Օրվա լրահոսը
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՎԱՐ ԼԻՆԵԼԸ ԽԱՂԱԼՈՒՑ ԴԺՎԱՐ Է
Շախմատի աշխարհում Հայաստանը հայտնի է ոչ միայն ամենաբարձր մակարդակի մրցաշարերում մեր երկիրն արժանապատիվ ներկայացնող իր գրոսմայստերներով, այլեւ միջազգային բարձր կարգ ունեցող մրցավարներով, որոնց վստահվում է սպասարկել ամենապատասխանատու մրցաշարերը: Նրանցից մեկը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է: «Առավոտն» օրերս զրուցեց Աշոտ Վարդապետյանի հետ: – Վերջին տարիներին Ձեր անունն ավելի հաճախ է հանդիպում ՖԻԴԵ-ի հովանու ներքո կազմակերպվող
Գողացված նկարներից մինչեւ Կոզա Նոստրա
Նկարներից միայն մե՞կը Նկարիչների միության նկարադարանից գողացված 7 նկարներից մեկը գտնվել է: Նկարիչների միության փոխնախագահ Կարապետ Փաշայանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ գողացված համարվող մեկ նկարն ընկած է եղել մի անկյուն եւ գտնվել է միայն երեկ: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Նկարիչների միության նկարադարանի վարիչ Անահիտ Նազարյանը առավոտյան աշխատանքի գալիս դուռը բացել եւ տեսել է, որ նկարներն ամբողջությամբ
ԱՇԽԱՐՀՆ ԻՄ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻՑ ԷԼ ԿԳՐԱՎԵՄ
Նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին՝ աշխարհի ու Նկարիչների միության աթոռակռվի մասին «Իմ առաջիկա անհատական ցուցահանդեսը, որը կկայանա այս տարվա վերջին, կներկայացնի Նկարիչների միությունում տեղի ունեցած աթոռակռիվը,- ասում է նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին եւ շարունակում:- Աշխատանքներիս միջոցով կփորձեմ մանրամասն պատմել ողջ իրականությունը՝ բոլոր ժամանակներում հավերժ լուծում չգտնող աթոռակռվի թեմայով»: Նկարիչների միության անդամ, 7 անհատական ցուցահանդեսի հեղինակ, Կանադայում,
ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ
Անցած գիշեր Իսրայելի օդուժը մոտ 70 հարված է հասցրել Գազայի հատվածին: Գիշերային մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 10 պաղեստինցի: Իսկ երեկ Գազայի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը դարձյալ Իսրայելի զինված ուժերի հրթիռակոծությունն էր: Վիրավորվել է «Ալ Արաբիա» լրատվական ալիքի 2 աշխատակից: Բազմահարկ շենքում գտնվում էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցչություններ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող
Բողոքների ալիքը նոր է սկսվել
Օրերս Ռիգայում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, որոնք հանգեցրել էին զանգվածային անկարգությունների, կարող են իրենց շարունակությունը գտնել Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ հանրահավաքի էին հավաքվել մանր եւ միջին բիզնեսի մոտ 3000 ներկայացուցիչներ, որոնք պահանջում էին չբարձրացնել, այսպես կոչված, շուկայական հարկը եւ սատարել իրենց բիզնեսին «հարկային արձակուրդներով»: Գործարարները վանկարկում էին՝ «Տիմոշենկոն ժողովրդի թշնամին
Հեռացել էր՝ հետ գալու ակնկալիքով
Չնայած նրան, որ Անահիտ Բարսեղյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի հիման վրա, սակայն իր անգործ լինելը համարում է անօրինական: «Արդեն 6 տարի է՝ մեր դպրոցի տնօրենը փոխվել է: Նա հենց առաջին օրվանից ում ուզում էր՝ ազատում էր աշխատանքից: Ինձ էլ ասաց՝ արի դու էլ աշխատանքից ազատվելու դիմում գրի, որ հեռացված ուսուցիչները տեսնեն՝ դու էլ ես
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Այնինչ՝ կրթաթոշակները մնացել են նույնը Շուտով բուհերում կավարտվի քննական շրջանը, այդ պատճառով ուսանողներից շատերն արդեն իրենց թույլ են տալիս մտածել ձմեռային հանգստի կազմակերպման մասին: Ուսանողների շրջանում մեր կատարած հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդներն իրենք էլ են խճճվել, քանի որ շուկայում կա մեծ առաջարկ, բայց ոչ հարմար պայմաններ: Այժմ գործում են «Կեչի», «Մուշ», «Զվարթնոց» եւ
ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Պատմական վավերագրությունը եւ «Հայք» կինոստուդիայի աղքատամտությունը «Հայք» կինոստուդիայի «Նախիջեւան. կորուսյա՞լ աշխարհ…» ֆիլմի շնորհանդեսը, որին հրավիրված էի նաեւ ես, տեղի ունեցավ 2008թ. դեկտեմբերի 27-ին, Երեւանի կինեմատոգրաֆիստների տանը: Ֆիլմի տեւողությունը 28 րոպե է, սցենարի եւ բեմադրության հեղինակը ինձ քաջածանոթ Խաչատուր Մարգարյանն է: Ֆիլմի ստեղծագործական խումբը, որը կազմված է 8 անձից (2-ը՝ գիտական խորհրդականներ)՝ երիտասարդ է: Ասել է
Շուշին՝ մոռացվա՞ծ
Սկսած 2001 թվականից, երբ առաջին անգամ հղացավ Շուշին համայն հայության մայրաքաղաք հռչակելու գաղափարը, ստեղծվել են մի շարք կազմակերպություններ եւ նախաձեռնություններ: Դրանք ունեցել են գրեթե միեւնույն նպատակները, այն է՝ մշակել եւ իրականացնել վերականգնողական եւ զարգացման ծրագրեր Շուշի քաղաքում, միաժամանակ պահպանել քաղաքի պատմաճարտարապետական կերպարը: «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ կատարվեցին Շուշիի պատմաճարտարապետական արժեք ունեցող երկու հարյուր շինությունների չափագրումն ու
ԵՎՐՈՌԵԳԻՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
Բոլոր երկրներում սահմանամերձ շրջանները համաչափ զարգանալու նվազ հնարավորություններ ունեն եւ, որպես կանոն, թույլ զարգացած տարածքներ են: Սա նկատի ունենալով՝ Եվրոպայում առաջին տարին չէ, որ առանձնակի ուշադրություն եւ մեծ փողեր են հատկացվում անդրսահմանային համագործակցությանը՝ երկու եւ ավելի երկրների սահմանամերձ շրջանների միասնական զարգացմանը: Սահմանամերձ շրջանները ստեղծում են մեկ իրավաբանական միավոր եւ ծրագրեր իրականացնում որպես մեկ միավոր՝ եվրոռեգիո:
Թելադրողը գործատուն է
Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում սկսվեց Սայաթ-Նովայի անվան դպրոցի ուսուցիչների գործը: Ուսուցիչների հետ կնքվել են «Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր», որոնք ստորադաս դատարանի կողմից դիտվել են «պայմանագրի ազատության սկզբունքից» բխող: Դատարաններում հաճախ է վիճարկվում «անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի» կնքման օրինականության հարցը: Երեկ «Առավոտի» հարցին, թե գործատուն իրավունք ունի՞ չկնքել անորոշ ժամկետով պայմանագիր, «Կարախանյան եւ Ընկերներ» փաստաբանական
ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵԼԸ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈ՞ՒՆՔ Է
Հարցումներ փաստաբանների շրջանում Երեւանի քրեական դատարանում շարունակվում է «Յոթի գործով» դատավարությունը: Ինչպես առաջին դատական նիստի ժամանակ, այնպես էլ մնացած նիստերին մեղադրյալի աթոռին հայտնվածները ոտքի չեն կանգնել, ինչը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից գնահատվել է «անհարգալից վերաբերմունք» դատարանի նկատմամբ: «Ձեր փաստաբանական գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր պաշտպանյալը ոտքի չի կանգնել դատարանի առջեւ, եւ ինչպե՞ս
«Ակուլաներին» թողած՝ շերեփուկներին են հարկում»
Անհատ տաքսու վարորդներն արդեն քանի ամիս է՝ կառավարության դռներն են ընկած «Անհատ տաքսիների վերաբերյալ կառավարության որոշումը պարզապես անարդարություն է: Երբ մեզ ՀՀ նախագահը ժամկետ տվեց, որպեսզի մեր մեքենաները թարմացվեին եւ 10 տարուց հին չլինեին, մեզանից շատ քչերը կարողացան դա անել: Ոմանք վարկ վերցրին, նոր մեքենա գնեցին, բայց հիմա՝ ճգնաժամի պատճառով չենք կարողանում վարկերը փակել: Բանկերն
ԾԱՆՐՈՑՆԵՐԸ ԲԵՐԵԼ ԵՆ «ՄԱՔՍԱՅԻՆ ԴԱՇՏ»
Արտերկրից ծանրոցներ ստացող ՀՀ քաղաքացիները ծախսի տակ են ընկնում «Արտասահմանից մեզ ծանրոց են ուղարկում, այն ստանալու համար պետք է հասնենք մաքսակետի կողմից վերահսկվող ինչ-որ առաքման կետ, որտեղ ծանրոցն արդեն բացված ու իրարահան եղած է լինում: Ուղարկված յուրաքանչյուր միավոր ապրանքի համար էլ, լինի դա կոնֆետ, հագուստ, հուշանվեր, թե ինչ-որ այլ իր, 35% մաքսատուրք ենք վճարում, ընդ
Դրմբոնի հանքավայրից դժգոհ են
Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանից կրճատված աշխատակիցները, որոնցից ոմանք տեղափոխվել են Դրմբոն, աշխատանքի պայմաններից դժգոհ են: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանում առաջին հերթին բացասաբար անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտի վրա: Մի շարք ընկերություններ սեփական ծախսերը նվազեցնելու համար աշխատանքից ազատեցին տասնյակ աշխատակիցների: Նրանցից ոմանք այսօր էլ շարունակում են գործից հեռացնել աշխատողներին կամ կրճատել նրանց աշխատավարձերը: Մասնավորապես, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը
«ԼՈՏՈՅԻ ՏՈՄՍԸ» ՉԵՆ ՏԱԼԻՍ
Բազմաթիվ առեւտրի կետեր ՀԴՄ կտրոններ կամ չեն տրամադրում, կամ տրամադրում են օրենքի խախտումներով Տարեսկզբին տեղի ունեցած կառավարության առաջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հարկային ու մաքսային վարչարարության բարելավման առումով 2009-ը լինելու է արմատական փոփոխությունների տարի: Վարչապետը նշեց նաեւ, որ թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է, որը պետք է աշխատի թափանցիկ ու վերահսկելի. «Դրա համար
Ժողովրդավարության ու բռնատիրության տարբերությունները
Մեկնաբանում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Անցյալ տարվա դեկտեմբերին Հունաստանի մայրաքաղաքում ոստիկանի կողմից մի պատանու դիմահար կրակոցով սպանելու փաստը այդ երկրի քաղաքացիների համար փողոց դուրս գալու եւ կատարվածի դեմ իրենց բողոքը հայտնելու առիթ դարձավ: Ու թեեւ հանցագործը տվյալ դեպքում արդեն կալանավորված էր, բայց բողոքի ակցիաները, որոնք զանգվածային բնույթ էին կրում, շարունակվեցին մի քանի շաբաթ, վերածվեցին
«ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՃՆՇՈՒՄՆԵՐՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ»
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի գնահատականներից երեկ միայն սա հայտնի դարձավ՝ այլոց փոխանցմամբ, եւ «very cold» երկիմաստ պնդումը, որն արեց անձամբ: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեն եւ Ջոն Պրեսկոտը երեկ Երեւանում հանդիպումներ անցկացրին բացառապես իշխանության ներկայացուցիչների հետ՝ գնահատելու քաղբանտարկյալների ազատ արձակմանն առնչվող առաջընթացի հնարավորությունը: Առաջին հանդիպումը Հայաստանի գլխավոր դատախազությունում էր, որտեղ զրույցը՝ ժամանակացույցով
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԱՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Բրազիլիայից ժամանած լողափնյա վոլեյբոլի հայտնի թիմերին ընդունեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու վստահություն հայտնեց, որ այսուհետեւ հայկական դրոշի ներքո հանդես եկող եւ հայեցի անուններ կրող Նարեն, Նանեն, Արարատը, Մասիսը, Արան ու Արամը մեծ պատվով եւ արժանապատվությամբ են ներկայացնելու Հայաստանը՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու 2012-ի լոնդոնյան օլիմպիադայում: «Հայաստանը օլիմպիադաներին միշտ մասնակցել է ուժեղ մարզաձեւերով, եւ
ԱՅՍ ՀԱՅՑՆ Է՞Լ ԿՔՆՆԵՆ ԱՌԱՆՑ ՀԱՅՑՎՈՐԻ
2008 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ էր ընդունել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Երեւանի քաղաքացիական դատարանի 2008-ի հոկտեմբերի 29-ին կայացրած վճռի, որով բավարարվել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցն ընդդեմ «Ժողովրդավարական հայրենիքի»՝ վարձակալության պայմանագիրը փոփոխելու պահանջով: Գործի քննությունը նշանակված է հունվարի 29-ին: «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար
Եթե երգում են, ուրեմն ունեն այդ ոգին
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը վստահ է, որ «7»-ի գործի շուրջ դատարանի դահլիճում ստեղծված պայմաններում անհնար է գործընթաց սկսել: – Ականատեսների վկայությամբ՝ «7»-ի գործով դատավարության ժամանակ, երբ դատապարտյալները երգել են «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ»-ը, Դուք, որ ներկա էիք դահլիճում, քթի տակ դնդնացել եք, իրո՞ք երգել եք: – Այդ երգերը սիրելի երգեր են, եւ մարդիկ, որոնք
ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՎԵՐՍԿՍԵԼ ԴԱՏԸ
Բայց այսօր էլ նա դատավորի գալուստը նստած կդիմավորի «Յոթի» գործով «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ մեղադրվող Սուրեն Սիրունյանը «Առավոտի» հետ զրույցում «նորմալ» գնահատեց այդ գործի դատաքննության ընթացքը. «Առաջին դատական նիստն անցավ շատ նորմալ, հավասարակշռված. մենք հանդես եկանք մեր հայտարարություններով, պաշտպանները միջնորդություններ ներկայացրին, մեղադրող կողմն ասաց իր ասելիքը: Ինչ վերաբերում է
«ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է «ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՄԱՐ»
Կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը – Արդեն մեկ ամիս մեկնարկած «7-ի» գործով դատավարությունն այդպես էլ չի սկսվում, դոփում է տեղում: Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է ձգձգումների պատճառը: – Բայց այդտեղ գործ կա՞, որ լսվի: Շինծու է, դրա համար էլ չի սկսվում: Ի դեպ, ես էլ եմ միացել «Մյուսը ես եմ» ակցիային: Ինչո՞ւ ինձ էլ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻՆ
R Շուտով Հայաստանը եւս կընդգրկվի մեզ համար նոր՝ լողափնյա վոլեյբոլ մարզաձեւ ունեցող երկրների թվում: Լողափնյա վոլեյբոլը, որի հայրենիքը Բրազիլիան է, վերջին տարիներին լայն տարածում է ստացել աշխարհում՝ դառնալով օլիմպիական մարզաձեւ: Բազում երկրներում մեծ ժողովրդականություն վայելող այս մարզաձեւը Հայաստանում մինչեւ վերջերս ուղղակի չկար, սակայն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ շուտով Հայաստանը կընդգրկվի այն երկրների շարքում,
ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑ Է ԳՈՐԾՈՒՄ
Արդեն հինգ տարի է, ինչ Ախալքալաքում՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից, գործում է կիրակնօրյա դպրոց՝ Արա-Ալեքսանդր Կոմշույանի բարերարությամբ: Կրթարանի ստեղծման բուն նպատակը երեխաներին աստվածաշնչյան իրողություններին, հայ եկեղեցու պատմությանը, եկեղեցական տոներին ու դրանց խորհուրդներին ծանոթացնելն է, քանզի տեղում գործող հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում հայ եկեղեցու պատմություն առարկան: Ներկայումս կիրակնօրյա դպրոցի 80 սաներն ուսումնասիրում են աստվածաշնչյան ընթերցումներ,
ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տղամարդու եւ կնոջ ընկերությունը մի՞ֆ է, թե՞ իրականություն: Հնարավո՞ր է տարբեր սեռի ներկայացուցիչներ երկար տարիներ շփվեն միմյանց հետ ու լինեն պարզապես ընկերներ: Այս հարցին դպրոցականներն ու ուսանողները գուցե վճիտ հայացքով պատասխանեն՝ «այո», բայց ավելի հասուն մարդիկ հաստատ կփաստեն, որ տղամարդն ու կինը չեն կարող լինել ընդամենը ընկերներ: Տարբեր երկրների ներկայացուցիչներ այս մասին տարաբնույթ կարծիքներ են
Արոնյանի տրամադրությունը բարձր է
Հունվարի 17-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում գործի կդրվեն շախմատի «Corus» միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի ժամացույցները: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող երեք խմբերից ուժեղագույն «A» խմբում, որին մասնակիցների միջին վարկանիշով տրվել է ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի 19-րդ կարգ, հանդես է գալու գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Երեկ «Առավոտը» հեռախոսային կարճ զրույց ունեցավ Գերմանիայում բնակվող Հայաստանի լավագույն շախմատիստի հետ: Լեւոնը նախ
Հայաստան-Մոլդովա՝ օգոստոսի 12-ին
Հայաստանի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվածություն են ձեռք բերել այս տարվա օգոստոսի 12-ին Երեւանում երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Թուրքիան նախապատրաստվում է Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների հոկտեմբերի 15-ին կայանալիք պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Կայսերի
Բրազիլացիները երեկ ժամանեցին Հայաստան
«Առավոտի» շաբաթ օրվա համարում տեղեկացրել էինք, որ լողափնյա վոլեյբոլը մոտ ժամանակներս մուտք կգործի Հայաստան: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երեկ ուշ երեկոյան Բրազիլիայից Ռիո դե Ժանեյրո-Փարիզ-Երեւան չվերթով Երեւան ժամանեցին լողափնյա վոլեյբոլիստներ տղաների՝ Բուբա եւ Տյագու, Ռաֆայել եւ Գիլյերմե, աղջիկների՝ Մարիաննա եւ Ֆեռնանդա զույգերը: Նրանց այսօր ընդունելու է Գագիկ Ծառուկյանը: Նախատեսվում է, որ
Նալբանդյանը՝ նաեւ ավտոարշավորդ
Սիդնեյում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում չորրորդ վարկանիշն ունեցող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը պայքարի մեջ ներգրավվելու է երկրորդ շրջանից, մի որոշ ժամանակ շեղվել է պատասխանատու մրցաշարին նախապատրաստվելուց: 27-ամյա Դավիթը միշտ էլ հայտարարել է, այդ թվում նաեւ՝ Երեւանում գտնվելիս, որ իր ամենասիրած հրապուրանքներից մեկն ավտոարշավներին հետեւելն է: Եվ ահա Ավստրալիայում նա մեկնել է Սիդնեյի արվարձաններից մեկը


















































