Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՀԱՅՑՆ Է՞Լ ԿՔՆՆԵՆ ԱՌԱՆՑ ՀԱՅՑՎՈՐԻ

Հունվար 16,2009 00:00

2008 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ էր ընդունել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Երեւանի քաղաքացիական դատարանի 2008-ի հոկտեմբերի 29-ին կայացրած վճռի, որով բավարարվել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցն ընդդեմ «Ժողովրդավարական հայրենիքի»՝ վարձակալության պայմանագիրը փոփոխելու պահանջով: Գործի քննությունը նշանակված է հունվարի 29-ին: «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հիշեցրեց, որ այժմ ազատազրկված Պետրոս Մակեյանը դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարանին՝ խնդրելով ապահովել իր ներկայությունն այս գործի քննության ժամանակ. «Դատարանն անտեսեց՝ գործը քննվեց առանց նրա, եւ որոշում կայացրին ի վնաս «Ժողովրդավարական հայրենիքի»: Մակեյանն այժմ էլ դիմել է վերաքննիչ դատարանին՝ խնդրելով, որ հունվարի 29-ին գործի քննության ժամանակ ապահովեն իր ներկայությունը, նշելով, թե քաջատեղյակ է գործի մանրամասներին ե՛ւ որպես կուսակցության նախագահ, ե՛ւ որպես պետական գույքի կառավարման վարչության հետ բանակցող կողմ: Սակայն դատարանը կարծես էլի մտադիր է անտեսել այս խնդրանքը: Ես հասկանում եմ՝ դատարանը կարող է պատճառաբանել, թե թող փաստաբան վարձի եւ նա ներկայացնի ԺՀԿ-ի շահերը, իսկ Պետրոս Մակեյանի ներկայությունը պարտադիր չէ: Բայց այստեղ մի խնդիր կա՝ ոչ մեկին չես կարող պարտադրել քաղաքացիական գործերով փաստաբան ունենալ եւ արգելես, որ իր ներկայությամբ քննվի սեփական բողոքը: Եվ ո՞վ է ասել, թե անազատության մեջ գտնվող դատապարտյալը չի կարող մասնակցել դատաքննությանը: Հակառակի բազմաթիվ նախադեպեր են եղել: Ուստի այստեղ արդեն տեսնում ենք դատարանի սուբյեկտիվությունը: Չեմ ուզում անդրադառնալ տարածքի այս վեճի մանրամասներին, քանի որ բազմաթիվ հրապարակումներ են եղել: Բայց իմ անձնական կարծիքն ասեմ, որ կուսակցության տարածքին առնչվող այս գործընթացը միանշանա՛կ քաղաքական նկատառումներ ունի: Եթե Պետրոս Մակեյանն ակտիվ չլիներ քաղաքական գործընթացներում՝ նման հարց չէր լինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031