Օրվա լրահոսը
ԽՈՅ 21.03-20.04 Դուք հնարավոր է ֆինանսական հաջող գործարք կատարեք: ՑՈՒԼ 21.04-21.05 Հաջող օր է: Ձեր աշխատանքը ղեկավարությունը կգնահատի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06 Այսօր կարող եք ոչ մի բանի մասին չմտածել: Եղեք ազատ ու անկաշկանդ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07 Այս երեկոն դուք կանցկացնեք ջերմ ու խաղաղ պայմաններում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08 Կարիերան առաջ է ընթանում, չնայած ընթացքը դանդաղ է: ԿՈՒՅՍ 24.08-23.09 Սեքսուալ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՄԻՐԱՆԴԱՅԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ԵՄ ԾԵԾԵԼՈՒ»
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայաստանցի Արթուր Աբրահամը վերջապես պատասխանեց չեմպիոնական գոտու համար իր գլխավոր հակառակորդի՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի չդադարող ամպագոռգոռ հայտարարություններին: Զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացնելով իր մարզական ապագա ծրագրերին՝ Արթուրն ասել է, որ մտադիր է ռինգ վերադառնալ 2007-ի ապրիլին: Դա նախ կլինի չեմպիոնական տիտղոսի ազատ պաշտպանություն: Եվ եթե ամեն բան հաջող ավարտվի, պատրաստ
Շարունակվող բարեգործություն
Վեց տարի շարունակ, Էջմիածին քաղաքի եւ նրա հարակից գյուղերի ուսանողները ամեն ամիս այցելում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատգամավորական գրասենյակ՝ ստանալու ուսանողական ավտոբուսներից անվճար օգտվելու կտրոններ: Այդ սովորույթը չխախտվեց անգամ այն ժամանակ, երբ հայտնի իրադարձություններից հետո պատգամավորը մեղադրվեց իբրեւ թե հարկեր չվճարելու պատմության մեջ: Շատ ուսանողների մեջ մտավախություն էր առաջացել, որ պատգամավորը կդադարեցնի անվճար կտրոնների
ՌՈԼԱՆԴ ՌԵՅԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Երգիչը խոստանում է շատերի նման ռաբիսին տուրք չտալ Դեկտեմբերի 4-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի «Ոսկե ձայներ» երգի թատրոն- ստուդիայի տոնական համերգը: Միջոցառումը կազմակերպել է «Մինորա» մշակութային կենտրոնի գլխավոր պրոդյուսեր եւ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռոլանդ Ռեյը: Նա հյուրընկալվեց «Առավոտում»: – Ինչպես պատահեց, որ «Ոսկե ձայները» միավորվեց արվեստի դպրոցի հետ: –
Թուրքերը «ներողամիտ» են
Նրանք կողմ են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, եթե մենք նրանցից ներողություն խնդրենք: Թուրքերի ճնշող մեծամասնությունը կողջունի հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը, եթե Հայաստանը բավարարի «որոշակի պայմաններ», որոնցից են Հայոց ցեղասպանության «պնդումներից» հրաժարվելը եւ այդ «պնդումների համար Թուրքիայից ներողություն խնդրելը»: Այս մասին են վկայում Էրզրումում գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ընկերակցություն» հորջորջված կազմակերպության կողմից 8,714
«ԷՍ Ի՞ՆՉ ՏՈՒՖՏԱ ՀԱՐՑԵՐ ԵՔ ՏԱԼԻՍ»
Հայոց լեզու, գրականություն առարկայի քննության փորձարկման ժամանակ նման արձագանքներ են հանդիպել 10-րդցիների գրավորներում: Գործընթացի մեջ են ՀՀ ԿԳ նախարարության՝ գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի հանձնարարությամբ կազմված թեստերը, որոնք արդեն փորձարկվել են Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցներում: Եթե հարցնեք դրանք կազմողներին եւ փորձարկողներին, կասեն՝ ամեն ինչ հրաշալի է. կան մանր թերություններ, որոնք կվերացվեն հետագայում: Կասեն,
Դարբինյանն ընդդեմ Ռյազանովի
ՀՀ նախկին վարչապետը «Գազպրոմի» փոխնախագահի դիմակը պատռելու «դուխ» ունի «Ես գոհ եմ, որ «Գազպրոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնից Ալեքսանդր Ռյազանովը հրաժարական է տվել»,- երեկ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Նա հայտարարել է, որ Ռյազանովն է Հայաստանի շահերի խոչընդոտողը՝ «Գազպրոմ»-Հայաստան հարաբերություններում. «Նա իրանական գազի տարանցման հարցում բավականին հանդուգն եւ
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵ՞Լ Է
«Առավոտի» ընթերցողը մեկնաբանում է Արթուր Բաղդասարյանի՝ «Standard» թերթին տված հարցազրույցը «Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախորդ օրը մեկնել է Իտալիա եւ Ֆրանսիա: Այդ առիթով ցանկանում եմ մի քանի դիտարկում անել ՕԵԿ-ի եւ նրա նախագահի արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ: Դեռ այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր,
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼ
Երեկ «Առավոտին» հայտնի են դարձել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի՝ սեպտեմբերի 6-ին կատարված սպանության առթիվ հարուցված քրեական գործով որոշ մանրամասներ: Ըստ այդմ, երկու օր առաջ Գուրգեն եւ Արմեն Վիրաբյանները հրաժարվել են ցուցմունքներ տալ, հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքն անհեթեթ է: Մեր տեղեկություններով, Հովասափյանի սպանության նախորդ օրը թե Վիրաբյանները,
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ
Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեր խնդրանքով մեկնաբանելով մամուլում հրապարակվող պնդումները, թե Շարժման իրական նախաձեռնողն Աշոտ Մանուչարյանն է՝ նախ ասաց, թե այդ բոլոր հրապարակումների հեղինակը նույն կին լրագրողն է, որը տարբեր՝ նաեւ տղամարդկանց անուններով է թղթակցում բազմազան լրատվամիջոցների, եւ հավելեց. «Քաղաքացիական անհնազանդության նախաձեռնող խմբի անդամների անունները հրապարակվել են: Եվ
ՀՀԿ-ն հույսը դրել է ընդդիմության վրա
Եթե «Արդարությունը» ՍԴ-ում վիճարկի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, այն ավելի լավը կդառնա: Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը նոյեմբերի 28-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը, որը նոյեմբերի 27-ին ընդունել է Ազգային ժողովը, ունի շատ թերություններ: «Բայց զարմանալի է, որ դրանով հանդերձ՝ իրավաբան
ԻՍԿ ՀԻՄԱ ԿԼՍԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԸ
Երեկ ԱԺ-ում կանխատեսում հնչեց, որ եթե ընդունվի «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագիծը՝ «Մեր Հայրենիքը» կներկայացվի հենց այդպես: Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ԱԺ-ն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը պետք է օրենքով սահմանի օրհներգը: Սակայն օրհներգի ընտրության գործընթացն այնքան երկարեց, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունն այնքան ուշ ներկայացրեց ԱԺ, որ հարկադրված էին պետության խորհրդանիշի հարցին անդրադառնալ արտահերթ նիստում՝ առանց մշտական
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՉԷ
Որովհետեւ չգիտի, թե նրանք իշխանափոխությունից հետո ինչպիսի Հայաստան են ուզում կառուցել Վերջին շրջանում Հայաստանում ինչն է շատ՝ ընդդիմադիր ամենատարբեր ձեւաչափի ու տարբեր նպատակ հետապնդող քաղաքացիական շարժումներն ու գաղափարական «այլընտրանքները»: Իհարկե, իշխանական ճամբարում երկու առավել աչքի ընկնող կուսակցությունների արդեն սկսած քարոզարշավի ֆոնի վրա ընդդիմության բոլոր նախաձեռնություններն էլ ողջունելի են, եթե միայն դրանք կենսունակ լինեն եւ ունենան
ԱԼԵԳՈՐԻԿ ՄԵՔԵՆԱՆ՝ ԿԱՌՆԱՎԱԼՈՒՄ
Ըստ ԱԳՆ-ի, օրերս Բրազիլիայում գտնվող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելեց բրազիլական կառնավալային այն խմբի աշխատահրապարակը, ուր հավաքվում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ալեգորիկ հսկա մեքենան, որը շքերթի դուրս կբերվի 2007 թվականի ազգային կառնավալում:
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք այսօր գործընկերներին չքննադատել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ցանկանում եք աշխատավայրում առավելագույն ազատությո՞ւն ունենալ, ուրեմն խոսեք ճիշտ եւ կարողացեք լսել դիմացինին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հայտնագործությունների օր է: Այն հատկապես հաջող կլինի գրչի մարդկանց համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք կարեւոր գործերում մոլորությունների մեջ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անցյալում թույլ տված սխալները հուշում են, որ դրանք պետք է շտկել: ԿՈՒՅՍ
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Շաբաթ օրը կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 5-րդ ընդհանուր հաշվետու ընտրական ժողովում երկրորդ ժամկետով ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգում ընդգրկված 15 հարցերից նախագահի ընտրության հարցը 12-րդն էր: Սակայն դրանից առաջ պատվիրակները քննարկեցին եւ որոշումներ կայացրին մի շարք օրախնդիր կազմակերպչական հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) կազմում «Աբովյան» ֆուտբոլային ակումբի անդամության դադարեցումը, ՀՖՖ
«Որ հայկական պարը գրաբար չդառնա»
Այս կարգախոսով է աշխատում պարուսույց Գագիկ Գինոսյանը Դեկտեմբերի 2-ին հերթական անգամ «Կարին» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) հանդես կգա յուրատեսակ «հաշվետվությամբ»: Երեկոյի ընթացքում նրանք ոչ միայն կպարեն հայկական ազգային պարեր, այլեւ կներկայացնեն յուրաքանչյուր պարի պատմությունը, կբացատրեն ամեն շարժումը: Դեկտեմբերի կեսերին էլ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Կարինի» մենահամերգը: Ավանդական դարձած պարային երեկոների
«ԳԵՂԵՑԻԿՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑԱԾ ԷՏԱՊ Է»
Ֆրանսաբնակ ճանաչված դիզայներներ Վարդան եւ Գեւորգ Թառլոյանները այժմ փորձում են կատարելության հասնել նաեւ տգեղի մեջ խորանալով: 1993թ. նրանք հաստատվել են Փարիզում, իսկ «Թառլոյան» նորաձեւության սալոնի անունը 2000-ից ամրագրված է որպես Փարիզի բարձրագույն նորաձեւության տուն եւ հեղինակային իրավունքները պաշտպանվում են ֆրանսիական կառավարության կողմից: Մինչ Հայաստանից մեկնելը, եղբայրները ուսանել են գեղարվեստի ուսումնարանում, ապա Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտում:
Եվրոպական ակադեմիան պատասխանում է ԿԳՆ-ին
Հնարավոր է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան իր հերթին դատի տա ԿԳՆ-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելու եւ ակադեմիայի բարի համբավն արատավորելու համար: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ ուրբաթ օրն արված հայտարարությունը, որ ԿԳՆ-ն դիմել է դատարան՝ պարզելու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ստեղծման հիմքերն ու հոգաբարձուների խորհրդի անդամների գոյության-չգոյության հարցը, անակնկալի է բերել ակադեմիայի հոգաբարձուների խորհրդին: «Դատի տալու, պատասխանատվության կանչելու մասին
ԶՈՀԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՓՈՐՁԵՑԻՆ ԾԱՂՐԻ ԵՆԹԱՐԿԵԼ
Թրաֆիքինգի հերթական գործը Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ, շարունակվեց Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Քնարիկ Ղանդիլյանի, Ռուզաննա Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ «Առավոտի»՝ դատարանում հայտնվելը, այս գործով հրավիրվել էր դռնփակ նիստ: Կանայք մեղադրվում էին խաբեությամբ Գյումրի քաղաքի բնակչուհի Հերմինե Զաքարյանին Դուբայ ուղարկելու մեջ, որտեղ տուժածին ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել: Երեկ զոհը՝
Գերեզման ու դպրոց գնալու փող չունեն
Վարդաշենցիներն ԱԺ պատգամավորներին սրտանց հյուր են հրավիրում՝ մի կես ժամ իրենց կենսակերպով ապրելու: Մի քանի հազար դրամի հույսին ապրող մեր երկրի կենսաթոշակառուներին խիստ վրդովեցրել է այն, որ ԱԺ պատգամավորները, բավական չէ երջանիկ ջահելություն ու կյանք են անում, հիմիկվանից արդեն որոշել են ապահովել նաեւ իրենց անհոգ ու երջանիկ ծերությունը: Խոսքը՝ պատգամավորներին բարձր կենսաթոշակ տալու քննարկումների մասին
ԴԱԼԱՐՈՒՄ ԸՆՏՐՎԵՑ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆ
Հնարավոր բախումներից խուսափելու համար Դալարի ընտրությունները հսկում էր շուրջ երեք տասնյակ ոստիկան: Նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Դալար գյուղում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Գյուղապետի աթոռի համար պայքարում էր երկու թեկնածու՝ Գագիկ Ալեքսանյանը եւ Արմեն Խաչատրյանը: Ընտրություններում 739 քվեով հաղթող ճանաչվեց Գ. Ալեքսանյանը: Ա. Խաչատրյանը ստացավ 596 ձայն: Անվավեր ճանաչվեց 40 քվեաթերթիկ: Դալարում գյուղապետի աթոռը թափուր էր
ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽԱԲԵ՞Ց ՍՓՅՈՒՌՔԻՆ
«Մենք բոլորս մի ազգի ենք պատկանում, իսկ Սփյուռքը մեզ պարտադրվել է։ Մենք պետք է այսօր ամեն ինչ անենք, որ եթե ոչ ֆիզիկապես, գոնե հոգով ու նվիրումով նրանց վերադարձնենք Հայաստան: Դրա համար է երկքաղաքացիության հարցն այսօր դառնում առաջնայնություն, եւ ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ մինչեւ տարեվերջ մենք կընդունենք այդ օրենքը, լիբերալ մի օրենք, որն անհրաժեշտություն
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական անհնազանդության շարժման երեկ կազմակերպած ցույցերին մասնակցում էր նաեւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի տարեց բնակիչ Գուրգեն Սողոմոնյանը, որն իր բողոքն արտահայտել էր գրավոր՝ ազատ բանաստեղծության տեսքով: Նրա ոտանավորի առաջին մասի յուրօրինակ «մուսան» Ազգային ժողովն է՝ դաշնամուրային իր քվեարկություններով: «Ազգային ժողովում կատարվեց անհատական փոփոխություն, սակայն ցուցատախտակի վրա թվերը մնացին անփոփոխ,- գրում է Գուրգեն Սողոմոնյանը:- Դաշնամուր նվագողը
Մոդել՝ Հայաստանի ապագայի մասին
Ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մոդելի մշակումը պետք է լինի քաղաքական գործունեության հիմքում: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իրենց վերկուսակցական նախաձեռնությունն այլընտրանք է փորձում դառնալ ներկայիս գործող քաղաքական համակարգին՝ նրան բաղադրիչ մաս կազմող բոլոր հնարավոր ուժերին՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ: «Մենք այսօր
ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼՈՎ ՀԱՐՑ ՉԵ՛Ք ԼՈՒԾԻ
Երեկ ասում էին ոստիկանները հանրաքվեի 1 տարին ցույցերով նշող Քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներին: Չնայած Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խումբը կոչ էր արել ՍԴ-ի առջեւ կազմակերպվող բողոքի ցույցին մասնակցել նաեւ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու կոչ արած կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին՝ մասնակիցների շարքերում տեսանք միայն «Այլընտրանքի» ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանին եւ Սամսոն Ղազարյանին: Իսկ ՍԴ-ի դիմացի մայթից մի կարճ
ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՏԱՐԱԾՔԻ ԴԻՄԱՑ
«Սիթի սենթր դիվելըթմենթը» «ֆիրդուսցիներին» կամ այլ կերպ ասած՝ 33-րդ իրացվելիք թաղամասի բնակիչներին իբրեւ փոխհատուցում առաջարկում է հարդարված բնակարաններ: «Առավոտը» բազմիցս է անդրադարձել Երեւանի կենտրոնի Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների իրացման ու կառուցապատման ոդիսականին՝ մատնանշելով մարդկանց ճակատագրի հաշվին շահույթ ստացող բազմաթիվ ընկերությունների անուններ՝ «Գրիառ», «Վիզկոն» եւ այլն: Բայց միայն «Գլենդել հիլզ» ու նորաստեղծ «Սիթի սենթր դիվելըթմենթ» ՓԲԸ-ներն
ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉԵԼ
Այս երիտասարդը, որը երեկ հերթով նկարում էր Սահմանադրական դատարանի առջեւ Քաղաքացիական անհնազանդության շարժման ցույցի մասնակիցներին՝ անընդհատ շրջվում կամ փակում էր դեմքը, երբ «Առավոտի» թղթակիցն էր լուսանկարում իրեն, եւ մեր մի քանի փորձերից հետո՝ շուտափույթ հեռացավ: Իր այդ պահվածքն այլեւս կասկածի տեղ չէր թողել, թե հատկապես ո՛ր ծառայության համար է իրականացնում նկարահանումը: Կարդացեք նաեւ՝
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք երրորդ Գլուխ քսանյոթերորդ ԿՌԻՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ – Արի մի բան կեր,- շրջվելով ու դեպի խոհանոց գնալով՝ ասաց մայրս, ու ես գլխի ընկա, որ մայրս կտրուկ շրջվեց, որպեսզի իր արցունքների նոր հեղեղը չտեսնեմ: – Կուշտ եմ,- խոհանոց մտնելով՝ ասացի ես: – Որտե՞ղ ես կերել,- արցունքները խալաթի թեւքով սրբելով՝ հարցրեց մայրս: – Թամրազյանենց
ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵ՞Ն «ԲՈԳԴԱՆՆԵՐԸ»
Մայրաքաղաքի տրանսպորտային պարկը կհամալրվի Ուկրաինայից ներկրված «Բոգդան» մակնիշի 77 ավտոբուսով: Երեկ «Բոգդանները» Ստեփան Շահումյանի հրապարակ էին բերվել: Ավտոբուսներին բարի երթ մաղթելու էին եկել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում պրն Խաչատրյանը դժգոհել էր, որ նոր ավտոբուսների մի մասն այդպես էլ պարկում կանգնած է, քանի որ վարորդներ չունեն: