Օրվա լրահոսը
«ԱՄԵՆ ՓԱՌԱՏՈՆ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ»
Ասում է ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանը Վերջին տարիներին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանը ողողվում է դասական երաժշտության աստղաբույլով՝ շնորհիվ ավանդական դարձած «21-ի հեռանկարներ», Երեւանյան միջազգային (այս տարի՝ 3-րդ), «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» փառատոների: «Առավոտը» հանդիպեց Երեւանյան 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչներից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) տնօրեն Ռուզան Սիրունյանի հետ: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկած այս փառատոնը կավարտվի հոկտեմբերի
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երկուշաբթի օրը Ուկրաինայում մեկնարկել է այդ երկրի նախագահական ընտրությունների նախընտրական փուլը: Փորձագետները կանխատեսում են, որ կլինի «կեղտոտ» ընտրարշավ, եւ ԶԼՄ-ներում կհրապարակվեն հիմնական թեկնածուներին վարկաբեկող բազմաթիվ կոմպրոմատներ: Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին օրենսդրության նոր փոփոխությունների համաձայն, ընտրարշավը 120-ի փոխարեն կանցկացվի ընդամենը 90 օր: Ընտրությունները նշանակված են 2010թ. հունվարի 17-ին: Այդ ընտրություններում հիմնական մրցակիցներ են լինելու երկրի գործող
ԱՐՅՈՒՆԱԼԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ՝ ՌԻՈ-ԴԵ-ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ
Անցած հանգստյան օրերին Բրազիլիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Ռիո-դե-Ժանեյրոյում թմրադեղերի վաճառքով զբաղվող բանդաների միջեւ տեղի ունեցած արյունալի բախման եւ դրան երկրի իշխանությունների կողմից միջամտության արդյունքում 14 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են սպանվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները սպանվել են այն պահին, երբ թմրավաճառները ոչնչացրել են վեց ոստիկան տեղափոխող ուղղաթիռը: Վերջինիս օդաչուին հաջողվել է վթարային վայրէջք կատարել ֆուտբոլի դաշտում,
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԻՆՍԿԻՆ ՉՃՆՇԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Եվրոպական միությունը չպետք է ճնշումներ գործադրի Բելառուսի վրա՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ընտրության հարցում: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկուշաբթի այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա միջազգային հանրությանը կոչ է արել Մինսկի հետ հարաբերություններում նոր համակարգ կառուցել, իսկ եվրոպական դիվանագետներին՝ հետեւել, որ խոսքերի ու գործերի միջեւ հակասություններ չլինեն: «Մենք գտնվում ենք Բելառուսի հետ հարաբերությունների քաղաքականության հարցերով
ԳՅՈՒԼԸ PRK-Ի ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՍԱՐԵՐԻՑ ԻՋՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ահաբեկչության մեջ մեղադրվող անդամներին, իջնել լեռներից եւ միանալ իրենց ընտանիքներին, նշելով, որ թուրքական կառավարությունը վերջերս ներում է հայտարարել զղջացողների համար»,- վկայակոչելով թուրքական «Zaman» թերթը՝ տեղեկացնում է «News.am»-ը: Աղբյուրի մատուցմամբ, Գյուլը քրդական հարցի առնչությամբ հանդես է եկել թուրքական TRT-ի եթերում եւ հայտարարել. «Հուսով եմ, որ այդ
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կայցելի Վրաստան
Առաջիկայում նախատեսվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի այցը՝ Վրաստան: Այցի նախօրեին Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե Վերշբոուի այցը կապված է Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ այս տարվա ընթացքում կնքված Ռազմավարական համագործակցության մասին խարտիայի հետ: «Reuters»-ի մատուցմամբ, հիշյալ փաստաթղթում ձեւակերպված են երկու պետությունների միջեւ ժողովրդավարության ամրապնդման, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության, առեւտրի
Իրանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 40 մարդ է զոհվել
Ավելի քան 40 մարդ է զոհվել կիրակի օրը՝ Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի արդյունքում: «Reuters»-ի փոխանցմամբ, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ծայրահեղականը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ: Իրանական Պիշին քաղաքի Սիստան-Բելուջիստան գավառում զինվորականների եւ տեղի ցեղախմբերի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել են զինվորական ստորաբաժանման էլիտար գվարդիայի բարձրաստիճան մի քանի
ՌԴ-ն վարկ է տրամադրելու հեռահար նպատակներով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեքշաբթի օրը Սերբիա կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել Բելգրադին խոստացած 1 մլրդ եվրո վարկի տրամադրման հարցը: «Reuters»-ի փոխանցմամբ, ՌԴ-ն Սերբիային վարկ տրամադրելով՝ փորձում է հեշտացնել իր տնտեսական ազդեցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի եւ մոտ ապագայում՝ նաեւ Եվրամիության անդամ երկրի վրա: Հակառակ ավանդույթի, Ռուսաստանի նախագահի այցը լուսաբանվելու է ոչ թե ոչ
Կրթություն՝ մեծերի համար
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «DVV Ինթերնեյշնլ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը եւ «Մեծահասակների կրթության ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ազդարարեցին մեծահասակների կրթության շաբաթի մեկնարկը, որը Հայաստանում նշվում է արդեն յոթերորդ անգամ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ edu.am կայքէջից՝ Շաբաթի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ հանրապետության երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում, քաղաքացիական կրթության մեջ դպրոցների, հասարակական
Բրյուսովցիները երդվեցին
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավոր պայմաններում կայացավ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 2009-2010 ուս.տարվա 1-ին կուրսեցիների եւ մագիստրատուրայի 1-ին կուրսեցիների ուսանողական տոմսերի եւ ստուգարքային գրքույկների հանձնման արարողությունը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ արարողությունն անցավ բուհի շնորհալի ուսանողների մատուցած համերգային ծրագրի ուղեկցությամբ: 1-ին կուրսեցիները հատկապես տպավորված էին բարձր կուրսեցիների՝ բուհում ուսուցանվող տարբեր լեզուներով հնչած ողջույնի խոսքով:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
Իսկ երեք օրից մեկնարկող «Անձի զարգացման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնագետների ուշադրության կենտրոնում կլինի անձը: Անձը, նրա խնդիրներն ու հոգեբանական անվտանգությունը. հոկտեմբերի 23-ին ԵՊՀ-ում մեկնարկող «Անձի զարգացման հիմնախնդիրները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի ժամանակ սրանք կլինեն ամենից շատ քննարկվող թեմաները: Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ 90 ու Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի 30-ամյա հոբելյաններին: «Առավոտը»
Էրգրին մոտիկ, երկրի սրտում
Ուջանը նշեց իր հիմնադրման 90 տարին 1915 թվականից հետո Օսմանյան յաթաղանից փրկված գաղթականության մի հատված հանգրվան գտավ Արագածի հարավային լանջերին: 1919 թվականին այսպես ստեղծվեց Ուջան գյուղը, որ այսօր ավելի քան 3000 բնակիչ ունի: Այստեղ կողք կողքի հիմնվեցին նաեւ այլ գյուղեր, որոնց բնակիչները, աչքը չկտրելով Հայկական պարից, հավատում էին, որ մի օր կբացվեն սահմանները եւ իրենք
Հայ-շվեդական մշակութային համագործակցությունը խորանում է
Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հյուրընկալել էր Շվեդիայի տարբեր քաղաքների հանրային գրադարանների մի խումբ գրադարանավարների: ՀԱԳ տնօրինության հետ հանդիպման ընթացքում հյուրերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ տեղեկատվության, փորձի փոխանակման մասին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է այն, որ վերջին շրջանում հրատարակվել են հայերեն-շվեդերեն, շվեդերեն-հայերեն բառարաններ: «Այս փաստը հնարավորություն է տալիս առավել հաճախ անդրադառնալու շվեդական մշակույթին եւ գրականությանը, նպաստում
Աշխարհի խոշոր գրադարանները՝ մեկ գրքում
Այս օրերին ՀՀ-ում է գտնվում պարսիկ հոգեւորական, գրող, հետազոտող Մահմուդ Արգանի Բեհբահանը: Օրերս նա Հայաստանի Ազգային գրադարանի հյուրն էր: Մ. Ա. Բեհբահանի այցի նպատակը Հայաստանի խոշոր գրադարաններին ծանոթանալն է: Նա մտադիր է գիրք հրատարակել աշխարհի գրադարանների մասին: Ազգային գրադարանի տնօրինության հետ հանդիպման ժամանակ խոսվեց երկու երկրներում գրքի, գրադարանների, ընթերցանության մասին: Նա Ազգային գրադարանին նվիրեց «Հանրագիտարան
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԾԵԾԵ՞Լ Է ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Հազիվ 1500 բնակիչ ունեցող գյուղում ազգամիջյան ընդհարումներ են լինում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում ապրում է մոտ 1500 մարդ: Քիչ չեն եզդիները: Մրգաստանցի է նաեւ Ազիզ Իսկոյանը, ով ունի կին եւ երեք երեխա: Իսկոյանների պատմելով, իրենց ընտանիքը դարձել է Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանի աչքի փուշը, եւ գրեթե չկա մի օր, որ գյուղապետն ու նրա հարազատներն ու
Արձագանք «Առավոտին»
«Առավոտի» հոկտեմբերի 16-ի համարում «Կազակներ Տավուշի սահմանագոտո՞ւմ» հրապարակմամբ, հենվելով Տավուշի մարզպետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունների վրա, անդրադարձել էինք հայկական կազակների միավորման անդամների այցին՝ Տավուշի մարզ: Հրապարակումից հետո ստացել ենք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումը, որը վերնագրված է «Սխալ հետեւություն՝ ճիշտ տվյալներից»: Ըստ այդ պարզաբանման. «Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության
Գինու փառատոնը՝ Արենիում
Կյանքը շատ կարճ է վատ գինի ըմպելու համար Վայոց ձորի մարզի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Քրիստոսից առաջ 3-րդ դարից: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ խաղողագործությամբ եւ գինեգործությամբ զբաղվել են 6 հազար տարի առաջ, այդ մասին են վկայում քարանձավներում գտնված խաղողի ճյուղը, հայտնաբերված կարասները: Միանշանակ է. Արենիում վայրի խաղող մշակել սկսել են դեռեւս
ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
«Կապան Ագրո Էքսպո 2009» գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ Կապանում Շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում կազմակերպված «Կապան Ագրո Էքսպո 2009» գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքը գյուղմթերքների առատությամբ զիջում էր նախորդներին: Տարածաշրջանի գյուղատնտեսության համար անբարենպաստ տարին էր պատճառը, որ ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքին գյուղական համայնքներից մասնակցող ֆերմերներն այս տարի ներկայացել էին ոչ այնքան հարուստ գյուղմթերքների տեսականիով: «Կապան Ագրո Էքսպո
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Երեկ, ժամը 01.05-ին Լոռու մարզից ահազանգ է ստացվել, որ Վահագնի-Անտառամուտ ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի 36 ՏՍ 262 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Մինչ փրկարարների ժամանելը՝ 36-ամյա վարորդ Կարեն Սուքիասյանը դուրս էր բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ բախվել են Վ. Հովհաննիսյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 15 ՍԼ 045 եւ «Ալֆրեդ գրուպ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2129 պետհամարանիշների ավտոմեքենաները: «Միցուբիշի» ավտոմեքենայի ուղեւոր՝ 70-ամյա Աննա Գյուրջյանը տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 27-ամյա Վահան Հովհաննիսյանը, եւ ուղեւորը՝ 22-ամյա Մուշեղ Տոնոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:
ԱԿԱՆ Է ՊԱՅԹԵԼ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Դավիթ-Բեկ գյուղի մերձակայքում, 39-ամյա Արմեն Սարգսյանը հակատանկային ականի պայթյունի հետեւանքով ստացել է գանգ֊ուղեղային վնասվածք եւ տեղափոխվել Կապանի հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
Խտրական դրսեւորում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ կրկին դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, կապված քաղաքացի Հասմիկ Ասլանյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հետ: Նշենք, որ Հ. Ասլանյանի դիմումը, որով նա խնդրում էր իրեն Հայաստանում փաստաթղթավորել, մերժվել է ոստիկանության անձնագրային բաժնի կողմից, պատճառաբանությամբ, որ նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Ոստիկանությունը հայտնել էր, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի
Վերցրել են անձնագրերը
Պարոն դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 17-10-2009թ. Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները գիշերը՝ ժամը 23-00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին եւ Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լեւոն Յոլչինյանին: Մտահոգ ենք այն փաստի առթիվ, որ ոստիկանության աշխատակիցները, առանց
ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ ԾԱԽՍԻ ՏԱԿ ԳՑԵԼՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ
Այլընտրանքային ծառայության համար ընդհանրապես դիմողներ չկան Երեկ Շիրակի մարզպետարանում Լիդա Նանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: Քննարկվեցին զորակոչիկների առողջության, բուժզննման, բանակից խուսափելու հետ կապված հարցեր: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պիտի գյումրեցի զորակոչիկը բուժհետազոտման համար մեծ գումար ծախսի ու մայրաքաղաք հասնի, երբ այդ նույն ծառայությունները գործում են նաեւ
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
«Առավոտում» (15.10.2009) տպագրված «Բարեկարգո՞ւմ են» լուրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնից օրերս լրացուցիչ պարզաբանեցին, որ Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ գործող «911» դեղատան հետնամասում կատարվող շինաշխատանքները կատարվում են, որպեսզի այդ տարածքում աղբամաններ տեղադրեն: Ըստ նույն աղբյուրի. «Իսկ թե ինչու է տվյալ հատվածը մեկ մետր բարձրությամբ պատվում, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ կերպ աղբը գտնվում
ԱՌՆԵՏՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
Առնետները «պաշարել» են մայրաքաղաքի Խորենացու թիվ 47 շենքը: «Ահաբեկված» բնակիչները պատմում են, որ իրենց բնակարանների շքամուտքի դռները բացում-փակում են հնարավորինս եւ առավելագույնս արագ, իրենց խոսքով՝ ակնթարթորեն, որպեսզի հանկարծ շենքի անկոչ ու համառ «բնակիչները» ներս չխուժեն: Խորենացու 47-ի բնակիչների ասելով՝ առնետներն ամենուր են, նրանց հետ մարդկանց, այդ թվում՝ երեխաների անցանկալի հանդիպումները տեղի են ունենում օրվա բոլոր
Եղեգնուտում կրքերը չեն հանդարտվում
Գյուղացիները նստել էին գործարանի տեխնիկայի վրա, որպեսզի այն չտանեն «Չնայած «Բետարշին» գործարանի վրա արգելանք է դրված, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրամանով այժմ ամբողջ տեխնիկան տարածքից հանում են, որպեսզի տեղափոխեն: Մենք հավաքվել ենք, որ խանգարենք: Չենք թողնելու, որ մեր գործարանի տեխնիկան տանեն՝ եւ վերջ»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց իրենց դժգոհության ակցիայի նպատակը Արմավիրի մարզի
ԲԿԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՆԵՐԻՆ ՎՆԱՍ Է
Բժիշկները նրանց խորհուրդ են տալիս չափավոր սնվել, որպեսզի չճարպակալեն Այն, որ հղի կանայք նախանձելի ախորժակ ունեն, կամ՝ մոր սիրտն ինչ ուզում է՝ դա երեխան է ուզում, եւ պետք է հղիներն իրենց ոչնչում չսահմանափակեն, այնքան էլ ճիշտ չէ: Բժիշկ-մասնագետների կարծիքով, հղիության ընթացքում կարելի է ամեն ինչ ուտել, եթե սիրտն ուզում է, սակայն կիլոգրամներով «ցոգոլ» կամ միանգամից
ՄԻ ՔԻՉ ՊԱՐՏՔՈՎ ԿՏԱՆ, ՄԻ ՔԻՉ ԷԼ՝ ԳՐԱՆՏ
Եվրամիության կոմիտեն Եվրամիության խորհրդի քննարկմանն է առաջադրել բյուջեից որպես մակրոֆինանսական օգնություն 100 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին եւ 46 միլիոն եվրո՝ Վրաստանին: Այս մասին տեղեկանում ենք «banker.am» կայքից: Աղբյուրի տեղեկացմամբ, ԵՄ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանին հատկացվելու է 65 միլիոն եվրո՝ պարտքով եւ 35 միլիոն եվրո՝ գրանտ: Միջոցները նախատեսված է տրամադրել 2010թ. 1-ին եւ 4-րդ եռամսյակներին:
«ԲՋՆԻՆ»՝ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության տեղեկացմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է գործարանի եւ Սուքիասյանների բողոքը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը բողոքը ներկայացնող անձանց առաջարկել է մինչեւ 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանի Հանրապետությունից պահանջել են 220 միլիոն եվրո՝ որպես «արդար փոխհատուցում»: Տեղեկացնենք


















































