Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Սայաթ-Նովա» նոր մասնաճյուղը

Օգոստոս 12,2008 00:00

\"\"«Կոնվերս բանկի» մասնաճյուղերի թիվը հասավ 24-ի

Օգոստոսի 8-ին տեղի ունեցավ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

\"\"Ժամանակակից ոճով եւ հարմարավետորեն վերակառուցված «Սայաթ-Նովա» մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը:

Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, բանկի քաղաքականությունը ուղղված է հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի եւ ժամանակակից ծառայությունների մատուցմանը: «Համոզված եմ, որ մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը հնարավորություն կունենան օգտվելու մեր բանկի ծառայություններից եւ տալ իրենց գնահատականը: Բանկը որդեգրել է հանրապետության ողջ տարածքով մեկ ընդլայնվելու եւ բանկային ծառայություններ մատուցելու քաղաքականություն, որի ականատեսը կլինենք մոտ ապագայում»,- ընդգծեց նա:

«Սայաթ-Նովա» մասնաճյուղի բացմամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը հասավ 24-ի:

Մասնաճյուղի բացման առթիվ բանկը նախաձեռնել է ակցիաների մի ամբողջ փաթեթ. օգոստոսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը նորաբաց մասնաճյուղում կկազմակերպվի «Հսկա» ակցիան: Այն նոր ավանդատու-հաճախորդներին առաջարկում է նոր ժամկետային ավանդի ընդունում՝ տարեկան 9% տոկոսադրույքով, որն ընդունվում է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով: «Մանուկ» ավանդատեսակի շրջանակներում ավանդ ներդրող հաճախորդների երեխաներին կտրվեն նվերներ: Նվերներ են սպասվում նաեւ առաջին 100 նոր հաճախորդներին եւ առաջին 10 օրվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող եւ ստացող հաճախորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031