Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՈ՞Ջ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Փետրվար 27,2009 00:00

Հարցերին անհրաժեշտ է պատասխանել «այո», «ոչ» կամ «չգիտեմ» տարբերակներով:

1. Առիթ լինելու դեպքում սիրո՞ւմ եք առաջին ջութակի դեր ստանձնել:

2. Դժվար կամ վիճելի իրավիճակներում աջակցություն եք սպասում ամենամոտ մարդո՞ւց:

3. Ցանկացած գործում հեշտությա՞մբ եք որոշումներ կայացնում:

4. Տպավորվո՞ղ եք:

5. Կարողանո՞ւմ եք պաշտպանել ձեր հեղինակությունը:

6. Հոգո՞ւմ եք ձեր արտաքինի մասին, եւ դա բավականությո՞ւն է պատճառում:

7. Ձգտում եք հարմարվել հանգամանքների՞ն, թե՞ գործել առաջին մղումով:

8. Երբեմն կոկետություն հանդես բերո՞ւմ եք հակառակ սեռի նկատմամբ:

9. Աչքի ընկնո՞ւմ եք մեծ հոգեկան ուժով եւ գործողությունների անկախությամբ:

10. Մշտապես հայելի պահո՞ւմ եք:

11. Հիշաչա՞ր եք՝ երկար հիշելով վիրավորանքները, թե՞ նույնկերպ պատասխան եք տալիս:

12. Աչքի չե՞ք ընկնում զսպվածությամբ եւ ի զորու չե՞ք սառնասիրտ լինել ցանկացած իրավիճակում:

13. Համարում եք, որ սերը նվիրական զգացմունք է եւ կարիք չունի՞ արտաքին դրսեւորման:

14. Ռոմանտի՞կ եք:

15. Ձեր բնավորությունը նմա՞ն է հայրիկի բնավորությանը:

Հաշվեք արդյունքները.

Կենտ համարներով հարցերին՝ «այո» եւ զույգ համարներով հարցերին «ոչ» պատասխանելով՝ գրանցեք 10-ական միավոր, իսկ յուրաքանչյուր «չգիտեմ»-ի համար՝ 5 միավոր եւ գումարեք արդյունքները։

100-150 միավոր – Հոգեկան առումով դուք 100%-ով տղամարդ եք: Դուք վճռական եք, ինքնուրույն եւ անկախ։ Հենարան կարող եք լինել ուրիշների համար եւ գիտեք, թե ինչի համար եք ապրում աշխարհում: Եթե տղամարդ եք՝ ձեր պատասխանները մտահոգության տեղիք են տալիս. դուք որոշ չափով կարծրամիտ եք՝ սեռի հետ կապված հարցերն ու սեփական առնականությունը հասկանալու գործում: Իսկ եթե կին եք, ապա… գո՞հ եք ձեզանից:

50-95 միավոր – Անհրաժեշտության դեպքում՝ ինչպես տպավորիչ տղամարդու, այնպես էլ դասական կնոջ բնավորության գծեր եք դրսեւորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության, իսկ տպավորիչը՝ սառը դատողության հետ: Գուցե կենսական հանգամանքները ձեզնից պահանջեն գործել արարքներ, որոնք համարում եք ավելի բնորոշ հակառակ սեռի համար, բայց եւ այնպես՝ հարմարվելու ունակությունն ու հոգեկան մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցը կլինեն ցանկացած պարագայում:

0-45 միավոր – Հոգեկան առումով դուք 100%-ով կին եք: Այսօր այդպիսի մարդիկ հազվադեպ են հանդիպում: Եթե սիրում եք զբաղվել խոհանոցով, տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ, մեղմ եք եւ խոնարհ, ապա ունեք տղամարդու իդեալը դառնալու բոլոր նախադրյալները: Իսկական տղամարդը ձեզ կընդունի այնպիսին, ինչպիսին կաք, եւ դա բավարար է, որ նա սիրի ձեզ: Իսկ եթե տղամարդ եք՝ ձեր վիճակը նախանձելի չէ……

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել