Օրվա լրահոսը

Հավատարիմ իր կոչմանը

Քաղաքագիտության դոկտոր, Ռազմական գիտությունների ռուսական ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանը պատմում է օրերս կյանքից հեռացած Յուրի Բարսեղովի մասին: – Ի՞նչ կարող եք ասել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի գիտական մշակման մասին, որով զբաղվել է հայտնի իրավագետ Յուրի Բարսեղովը: – Յուրի Բարսեղովի վախճանը մեծ կորուստ էր գիտության եւ հայության համար: Միջազգային ծովային իրավունքի խնդիրներին նվիրված հայտնի աշխատությունների

ՄԵՐՈՆՔ՝ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Մինչեւ կիրակի ուշ գիշեր օլիմպիական մրցապայքարի մեջ ներգրավված հայաստանցի հինգ մարզիկներից հաջող մեկնարկել է ընդամենը մեկը: Անդրանիկ Հակոբյանը՝ 1/16 եզրափակիչում Չինաստանի մայրաքաղաքում մեկնարկած ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանից առաջինը մրցասպարեզ մտավ մինչեւ 75 կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Մեկնարկային գոտեմարտում Անդրանիկի մրցակիցը Գանայի ներկայացուցիչ Ահմեդ Սակարուն էր, որի նկատմամբ մեր մարզիկն առավելություն ունեցավ չորս ռաունդներից

Մեղավորը հոլիվուդյան կինո՞ն է

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը՝ արդի հայ կինոյի մասին Արդեն տեւական ժամանակ ազգային կինո կամ կինեմատոգրաֆ հասկացությունները մեզ համար դարձել են վերացական մի բան, որովհետեւ դրանք դուրս են մղվել հայկական արվեստի զարգացման հիմնական ուղուց՝ կորցնելով կապը թե՛ անցյալի ժառանգության եւ թե՛ համաշխարհային կինոպրոցեսների հետ: Անշուշտ, Հայաստանում նկարահանվում են ֆիլմեր, սակայն դրանք թե՛ քանակապես, թե՛

16.AM-Ը՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ, խաղեր խաղալ ու «քչփորել» երգիչ-երգչուհիների կյանքը: Այս տարվա մայիսի 1-ից գործում է www.16.am կայքը, որի հիմնադիրն է Միքայել Մարգարյանը: Առաջին ակցիան, որն անցկացրել են կայքի ստեղծողն ու իր բարեկամները, «վերջին զանգի» կապակցությամբ հայտարարված «Լավագույն դպրոց» մրցույթն Էր, որտեղ հաղթող ճանաչվեց թիվ 150 դպրոցը, իսկ վերջինիս համար որպես նվեր իրենք նախաձեռնեցին

Ուղեւորը ազատազրկվել է վարորդի փոխարեն

Նախադեպ Կենտրոնի քննչական բաժնում Այս տարվա մայիսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, Երեւանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի փաստի վերաբերյալ քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Ըստ այդ նյութերի՝ ավտովթարի պահին դեպքին ականատես է եղել ուղեւորը՝ Երեւանի Կողբացու 2 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Գառնիկ Սամվելի Արզաքանդյանը: Ավտովթարից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ճանապարհային

ՔՆՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ, «ՋԱՀԵԼԱԿԱՆ» ԱՐԿԱԾՆԵՐ

Ըստ ԿԳՆ-ի՝ դիմորդները «բթացել» են: «Սարգիս Տխրունու» համոզմամբ՝ նախարարությունը իրավացի է: ՀՀ պետական բուհերի այս տարվա ընդունելության քննություններն էլ ավարտվեցին, ու ինչպես ԿԳ նախարարության կայքէջից տեղեկանում ենք. «Բարձր միավորները նվազել են 50%-ով, 13013 դիմորդից 18-20 է ստացել ընդամենը 404-ը՝ անցյալ տարվա 958-ի փոխարեն: Եթե այս տարի 8-ից ցածր է ստացել եւ քննական մարաթոնից դուրս է

Բացվեց «Սայաթ-Նովա» նոր մասնաճյուղը

«Կոնվերս բանկի» մասնաճյուղերի թիվը հասավ 24-ի Օգոստոսի 8-ին տեղի ունեցավ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Ժամանակակից ոճով եւ հարմարավետորեն վերակառուցված «Սայաթ-Նովա» մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը: Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, բանկի քաղաքականությունը ուղղված է հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի եւ ժամանակակից ծառայությունների մատուցմանը: «Համոզված

ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն

Եթե Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստների փակումը երկար տեւի՝ չի բացառվում, որ հայերը վերապրեն 90-ականների շրջափակման տարիները: Արդեն երկու օր է, վրաց-օսական հակամարտության հետեւանքով, փակվել են Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների հիմնական ճանապարհները՝ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստները: Այդ պատճառով ապրանքների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող հազարավոր ընկերություններ կանգնել են լուրջ խնդիրների առջեւ: Բեռներով բարձված վագոնների ու բեռնատարների մի մասը

Ռումբեր՝ Թբիլիսիի մերձակայքում

Երեկ առավոտյան ռուսաստանյան օդուժը ռմբակոծել է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Կոջորիի ռազմական բազան եւ ռադարային կայանը: Վրաստանի ՆԳՆ խոսնակ Շոթա Ուտիաշվիլին «Ֆրանսպրեսին» հայտնել է, թե «պայթյունը, որ լսվել է նույնիսկ Թբիլիսիի կենտրոնում, հնչել է տեղական ժամանակով 4.40-ի սահմաններում»: Ավելի ուշ Ուտիաշվիլին նշել է, թե գիշերվա ընթացքում ռուսաստանյան օդուժը ռմբակոծության է ենթարկել նաեւ Գորին: Նախօրեին Վրաստանը խնդրել

«Ժառանգությունը» ողջունում է Կոնգրեսը

Եվ պատրաստվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածել է երկու հայտարարություն: Մեկով ողջունում է Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, մյուսով ավետում է ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին: Հայ ազգային կոնգրեսը ողջունելով՝ «Ժառանգությունը» հայտարարում է. «Արժանվույնս գնահատելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման անցած ուղին եւ դերակատարումը Հայաստանում քաղաքացիական գիտակցության արթնացման,

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ-ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԱՌՃԱԿԱՏՈ՞ՒՄ

Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամին երեկ արգելել են մասնակցել վերաքննիչ դատարանի նիստին: Երեկ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանի եւ Լեւոն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը: Վերջիններս մեղադրվում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ (Քրեական օրենսգրքի 306 հոդված), դատարանը նրանց դատապարտել է 2 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Ո՞վ տղամարդկություն կունենա հանձն առնել այդ «օպերացիայի» կազմակերպումը Երեկ, առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում, սպորտային կազմվածքով ամրակազմ երկու երիտասարդներ, որոնցից մեկը եղել է բարձրահասակ, սափրագլուխ եւ սեւ մայկայով, մյուսը՝ ավելի ցածրահասակ եւ սպիտակ մայկայով, հարձակվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա եւ նրան ծեծի ենթարկել: «Այդ օրը ես գիշերել եմ իմ հայրական տանը՝ Ավանում:

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Երեկ Հյուսիսային պողոտայում անցկացվող շուրջօրյա նստացույցին, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանի գլխավորությամբ, միացել են նաեւ շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ: Լ. Եղիազարյանի ներկայացմամբ, նրանց թվում են նաեւ վերջին տարիներին «օպտիմալացված» ուսուցիչները: Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների ներկայությունը Հյուսիսային պողոտայում առաջիկայում պարբերական բնույթ է կրելու: Ծրագրված է նաեւ, որ այդ ուսուցիչները սեպտեմբերի 1-ին՝ «Գիտելիքի օրը», ներկա կլինեն նաեւ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսաներեքերորդ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ Եվ Վիոլետն ասաց՝ «փաստորեն, ձեր կոֆե էփողը ճիշտ ա ասել. մի տարուց ավել «Կենտրոնում» հաղորդում եմ վարել», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ էդ հաղորդմանդ հյուրն էղել», եւ Վիոլետը հարցրեց՝ «հետո՞. է՞լ ինչ էին խոսում», եւ ես ասացի՝ «հետո իմացան, որ բանաստեղծ ես», եւ Վիոլետը հարցրեց՝ «դո՞ւ

Սեր, սեր եւ էլի սեր՝ ըստ Վարդան Պետրոսյանի

Նա առաջվանն է եւ դեռ ավելին Վարդան Պետրոսյանի նախորդ ներկայացումների տոմսերն ավելի հեշտությամբ ձեռք բերեցի, քան «Սեր եւ ատելությանը»: Ու մինչ ես կունենայի ներկայացման տոմսերը, այն դիտելու հետաքրքրությունս բազմապատկվում էր, երբ ընկերներս ու ծանոթներս դիտելուց հետո կիսվում էին իրենց տպավորություններով, հատկապես որ՝ այդ տպավորություններն ու կարծիքները խիստ տարբեր էին ու անգամ ծայրահեղ: Մի մասը գտնում

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Առաջին արդյունքները Երեկ ամբողջ աշխարհը հեռուստաէկրանների առջեւ հետեւում էր ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սակայն օլիմպիական մրցապայքարը մեկնարկել էր ավելի շուտ: Խոսքը ֆուտբոլի մասին է: «Regnum» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ազգային օլիմպիական հավաքականները խմբային մրցաշարում անցկացրել են մեկնարկային հանդիպումները, որոնցում գրանցվել են այսպիսի արդյունքներ: «A» խումբ. Ավստրալիա-Սերբիա՝ 1:1, Կոտ-Դ՛Իվուար-Արգենտինա՝ 1:2: «B» խումբ.

Հանրակացարանը՝ համակենտրոնացման ճամբար

Իրենց կենցաղային պայմաններն այսպես են բնորոշում Սիսակյան թիվ 3 վթարային շենքի բնակիչները: «Եթե անգամ 3 բալանոց երկրաշարժ լինի՝ մեր շենքը կփլվի: 20 տարուց ավելի է՝ ապրում ենք վթարային շենքում՝ կեղտի ու ջրերի մեջ: Պատշգամբների կողքերից քարերն արդեն պոկվում-թափվում են: Ամեն օր ահը սրտներումս սպասում ենք, որ մնալու ենք փլատակների տակ: Մարդավարի ապրելու ոչ մի պայման

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԵԿԻՆ ԷՐ ՎՍՏԱՀԵԼ

Սակայն շատերն են հավակնում համարվել նրա կենսագիրը Նշանավոր մարդիկ ունեցել են կենսագիրներ, ինչպես Շվեյցերը՝ Բախի, Էքերմանը՝ Գյոթեի, Մորուան՝ Բալզակի համար եւ այլն: Այսօր հայաստանյան իրականության մեջ եւս կենսագիր դառնալու հետաքրքիր «մրցավազք» է սկսվել, որի կենտրոնում մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանն է: «Կենսագիրացուները» երեքն են՝ Սերգեյ Առաքելյան, Ռոբերտ Դավթյան եւ Արմինե Մելիք-Իսրայելյան: «Առավոտը» հակված չէ մրցույթ հայտարարել

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ԵԿՄ Վայքի կառույցի փոխնախագահ, ազատամարտիկ Աղասի Մկրտչյանի հետ մեկուսարանում իր հանդիպումը: Ա. Մկրտչյանը հանձնաժողովի անդամին տեղեկացրել է, որ ինքը գազի եւ վառելիքի կտրոններ է բաժանել նախընտրական աշխատանքների կազմակերպման շրջանակում: Նաեւ 5000-ական դրամ է բաժանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, որը, սակայն, քրեական գործի նյութերում համարվել

Այրվող Ցխինվալ

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ վրացական հետեւակային զորքերը բազմաթիվ տանկերի եւ զրահամեքենաների ուղեկցությամբ մտել են Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ: Կենդանի ուժի ներխուժմանը նախորդել է հրետանային ուժգին նախապատրաստություն: Թեեւ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե վրացական զորքերն անմիջականորեն Հարավօսիայի մայրաքաղաքի վարչական սահմաններում են, այնուամենայնիվ, ավելի ուշ վրաստանյան պաշտոնական աղբյուրները անուղղակիորեն հաստատել են,

Չստացված ուղեւորություն դեպի Ջավախք

Անկիրթ վերաբերմունք Երեւան-Գյումրի երթուղային կայարանում Երեկ առավոտյան պատրաստվում էի մեկնել Կարս՝ դիտելու Գյումրիի եւ Կարսի միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Անշուշտ, ինձ հետաքրքրում էր ոչ թե հանդիպումը, այլ ֆուտբոլային դիվանագիտությունը, որն ընթանում է երկու հարեւան եւ թշնամի պետությունների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Քանի որ հայ-թուրքական սահմանը փակ է, ստիպված ես նախ մեկնել Վրաստան: Ես ընտրել էի հետեւյալ

Ի՞ՆՉ ՊԱՏՄԵՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Ազատության հրապարակ էին գնացել առա՞նց զենքի Հովիկ Թամամյանի երեկվա «զեկույցը»՝ մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստում, ամբողջովին կրկնում էր այդ գիշերվա դեպքերից հետո «պատասխանատու» հեռուստաընկերությունների կողմից ամեն ժամ ցուցադրվող ռեպորտաժները: Հովիկ Թամամյանն ասաց, որ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «միջոցառման» հանձնարարականն «իջեցրել» է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը,

ԱՐՄԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է

Այսպես է գնահատում 1992-98թթ.-երին Վանո Սիրադեղյանի թիկնազորի ղեկավար Սուրեն Սիրունյանը իր եղբոր՝ Արմեն Սիրունյանի կալանավորումը: «Մարտի 1»-ի գործով կալանավորվածներից մեկը, ով դեռեւս գտնվում է նախնական կալանքի տակ, քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի հարազատ եղբայրն է՝ Արմեն Սիրունյանը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308 հոդվածի հատկանիշներով, ասել է թե՝ հանցակցություն պաշտոնեական դիրքի չարաշահմանը: Ըստ գործի նյութերի, ընդդիմության հանրահավաքների

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ

Հարավօսական հակամարտության գոտում արդեն, ըստ էության, լայնածավալ պատերազմ է: Վրացական ուժերը փորձում են ամբողջովին հսկողության տակ վերցնել Ցխինվալն ու շրջակա օսական գյուղերը: Բազմաթիվ երկրներ կողմերին զսպվածության կոչեր են անում: Ռուսաստանը հայտարարում է հակահարված տալու մտադրության մասին: Մի խոսքով, կոնկրետ այս հակամարտությունն այլեւս ապասառեցվում է: Կարդացեք

Նահապետի հիշատակին

Չվող թռչունների նման ժամանակը հեռանում է մեզանից ոչ թե տարին մի անգամ, այլ ամեն օր՝ չթողնելով մեզ հասկանալ, ճանաչել իրեն: Եվ անճանաչելին չի հանդիպում տեսանելիին եւ, մնալով անպատկեր երազ, տարրալուծվում է ինքն իր մեջ՝ մեզ թողնելով ծվատված մի հեքիաթ, որին հավատում կամ չենք հավատում, որը չենք հիշում, սակայն եւ չենք էլ կարող կորցնել, որովհետեւ կորցնում

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՅՑԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում երեկ հայտնեց, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը եւ պարզաբանումներ պահանջել վերջին 10 օրերի ընթացքում արձանագրված միանման միջադեպերի մասին: Նման բան պատահել է նաեւ Ռուզան Խաչատրյանի հետ՝ շուրջ մեկ շաբաթ առաջ առավոտյան նրանց

Ինչպե՞ս դիմել Հաագայի քրեական դատարան

Բացատրում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը անդրադարձել է «Մարտի 1»-ի դեպքերին՝ հայտարարելով, որ այդ օրվա գործողությունների հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը: Դ. Շահնազարյանը պնդել է, որ բանակը գործողություններին մասնակցել է դեռեւս մարտի 1-ի առավոտից, եւ եթե հարկ լինի, ինքը կներկայացնի իր խոսքի ապացույցներ:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ ՍԿՍՎԵՑ

Վաղը կկայանա ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կտեւի 3,5 ժամ: Այնուհետեւ շուրջ 10 հազար մարզիկներ շուրջ երեք շաբաթ կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանն սկսել է ընդունել նաեւ բարձրաստիճան հյուրերին՝ տարբեր երկրների նախագահների, վարչապետների, արքայական տոհմերի ներկայացուցիչների: Երեկ Չինաստան մեկնեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ

Հայկ Նահապետի մատը խա՞ռն էր

Դիցաբանական հերոսը հռչակվում է անկախ պետականության ջատագով «Օգոստոսի 10-ին լրանում է Հայոց բուն տոմարի սկզբնավորման 4500-ամյակը: Սա այն օրն է, երբ Հայկ Նահապետը նետահարեց Բելին՝ ապացուցելով, որ հայն անկախ պետականության ջատագով է, որ առաջնորդվում է մեկընդմիշտ տարված կատարելատիպերով, որոնք ենթադրում են ոգու խռովք, նպատակասլացություն, լավագույնին հասնելու ձգտում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Սերունդ» նախաձեռնող խմբի նախագահ

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՍԿԵ ԴԻՊԼՈՄ՝ ԱՎՍՏՐԻԱՅԻՑ

Էջմիածնի «Տարոն» երգչախմբի նվաճումները Հուլիսի 9-19-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է 5-րդ երգչախմբային համաշխարհային օլիմպիադան, որտեղից Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը վերադարձել է ոսկե դիպլոմով եւ բրոնզե մեդալով: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Գեւորգ Չաքմանյանը «Առավոտին» հայտնեց, որ այս օլիմպիադային իրենք մասնակցում էին 2-րդ անգամ: Նախորդ օլիմպիադան կայացել է 2004-ին՝ Գերմանիայի Բրեմեն քաղաքում, որտեղ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031