Ա. Ասոյանի խոսքերով, հիվանդների
Նախօրոք 1000 դրամ են պահանջում
«Օրանժը» միեւնույն սկզբունքով է տրամադրում անվճար եւ վաճառքի հանված հեռախոսահամարները Նախքան Հայաստանում գործունեություն ծավալելը, բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերությունը ձեռնամուխ էր եղել բաժանորդ հավաքելու յուրօրինակ գործելաոճի եւ մինչեւ նոյեմբերի 5-ն ընկերության կայքում գրանցվողներին խոստանում էր նախընտրած հեռախոսահամարները (բացի «ոսկե» համարներից) անվճար տրամադրել: Դեռ մի կողմ ենք թողնում այն հարցը, որ մարդիկ ոչ բոլոր հեռախոսահամարները
ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՆՎԵՆ
Եթե անգամ այդ երեխաներից հրաժարվել են Բելառուսում իրենց երեխային տուն-ինտերնատ (գիշերօթիկ դպրոցներ) հանձնած ծնողերին պետությունը տեղավորում է աշխատանքի՝ հիմնականում անտառներում ծառեր կտրելու, որպեսզի նրանք այդ աշխատանքի դիմաց ստացած գումարը վճարեն իրենց երեխաների խնամքն ու կրթությունն ապահովող հաստատություններին։ Այս մասին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող «Երեխաների խնամքի ռեֆորմների բարեփոխումներ» համաժողովի ժամանակ ասաց Բելառուսի կրթության նախարարության սոցիալական եւ
Տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, մետրոն էլ ծաղր է
«Ի՞նչ ենք տեսնում մեր քաղաքում՝ գերծանրաբեռնված տրանսպորտ, տրանսպորտային միավորների չափազանց մեծ խճողում, անհարմարություններ ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ սպառողների երթեւեկելու առումով, բայց արժանապատվության հարցն է այստեղ կարեւոր, ինչպե՞ս կարելի է՝ հայ մարդը ողնաշարը յոթ տակ ծալված երթեւեկի, երբ կան հնարավորություններ արժանավայել, այսինքն՝ մեծ տարողություն ունեցող տրանսպորտային տեսակներ՝ ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, մետրո շահագործել»,- երեկ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների վերաբերյալ
Փեսան հարսի մատին փող է դնելու
Հայաստանում ոսկու գների թանկացումը, մասնագետների գնահատմամբ՝ աննախադեպ է: «Հիմա ոսկու առեւտուրն այնքան վատ է, որ եթե այսպես շարունակվի, մենք ավելի լավ է թարգենք ոսկերչությունն ու բոլորս դառնանք կոշկակարներ: Ով մտնում է շուկա ոսկի առնելու, գները լսելով, հարձակվում է վրեքներս, թե ձեր հոր գինն եք դրել, չեք տեսնո՞ւմ՝ ժողովուրդն ինչ վիճակի մեջ է, օգտվում եք առիթից,
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԵՂՄԱՑԵԼ ԵՆ ՈՒ ԲԱՐԻԱՑԵԼ
Ըստ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի, վրացիները մտավախություն ունեն, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ կկորցնեն տարածաշրջանում տարանցիկ երկրի մենաշնորհը: Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի հետ, կարծես թե, իրատեսական է դառնում նաեւ «Վերին Լարսի» հսկիչ անցակետի բացումը: Սա քաղաքական գործիչները պայմանավորում են նրանով, որ Վրաստանը չի ցանկանում տարածաշրջանում կորցնել իր տարանցիկ դիրքը: Ավելին, եթե նախկինում Վրաստանը թելադրողի դիրքերից էր
ՀՐԱՅՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մեկ ամիս էլ չկա, ինչ մենք զրկվեցինք Հրայր Մարգարյանից: Չկորցրեցինք, քանի որ արդեն ամիսներ առաջ էինք կորցրել: Ոչ էլ նա հեռացավ, որովհետեւ արդեն վաղուց էր մեկուսացել թե մեզանից, թե ընդհանրապես իրական աշխարհից: Դա իր ընտրությունն էր, շուրջը եղածի հետ անհամաձայնության յուրօրինակ դրսեւորումը: Իր իսկ ստեղծած միակ՝ «Արժանապատվություն» կազմակերպության նախագահը այդպես պատկերացրեց իր արժանապատվությունը պաշտպանելու (ոչ
Գոհ է. «պոնչիկ չարեցին»
Միքայել Հայրապետյանը դժգոհ է Սարգսյան-Ալիեւ հանդիպումից Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից, իր իսկ ձեւակերպմամբ՝ շատ գոհ է: «Ա1+»-ին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչու. «Ես շատ գոհ եմ մյունխենյան հանդիպումից, ուրախ եմ, որովհետեւ գոնե այս հանդիպման ընթացքում (ինչպես Ցյուրիխում՝ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ) մեր պետության ղեկավարներից որեւէ
«Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԳՏՆՎԵՑ ԱՆԳԱՄ ԲՋՋԱՅԻՆ TV-ՈՒՄ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իրեն ապահովագրելով՝ նախընտրել է համագործակցել միայն հեռարձակման արտոնագրի հիման վրա եթեր հեռարձակող հեռուստաընկերությունների հետ: Նոյեմբերի 12-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարեց, թե Հայաստանում առաջին անգամ ներկայացնում է «Բջջային հեռուստատեսություն», եւ կարելի է դիտել հեռուստահաղորդումներն անմիջապես հեռախոսից: Իրական ժամանակում արդեն իսկ կարելի է «Բջջային հեռուստատեսությամբ» դիտել 12 ալիքներ: Այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերել նաեւ «Ա1+»-ը: Ինչպես
ՀՌԱՀ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԸՆՏՐՎԵՑԻՆ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն, ՀՌԱՀ անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին՝ կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության նախագահը:
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԶՈ՞ՒՐ ԷՐ ՀԵՐՔՈՒՄ
«USA Armenian Life Magazine» շաբաթաթերթի հրատարակիչ եւ պատասխանատու խմբագիր Ափո Ջաբարյանը նոյեմբերի 25-ի համարում անդրադարձել է իր հեղինակած՝ «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասում է, որ արձանագրությունները ոչ պրոֆեսիոնալ են եւ պարունակում են շատ սխալներ: Նա նաեւ ասում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը թույլ է եւ անպատրաստ» նոյեմբերի 14-ի հրապարակմանը: Հայտնի է, որ հատուկ հանձնարարությունների
ԿՄՇԱԿՎԻ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: 2010 թվականին կունենանք ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ: «Քաղաքացիական պաշտպանության՝ ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը կարեւոր դեր ունի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում: Ազգային հայեցակարգի ընդունումը քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու հիմնաքարը կհանդիսանա»,-
ԵԹԵ ՀՀԿ-Ն ՑԱՆԿԱՆԱ
Մեկնաբանելով ՀՀԿ-ԲՀԿ խմորումները եւ վարչապետի ու նախարարների՝ ՀՀԿ-ին անդամագրվելը՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ մի բան է գաղափարախոսության վրա ձեւավորված կուսակցությունը, այլ բան է՝ իշխանական ռեսուրսի օգտագործման կամ փողի հնարավորություններն օգտագործելու դեպքում ստեղծված կուսակցությունը. «Կարծում եմ, որ այդ տիպի կուսակցություններն անպայման ունենալու են իրենց ներքին հակասությունները, որովհետեւ քաղաքականության մեջ մի
«Տղամարդկությունը շալվար հագնելը չէ»
Կոստանյանը՝ Հմայակ Հովհաննիսյանին «Իմ ամենասիրելի եւ հարգելի թեկնածուներից մեկը՝ Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարում էր, որ իմ առաքելությունը՝ 10-րդ ընտրատարածքում ընտրությունները վիժեցնելն է: Ես նախապես առաջարկել էի բոլոր թեկնածուներին՝ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի Նիկոլը հնարավորություն ստանա ընտրապայքարին մասնակցելու: Առաջարկս, ցավոք, մնաց թղթի վրա: Խոստմանս համաձայն եւ ապացուցելու համար, որ ես իշխանության կողմից ներդրված չեմ՝ ինքնաբացարկի դիմում գրեցի»: Սա
ԼՐԱԳՐՈՂՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԵԼ Է
«Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու տեղեկությունը հաստատեցին նաեւ ԱՄՆ-ում: Օրերս հայաստանյան թերթերից մեկը լուր է հրապարակել առ այն, որ ՀՀ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի նախկին խմբագիր, 2008թ. սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած եւ երիտասարդ Անդրանիկ Բաբայանի սպանությամբ ավարտված միջադեպի գլխավոր «հերոս» Արթուր Սահակյանը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել: Այս
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ՉԻ ԳՏՆՎԻ»
1920թ. նոյեմբերի 29-ին, ժամը 11-ին, Կարմիր բանակը մտավ Երեւան: Տարիներ անց նույն օրը, նույն ժամին պատմական Ուտիքում ծնվեց «հայկական Միրաբոն»՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Այսօր նա 60 տարեկան է: «Երբ Զեւսն Աքիլլեսին ասաց՝ ի՞նչ կյանք տամ քեզ՝ կարճ եւ փառահե՞ղ, թե՞ երկար ու անփառունակ, Աքիլլեսը նախընտրեց առաջինը՝ եթե այդ փառահեղությունը փառք կբերի իր ժողովրդին»,- տրոյական հերոսների
ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Եթե գրող, հրապարակախոս եւ «Առավոտի» մշտական հեղինակ Մերուժան Տեր-Գուլանյանը ոչ մի բան չգրեր, ապա երկու անվանում՝ «Գարուն» ամսագիր ու «Ար» հեռուստաընկերություն, միանգամայն բավարար կլիներ նրա գործունեությունը բնութագրելու համար: Այդ անունների մեջ ամփոփված են խորհրդային եւ անկախ Հայաստանի մշակութային, հասարակական կյանքի կարեւորագույն փուլերը: Նույնը, վստահ ենք, տեղի կունենա «Արարատ» հեռուստաընկերության հետ: Հասարակությունը դա՛ է սպասում պարոն


















































