Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է հինգերորդ ավանդականը

Հունիս 03,2006 00:00

Այսօր
մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների
խաղարկության ավանդական միջազգային մրցաշարը: – Պարոն Ջուլֆալակյան, ձեր մրցանակների
խաղարկությունն ընդգրկվա՞ծ է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի տարեկան միջոցառումների
պլան: – Այո եւ արդեն հինգերորդ տարին: Թող անհամեստ չհնչի, բայց դա մարզաձեւում
իմ ունեցած ծառայությունների գնահատում է ու ամեն ոք չէ, որ նման պատվի է արժանանում:
– Մրցաշարը միջազգային է: Քանի՞ երկիր եւ ըմբիշ է ժամանել Երեւան: –
Եթե քանակով հաշվենք, մասնակից երկրներն այնքան էլ շատ չեն՝ Հայաստան, Ռուսաստան,
Իրան, Վրաստան եւ Գերմանիա: Բայց այս երկրները եղանակ են ստեղծում Եվրոպայի եւ աշխարհի
առաջնություններում: Առանձին թիմով ներկայացել է Դոնի Ռոստով քաղաքը: Նշված երկրներից
յուրաքանչյուրը բերել է մի քանի թիմ: Ընդհանուր առմամբ հանդես կգան հարյուրից ավելի
ըմբիշներ: Բայց ինձ ոչ այնքան քանակը, որքան որակն է հետաքրքրում: Ուրախացնում է,
որ բոլոր պատվիրակություններն էլ համալրված են երիտասարդ տարիքի իրենց ուժեղագույն
ըմբիշներով: Պատվիրակությունների կազմում կան նաեւ ըմբշամարտում մեծ հեղինակություն
ունեցող նախկին ըմբիշներ: Օրինակ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Վալերի Ռյազանցեւը՝
Ռուսաստանից, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարկ Բուլմանը՝ Գերմանիայից,
օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը՝ Ռուսաստանի երիտասարդական
եւ պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչը եւ այլք: – Հայաստանը նույնպե՞ս:
– Անշուշտ: Եվ դա ինքնանպատակ չէ: Հուլիսին Հունգարիայում մեկնարկում է Եվրոպայի
երիտասարդական առաջնությունը, օգոստոս-սեպտեմբերին Գվատեմալայում՝ աշխարհի երիտասարդականը:
Նման կարեւոր մրցումներին նախապատրաստվելու ընթացքում անչափ կարեւոր է ուժեղ կազմ
ունեցող միջազգային մրցումների մասնակցելը, մրցափորձ կուտակելը: Այնպես որ, երեւանյան
այս մրցաշարը ճիշտ ժամանակին է: Յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանից հանդես
է գալու երեք-չորս մարզիկ: Մեզ անհրաժեշտ է տեսնել մեր սաներին գործում, իմանալ նրանց
ուժեղ եւ թույլ կողմերը, ճանաչել նոր անուններ, որոնց մեջ, անկասկած, շնորհալի ըմբիշներ
կլինեն: Պետք է հավաքականներ բերել ուժեղներին, հեռանկարայիններին, զբաղվել նրանցով,
հղկել վարպետությունը, եթե ուզում ենք պատասխանատու մեկնարկներում արդյունքներ ունենալ:
– Բայց վատ չէր լինի, եթե ժամանող երկրների թիվը մեծ լիներ: – Գիտե՞ք,
շատ երկրներից են զանգահարում ու մասնակցության մեծ ցանկություն հայտնում: Բայց խանգարողը
տրանսպորտն է: Դեպի Երեւան ու հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթները շատ քիչ են: Շատերը
խուսափում են մի քանի օդանավ փոխել: – Ո՞վ է օգնում կազմակերպել մրցաշարը:
– Անկեղծ ասած, ես դրան չեմ միջամտում: Բայց գիտեմ, որ կազմակերպչական հարցերով
հիմնականում զբաղվում են հանրապետության ու Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիաները: Աշխատանքներին
աջակցում են Սպորտպետկոմը եւ ՀԱՕԿ-ը: – Հիմա ընդունված է, որ նման մրցաշարերում
բավականին խոշոր մրցանակային ֆոնդ է սահմանվում: – Մրցանակային ֆոնդ կա: Բայց
քանի որ երիտասարդներին դրամ տալը հարմար չէ, սահմանվել են թանկարժեք նվերներ: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930