Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն քարոզարշավը սկսել է

Հանրապետականներն աջ ու ձախ կոշիկ, համակարգիչ ու հեռուստացույց են բաժանում Մոտ 3 տարվա ընդմիջումից հետո շաբաթ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի խումբ հանրապետականների հետ ոչ պաշտոնական այցով եկել էր Գյումրի: Նա եղավ Գյումրիի, Վանաձորի մանկատներում, դպրոցներում, ծննդատներում: Ըստ ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության, այցը կազմակերպել էր հանրապետականների կանանց խորհուրդը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Սակայն ակնհայտ էր,

ՀՆԴԻԿՆԵՐԸ ՈՍԿՈՒ ԲԻԶՆԵՍԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Ըստ նրանց, տարեկան 2 մլն դոլար հարկ են տալիս ու «ոչ մի կոպեկ տուն չեն տանում» «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 162-րդ տեղն է գրավում: Հաշվի առնելով ոսկու արդյունահանման ծավալները՝ այդ ցուցանիշը նման խոշոր ձեռնարկության համար չափազանց համեստ է թվում: Այս կարծիքին են նաեւ իրենք՝ ձեռնարկության տնօրենները: «Մենք էլ երբ ցուցակը

«Հակասությունները մնում են»

«Հակասությունները մնում են» Երեկ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը շարունակել են նախօրեին Բուխարեստում սկսված բանակցությունները: «Մեդիամաքսին» տված հեռախոսային հարցազրույցում նախագահի մամլո քարտուղար Վ. Սողոմոնյանը նշել է, թե Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման առաջին արարը տեւել է մոտ 4 ժամ, ձեռնպահ մնալով, սակայն, մանրամասներ հաղորդել արդյունքների մասին: Հանդիպումը տեղի է ունեցել Լեհաստանի դեսպանատանը եւ ավարտվել Երեւանի ժամանակով

Ելքն ինքնապաշտպանական խմբեր ստեղծե՞լն է

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները կարծում են, թե դրանից բացի՝ չունեն այլընտրանք: Հունիսի 4-ի երեկոյան Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 ստահակներ հարձակվել են Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի ընտանիքի վրա: Ինչպես հաղորդել են panarmenian.net-ին Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունում՝ տղամարդիկ ծեծի են ենթարկվել եւ կորցրել են գիտակցությունը, կանայք ուղեղի ցնցումով տեղափոխվել են

«ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԷԼ ԼՑՈՆՈՒՄՆԵՐ ԵՎ
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐ ՉԿԱՅԻՆ»

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ խորհրդարանում պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին վարչապետի պատասխանները: – Պարոն վարչապետ, փաստորեն այսօր ՀՀԿ-ն վերցրել է երկրի երկու կարեւոր պաշտոնները՝ վարչապետ եւ Ազգային ժողովի նախագահ: Այսպիսով, պատասխանատվության բեռը կրկնակի մեծացել է. ի՞նչ հիմքեր ունեք նման ինքնավստահության՝ համարձակվելով վերցնել այս պաշտոնները: Ի վերջո, մենք չավարտված պատերազմի վիճակում գտնվող պետություն

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՄՏԱՆ

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը դրանից այնքան էլ դառնացած չէ Երեկ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեցին Քոչարյան-Ալիեւ բանակցությունները: Դրանց բովանդակությունը չեն մանրամասնել ո՛չ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ո՛չ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Միակ բանը, ինչ հաջողվել է իմանալ այս բանակցությունների վերաբերյալ, եղել է այն, ինչ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Նախագահները երեկ հանդիպեցին, երկար բանակցեցին:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երկրորդ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ – «Երեքնուկը» երգի իմաստով շատ բարդ գործ է. մի տեսակ անսովոր ռիթմեր են,- ասացի ես:- Զարմանում եմ, որ Վաչե Հովսեփյանը հատկապես է՛դ բանաստեղծությունն է ընտրել: – Վաչոն Պարույրին շատ լավ էր զգում ու ընկալում,- ասաց Թամրազյանը.- ինչքան չլինի՝ ընկերներ էին: – Մոտիկ ե՞ն եղել,- հարցրեց Լիզան: –

Ե՞ՐԲ ԵՎ ՈՎՔԵ՞Ր

Աշխարհի անցած 17 առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին մասնակցել են 69 երկրների ազգային հավաքականներ, սակայն չեմպիոն դառնալ հաջողվել է ընդամենը յոթին: Ներկայացնում ենք ըստ տարեթվերի չեմպիոն եւ մրցանակակիր դարձած երկրները: 1930 1. Ուրուգվայ 2. Արգենտինա 3. ԱՄՆ/Հարավսլավիա: 1934 1. Իտալիա 2. Չեխոսլովակիա 3. Գերմանիա 4. Ավստրիա: 1938. 1. Իտալիա 2. Հունգարիա 3. Բրազիլիա 4. Շվեդիա: 1950 1.

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է բնատուր տաղանդը ցուցադրելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Բոլոր ֆինանսական հարցերը լուծելի են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ամբողջ օրը կանցնի բարեկամության ու հաջողության նշանաբանով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ կապված են ֆինանսների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք խուսափել մարդկանց հետ բախումների վտանգից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր օր է նոր գործ սկսելու համար:

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Օրերս լույս է տեսել «Հայերի ցեղասպանության շարունակությունը» գիրքը, որի շնորհանդեսը երեկ կայացավ Ժուռնալիստների միությունում: Այն հրատարակել է «Զինվորի մայր» բարեգործական հ/կ-ն: Գրքում տեղ են գտել ռուս խոհրդային սպաների հիշողությունները 1988-1992 թթ. Բաքվի եւ Սումգայիթի ողբերգական իրադարձությունների մասին: Գրքի հրատարակիչները փաստեցին, որ վերնագիրը պատահական չեն ընտրել, քանզի ակնհայտ է, որ 1915 թվականից հետո էլ չի դադարել

«Վարսահարդարությունը հասու է բոլորին»

Ըստ ճանաչված վարսահարդարի, դա միշտ չէ, որ լավ է Ճանաչված վարսահարդար Գուրգեն Ղազարյանը մասնագիտության ընտրության հարցում չի սիրում ասել՝ մանկուց երազել եմ, որոշել եմ, սիրել եմ: Ժամանակին ավարտելով Պետրոպավլովսկի երկաթուղային ուսումնարանը, նա դիպվածով է դարձել վարսահարդար, սիրահարվել այդ գործին ու աշխատել շուրջ 40 տարի: Մասնագիտական բարձր որակների համար նա շատ հեշտ աշխատանքի է անցել Երեւանի

Մեկնարկում է հինգերորդ ավանդականը

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության ավանդական միջազգային մրցաշարը: – Պարոն Ջուլֆալակյան, ձեր մրցանակների խաղարկությունն ընդգրկվա՞ծ է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի տարեկան միջոցառումների պլան: – Այո եւ արդեն հինգերորդ տարին: Թող անհամեստ չհնչի, բայց դա մարզաձեւում իմ ունեցած ծառայությունների գնահատում է ու ամեն ոք չէ, որ նման պատվի է արժանանում: – Մրցաշարը

ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՄՏՆԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՎԱՆ

Մոտ օրերս Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները «Առավոտը» տեղեկացրել է, որ այդ հսկայածավալ մարզահամալիրը վարձակալական հիմունքներով մոտ 20 տարի ժամկետով տրամադրվել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ալբեր Բոյաջյանին, ով մեր տեղեկություններով շուրջ $ 7 միլիոն գումար է ներդնելու եւ բացի դա՝ պարտավորվել է շահագործման ընթացքում ստացված շահույթի 20 տոկոսը փոխանցել պետական բյուջե: Ի՞նչ

Առաջնության շուրջ

Ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության խորհրդանիշը «Գոլեո VI» կորյունն է: Այն հասարակությանն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է անցած տարվա նոյեմբերի 13-ին Լայպցիգում, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունից մեկ ամիս առաջ: Առյուծի խորհրդանիշ է ունեցել նաեւ 1966-ին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունը: Այն ժամանակ կազմակերպիչները նրան տվել էին Վիլլի անունը: Ահա թե երկու առյուծների միջեւ ընկած ժամանակահատվածում

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմությունը սկիզբ է առնում 1930 թվականից: Ինչպես ամեն մի մեծ նախաձեռնություն, այնպես էլ աշխարհի առաջնությունների անցկացման գաղափարը՝ կյանք է ստացել ծանր երկունքների գնով: Արդեն 20-ական թվականների կեսերին պարզ էր, որ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում անցկացվող ֆուտբոլային մրցաշարերն այլեւս չեն կարող բավարարել միջազգային մարզական աճող կապերի պահանջները: Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր բարոն Պիեռ

ՆՐԱՆՔ ԿԽԱՂԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մայիսի կեսերին լրացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից հավաքականների հայտերի ներկայացման ժամկետը: Հիմա արդեն հավաքականների կազմերում ֆուտբոլիստ փոխել հնարավոր է միայն արդեն ընդգրկվածների՝ ծանր վնասվածք ստանալու դեպքում, այն էլ ՖԻՖԱ-ի հատուկ թույլտվությամբ: Գերմանիա Դարպասապահներ. Լեմանն, Կահն, Հիլդեբրանդ: Պաշտպաններ. Ֆրիդրիխ, Խուտ, Յանսեն, Լամ, Մերտեսակեր, Մետցելդեր, Նովոտնի: Կիսապաշտպաններ. Բալլակ, Բորովսկի, Ֆրինգս, Կել, Շնայդեր, Շվայնշտայգեր, Հիտցլշպեգեր: Հարձակվողներ.

Մեր Ժուանի նեղուցը

Մեզանում այնպես է ստացվել, որ ոչ միայն լավ մոռացված հինն է նոր, այլեւ՝ հաստատ, նախկինն՝ ապագա, ու այդպես շարունակ… Սակայն դրանում էլ, ցավոք (բարեբախտաբար), մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ, առավել եւս, միակը: Հա. ու ոչ էլ՝ վերջինը: Օրինակները բազմաթիվ են: Սակայն նրանց մեջ հատկապես առանձնանում է Նապոլեոնի վերադարձը: Եվ բնավ էլ ոչ այն պատճառով,

ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆԻ ԶԱՎԱԿԸ՝ ՌԵԿՏՈՐ

Երեկ Երեւանի ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) 29 կողմ եւ 1 դեմ ձայնով ռեկտոր ընտրվեց բուհի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան, ԿԳՆ 1999թ. փոխնախարար, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը, ով միակն էր, որ ռեկտորի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել: Դաշնակցական լինելու հանգամանքը բուհի խորհրդի անդամները երեկ բնավ չէին կապում նրա ռեկտոր դառնալու հետ: Ինքը՝ Ո. Մարուխյանն այս մասին ասաց. «Լրատվամիջոցներում

Ովքե՞ր են վերահսկելու «ԿՊԶ»-ները

ՀՀ ոստիկանապետի 2005թ. հունվարի 14-ի հրամանով հաստատվել էր «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը»: Խմբի պատասխանատու Ջիվան Հակոբյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին: – Ովքե՞ր կարող են լինել հասարակական դիտորդ: – Ստեղծված խմբի անդամները մարդիկ են, որոնց երաշխավորել են այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք առնվազն մեկ տարի արդեն իրականացրել են մարդու

ԴԱՏԱՐԱՆԸ ԽՍՏԱՑՄԱՆ ԳՆԱՑ

Ցմահ դատապարտված նախկին զինծառայողների փաստաբանները շարունակում են փաստարկներ բերել ընդդեմ դատավճռի: ԼՂՀ Մարտակերտի ՊՆ N զորամասի զինծառայողներ Մուսա Սերոբյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Արայիկ Զալյանին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման: Եթե նրանք չբողոքարկեին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավճիռը, որով 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել, ապա պատժաչափը, հավանական է, չէր փոխվի: Մինչդեռ

Ջրի գործարքն էլ է գաղտնի

Սպառողների պաշտպանները հույսները դրել են Մարդու իրավունքների պաշտպանի վրա Ջրի սակագնի բարձրացման իրական պատճառները բացահայտելու նպատակով երեկ սպառողների իրավունքների պաշտպանները քննարկում էին կազմակերպել, սակայն, ինչպես պարզվեց, թանկացման իրական պատճառներն իրենց էլ հայտնի չէին, քանի որ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ կառավարության՝ «Երեւան ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրին: Բանն այն է, որ կառավարությունը չի ապահովել

ԿԵՂԾ ԿՈՒՅՍԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Նրանց հայտնաբերելու համար հայ տղաները ստիպված նոր մեխանիզմներ են մշակել «Վաճառում ենք բարձրորակ նամուս, պահպանման ժամկետը 3 օր», «կուսության արագ եւ որակյալ վերականգնում՝ մատչելի գներով. ժամանակավորապես մոռացեք վավաշոտ անցյալի մասին»: Մի քիչ վառ երեւակայություն ունենալու դեպքում հենց այսպես կարելի է գովազդել վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում գտած կուսության վերականգնումը: Որքան էլ հայ տղաները ցույց տան,

Ցենտրիզմը համագործակցության գաղափարախոսություն է

Մենք դատապարտված ենք նույն գործն անել Ակնհայտ է, որ Հայաստանը վերջին տարիներին սպառել է ցնցումների բոլոր լիմիտները: Մեր դառը պատմական փորձը հանգեցնում է փոխզիջումների, սոցիալական կոմպրոմիսի անհրաժեշտությանը: Ազատական բարեփոխումներից հիասթափված ժողովուրդը չի ցանկանում վերադառնալ հին ժամանակներին, բայց մյուս կողմից, վախենալով նոր կամայականությունների բռնկումներից, այսօր ձգտում է էվոլյուցիոն զարգացման: Այսինքն՝ ցենտրիզմի: Եվ դա միակ ուժն է,

ԳՈՐԾԱՐԱՐԸ ՊԻՏԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԻ

Թե չէ՝ կամ կնոջը գործից կհանեն, կամ սրճարան կառուցել թույլ չեն տա Նախկին կոմունիստ, նախկին հնչակ, այժմ արդեն՝ նախկին ՕԵԿ-ական Մեխակ Մխիթարյանն այսօր ԱԺ «Գործարար» խմբի քարտուղարն է: Իսկ որպես այդպիսին նա դարձել էր ոչ այնքան ՕԵԿ-ի գաղափարախոսության շնորհիվ, որքան՝ Սերժ Սարգսյանի աջակցությամբ։ Եթե դու իշխանական դաշտի ներկայացուցիչ ես, կարող ես չմտահոգվել, որ հարազատդ կամ

Իրանի ընտրությունը

Ավելի քան մեկ տարի է, ինչ Միացյալ Նահանգներն աշխատում էր ձեւավորել միջազգային կոնսենսուս այն հարցի շուրջ, որ չպետք է թույլատրվի, որ Իրանը, չնայած խաղաղ նպատակով միջուկային էներգիա ունենալու իր իրավունքին, մշակի ատոմային զենքեր: Միացյալ Նահանգներն աջակցել է Իրանի հետ Եվրամիության եռյակի կողմից վարվող բանակցություններին, իսկ հիմա պատրաստ է միանալ նրանց, եթե Իրանը կատարի իր միջազգային

«ԱՍԵՍ ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ ԼԻՆԵՆ»

Այդպես է ՕԵԿ-ական նախկին պաշտոնների բաժանումը որակել Վիկտոր Դալլաքյանը Խորհրդարանական մեծամասնությունը երեկ «ախպերաբար» բաժանեց ՕԵԿ-ի հրաժարականներից հետո թափուր մնացած մյուս պաշտոնները եւս (չընտրվեց միայն ԱԺ փոխնախագահ, այս հարցին խորհրդարանը կանդրադառնա աշնանը), եւ իրարից գոհ ու երջանիկ «տղերքը» գնացին պաշտոնները վայելելու: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը միայն Հմայակ Հովհաննիսյանն էր փորձում վերածել շոուի, սակայն նրա

ՊԱՏՃԱՌԸ ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՄԻՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ

Ասում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը – Ժամանակին ՀՀՇ-ն ներկայացնող որոշ գործիչներ ԱԺ կանոնակարգում փոփոխություն արեցին, ըստ որի՝ պատգամավորը պահպանում է մանդատը, եթե դուրս է գալիս այն կուսակցության խմբակցությունից, որի համամասնական ցուցակով է ընտրվել: Առնետավազքի համար սողանցք ապահովող այս նախաձեռնությունը քաղաքական դաշտում շարունակում է ավերածություններ գործել, եւ վերջին զոհն էլ դարձավ ՕԵԿ-ը: – Ե՛վ

ՄՆԱՑ ՎՃՌԱԿԱՆ ԵՐԵՔ ՔԱՅԼ

Թուրինում ընթացող շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում երեկ տղամարդկանց 150 եւ կանանց 108 ազգային հավաքականներին հանգստի վերջին հնարավորությունն էր ընձեռվել: 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որը թիմային ոչ մի պարտություն չունի, 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ՝ 29,0 միավորով ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքերը եւ պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնական «ոսկին» նվաճելու ճանապարհին եւս մի

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Կամքի ուժի եւ մասնագիտական արժանապատվության զգացումները կհասնեն գագաթնակետին: ՑՈՒԼ 21.04-21.05: Հիշեք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ստեղծագործական ընդգծված արդյունավետության օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր շրջապատում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն ձեր աչքից չի վրիպի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր առջեւ հեռանկարներ կբացվեն, որոնք ձեռքից բաց թողնել պետք չէ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր

Երեխաները նշեցին իրենց տոնը

Երեկ Երեւանում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ Երեկ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական կավճանկարների մրցույթն էր օպերայի բակում: Միջոցառումը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու կրթության վարչությունը: Կավճանկարների քաղաքային մրցույթին մասնակցում էր 100 երեխա, ովքեր առաջին փուլում ընտրվել էին դպրոցներում կազմված հանձնաժողովների կողմից: Համերգային ծրագրում ներգրավված էր շուրջ 200 երեխա:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031