Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉՑԱՆԿԱՆԱՐ՝ ԱՅԴ ՄԵԹՈԴԸ ՉԷՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎԻ»

Ասում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը՝ նկատի ունենալով արտամարմնային բեղմնավորման «Փոխնակ մայրության ծրագիրը»: Տարիներ շարունակ չբերությամբ տառապող եւ հնարավոր բոլոր մեթոդները փորձած ամուսնական զույգերն արդեն հնարավորություն ունեն դիմելու արտամարմնային բեղմնավորման եղանակին՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որը նմանատիպ բժշկական ծառայություն իրականացնող միակ

«Հրաժարական տուր եւ ասա ողջ ճշմարտությունը»

Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին առաջարկում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Նախորդ օրն «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը սուր քննադատության էր ենթարկել հայրենի պաշտոնյա-գործարարներին, որոնք, վերածվելով օլիգարխների, խուսափում են հարկերի վճարումներից, խեղաթյուրում են շուկաները՝ անհավասար պայմանների շնորհիվ, խախտում են մրցույթի կանոնները եւ այդպիսով կտրուկ սրում են սոցիալական բեւեռացումը: ԱԺ նախկին

ՄԵՂՄԱՑՆԵ՞Լ՝ ԳՈՒՑԵ: ԱԶԱՏԵ՞Լ՝ ՈՉ

Ակնհայտորեն սա է իշխանության դիրքորոշումը «7»-ի գործի վերաբերյալ «Առավոտին» տված հարցազրույցում պարզաբանելով, թե ինչու էր կոալիցիան աննպատակահարմար գտել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերը թողնել անփոփոխ (հիշեցնենք, որ ՔՕ փոփոխությունները մշակող աշխատանքային խումբն առաջարկել էր 225 հոդվածի 1-ին մասում սահմանել «զանգվածային անկարգություն» հասկացությունը, իսկ 2-րդ մասում հստակեցնել «կատարող» հասկացությունը)՝ ԱԺ պետաիրավական հարցերի

ԱՍԵՍ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԷՐ ԵՂԵԼ

2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ արդեն զոհվել էին մեր 8 քաղաքացիները՝ Հ1-ը ցուցադրում էր «Ճակատագրական կինը» կինոնկարը, եւ Անտոնիո Բանդերասի հետ գլխավոր հերոսուհու կենակցելու տեսարանի ընթացքում ներքեւում վազող տողով գրվեց, թե քիչ անց կներկայացվի «Հայլուրի» հերթական թողարկումը: Հաջորդող օրերի ընթացքում էլ Հ1-ը գովազդում էր, թե մոտենում է մարտի 8-ը, եւ այդ օրը «Երկու

Նոր հարաբերություններ՝ Իտալիայի հետ

Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր այցն Իտալիա կնպաստի մեր երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը: Հայաստանն ու Իտալիան տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն, որը դեռ ամբողջ ծավալով չի իրացվել: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության՝ փետրվարի 23-ից 26-ն Իտալիայի Հանրապետություն կատարած այցը միտված էր այդ ներուժի իրացմանը: Նրան հրավիրել էր Իտալիայի նախարարների

ԴԱՏԱՎՈՐԸ «ՅՈՒՐԱՑՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Յոթի» գործով մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանը գործով մեղադրող Կորյուն Փիլոյանին առաջարկեց արձանագրել փաստն ու քրգործ հարուցել դատավորի նկատմամբ: Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվեց «Յոթի» գործով դատավարությունը: Ինչպես նախորդ նիստում, յոթ քաղկալանավորները որոշեցին դատավարությանը հոտնկայս մասնակցել: Դատավարության կողմերը շարունակեցին քննարկել մեկ օր առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Երբ դատավորը,

«ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ»

Այդպես է բնութագրում ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ 2008 թվականի տարեկան զեկույցի՝ Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակն էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքները: Ամերիկացիների գնահատմամբ, դատական եւ իրավապահ համակարգերում լուրջ խնդիր է մնում կոռուպցիան, գրանցվել են մարդու իրավունքների

ՄՈՌԱՑԱ՞Ք ՁԵՐ ՀՈՐԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ ասվում է. «Էթնիկ հայերը Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի մարզ Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից ադրբեջանական յոթ շրջանները»: Ի պատասխան այս գնահատականի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Պատասխանեմ սրան եւ ասեմ, որ ամերիկացիները ինքնորոշման հարցը բոլորից լավ պետք է իմանան, քանի որ ինքնորոշման

ՄԱՐԴՆ ՈՒ ԻՐ ՍՏՎԵՐԸ

Իսկ հետո, երբ ամեն ինչ արդեն արարված էր, եւ երբ Աստված իրեն հրեշտակներից բաժանել էր կրակով, իսկ հրեշտակներին մարդկանցից՝ ջրով, եւ երբ բոլորի հանգրվանն արդեն հողն էր այսու, պարզվեց, որ մարդն իր ստվերից չի կարող փախչել: Քանի որ կրակով ու ջրով Աստծուց արդեն բաժանված մարդը կրում է իր բախտի հողեղեն նախասահմանումը եւ արժանանում է նրան,

ՉԿԵՂԾԵԼ ՕՂԻՆ, ԱՅՆ «ՍՈՒՐԲ» Է

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում «Ակցիզային հարկի» մասին օրինագծի քննարկումներին ակտիվորեն հետեւող մեր ընթերցողներից մեկը, ով ժամանակին զբաղվել է օղու արտադրությամբ, երեկ մեր թերթին հարկ համարեց որոշ բացատրություններ տալ՝ ալկոհոլային խմիչքի արտադրողներին աջակցելու նպատակով: Երեւանի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանի առաջարկը հետեւյալն է. «Նկատի ունեցեք, որ տեղական ապրանքների վարկանիշը հիմնականում գցում է կասկածելի տեղերում պատրաստված էժանագին եւ ցածրորակ

20 ԴՊՐՈՑՈՒՄ՝ ԵՐԿԿՈՄՊԼԵԿՏ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Տավուշի մարզի հանրակրթական 81 դպրոցներ (որից 71-ը՝ միջնակարգ) է հաճախում 18 222 աշակերտ: Նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ՝ առաջին դասարանցիների թիվը պակաս է 50-ով: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի վկայությամբ, մարզի սահմանամերձ, հեռավոր, փոքր համայնքների ընդհանուր թվով 20 դպրոցներ ունեն երկկոմպլեկտ դասարաններ, երբ տարբեր տարիքի երեխաներ նույն դասասենյակում են դասեր անում, յուրաքանչյուր դասարանին տրամադրվում է

ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԻԱԼԻ

Երեկ «Հայացք» ակումբում հեռուստաեթերի բովանդակության ու հայկական սերիալների թեմայով բանավիճեցին գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ու «Էքսպերտների միավորում» հ/կ եւ «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության համակարգող Նարեկ Մալյանը: Ըստ վերջինիս՝ «Ես դեմ չեմ ո՛չ սեքսին, ո՛չ բռնությանը եթերում, սակայն դրանք պետք է լինեն որոշակի ժամերի: Հարկատուները $40 000 են վճարում Հանրային հեռուստաընկերությանը, որպեսզի նա ցուցադրի բարձրարժեք հաղորդումներ, բայց

Փետրվարի 27

ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ձեզ համար ցանկալի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր առանձնացեք բոլորից, մտածեք ձեր ապագայի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ինքներդ ձեր հանդեպ փոքր-ինչ շռայլ եղեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ավելի շատ ժամանակ տրամադրեք երեխաների դաստիարակությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այցելեք հարազատներին, նրանք ձեզ կարոտում են: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հնարավոր է ղեկավարությունը բարձրացնի ձեր աշխատավարձը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Բիզնեսում հաջողություններ ունենալու փաստը քիչ

ԿՆՈ՞Ջ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Հարցերին անհրաժեշտ է պատասխանել «այո», «ոչ» կամ «չգիտեմ» տարբերակներով: 1. Առիթ լինելու դեպքում սիրո՞ւմ եք առաջին ջութակի դեր ստանձնել: 2. Դժվար կամ վիճելի իրավիճակներում աջակցություն եք սպասում ամենամոտ մարդո՞ւց: 3. Ցանկացած գործում հեշտությա՞մբ եք որոշումներ կայացնում: 4. Տպավորվո՞ղ եք: 5. Կարողանո՞ւմ եք պաշտպանել ձեր հեղինակությունը: 6. Հոգո՞ւմ եք ձեր արտաքինի մասին, եւ դա բավականությո՞ւն է

Միասեռականությունն անհարիր է քրիստոնյաներին

Տարածված երեւույթի՝ միասեռականության մասին խոսվում է հաճախ, եւ վերջինիս վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնում բժիշկներ, հոգեբաններ, քաղաքական գործիչներ եւ այլք: WWW.qahana.am կայքի «Հարցադարան» էջում, որտեղ կայքի այցելուների կողմից հնչեցված բոլոր հարցերին պատասխանում են հոգեւոր սպասավորները, բարձրացվել էր հարց, թե ինչպիսի՞ն է Հայ առաքելական եկեղեցու տեսակետը միասեռականության հարցում: Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանն

ԴԱՋՎԱԾՔԸ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎ Է, ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Մասնագետի խոսքերով՝ դաջվածք անողները տարբեր բնավորության տեր մարդիկ են Պիրսինգ, «բոդի արթ», տատու… Տարիներ առաջ այս բառերը հայերիս ոչինչ չէին ասում: Դժվար թե գտնվեր մի հայուհի, որ դաջվածք ունենար մարմնին. իսկ ովքեր էլ ունեին՝ հասարակության կողմից չէին ընդունվում ու համարվում էին չափից դուրս մոդայիկ, արտասովոր, թեթեւաբարո եւ այլն: Հատկապես վերջին տարիներին Հայաստան ներխուժեցին հայկական մենտալիտետին

Մեկ սխալը ճակատագրական եղավ Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարը երեկ կայացած 7-րդ տուրի Արոնյան-Իվանչուկ, Անանդ-Գրիշչուկ, Դոմինգես-Վան Յուե, Ռաջաբով-Կարլսեն հանդիպումներով հատեց միջնագիծը: Նախորդ տուրում կենտրոնականը առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Ալեքսանդր Գրիշչուկի դիմակայությունն էր: Այդ պարտիան «ChessPro.ru»-ով մեկնաբանող գրոսմայստեր Մաքսիմ Նոտկինը գրում է, որ հայաստանցի գրոսմայստերը, շնորհիվ խաղասկզբում կիրառած հետաքրքիր նորույթի, ժամանակի առումով հսկայական առավելություն ստացավ:

«ՆՄԱՆ «ՇՌԱՅԼՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

Ասում է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կկայանան սիրողական բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ հանդիպումները: Նախնական մրցափուլերից սկսած՝ առանձին քաշային կարգերում հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանանալու համար պայքարի մեջ ներգրավվել էին գրեթե բոլոր մարզերի 150 մարզիկներ: Մասսայականության այս փաստն արդեն ուրախացնում է, քանի որ ոչ վաղ անցյալում, որքան հիշում

Երեւանցիները՝ ԱԺ-ի այգու ցանկապատը հանելու մասին

«Առավոտի» հարցախույզը՝ այս թեմայով Վերջին շաբաթների ընթացքում ամենաքննարկվող թեմաներից էր ՀՀ Ազգային ժողովի այգու ցանկապատի ճակատագիրը: Մի այգու, որն ականատես է եղել այնպիսի դեպքերի, ինչպիսին էր «հոկտեմբերի 27»-ը, «ապրիլի 12»-ը եւ այլն: Հիշեցնենք, որ ցանկապատի մասին քննարկումները ծայր առան ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մամուլի ասուլիսից հետո: Ճարտարապետը հայտարարեց, որ, իրոք, հնարավոր

«ԳՐԻԳՈՐՈՎԻՉԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՏԱՐԲԵՐՎԻ»

Համոզված է Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը Աշխարհի մի շարք առաջատար երաժշտական թատրոններում գոյություն ունի հրավիրված դիրիժոր հասկացությունը, երբ այս կամ այն դիրիժորը հրավիրվում է ղեկավարելու որեւէ երաժշտադրամատիկական երկ` սեփական մեկնաբանությունն ու արտահայտչականությունը բերելով տվյալ թատրոնին: Արդեն տեւական ժամանակահատված Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը իր աշխատանքը համատեղում է

ՎԱԼԵՆՍԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ Լեհաստանի նախկին նախագահ, 65-ամյա Լեհ Վալենսան պահանջել է ժամանակավորապես փակել Ազգային հիշողության ինստիտուտը, որտեղ պահպանվում են սոցիալիզմի շրջանի ՆԳՆ-ի եւ Հատուկ ծառայությունների արխիվները: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ անցած տարի ինստիտուտը հրատարակել է մի գիրք, որի հեղինակները պնդում էին, թե 1970 թվականին Հատուկ ծառայությունները հավաքագրել էին այն ժամանակվա «Սոլիդարնոստ» արհմիության

Բազմաթիվ ոտնահարումներ 2008 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ են թույլ տվել, հատկապես՝ կապված նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած ցույցերի ճնշման հետ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասված է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2008 թվականի զեկույցում, որը երեկ է հրապարակվել: «Իշխանությունները քաղաքացիներին թույլ

Օտար լեզուների ուսուցումը՝ հարցականի տակ

Մասնագետները դժգոհում են ՀՀ հանրակրթական դպրոցներում այս ոլորտում տիրող անմխիթար վիճակից Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց «Օտար լեզուներ եւ գրականություն (տեսություն եւ պրակտիկա)» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված այս գիտաժողովը, որի նպատակն էր ընդհանրացնել լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, գրականագիտության եւ լեզվամշակութաբանության բնագավառում գոյություն ունեցող տարբեր ուղղություններ, նվիրված է ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին: Գիտական հավաքին մասնակցում

13 ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵՑԻՆ

Այդ բուհերը պատրաստվում են դիմել դատարան եւ անգամ հասնել Ստրասբուրգ Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտում ուսանում է 14 ուսանող, բուհը վարձակալում է տարածք, բայց այդ վարձակալությունը նոտարով հաստատված չէ եւ պետական (կադաստրային) գրանցում չունի: Բուհում դասավանդում է հինգ դասախոս, որոնցից միայն մեկն է հաստիքային, եւ այդ հինգից միայն մեկը գիտական կոչում ունի: Այնինչ կարգը պահանջում

«Ձուկը գլխից է հոտած»

Ալավերդի քաղաքում աշխատող անհատ ձեռներեցները դժգոհ են հարկայինից, իսկ հարկայինը հարցերին չի պատասխանում: Մանիկ Մինասյանը մեկն է այն անհատ ձեռներեցներից, ով դադարեցրել է գործունեությունը: Ալավերդու hարկային տեսչության պետի պաշտոնակատար Նորայր Այվազյանը Ալավերդու մանր ու միջին ձեռնարկությունների հարկային հիմնախնդիրների, այդ թվում նաեւ՝ ՀԴՄ-ների տեղադրմանը վերաբերող մեր հարցերին չհամաձայնեց պատասխանել, սկզբում պատճառաբանելով, թե դրա համար պետք է

2009-ը` գայլապայքարի տարի

Գայլերն ու շնագայլերը լուրջ վնաս են հասցնում Ղարաբաղի տնտեսությանը: Այս առթիվ մտահոգված են ոչ միայն գյուղացիները, այլ նաեւ կառավարության անդամները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով 4 միլիոն դրամ է նախատեսվել գիշատիչների դեմ պայքարի համար: Ամեն մի սպանված գայլի համար որսորդները ստանում են 25 հազար դրամ: Բայց քանի որ գայլերը դեռ շատ են անհանգստացնում,

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ

Մինչ մեր ոչ բարի հարեւաններն իրենց համար պատմություն են հնարում մեր՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու գնով, մենք մեր պատմական հուշարձաններին տիրություն չենք անում: Տավուշի մարզի սահմանագլխին՝ հեռավոր Բարեկամավան գյուղի անտառապատ բարձունքում, Բարձրյալ Խաչ նշանավոր կոթողը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է, որի լուսամուտին միջնադարում խաչ է ագուցվել, որպես բեմի սեղան, խաչքար է կանգնեցվել, եւ դամբարանը վերածվել

Հանրային ծառայությունները՝ ընդդեմ հանրության

Սպառողների պաշտպանները պնդում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հեշտությամբ հնարավոր է խուսափել: Ռոբերտ Նազարյանը որոշել է թանկացնել էլեկտրաէներգիան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ամենայն հավանականությամբ անակնկալ կմատուցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ ) ընկերությանը: Բանն այն է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է 20-33%-ով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը եւ ավելացնել ընկերության եկամուտները: Ուշագրավն այն է, որ «ՀԷՑ»-ը, ինչպես

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ԱՆՏԵՍԵԼ Է

Հայրենիք վերադարձող գործազուրկ «խոպանչիներին» աշխատանքով ապահովելու համար՝ հայրենի կառավարության հակաճգնաժամային ծրագրում ոչ մի տող չկա: Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի հարվածներից մեկն էլ լինելու է հազարավոր հայ աշխատանքային միգրանտների վերադարձը հայրենիք: Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հրահանգը, որ տեղի գործատուներն առաջին հերթին պետք է աշխատանքով ապահովեն ռուսներին, ապա պարզ է դառնում, որ ոչ

11 հազար դրամով են ապրում

Սարգսյանների ընտանեկան նպաստի հատկացումը դադարեցվել է՝ չնայած նրանց վիճակը որեւէ կերպ չի բարելավվել: Մի քանի ամիս է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Թամարա Սարգսյանի ընտանիքը գոյատեւում է 18-ամյա որդու՝ առաջին կարգի հաշմանդամ Սուրենի 11 հազար դրամ թոշակով: Ընտանիքը ընտանեկան նպաստի ցուցակներից դուրս է մնացել, չնայած այս ընտանիքի վիճակը որեւէ կերպ չի բարելավվել: Սոցիալական ծառայության պատասխանատուները

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930