Օրվա լրահոսը
ԲԱԹՈՒՄՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չնայած վերջերս վրաց-աբխազական հարաբերությունները կրկին խզվեցին, դա ոչ մի կերպ չանդրադարձավ Բաթումում եւ Քոբուլեթիում հանգստացողների վրա: Վրացիները գիտեն, որ իրենց զբոսաշրջության հաջողության մեծ մասը հայերից է կախված, ուստի աշխատում են ամեն ինչ անել նրանց հետաքրքիր հանգիստն ապահովելու համար: Բացի այդ, վրացիներն ամենայն անկեղծությամբ լավ են վերաբերվում հայերին եւ միշտ շեշտում, որ այս երկու ժողովուրդների դարեր
Արդարադատություն՝ աշխատավարձի չափով
Երեկ առավոտյան Վճռաբեկ դատարանի նախագահՀովհաննես Մանուկյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախագահները քննարկել են դատաիրավական բարեփոխումների, ինչպես նաեւ դատական համակարգի գործունեությանը վերաբերող, վերջերս ԱԺ-ի ընդունած օրենսդրական փաթեթին (Փոփոխություններ քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակի եւ Արդարադատության խորհրդի մասին օրենքներում) առնչվող հարցեր: Վճռաբեկ դատարանի նախագահը հանդիպեց նաեւ լրագրողներին եւ
ԱՌԱՆՑ ՇԱԲԱՇԻ «ՀԱՐՍԻ ՊԱՐ» ՉԵՆ ՊԱՐՈՒՄ
Հանձնաժողովը «կկտրի» պորտապար պարողներին «Հայկական երաժշտություն լսելիս զարմանալը ոչ միայն մեր դիմորդներին է բնորոշ, այլեւ այն ընդհանուր միտում է դարձել: Մի քանի հոգի փորձեց քննության ժամանակ պորտապար պարել: Բոլորին հայտարարեցի, որ եթե որեւէ մեկին տեսնեմ պորտապարով քննության մտնելիս, միանգամից չեմ ընդունելու»,- իր զայրույթը փոխանցեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահ Հրաչյա
Մեկի պարտքը մարեցին, բա մյուսնե՞րը
«Երեւանի ջրմուղ-կոյուղին» հարյուրավոր քաղաքացիների հետ պայմանագիր է կնքել, սակայն պայմանագրով հաստատված պարտավորությունները չի կատարել: «Ջրմուղն ինձ երեք տարի մատների վրա պարացրեց ու ժամանակին ջրաչափ չտեղադրեց, որի արդյունքում ես հիմա 32 հազար դրամի պարտք ունեմ: Ես առաջին մարդկանցից էի, որ պայմանագիր կնքեցի այդ ընկերության հետ: Ըստ այդ պայմանագրի, նրանք պետք է անցյալի պարտքերը զեղչեին եւ իմ
ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով Քաշաթաղ շրջանի կենտրոն Բերձորում կյանքը մի տեսակ քնկոտ է դարձել: Մարդիկ դարձել են ալարկոտ, դա զգացվում է նույնիսկ նրանց քայլվածքից ու խոսելուց: Առաջվա պես չէ, հաստատ: Իսկ Բերձորից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվող գյուղեր արդեն ներխուժել է հուսախաբությունը: Հատուկենտ մարդիկ կան, ովքեր մնացել են լավատես եւ շարունակում են
«ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ» Է ՆԱԵՎ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «ապուշություն» է անվանում փոփոխություններում «քաղաքական ենթատեքստ» տեսնելը: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն «Առավոտին» տված հարցազրույցում բացահայտել էր, թե այժմ խորհրդարանում ընթանում են կառուցվածքային եւ կադրային վերադասավորումներ, որոնք նա նաեւ բնորոշել էր իբրեւ պետական ծառայողների «ջարդ»։ «Պարոն Շահգելդյանը նախորդ օրը զանգահարել էր, եւ ես իրեն բացատրել էի: Եվ ինձ համար շատ ցավալի է,
ԱՍՈՒՄ Է՝ ՕԲՅԵԿՏԻՎ ՉԷ
Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցն օբյեկտիվ չէ: «Ցավոք, պետք է ասեմ, որ հերթական զեկույցը աչքի է ընկնում օբյեկտիվության պակասով»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ զեկույցի հեղինակները փաստել էին, որ «Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական
ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿԱ
«Մնում է դրան կազմակերպված ձեւ տալ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս ամառը մի տեսակ «թեժ» ստացվեց իշխանական ճամբարում ներկայացված քաղաքական ուժերի համար: Տեղի ունեցավ ՀՀԿ համագումարը, հայտարարությունների տեսքով «փոխհրաձգություն» արձանագրվեց այդ կուսակցության ներկայացուցիչների ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ: Ընդդիմության ճամբարում ամենանշանակալից իրադարձությունը, ըստ էության, եղավ «Ժառանգության» 4-րդ
ՈՉ ԹԵ ԻՐԱՎԱԿԱՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ ԱԺ երեկվա նիստը տապալվեց հայտարարությունների ժամի պատճառով: – Վստա՞հ եք, որ տապալման պատճառն իրոք երկրաշարժի տարելիցի առնչությամբ Շիրակի ու Լոռու մարզերում նախատեսված միջոցառումները չէին, որոնց հրավիրված են ԱԺ պատգամավորները: – Բացարձա՛կ կապ չունի. դեկտեմբերի 7-ին մենք նույնպես այցելելու ենք աղետի գոտի: Կոալիցիան նպատակ ուներ տապալել հենց հայտարարությունների
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՇԱՆ ՏԵՂ ՉԴՆԵԼ Չնայած մեր հարեւանությունն ու բարեկամությունը մորս գրական հայերենն օտար լեզու էր համարում, մայրս իրենց էդ վերաբերմունքին մշտապես ներողամտորեն ու ըմբռնումով էր վերաբերվում՝ ինչպես որ ե՛ս եմ մշտապես ներողամտորեն ու ըմբռնումով վերաբերվում մեր գրագետների ու գրականագետների մոտեցումներին, բայց մայրս, ըմբռնումով վերաբերվելով շրջապատի վերաբերմունքին, ոչ մի կերպ չէր
Արծաթե թիմ ենք
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների չորրորդ առաջնությունում Հայաստանի ծանրորդները երկամարտում արդեն նվաճել են չորս արծաթե մեդալ: Տղաների մրցապայքարում մինչեւ 62 կիլոգրամ քաշային կարգում Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, պոկում վարժությունն ավարտեց 115 կգ արդյունքով, հրումը՝ 142 կիլոգրամով ու երկամարտի 257 կգ-ով ճանաչվեց այդ տարիքային խմբի Եվրոպայի երկրորդ
ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՎՈՔ ՉԷ
Մոտավորապես այս է ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտիի նախօրեին հրապարակած զեկույցի իմաստը Հունիսի 19-21-ը ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտին Երեւանում էր Հայաստանի ԶԼՄ-ների ազատության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ԵԱՀԿ-ում նա հրապարակել է իր դիտարկումների արդյունքը, ինչը հայաստանցիներիս համար անակնկալներ չի պարունակում: Հիշեցնենք, որ դիտարկման անհրաժեշտությունը ծագել էր 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ուշադրություն դարձրեք հարազատների ընդհանուր տրամադրության վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Ֆինանսական առումով բավական հաջող օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարելի է վերականգնել նախկին սիրային կապերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խանութի մոտով անցնելիս զսպեք ներս մտնելու ցանկությունը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հակառակ սեռի համար դուք այսօր շատ գրավիչ եք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ֆինանսական գործերում հաջողություն է
«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է»
Օգոստոսի 9-16-ը Արցախում կկայանան Արսեն Սաֆարյանի համերգները Համերգի եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք երգչի հետ: – Հետեւելով հայկական հեռուստաալիքներով հայ երգիչների պրոպագանդվելուն, նկատում ենք, որ կարծես առաջին տեղում Անդրեն է, երկրորդում՝ Արսենը, երրորդում՝ Արսեն Սաֆարյանը… – Իմ կարծիքով՝ նման բան չկա: Կան մի խումբ երգիչներ, որոնց վարկանիշները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Երբեւէ չեմ մտածել՝
Ա՜յ քեզ մասնագիտություն
Համալսարանի շրջանավարտները հավանաբար դեռ երկար կսպասեն «Առավոտում» տպագրված «Ձեռնարկչություն»՝ մանկավարժականում» վերտառությամբ հոդվածի (18.04.2006թ) առիթով խմբագրությունը 31.07.2006թ. ստացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի նամակը: Հիշեցնենք, որ հոդվածում արդեն նախկին «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետի (վերջինս այժմ անվանափոխվել է «Ֆիզիկատեխնոլոգիական») 2002-2006թթ. շրջանավարտները մտահոգություն էին հայտնել, որ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմել են տարբեր
ՄՐՑԱՊԱՅՔԱՐ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Նորվեգիայի գավաթի» խաղարկության հիմնադիրները այս մրցաշարը կազմակերպելիս մարզական արդյունքներից գուցե ավելի շատ կարեւորել են աշխարհի վրա խաղաղություն պահպանելը, երեխաների միջոցով երկրների միջեւ բարեկամություն հաստատելը։ Եվ հենց դրա համար է այդքան մեծ հեղինակություն վայելում ամբողջ աշխարհում, իսկ մասնակիցների հիշողության մեջ ավելի մեծ տպավորություններ են մնում ֆուտբոլային խաղերից դուրս կատարվող իրադարձությունները։ «Նորվեգիայի գավաթի» միջոցառումներին ամենաակտիվ մասնակցություն են
Կբարգավաճի՞ Վանաձորի թատրոնը
Որն այլեւս ունի նոր գեղարվեստական ղեկավար Ժամանակին «Առավոտում» տեղ գտած լուրն այն մասին, որ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանը «գրին քարտ» է շահել ու պատրաստվում է Ամերիկա մեկնել, տեւական ժամանակ հերքվում էր հենց իր կողմից՝ իբր նման բան չկա եւ ոչ էլ մտադրություն: Բայց իրականությունն այլ է: Հիմա Մ. Կոտոյանը
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ
Ըստ վրացի արվեստագետ Նադիա Ցուլուկիձեի, մշակույթի դերն այս հարցում առաջնային է Երեկ ՆՓԱԿ-ում բացվեց ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ կազմված Հայաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի արվեստագետների աշխատանքներից: Ակցիան կազմակերպել է ՆՓԱԿ-ը՝ «Բաց հասարակության օգնության ինստիտուտ» հիմնադրամի հովանավորությամբ եւ «Գաֆէսճեան թանգարան», «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ», «Սոնիա եւ Էդուարդ Պալասանյաններ» հիմնադրամների աջակցությամբ: ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ
Արդեն 900 զոհ Լիբանանում
Արդեն 900 զոհ Լիբանանում Մալայզիայում ընթացող Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գագաթաժողովի մասնակիցներին հղած վիդեոուղերձում Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան հայտարարել է, որ իր երկրում ավելի քան երեք շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է շուրջ 900 մարդ, 3 հազարը վիրավորվել է: Նրանց մեկ երրորդը, ի դեպ, մինչեւ 12 տարեկան երեխաներ են: Ըստ AP-ի, Լիբանանի վարչապետը նաեւ նշել
«Լիբանանը երախտապարտ է»
Լիբանանը երախտապարտ է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ցույց տրվող աջակցության համար: Այս մասին երեկ, Մամուլի ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարան: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում՝ դեսպանը հիշեցրեց, որ թեեւ Իսրայելի ղեկավարության հավաստմամբ գնդակոծությունների թիրախ են դառնում «Հըզբոլլահի» դիրքերը, սակայն իրականում ոչնչացվում են Լիբանանի ենթակառուցվածքները: Դեսպանի պնդմամբ, հուլիսի 12-ից
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ՎԵՐՑՆԵԼՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ
Այս կարծիքին է «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը – Պարոն Հակոբյան, երկար տարիներ անկուսակցական լինելուց հետո ի՞նչը ձեզ մղեց դեպի Հանրապետական, մանավանդ այն իրավիճակում, երբ բավականին երկար ժամանակ խոսվում էր «Ժողպատգամավոր» խմբի եւ ՄՀՀ-ի սերտ համագործակցության, նույնիսկ հավանական անդամակցության մասին: – Գաղտնիք չէ, որ նոր «ԸՕ»-ով ավելի նվազեց մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թիվը եւ ավելացան
ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ
Ոստիկանները ապօրինի խուզարկություն են կատարել լրագրողի բնակարանում: Փնտրում էին վնասված կահույք, բայց այն չգտնելով՝ առգրավել են թերթեր, լուսանկարներ ու դիսկետներ: Մի քանի շաբաթ առաջ, երբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրգործ հարուցվեց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրան ծաղրի ու ստորացման ենթարկած խուլիգանների, թղթակցին կողոպտողների նկատմամբ, որոշ միամիտների մոտ աղոտ հույսեր
«ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ Է»
Օգոստոսի 9-16-ը Արցախում կկայանան Արսեն Սաֆարյանի համերգները Համերգի եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք երգչի հետ: – Հետեւելով հայկական հեռուստաալիքներով հայ երգիչների պրոպագանդվելուն, նկատում ենք, որ կարծես առաջին տեղում Անդրեն է, երկրորդում՝ Արսենը, երրորդում՝ Արսեն Սաֆարյանը… – Իմ կարծիքով՝ նման բան չկա: Կան մի խումբ երգիչներ, որոնց վարկանիշները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Երբեւէ չեմ մտածել՝
Ա՜յ քեզ մասնագիտություն
Համալսարանի շրջանավարտները հավանաբար դեռ երկար կսպասեն «Առավոտում» տպագրված «Ձեռնարկչություն»՝ մանկավարժականում» վերտառությամբ հոդվածի (18.04.2006թ) առիթով խմբագրությունը 31.07.2006թ. ստացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի նամակը: Հիշեցնենք, որ հոդվածում արդեն նախկին «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» ֆակուլտետի (վերջինս այժմ անվանափոխվել է «Ֆիզիկատեխնոլոգիական») 2002-2006թթ. շրջանավարտները մտահոգություն էին հայտնել, որ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմել են տարբեր
ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ
Հայոց լեզու բանավոր քննությունից մինչ օրս միայն մեկ հոգի է 20 ստացել, իսկ 18 եւ 19 միավորներ՝ ընդամենը 8 հոգի: Այսպիսի արդյունքները հասկանալի են նաեւ առանց մասնագետների պարզաբանումների. պատճառը դիմորդների քիչ կարդալն է, ինչն էլ վերջին տարիներին հանգեցրել է հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ լրագրություն մասնագիտությունների ցածր մրցույթի, այն դեպքում, երբ մինչեւ 8-10 տարի
Նախկին գյուղապետի մեղքերը
Դալար գյուղի ներկայիս գյուղապետը բացահայտում է իր նախորդի «կրիմինալները» Այս տարի Արարատի մարզի Դալար գյուղում բերքատվությունը եղել է սպասվածից կրկնակի պակաս, բացի այդ, կիսով չափ կրճատվել են հացահատիկային ցանքատարածությունները: Պատճառը ոչ երաշտն է, ոչ գարնանային առատ տեղումները, ոչ էլ կարկուտն ու ցրտահարությունը: Ըստ Դալարի գյուղապետ Տիգրան Պետրոսյանի, գյուղի խնդիրների հիմնական մեղավորը նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանն
ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ՇՈԳԻՑ ԹԹՎՈՒՄ Է
Խանութպանները մեղքը գցում են արտադրողների, արտադրողները՝ որակի տեսչության, տեսչությունն էլ՝ թաղապետարանների վրա: Ամռան այս շոգին խանութներից, նույնիսկ հանրահայտ սուպերմարքեթներից հաճախ սպառողները գնում են թթված կաթնամթերք. հերմետիկ տուփերով եւ պիտանիության ժամկետի մեջ գտնվող քամած մածունը լինում է պղպջակներով, թթվասերը՝ փառակալած, կաթնաշոռն ու կաթը՝ փսորված: Բանն այն է, որ կաթնամթերքների տուփերի վրա հստակ նշված է, թե այն
ՀՀՇ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ
ՀՀՇ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ «Հայոց համազգային շարժումն» այն քաղաքական ուժն է, որը ժողովրդին ազատելու է այս իշխանություններից»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Անդրադառնալով Հայաստանի խոշոր գործարարների կողմից հնարավոր օգնությանն առնչվող հարցին` Ա. Զուրաբյանը հայտարարել է, թե՝ «խոշոր գործարարները սկսում են օգնել այն քաղաքական ուժին, որից մտավախություն ունեն», ասել
Արդեն 900 զոհ Լիբանանում
Արդեն 900 զոհ Լիբանանում Մալայզիայում ընթացող Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գագաթաժողովի մասնակիցներին հղած վիդեոուղերձում Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան հայտարարել է, որ իր երկրում ավելի քան երեք շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է շուրջ 900 մարդ, 3 հազարը վիրավորվել է: Նրանց մեկ երրորդը, ի դեպ, մինչեւ 12 տարեկան երեխաներ են: Ըստ AP-ի, Լիբանանի վարչապետը նաեւ նշել
Ասա՝ մեռնենք, էլի
Հայաստանում ժողովրդավարության իրավիճակը երբեք այսքան խիստ չի գնահատվել Միջազգային հեղինակավոր «Human rights watch» կազմակերպությունն օրերս հրապարակել է իր զեկույցը, մասնավորապես՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակի մասին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, այս անգամ եւս այդ կազմակերպությունը բավականին ցածր է գնահատել Հայաստանում, մասնավորապես, արդար կառավարման ու Մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը: Հայաստանի