Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՂՔԱՏԱՆԱՆ

Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ասուլիսում հայտնել է, որ 2010-ի ընթացքում 2-3%-ի սահմաններում մարդկանց կենսամակարդակը ցածր կլինի: Սա վերաբերել է հատկապես այն քաղաքացիներին, որոնք ապրում են նպաստների եւ թոշակների հույսին: Հաշվի առնելով, որ այս տարի մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ թանկացել են, թոշակառու-նպաստառու խավը կապրի ավելի աղքատ: Չնայած այս հանգամանքին,

ԱԽԹԱԼԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է

«Ախթալա գետակի համար այլեւս գետ բառը հնարավոր չէ օգտագործել, քանի որ այնտեղ կյանք առհասարակ  չկա եւ այն վերածվել է ուղղակի թունավոր նյութերի ամբարի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: «Ախթալա գետակում, որի մոտ կա պոչամբար, ծանր մետաղների պարունակությունը նորմայից բարձր է մոտ 900 անգամ: Պատճառը պոչամբարից արտահոսքն է:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ՍԻՐՏԸ ՎԱՏԱՑԵԼ Է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Արեւմտյան» մասնաճյուղին պատկանող «Գյումրի 200 կվ» բարձր լարման օդային հենասյուներից՝ մոտ 150 մետր մետաղական անկյունակներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Այդ կապակցությամբ նույնպես հարուցվել է առանձին քրեական գործ: Ըստ նախաքննության

Պաշտոնյաների փոխանակում՝ քաղաքապետարանում

Վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կադրային փոփոխություններ անել քաղաքապետարանում, իսկ ավելի ճիշտ՝ բաժնի պետերի փոխանակումներ: Մշակույթի բաժնի պետ, պատմաբան Գրիգոր Աղանյանին տեղափոխել է տուրիզմի բաժին, տուրիզմի բաժնի պետ, նախկին ընդդիմադիր Արտաշես Կարապետյանին էլ բերել է մշակույթի բաժին: Քաղաքաշինության բաժնի երկարամյա պետ Հրայր Կարապետյանի պաշտոնն էլ հրամցնելով իր խորհրդականին՝ Ռաֆիկ Հակոբջանյանին, Վարդան Ղուկասյանը Կարապետյանին

ՎԱՂԱԺԱՄ ԹԱՂՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ծխախոտամոլները հսկայական գումար են վճարում արտադրողներին, որ վերջիններս հնարավորինս շուտ վնասեն իրենց առողջությունը, դարձնեն սրտանոթային եւ թոքի քաղցկեղով հիվանդ եւ կրճատեն իրենց կյանքի տեւողությունը: Տեղական արտադրության ծխախոտի միջին գինը Հայաստանում 220 դրամ է, արտասահմանյան արտադրության ծխախոտներինը՝ 350 դրամ: Ծխախոտամոլները օրական ծխում են 1.5-2 տուփ, կան մոլի ծխողներ, որոնց օգտագործած ծխախոտի քանակն օրական անցնում է 60

ՏՀՏ-Ն ՄԱՔՍԱՅԻՆԻ ՀԵՏ ԼԱՎ Է

«Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում հրապարակված «Մաքսայինը խոչընդոտում է գործարարներին» հրապարակման մեջ անդրադարձել էինք այն խնդրին, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները ապրանքների ներկրման կամ վերաարտահանման ժամանակ մաքսայինի հետ մշտապես խնդիրներ են ունենում: Խնդրի վերաբերյալ զրուցել էինք «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: Հոդվածի առնչությանբ պարոն Վարդանյանը «Առավոտին» ուղարկել էր հետեւյալ պարզաբանումը.

Զրոյական ԱԱՀ-ն մեր պետությանը ձեռնտու չէ

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին երեկ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Նշենք, որ նախագծով առաջարկվում էր ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառել ՀՀ տարածքում արտահանման նպատակով արտադրված ապրանքների իրացման նկատմամբ, ինչը կառավարությունը համարում է անընդունելի։ Երեկվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը։

«Խոպանի» հողերը ձեռքներից առել են

Երեկ նախագահի նստավայրի մոտ մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ վարձակալական հիմունքով օգտագործել են Աջափնյակ համայնքի «խոպան» կոչվող տարածքները, եւ այսօր աճուրդային կարգով բերրի հողատարածքները վաճառվել են, նրանց հավաստմամբ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին եւ նրա եղբորը՝ Սամվել Կարապետյանին: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, բնակիչները

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՉԵՆ ԳՆԻ, «ՕՐԱՆԺԻՆ» ԷԼ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԻ

«ՎիվաՍելը» չի պատրաստվում բջջային մյուս օպերատորների հետ փոխհամաձայնեցման, այլ կերպ ասած՝ MNP ծառայության պայմանագիր կնքել: «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «խոզագրիպի» դեմ պայքարի իր մեթոդներն ունի: Ձեռքերն անընդհատ օճառով լվանալու՝ բժիշկների խորհուրդներից բացի, նա մեր ազգաբնակչությանն առաջարկում է այնպիսի մեթոդ, որը թույլ կտա ոչ միայն «խոզագրիպով», այլ ընդհանրապես որեւէ գրիպով չվարակվել. «Պետք է աղաջուրը քթով

«Ժամանակը քիչ է, հարկավոր է աշխատել արագ»

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիճակի մասին մոտ չորսուկես տարի առաջ ահազանգում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 2005 թ. հունիսին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով գտնվելով Թբիլիսիում՝ Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ շարունակ խոսել է նաեւ այդ երկրի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների մասին: Վերջերս

ՕՏԱՐՆԵՐԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼԸ ՀՀ-ՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

Կառավարությունը նաեւ այսպես է նախապատրաստվում Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացմանը ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանը, Արա Նռանյանը եւ Վահան Հովհաննիսյանը օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին, ըստ որի՝ «ՀՀ սահմանամերձ շրջաններում (սահմանից մինչեւ 25 կմ խորությամբ) միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրներից են օտարերկրյա քաղաքացիներն ու օտարերկրյա կազմակերպությունները,

ԼԻՆԴԲԼԱԴԸ ՋԱՆՔԵՐ ԿԳՈՐԾԱԴՐԻ

Նոյեմբերի 25-ին Շվեդիայի խորհրդարանում ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը շուրջ 1 ժամանոց հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի հետ, որը նաեւ ղեկավարում է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը: Ռուզան Խաչատուրյանն «Առավոտին» Ստոկհոլմից հայտնեց. «Լինդբլադը շատ լավ տեղյակ էր Հայաստանում տիրող վիճակից եւ մտահոգված էր»։ ՀԺԿ նախկին խոսնակը նրան է փոխանցել դեռեւս բանտում գտնվող

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագրերը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը՝ մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:

Պատգամավորի մեքենաները՝ տուգանային հրապարակում

ՀՔԾ-ն որոշել է ստուգել Կարո Կարապետյանի «ինոմարկաները» «Առավոտի» տեղեկություններով, օրերս Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներից ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ են բերել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվեցի Կարոյի»՝ Կարո Կարապետյանի թվով հինգ ավտոմեքենաները՝ «VW» մակնիշի 050 ՍԼ 25 համարանիշով, «BMW» մակնիշի երկու՝ 444 ՍՍ 44 եւ 222 ՕԼ 22 համարանիշներով ավտոմեքենաները, նաեւ

«ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ»

«Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը – Շաբաթ օրը տեղի ունենալիք ՀՀԿ համագումարից առաջ բավականին հետաքրքիր զարգացումներ են լինում, վարչապետին դարձրիք հանրապետական, անկուսակցական նախարարներին դարձրիք հանրապետական: Ինձ թվում է՝ Հանրապետականի համար նոր մի փուլ է սկսվել. մի երկու տարի առաջ գործարարներն ու օլիգարխները դարձան ՀՀԿ անդամ, հիմա ավելի

«ԼՂ-ՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԱՅԼԵՎՍ ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Կարծում է ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Ի՞նչ է նշանակում ԼՂՀ խորհրդարանի նախորդ օրը տարածած հայտարարությունը՝ տեւական լռությունից հետո: – Հավանաբար այն, որ Ղարաբաղում սկսել են հասկանալ՝ այլեւս լռել չի կարելի: Հավանաբար այն, որ մարդիկ սկսել են զգալ քաղաքական եղանակային վատ պայմանների՝ մառախլապատ մթնոլորտի ազդեցությունը սեփական քաղաքական հոդերի վրա։ Այս նվնվացող քաղաքական հոդացավը

ՍՏԱԼԻՆՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Ստոկհոլմում գտնվող ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի (նկարում) հետ: Եվ ինչպես «Առավոտին» հայտնեց Ռուզան Խաչատուրյանը՝ զրույցի ընթացքում Լինդբլադը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ստալինյան մեթոդներով, եւ Հայաստանը, ինչպես նաեւ հետխորհրդային այլ պետություններ՝ հեռու է

Նոյեմբերի 26

ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել

ԸՆԿԵՐՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Սովորաբար, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները՝ հատկապես միջին տարիքի կանայք, միշտ ձգտում են իրենց տարիքից երիտասարդ երեւալ, եւ ամեն ինչ անում են թարմ տեսք ունենալու համար: Այս հարցում կանանց, բնականաբար, օգնում են բժիշկ-կոսմետոլոգներն ու կոսմետիկական մի շարք միջոցներ: 21-րդ դարում կանանց սիրելի կոսմետիկական միջոցներից ամենաարդյունավետն արդեն համարվում է ընկերքային կոսմետիկան. այս մասին վկայում են բժիշկ-կոսմետոլոգները: Ինչպես

Տաղանդավորները գնահատվեցին

Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ համաժողովի փակման եւ «Ֆրութֆուլ Արմենիա» տաղանդ-մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս տարի կազմակերպվել էր «Ֆրութֆուլ Արմենիա» մրցույթը, որպես նախաձեռնություն՝ խրախուսելու եւ նպաստելու նորարարական առաջարկների ներկայացմանը եւ աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների բացահայտմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել Գյուղատնտեսության եւ գյուղարդյունաբերական արտադրության, առեւտրի եւ մարկետինգի, ֆինանսների եւ ենթակառուցվածքի

Գիտնականները պարզել են համբույրի «առաքելությունը»

Թեկուզեւ սա այնքան էլ ռոմանտիկ տեսություն չէ, բայց գիտնականները կարծում են, որ համբույրը «ստեղծվել» է մանրէների տարածման եւ այդպիսով իմունիտետի բարձրացման համար: Գիտնականների կարծիքով, ցիտոմեգալովիրուսը կարող է փոխանցվել թքի միջոցով եւ այդպիսով այդ օրգանիզմում կմեկնարկվի պաշտպանական մեխանիզմների մշակում: Հղիության ժամանակ այդ վիրուսով վարակվելու դեպքում նորածինը որոշակի դեֆեկտներով է ծնվում: Սակայն, ըստ Լիդսի համալսարանի գիտնական Կոլին

«Հայադարան» համահայկական նախագիծ

Կամ արժեքավոր տեղեկություններ՝ www.hayadaran.am-ում «Հայադարան» համահայկական նախագծի հիմնական ռազմավարական նպատակն է ստեղծել համահայկական տեղեկատվական բանկ՝ միավորելով տարբեր երկրներում գործող հայկական բոլոր հնարավոր կառույցներն ու կազմակերպությունները, փորձել լրացնելու առկա բացը եւ համակարգելու տեղեկատվական դաշտը: «Համահայկական գործարար անվանացանկ եւ Գիդ-ուղեցույց 2009»-ը միտված է հնարավորինս ամբողջական տեղեկատվություն տարածել Հայաստանի անցյալի ու ներկայի, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի գործարար

ԱՊՐԵՔ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐՈՎ

Հակառակ դեպքում՝ կծերանաք  «Մաշկի ծերացումը սկսում է անհանգիստ ու դժվար կյանքից: Բացասական ազդեցությունները, սթրեսները, ապրումները, հուզական անհավասարակշռված վիճակը նպաստում են մաշկի ծերացմանը: Իսկ եթե կինը բնածին հուզական ապրումներով ապրող անձ է, ուրեմն նրա արտաքինի վրա վատ ազդեցություն կունենա իր ապրելակերպը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Մարինե Օհանյանը: Նրա բնութագրմամբ, միայն սթրեսը չէ, որ պատճառ է

ԿԱՊԱՆԸ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Կապանի մարզիկները միշտ էլ տարբեր առաջնություններում (հանրապետական, Եվրոպայի, աշխարհի) աչքի են ընկել իրենց սպորտային առաջադիմությամբ եւ տարբեր մրցաշարերից վերադարձել ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելով: Բայց ներկայումս Կապանի մարզիկները մարզահրապարակի խնդիր ունեն: Տարիներ շարունակ կապանցի ատլետները իրենց մարզումներն անցկացնում էին տեղի մարզադաշտում, որի հարմար պայմաններում հնարավոր էր լինում արդյունավետ պարապմունքներ իրականացնել: Սակայն

Գաբին ու Տիգրանը դուրս մնացին

Կալմիկիայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի մեկնարկն անհաջող դասավորվեց Հայաստանի երկու ներկայացուցիչների՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի համար: Նրանք երկուսն էլ առաջին տուրի ավարտից հետո հավաքեցին ճամպրուկները: Գաբրիելին պայքարից դուրս թողեց  Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոն, իսկ Տիգրանը զիջեց գերմանացի Գեորգ Մայերին: Խանտի-Մանսիյսկում Սլովակիան ներկայացնում էր մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, սակայն

Հավաքականի կազմը հաստատվել է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը աշխարհի եւ ինն ուժեղագույն թիմերի հետ մասնակցելու է Բուրսայում մեկնարկող աշխարհի թիմային առաջնությանը: Հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի առաջարկով հանրապետական ֆեդերացիան հաստատել է մեր ընտրանու՝ ըստ խաղատախտակների, հերթականության կազմը: Նրանք են. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան եւ Զավեն Անդրիասյան:

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՉԻ ՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հերթական անգամ հրաժարվել է մասնակցել ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկության մրցաշարին, որի մեկնարկը տրվելու է եկող տարվա հունվարի կեսերին: Լրատվամիջոցները, վկայակոչելով ակումբի մամուլի ծառայության տարածած տեղեկատվությունը, նշում են, որ այդ որոշումը կայացվել է այն հիմնավորմամբ, որ մրցաշարին մասնակցելը կխանգարի հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու ծրագրին: Լրատվամիջոցները տեղեկացնում են

«ՀԱՏԻՍՆ» ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ

Երեկ բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմը մեկնել է Ստամբուլ եւ այսօր Եվրոպայի գավաթի խաղարկության երրորդ տուրում հյուրընկալվելու է Թուրքիայի «Բեշիկթաշին»: Ակումբի պաշտոնական կայքը մեկնելու նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեր թիմը համալրվել է  մի լեգեոներով, որը «Հատիսում» իր նորամուտը կարող է տոնել արդեն այսօր: Խոսքը սերբ բասկետբոլիստուհի, պաշտպանական գծի խաղացող Միլիցա Դաբովիչի մասին

Սյուզի Կենտիկյանը՝ տարվա կին բռնցքամարտիկ

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) օրերս ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Մասնագետների ու մարզասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքների ամփոփումով տարվա լավագույն կին բռնցքամարտիկ է ճանաչվել 50,8 կգ քաշային Սյուզի Կենտիկյանը («Մարդասպան Թագուհի»): Կոլումբիայում կազմակերպված մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ WBA-ի փոխնախագահ Ջիլբերտո Մենդոզան պարգեւը Սյուզիին հանձնելու ժամանակ հայտարարել է, թե ինքը նույնպես իր ձայնը միացնում է բռնցքամարտի

ՄԵԼԻՆԵՆ ԻՐ ԽՈՍՔԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՍԻ

Կորեայի Գոյանգ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության՝ մեզ համար մեկնարկած կանանց պայքարը մեր հանրապետության հաշվարկին մեդալ չբերեց: Կանանց մրցապայքարում Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը, հանդես գալով մինչեւ 63 կգ քաշային կարգում, երկամարտի 235 կիլոգրամով բավարարվեց իր համար անսովոր՝ 6-րդ տեղով: Գյումրեցի մարզուհին արեց ամեն բան՝ մրցանակային տեղ գրավելու համար, սակայն, դատելով մրցակիցների ելույթներից, նա այսօր օբյեկտիվորեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031