Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑԱՎՈՏ ԽՆԴԻՐ Է

Խոստովանում է ՊԵԿ նախագահը Մաքսային եւ հարկային բնագավառներում ՏՀՏ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու եւ լուծելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Պետեկամուտների կոմիտեի եւ ԻՏՁՄ  մասնագետների ներգրավմամբ: Երեկ այդ խումբը ներկայացրել է համատեղ քննարկումների արդյունքները: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես խնդրահարույց երեք հարց՝ մաքսային արժեքի որոշում, երաշխիքային սպասարկում եւ երկակի նշանակության ապրանքների որոշման

Դարձյալ գնաճ է արձանագրվել

2009-ի նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում շարունակվել է նախորդ երկու ամիսներին արձանագրված գնաճը եւ երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 2,4%: Այս մասին նշված է երեկ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ: Աղբյուրի հավաստմամբ, նոյեմբերին, հոկտեմբերի համեմատությամբ, սպառողական գներն աճել են 1,2%-ով: Դա հիմնականում պայմանավորված է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: 2009-ի նոյեմբերին, հոկտեմբերի

ԿԱՆԳԱՌՆԵՐՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Այստեղ կայանում են ոչ թե երթուղայիններն ու ավտոբուսները, այլ տաքսիներն ու անձնական մեքենաները Ազատության պողոտայի վերջնամասում՝ «ռայկոմ» կոչվող թաղամասի կանգառում եւս տաքսիները երթուղայիններին ու ավտոբուսներին տարածք չեն տրամադրում՝ հաճախորդ խլելով միմյանցից: Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող կանգառից արդեն տեւական ժամանակ է՝ ոչ ոք չի օգտվում, քանի որ այստեղ մշտապես կայանած են տարբեր տաքսի

ՇԱՄՇՅԱՆԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով դատական նիստն ընդամենը 10 րոպե է տեւել: Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսված նիստին ներկայացել էին հայցվոր կողմը ներկայացնող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանը եւ պատասխանող Գագիկ Շամշյանը:

Lուրջ այլընտրանք թիվ 25-ում

Ընտրել Մխիթար Հարությունյանի՞ն, թե՞ Հարությունյան Մխիթարին Երեկ քաղբանտարկյալ, թիվ 25 ընտրատարածքից ընտրված նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ուղերձով դիմել է այդ ընտրատարածքի ընտրողներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «25 ընտրատարածքի հարգարժան ընտրողներ, մոտ օրերս ընտրատարածքում տեղի կունենան պատգամավորական նոր ընտրություններ: Բայց մինչ այդ մասին խոսելը, ցանկանում եմ ոչ ավելորդ անգամ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ՝ վերջին ավելի

ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ՈԳԻՆ ՈՒ ՀՀԿ-ԱԿԱՆ ՏԵՌՈՐԸ

Արամ Կարապետյանը՝ ՀՀԿ համագումարի մասին «ՍՄԿԿ հերթական համագումարն էր: Նման զարգացումները կամաց-կամաց կհանգեցնեն բրեժնեւյան լճացման տարիներին, երբ բոլորի համար ամեն ինչ միանշանակ ընդունելի էր: Սերժ Սարգսյանն էլ ում տեսնում է՝ բռնում ու մեդալ է տալիս». սա առաջին տպավորությունն է, որ ստացել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարից: «Առավոտի» հետ

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ԱՌԱՋԻՆԻ՞Ն

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության համագումարի ավարտին ասել էր, որ պետք է արդարանան նրանք, ովքեր ժամանակին մտադիր էին ծախել Ղարաբաղը: Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագահը նկատի ուներ առաջին նախագահին, քանի որ նա 1992-ին «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ունենա Ադրբեջանի

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Նոյեմբերի 29-ին Երեւանում կատարվել էր սպանություն: Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանին դանակահարել էին Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանում: Երեխային տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց ճանապարհին նա ստացած վնասվածքներից մահացել էր: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նույն օրը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձը, չպարզված

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ քննարկել է Թուրքիայի ԵՄ անդամակցության շանսերը՝ հատկապես ԵՄ նախագահի պաշտոնում նոր նախագահի ընտրությունից հետո, ով կտրականապես դեմ է այդ անդամակցությանը: Այս մասին հաղորդում է «news.am»-ը: Ամեն ինչից երեւում է, որ Եվրամիությունը մտադիր չէ մոտակա տարիներին իր կազմ ընդունել Թուրքիային: Բրյուսելը դժգոհ է Թուրքիայում մարդու

ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՃՇՏՈՒՄ Է

Նոյեմբերի 28-ին «Առավոտը» «Լրագրողն ԱՄՆ-ում ապաստան ստացել է» հրապարակմամբ անդրադարձել էր Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու փաստին: «Առավոտի» հետ հարցազրույցում Լոս Անջելեսում գործող AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը հակառակ Ա. Սահակյանի հերքումների, հաստատել էր նրա՝ ապաստան եւ դրա հիման վրա նաեւ «գրին քարտ» ստանալու մասին

Եվս մի քայլ՝ ԼՂ խնդիրը լուծելու ճանապարհին

Այսօր Աթենքում հանդիպելու են Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Այսօր երեկոյան Աթենքում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ   նախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող՝ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

«ԱԶԱՏՈՐԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ ՓՈԽՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Որքան էլ զարմանալի թվա, սակայն փոխելու եւ փոխվելու մասին հայտարարում է ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկը, այլ իշխող Հանրապետական կուսակցության եւ երկրի նախագահը: Անկեղծ ասած, դյուրին չէ լուսաբանել մի համագումար, որը տեղի է ունեցել արդեն չորս օր առաջ, եւ որի մասին այս ընթացքում խոսել, ցուցադրել ու գրել են բոլոր հեռուստաընկերությունները եւ բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները: Սակայն,

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը Հայ ազգային կոնգրեսում գնահատեցին ամպագոռգոռ, բայց ոչինչ չասող   Շաբաթ օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում կուսակցության առաջնորդ եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսելով ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերների մասին՝ հայտարարել էր, թե «մենք պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին: Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ

ՀԱԿԱԳՈՎԱԶԴ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

«Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղեւորներին տրամադրվող ամսագրում զետեղված է այս ավիաընկերության հետեւյալ գովազդը. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ: Իհարկե, մի կողմից հաճելի է, որ Հայաստանը համարվել է Արեւելյան Եվրոպա, բայց մյուս կողմից, մեղմ ասած՝ տխուր է,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ  ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՎՈՏՎԱ ԵՐԱԶԸ Հիմա էսպես հիշելով ու մտածելով՝ սկսում եմ հասկանալ, որ թարգմանական էդ տաժանակրությունն իմ կյանքում էլ էական փոփոխություններ մտցրեց, ու էդ փոփոխություններից ամենաէականն էն էր, որ էդ ժամանակամիջոցում վերստին սկսեցի զարմանազան երազներ տեսնել, եւ էդ երազները տեսնում էի հիմնականում առավոտվա կողմերը, որովհետեւ մինչեւ գիշերվա չորսը թարգմանում ու չորսի կողմերը

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՆԴԻՆ «ԲՈՒԺՈՒՄ» ԿԱ

Հոգեբանի խորհրդով, երկրորդ երեխայի ծնվելու առիթով առաջնեկին նվեր գնեք, որպեսզի նորածնի նկատմամբ խանդը հեշտ հաղթահարի: Ընտանիքներում երկրորդ կամ երրորդ երեխայի ծնունդը հաճախ առաջնեկների մոտ խանդ է առաջացնում: Նույնիսկ պատահում է, խանդից դրդված, նորածին քույրիկին կամ եղբորը առաջնեկները ուզում են վնաս պատճառել՝ խեղդել բարձով, պատուհանից դուրս նետել կամ աղբամանը գցել: Երեխաների խանդը, մասնագետների կարծիքով, շատ տարածված

Մարդահամար՝ դավանանքը ճշտելու համար

Ռուսաստանում պարզում են բանտարկյալների դավանանքը. դա տեղի կունենա բանտարկյալների մարդահամարի ընթացքում: Դատապարտվածների եւ ազատազրկվածների հատուկ մարդահամարը կանցկացվի նոյեմբերի վերջին՝ Ռուսաստանի ուղղիչ հաստատություններում եւ քննչական մեկուսարաններում, ինչն էլ կլինի խորհրդային եւ ռուսաստանյան ուղղիչ համակարգի պատմության մեջ ութերորդ մարդահամարը: Մարդահամարի կենթարկվեն քննչական մեկուսարաններում պահվող կասկածյալները եւ մեղադրյալները: 2009թ. մարդահամարը նաեւ ենթադրում է ստանալ ազատազրկման վայրերում պատիժ կրող

Նոյեմբերի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր դուք անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության

Ախտորոշում՝ բջջային հեռախոսի միջոցով

Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա եւ այդպիսով պարզել, թե նրանց մոտ առկա՞ է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն: Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` «չոր» կամ «թաց», «արտադրողական» կամ «ոչ արտադրողական», կարող

Ախտորոշում՝ բջջային հեռախոսի միջոցով

Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա եւ այդպիսով պարզել, թե նրանց մոտ առկա՞ է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն: Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` «չոր» կամ «թաց», «արտադրողական» կամ «ոչ արտադրողական», կարող

Երազներն այցելում են խելացի մարդկանց

Ամերիկացի գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, եկել են շատ հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ երազներ տեսնում են միայն խելացի մարդիկ: Այսպիսի եզրակացություն կատարվել է ավելի քան 2000 հարցումների արդյունքում: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հարցվածների մեծամասնությունը կամ երազներ չի տեսնում, կամ չի հիշում դրանք: Միայն այն մարդիկ, ովքեր ինտելեկտուալ թեստերում բարձր արդյունքներ էին գրանցել,

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԴՈ՞ՒՄ ԵՆ ԲԼՈԳԵՐՆԵՐԻՆ

Եթե մի գեղեցիկ օր հայկական բլոգները դառնան լրատվամիջոցներին մրցակից՝ չզարմանաք Համենայնդեպս, մեզ հետ զրույցում բլոգերները վստահեցնում են, որ իրենց բլոգներում այնպիսի թեմաներ են քննարկում եւ տեղեկատվություն տեղադրում, որ շատերի համար դառնում են լրատվության աղբյուր: Այսօր բլոգները բազմաթիվ հայերի համար զբաղմունքի կամ ազատ ժամանակ անցկացնելու նման մի բան են, սակայն «Առավոտի» հետ զրույցում «pigh.livejournal.com»-ի բլոգեր եւ

ՍԱՌՈՒՅՑԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՏՐՎՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին Բաքվում մեկնարկելու է բռնցքամարտի Աշխարհի 2009 թ. գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են տարվա ընթացքում առավել հաջող հանդես եկած բռնցքամարտիկները: Հայաստանը այս ստուգատեսին չի մասնակցելու: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում հայտնեցին, որ Ադրբեջանը հրավեր չի ուղարկել, իսկ հրավիրելու դեպքում էլ Հայաստանը չէր պատրաստվում մեկնել Բաքու: Հիշեցնենք, որ ձյուդոյում եւ ըմբշամարտում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները

«ՀԱՏԻՍԻ» ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի 2009/10 թթ. գավաթի խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում երրորդ տուրում Ստամբուլում հյուրընկալվելով Թուրքիայի «Բեշիկթաշին», 87:64 հաշվով պատմական հաղթանակ տարավ՝ գործնականում իր համար տեղ ապահովելով հաջորդ փուլում: Ընդ որում, մեր աղջիկներն առավելություն ունեցան բոլոր չորս խաղափուլերում՝ 23:17, 28:17, 19:17, 17:13: Հիշեցնենք, որ մեկնարկային հանդիպումում «Հատիսն» Աթենքում զիջել էր «Աթինաիկոսին», այնուհետեւ Երեւանում

Սկանդալներ՝ մարզաշխարհում

Անցած շաբաթվա կարեւորագույն մարզական իրադարձություններից մեկը, թերեւս, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի որոշումն էր՝ դեկտեմբերի 2-ին Քեյպթաունում հրավիրել կազմակերպության գործկոմի արտակարգ նիստ: Բլատտերի այս որոշումը պայմանավորված էր միջազգային ֆուտբոլում վերջին շրջանում տեղ գտած բազմաթիվ սկանդալային իրադարձություններով, որոնց թվին են դասվում Աշխարհի 2010թ. առաջնության անցումային՝ Եգիպտոս-Ալժիր եւ Ֆրանսիա-Իռլանդիա հանդիպումները, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում պայմանավորված ակումբային

ՈՍԿԵ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐ, ՍԱԼՏՈ, ՇՊԱԳԱՏ ԵՎ ՊԱՏՎԱՆԴԱՆ

Հայաստանցի ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն, 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացվող աշխարհի կանանց մեծահասակների 20-րդ առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը: Պարգեւատրության արարողության ժամանակ գյումրեցու կուրծքը զարդարվեց միանգամից երեք ոսկե մեդալով՝ «պոկում» եւ «հրում» վարժությունների եւ երկամարտի: Նազիկը ծանրամարտի սիրահարներին պարգեւեց մի այնպիսի ուրախություն, որին նրանք սպասում էին ամբողջ 18 տարի: Այս հաջողությունը նշանակալի է

Նազիկի ցուցահանդեսը

«Ակադեմիա» պատկերասրահում օրերս բացվեց երիտասարդ նկարչուհի Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: Նազիկն այն նվիրել է իր սիրելի հոր՝ Մարզպետ Ասլանյանի հիշատակին: «Արվեստագետը՝ գեղանկարիչ թե քանդակագործ, երաժիշտ թե գրող, արտահայտում է գաղափարներ, առանց որոնց՝ արվեստը գոյություն չունի: Արվեստագետն ունի իր փիլիսոփայությունը, դա նրա յուրօրինակ աշխարհընկալումն է»,- ասում է Ն. Ասլանյանը: 2007թ.-ից նա «Աշխարհի նկարիչներ» խմբակցության, իսկ 2008-ից՝

Թանգարանի առաստաղը փլվել է

Երեկ Եղիշե Չարենցի մահվան օրն էր, ինչի առիթով միջոցառումներ են կազմակերպվել նրա տուն-թանգարանում եւ հուշահամալիրի մոտ: Ի դեպ, տուն-թանգարանում, ժամը 11-12-ի սահմաններում, անսպասելի փլվել է դեպի հուշատուն տանող առաստաղը, բարեբախտաբար՝ այդ պահին ներսում գտնվող դպրոցականներից եւ ուսանողներից որեւէ մեկը չի տուժել: Ամբողջ գույքը, հատակը եւ գորգերը հայտնվել են շինարարական աղբի «տիրապետության» ներքո:  

Հոբելյանական ցուցահանդեսներ

Եվ կազմակերպչական դժվարություններ 2009-ը հոբելյանական տարի է: Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարեւորում է հատկապես Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակը, ինչի առիթով արդեն մի քանի ցուցահանդես է ունեցել: «Գարնանը Թումանյանի տուն-թանգարանում հետահայաց ցուցահանդես արեցի, քանի որ նաեւ իմ ծննդյան 45-ամյակն էր, տարբեր շրջանի նկարներս ներկայացրի: Հետո հասկացա, որ քիչ է միայն Երեւանով սահմանափակվելը: Ցուցահանդեսները շարունակություն ունեցան Լոռվա աշխարհում:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՏԵՍԱ, ԹԵ «ՊԱՏԸ» ՓԼՎԵԼ Է»

Ճանաչված ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ընկալմամբ, մեր երկիրը դեռ շարունակում է ապրել խորհրդային ժամանակների իներցիայով: «Առավոտը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 1-ին Երեւանում, այնուհետեւ՝ Շիրակի մարզում, կկայանա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործության բանակ» ֆիլմի շնորհանդեսը: Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ ռեժիսորի եւ դերասանների ասուլիսը: «Ոճրագործության բանակը» ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031