Օրվա լրահոսը

«ՕԿՏԱՎԱՅԻ» ԴԵԲՅՈՒՏԸ

Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Երեւանի «Օկտավա» էստրադային համույթի դեբյուտային համերգը: Համույթը ձեւավորվել է 2 ամիս առաջ, գեղարվեստական ղեկավարն է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ժողովրդական երգ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արշակ Մելիքյանը: «Երգչախմբի ստեղծման նպատակն է մշտարդի պահել հայոց հնամենի ազգագրական եւ էստրադային երգարվեստը»,- ասաց Արշակը: Հնչած 13 հայալեզու

«ԽԱՆՈՒՄԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հերթական անգամ բեմադրված «Խանումի արարքները» ներկայացումը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան) հատուկ խորհուրդ ուներ: Այս անգամ այն նվիրված էր ներկայացման գլխավոր դերակատար Սոֆյա Սողոմոնյանի (Խանումա) ծննդյան 55-րդ հոբելյանին: Ներկայացման ավարտին Սոֆիա Սողոմոնյանին շնորհավորեցին եւ բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին կոլեգաները, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը, երգիչ Արմեն Ներսիսյանը, Վանաձորի

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը առաջին անգամ Հայաստանում կներկայացնի Հ. Ի. Բիբերի 15 միստերիաները՝ Մարիամ Աստվածածնի կյանքից: Մենակատարներն են Գոհար Դանիելյանն ու Ֆելիքս Հարությունյանը: Կնվագակցեն Ռուզան Հովսեփյանն ու Սուսաննա Մուրադյանը: Մ. Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը կկատարի «Շարական» անսամբլը՝ Դանիել Երաժշտի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաեւ «Գուսան» երգչախումբը՝ Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:

ՀՈԲԵԼՅԱՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Տիգրան Հեքեքյանի 50-ամյակին նվիրված երեկո եւ «Եղիցի լույս» հոգեւոր երաժշտության CD-ի շնորհանդես: Երեկոյին կմասնակցեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամները:

Երազում են բարձրացնել Հայաստանի դրոշը

Հայ շատ մարզիկներ, բնակություն հաստատելով արտերկրում, շարունակում են զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով եւ հաճախ հասնում են հաջողությունների: Այդպիսիներից են նաեւ Մհեր եւ Ռազմիկ Եղիազարյանները: 2006 թվականին նրանք մշտական բնակություն հաստատեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ էլ շարունակեցին իրենց մարզումները: Եղբայրների պատրաստվածությունը հենց սկզբից զարմացրել էր մարզիչներին: Արդեն 2007 թվականին Մհերը դարձավ Ֆրանսիայի պատանիների առաջնության հաղթող: Իսկ

ԵԹԵ «ՉԱՐԹՆԱՆԱՐ» ՀԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունում կատարեց ընդամենը մեկ մոտեցում եւ արժանացավ «պոկում» վարժության արծաթե մեդալի: Կորեայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում երեկ մրցում էին մինչեւ 85 կգ քաշայինները: Հայաստանն այստեղ ներկայացնում էին Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Գեւորիկ Պողոսյանը: Թե մեր ազգային հավաքականի մարզիչները եւ թե ծանրամարտի սիրահարները

Անվանիներն ու խաչատրյանական մրցույթը

Վերջինիս հոգաբարձուների խորհրդի կազմն ընդլայնվել է Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շնորհանդեսը, որի շրջանակներում նախօրեին հանդես էր եկել Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ: Այսօր նույն նվագախումբը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը, մենակատարն է ճանաչված ջութակահար Միխայիլ Սիմոնյանը: Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացավ նաեւ «Արամ Խաչատրյան» մրցույթի հոգաբարձուների խորհրդի

Վանաձորում՝ «Բաց ծովի փակուղում»

Ինտերակտիվ ներկայացման «հետեւանքները» Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի դահլիճում օրերս ցուցադրվեց «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը։ Այն բեմադրվել է 2008-ին՝ հայ-թուրքական հարաբերություններին համընթաց եւ միտված է հայ եւ թուրք հասարակություններում առկա բացասական կարծրատիպերի քննարկմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Սցենարի հեղինակն ու բեմադրողը Հայկ Սեկոյանն է։ Ներկայացնում է նավաբեկությունից փրկված երկու երիտասարդների, ովքեր խարխուլ մակույկով

«ԳՈՅԸ»՝ ՓՈՍԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՇՎԻ՞Ն

Վերջինիս կոլեկտիվը մտահոգված է Երիտասարդական փորձարարական (Փոսի) պետական թատրոնի աշխատակիցները մտահոգված են.  վերջերս ամբողջ աշխատակազմին հանձնել են աշխատանքային պայմանագրերի ժամկետների լրացման վերաբերյալ ծանուցում: «Նշված չէ հիմքը եւ ոչ էլ պատճառը, մենք գիտենք, որ ծանուցում տրվում է միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը չի ցանկանում շարունակել աշխատանքային պայմանագիրը»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ասաց թատրոնի գլխավոր

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆՈՎ ԵՎ ՔՐԴԱԿԱՆՈՎ

Թուրքիայում սկսել են տեղանունները վերափոխել հին՝ հայկական եւ քրդական անուններով։ Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Radikal»-ը։ Թուրքիայում տեղանունների հին անվանումների կրկին վերադարձը մեծ աշխուժություն է առաջացրել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը վերջերս հայտարարել էր, որ դրական է համարում տեղանունների անվանափոխումը հին անուններով։ News.am-ը հիշեցնում է, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Թուրքիայի

ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ԲԱՐԵՎԵՑ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախօրեին այցելել է Կուբա, եւ այնտեղից Ֆիդել Կաստրոյի ընկերակցությամբ հեռուստացույցով հետեւել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ժամանումը Վենեսուելա: «Ֆիդելն ինձ ասաց՝ «փոխանցիր Ահմադինեջադին, որ նրա այցը Վենեսուելա նույնն է, թե նա այցելել է Կուբա»,- հայտարարել է Չավեսը՝ արդեն հաջորդ օրը Իրանի նախագահի ընդունելության՝ Կարակասի «Միրաֆլորես» պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ:

ԵՄ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Բրյուսելում վավերացվել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի հեշտացման եւ դիվանագիտական անձնագրերով ԵՄ երկրներ այցելելու շուրջ կնքված համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն: Վավերացված համաձայնագրով դյուրացվել է Վրաստանի քաղաքացիների մի քանի խավերի՝ վիզայի տրամադրման կարգը: Բացի այդ, ենթադրվում է, որ կհեշտացվի նաեւ ԵՄ երկրների վրաց անլեգալ միգրանտների վերադարձի արարողակարգը եւս: Ավելի

Սկանդալ՝ ԵՄ գերագույն հանձնակատարի շուրջ

Եվրախորհրդարանում մեծ սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով գերագույն եւ նորընտիր հանձնակատար, բրիտանացի բարոնուհի Քեթրին Էշտոնի «կասկածելի անցյալի» մասին: 53-ամյա բարոնուհուն մեղադրում են այն բանում, որ նա, լինելով միջուկային զինաթափման բրիտանական ընկերության (Campaign for Nuclear Disarma ment) գանձապետը, արեւմտյան ժողովրդավարության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով հայտնի

Ֆիլիպիններում կալանավորվել է սպանդի կազմակերպիչ քաղաքապետը

Ֆիլիպինների իշխանությունները կալանավորել են երկրի հարավում գտնվող քաղաքներից մեկի ղեկավարին: Քաղաքապետ Անդալ Ամպատուան (նկարում) կրտսերը, որը կասկածվում է երկուշաբթի օրը տեղի ունեցած 57 մարդու գլխատմանը առնչություն ունենալու մեջ, իշխանություններին կամավոր է հանձնվել, բայց հերքում է իր մասնակցությունը տեղի ունեցած սպանությունների կազմակերպմանը: Ֆիլիպինների բանակի գեներալ-լեյտենանտ Ռայմունդ Ֆերրերայի ասելով, Ամպատուանի քաղաքապետը, որը երկուշաբթի օրը ոստիկանության չորս պետերի

Կարեւորը՝ Օբամային վտանգ չի սպառնացել

Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները հետաքննում են Սպիտակ տանը կազմակերպված ճաշին անկոչ զույգի հայտնվելու վերաբերյալ ամերիկյան ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, թեեւ ամուսիններ Թարեք եւ Միքայելե Սալախիների անունը չի եղել երեկոյին հրավիրվածների ցանկում, այդուհանդերձ, նրանց հաջողվել է ներկա գտնվել ճաշին: Ամուսինները ավելի ուշ համացանցի «Facebook» կայքում տեղադրել էին հիշյալ երեկոյում արված իրենց լուսանկարները: Օբամայի

Տպագրվել է դպրոցական հանրագիտարանի նոր հատորյակը

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը 3000 օրինակով հրատարակել է դպրոցական հանրագիտարանների երկրորդ գրքի առաջին հատորը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ասաց, որ գիրքը ներառում է պատմության, լեզվի, գրականության, մշակույթի, ճարտարապետության եւ հումանիտար այլ բնագավառներին վերաբերող հարցեր: Պարոն Այվազյանը հավաստիացրեց, որ նյութի ընտրությունը, ինչպես առաջին գրքում, կատարվել է հիմնականում դպրոցական ծրագրերին համապատասխան,

«ԱՄՊՈՏ ՈՏՔԵՐՈՎ» ՀԵՂԻՆԱԿԻՆ՝ ԵՐԿՐԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի հնչեցրած անխնա քննադատությունների կապակցությամբ «Առավոտի» 2009.11. 17-ի համարում «ԲՈՀ-ը, մաֆիան եւ տգիտությամբ փայլող օրենքը» վերնագրով հոդվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը հերթական անգամ իր քննադատությունն է հնչեցնում ՀՀ-ում գիտության, գիտնականների եւ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի մասին: Սկսելով խորհրդային գիտավարչական համակարգից, որտեղ, հեղինակի բնորոշմամբ, առանցքային դեր ունեին Կենտկոմի նոմենկլատուրայով ընտրված ակադեմիկոսները,

13. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Օբյեկտ՝ թանգարանի տարածքում: Արգիշտի թագավորի մարտակառքը: Աստճաններով դեպի թանգարանի շենքն եմ իջնում: Ինչ-որ անբացատրելի անհանգստություն համակեց ինձ: Ասես կարեւոր ու անբացատրելի բան եմ մոռացել: Ետ դարձա: Հայացքս մագնիսական ուժով փնտրեց, հասավ Նուբարաշենի կալանավայրը: Չէ, նրա կողքի Վարդաշենի կալանավայրն եմ փնտրում: Այն չէր երեւում: Հիշեցի ու ասես հիասթափությունից գետնին փլվեցի: Ես պետք է արցախյան ազատամարտի իմ

ՄԱՐԶԵՐԻ Ա՛ՉՔԸ ԼՈՒՅՍ

ՀՀ կառավարությունը երեկ որոշել է 22,282 միլիոն դրամ հատկացնել Սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության եւ կառավարման գրասենյակի» միջոցներով ՀՀ բոլոր 10 մարզերում իրականացվող համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը: Գումար է ստացել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու մարզերի պատմության եւ մշակույթի մի շարք հուշարձանների եւ մայրաքաղաքի

Վանաձորի բյուջեն էլ նվազեց

Լոռու մարզկենտրոն Վանաձորի ավագանին երեկ հաստատել է համայնքի 2010 թվականի բյուջեն՝ 2 119 800 000 դրամ, ինչը 18 միլիոն դրամով պակաս է այս տարվա բյուջեից. պատճառը պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների կրճատումն է: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Արթուր Սուքիասյանի, 2010-ի բյուջեն ավելի իրատեսական է. «Եթե կարողանանք այս բոլորն իրականացնել,  հաջորդ տարի հնարավորություն կունենանք ավելի

Անինտերնետ Տավուշ

Արդեն մի շաբաթ է, ինչ չի գործում Տավուշի մարզպետարանի երկրորդ հարկում գտնվող էլեկտրոնային կառավարման համակարգը: Ավելի ստույգ՝ լոկ մի համակարգիչ է գործում, այն էլ՝ մարզպետարանի աշխատողի համար: Մինչդեռ այստեղ գործող ինտերնետ կապը՝ շուրջ մեկ տասնյակ համակարգիչներով, ծառայում էր ոչ միայն մարզպետարանի աշխատակիցներին, այլեւ բոլոր տավուշցիներին: Ինտերնետ կենտրոնի խափանվածության պատճառը, ըստ Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակության

Արա Գեւորգյանը՝ ամենահամերաշխ մարդ

Երեկ «Համերաշխություն» շարժումը «Տարվա ամենահամերաշխ մարդ» կոչումն է տվել հայտնի երգահան Արա Գեւորգյանին: Շարժման նախագահ Սարգիս Առաքելյանը հանդիսավորությամբ երաժշտին է հանձնել վկայականը եւ հուշամեդալը, որից հետո Արա Գեւորգյանը հայտարարել է. «Այսօր իմ խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհի մարդկությանը եւ, իհարկե, մեզ: Իմ խոսքից աշխարհը միանգամից չի խաղաղվելու, բայց ամենակարեւորն այն է, որ սա անում է

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

Անցյալի իրողությունների վերլուծությունը հիմք է պնդելու, որ Վրաստանի մայրաքաղաքում հայկական եկեղեցու փլուզման մեջ կա մարդկային գործոն: «Առավոտի» նոյեմբերի 20-ի համարում՝ «Փլվել է հայկական եկեղեցի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի լույս 18-ի գիշերը փլվել է Վրաստանի մայրաքաղաքի Աբո Թբիլելիի փողոցում գտնվող, 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր հայկական եկեղեցին: Ըստ պաշտոնական վարկածի՝ անձրեւաջրերից: Ընդ որում,

ՄԱՀ՝ ՎԵՐԵԼԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱԻՆ փրկարարական ծառայության տեղեկացմամբ, Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակի դռների արանքում մնացած 34-ամյա կնոջը վերելակը բարձրացրել է, սեղմել առաստաղին, ինչի հետեւանքով նույն շենքի բնակչուհի Ա. Կիվրիկյանը մահացել է:

ՄԵԿ ԱՅԼ «ՄԵՐՍԵԴԵՍ» ԷԼ

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին, «Մերսեդես» մակնիշի 55 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով 69-ամյա վարորդը, Երեւանի Անդրֆեդերացիայի 18 հասցեի բնակիչ Ս. Կութանյանը եւ ուղեւորները՝ Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 2/2 հասցեի բնակիչ՝ 26-ամյա Ա. Կութանյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սունդուկյան 18 հասցեի բնակիչ՝ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը, Խարկով քաղաքի բնակիչներ Հակոբ (39-ամյա) եւ Արսեն (15-ամյա) Կութանյաններն ստացել

ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է

Ուջան գյուղի մերձակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 09 ՏԼ 898 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Հովհաննիսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը, նույն գյուղի 16-ամյա բնակիչ Դ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի

ՊԱՇՏՊԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, արձագանքելով «Առավոտի» երեկվա հրապարակմանը՝ «ՀՀ քաղաքացուն սպառնում է 22 տարվա ազատազրկում», տեղեկացրեց, որ Պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին՝ կապված ՀՀ քաղաքացի Մեսրոպ Նորայրի Բաղդասարյանի հետ: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը մեղադրվում է «օկուպացված» Աբխազիայի սահմանը հատելու մեջ: Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսվում է տուգանքից մինչեւ 22 տարվա

Սկանդալային լուսանկարից հետո

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր արդեն երկար ժամանակ համացանցում հայտնված մի լուսանկար՝ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկվածների «առանձնատնից»: Լուսանկարում ոչ միայն «Հոկտեմբերի 27-ի» եւ «Դրոյի» գործով ցմահ ազատազրկվածներն են, այլեւ՝ դրսից մեկը: «Արդյո՞ք խախտվել է տեսակցության կարգը» «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն ասաց. «Մամուլում հրապարակված լուսանկարի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական

Նիստը հետաձգվեց

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սպասվում էր, որ երեկ կհարցաքննվի զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Փաշինյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը, քանի որ պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի ապացույցների հետազոտումից հետո հարցաքննվի մեր գործընկերը:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Մասիսի դատարանը պատրաստ չէր նիստին Պատահական չէ, որ դատարանն ատամնաբուժարանի եւ հագուստի սրահի կողքին է: Ասում են, որ դատարաններում մարդիկ կորցնում են իրենց վերջին ատամն ու շորը: Փաստաբանը «հարգալից վերաբերմունք» է ցույց տալիս դատարանի նկատմամբ. մաքրում է սեղանը: Նախորդ օրը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրում Գեւորգ Բալյանի նախագահությամբ լսվեց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031