Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱ ՈՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ»

Վստահեցնում է պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ասելով, թե հակառակ դեպքում դա կլինի որեւէ իշխանության վերջը: – ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս «փառահեղ» հաղթանակներ չի տանում, մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ներկայացուցիչներից ոչ բոլորն են հաղթել գյուղապետերի կամ քաղաքապետերի մրցապայքարում, նշանակո՞ւմ է սա, որ ՀՀԿ-ի հանդեպ անվստահություն է առաջացել: – Իհարկե՝ չի նշանակում, եւ ես համաձայն չեմ ձեր վիճակագրության հետ.

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ + ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱ՞Ն

«Ինչ վերաբերում է նախկին խոսնակ եւ իմ գործընկեր Տիգրան Թորոսյանի հոդվածին, ապա չեմ ուզում մեկնաբանել այդ հոդվածը, ընդամենը կիսեմ իմ տպավորությունը, որ պարոն Թորոսյանի որոշ շեշտադրումներ զարմանալիորեն համընկնում են Վարդան Օսկանյանի կարծիքներին, եւ այստեղ ես ներքաղաքական զարգացումների որոշակի ընդհանուր վեկտորի միտումներ եմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական

ԱՆԱՆԴ-ԿՐԱՄՆԻԿ ՄՐՑԱՄԱՐՏՆ ՍԿՍՎԵՑ

Բոննում մեկնարկել է ՖԻԴԵ-ի դասական շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը: Միավորման այս մրցաշարում հանդիպում են գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Նրանք խաղալու են 12 պարտիա, որի ավարտին շախմատային աշխարհը կունենա մեկ թագակիր: Ըստ կանոնակարգի, հավասար միավորներ վաստակած լինելու դեպքում հավակնորդների միջեւ անցկացվելու է թայ բրեք: Մրցաշարը լուսաբանելու համար

«Կարո՞ղ ա թոշակառու եմ՝ վրես խաբար չկա»

Մեծամորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներն իրար «սեւացնելու» համար անցել են բոլոր բարոյական նորմերը: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նույնպես հոկտեմբերի 19-ին կընտրեն քաղաքագլուխ: Այստեղ թեկնածուները մրցում են ոչ թե իրենց ծրագրերով կամ գաղափարներով, այլ՝ հենց քարոզարշավի սկզբից սկսել են միմյանց հասցեին բամբասանքներ տարածել: Քաղաքապետի աթոռի համար պայքարողները երկուսն են՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ գործող քաղաքապետ Աշոտ

ՎԵՐԱՊՐԵԼ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

Երեկ ՄՏՍ խմբի, «ՎիվաՍել» ՄՏՍ-ի եւ «Ռոյթեր» գործակալության համատեղ նախաձեռնությամբ Երեւանի Գեւորգյան ցուցասրահում բացվեց «Օլիմպիական խաղեր 2008, մեր հաղթանակների բերկրանքը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ հոկտեմբերի 17-ը: Ցուցահանդեսն ընդգրկում է օլիմպիական խաղերի առավել նշանակալի, հետաքրքիր եւ հուզումնալի դրվագները պատկերող շուրջ 150 լուսանկար, որոնց մեծ մասը որսացել են «Ռոյթեր» գործակալության լուսանկարիչները: Իրենց մի

Ազգային ճարտարապետական նախագիծը մերժվեց

Այն արգելվեց ներկայացնել վենետիկյան բիենալեին, որովհետեւ իր մեջ ներառում էր Տիգրան Խզմալյանի ֆիլմը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ճարտարապետ Աշոտ Արշակյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրանք խոսեցին սեպտեմբերի 14-ին բացված Վենետիկյան ճարտարապետական բիենալեի մասին, որտեղ իր աշխատանքը պետք է ներկայացներ Ա. Արշակյանը, ինչը վերջին պահին քաղաքաշինության նախարարությունը չէր թույլատրել: Ըստ Ա. Արշակյանի. «Բիենալեի համար արված

«ՄԱՅԱՆ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ

Հ. Մալյանի «Հայրիկ» ֆիլմի հերոսուհին կարճ ժամանակով հայրենիքում է Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Կարինե Սուքիասյանը հայ կինոարվեստ եկավ Մայայի դերակատարմամբ՝ Հ. Մալյանի «Հայրիկ» ֆիլմում (1972թ.): Այն մարտահրավեր էր ավանդական պատկերացումներին, որովհետեւ այդ տարիներին մեզ համար անսովոր կանացի մի կերպար էր, որը փշրում էր ազգային բարոյականության մասին պատկերացումները: Եվ այս կերպարն ուղենիշային եղավ դերասանուհու համար, որովհետեւ

Ամբաստանյալ չէ, այլ՝ ամբաստանվում է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3 աշխատակիցներ՝ Վարդան Գեւորգյանը, Մուրադ Բաղդասարյանը եւ Անդրեաս Աբրիյանը, ցուցմունք տվեցին, ներկայացրին փետրվարի 23-ին Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին ԿՀԴՊՎ բերելիս իրենց տեսածն ու լսածը: Գ. Ջհանգիրյանի եւ

Վիզաների վարչությունը «տուն-տունի՞կ» է խաղացել

5 տարի է՝ քաղաքացին աղերսում է իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհել, բայց անձնագրային եւ վիզաների վարչությունից միշտ մերժում են: Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ Էդիկ Արաբյանը Իրանից Հայաստան է տեղափոխվել 1996 թվականին: Նույն թվին ամուսնացել է Էջմիածնի բնակչուհի Ասյա Մակարյանի հետ: Է. Արաբյանի խոսքերով. «Ես, Ասյան եւ իր մայրը՝ Ռոզա Վարդանյանը, գնացել ենք Էջմիածնի զագսի

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ՉԵ՞Ն

Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ ոչ մի ճնշում իրենք չեն զգում, անգամ սնդիկի սյան հայտնի ճնշումը: – Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով «Մարտի 1»-ի հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի ձեւավորման մասին, ասել էր, որ «Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի ճնշման արդյունքում պարիտետային հիմունքներով փաստահավաք խմբի ստեղծումը» ֆիքսեց,

Ապագայի երիտասարդներն ամուրի են

ՏԻՄ ընտրությունները վեր հանեցին այն խնդիրները, որ տարիներ շարունակ կուտակվել էին այս գյուղում Կիրակի օրը Արմավիրի մարզի Ապագա գյուղում սպասվող համայնքապետի ընտրություններին առաջադրված 5 թեկնածուներից 2-ն օրերս անսպասելի հրաժարվել են գյուղապետ դառնալու մտադրությունից եւ միացել են թեկնածու Հարություն Վարդանյանին։ Նա պայքարի մեջ է մտել գործող գյուղապետ Իշխան Մարգարյանի եւ ՀՀԿ անդամ Արտաշես Բարսեղյանի հետ։ Ըստ

ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ

«Հայավտոկայանի» նորանշանակ տնօրեն Արմեն Հարությունյանը, եկած-չեկած՝ որոշել է, որ գծատերերը ավտոկայարանին քիչ են վճարում եւ պահանջում է բարձրացնել սպասարկման վճարը: Աշխատանքի անցնելուց ընդամենը 2 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 10-ին, ՕԵԿ-ական Արմեն Հարությունյանը որոշել է, որ նախորդ տնօրենը սխալ է աշխատել, խախտել է տրանսպորտի ու կապի նախարարի հրամանն ու մի շարք այլ օրենքներ: Գործի անցնելուց հետո

Ո՞Վ Է ԿԵՐԱԿՐԵԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008-ի մարտի 1-ի առնչությամբ հարուցված քրգործը պաշտոնապես շատ երկար անվանում ունի. «ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, Երեւան քաղաքում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ»: Հիմա հարց է՝ այս ամենի առիթով ընթացող նախաքննությանն ինչո՞ւ էր այդքան հետաքրքրում, թե

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել ընդդիմության արտոնված հանրահավաքի իրազեկման համար հոկտեմբերի 13-ին Երեւանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում կազմակերպված երթը ոստիկանության աշխատակիցների կողմից խոչընդոտելու առնչությամբ: Փաստելով, որ ստացված ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբի անդամները եղել են տեղում եւ անմիջականորեն են հետեւել ոստիկանության գործողություններին, Օմբուդսմենը հայտարարել է. «Նշված տեղեկություններն ամբողջապես արձանագրվել

10 անգամ լավ, քան՝ Հայաստանում եւ Վրաստանում

Սա ամերիկացի դիտորդի գնահատականն է Ադրբեջանում երեկ կայացած նախագահական ընտրություններին: Երեկ Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին, որոնց, բացի գործող նախագահ Իլհամ Ալիեւից, մասնակցում էր նախագահի եւս 6 թեկնածու, թեեւ Ադրբեջանի արմատական ընդդիմությունն այս ընտրությունները բոյկոտել էր, հայտարարելով, որ Ադրբեջանում, որպես այդպիսին, ընտրություններ չեն լինելու, եւ ընտրությունների նախօրյակին նույնն անելու կոչով դիմել էր ադրբեջանցիներին: Երեկ այդ երկրի

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ՆՈՐ ԲԱՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼՈՒ

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ ՏԻՄ ընտրությունների, ԼՂՀ հարցի եւ ամսի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, որն անցած շաբաթ Սիսիանում հետեւել է քաղաքապետի ընտրություններին, ասում է. «ՏԻՄ ընտրությունները պարզ վկայությունն ու ապացույցն էին, թե իշխանության լկտիությունն ինչ աստիճանի կարող է լինել: Կրիմինալը մետաստազի նման երկիրն ուտում է»: Սիսիանում քաղաքապետի պաշտոնի համար

ՈՒՆԻԿԱԼ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Այն «Մարտի 1»-ի գործով տվել է որպես վկա հարցաքննված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկան իրավունք ունի հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց եւ «հրաժարվել նյութեր ու տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրգործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ»: Վկան նաեւ իրավունք

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ոստիկանությունը պնդում էր, որ Ազատության հրապարակի օպերացիան սկսել էր ժամը 7-ից ոչ շուտ, սակայն, փաստերի ճնշման տակ, մեր հանձնաժողովը ապացուցված է համարում, որ օպերացիան սկսվել է ավելի շուտ: Ինձ համար ակնհայտ է, որ ոստիկանական գործողությունների մեջ եղել են անհամաչափություններ, եւ ՀԱԿ-ի տրամադրած այն կադրը, որտեղ երեւում է, որ Ազատության հրապարակից դուրս՝ Հանրապետության հրապարակում ոստիկանների մի

Մեղքը գցեց Քոչարյանի վրա

Ըստ ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի՝ Դավիթ Հովհաննեսի եւ Արտեմ Հարությունյանի մրցանակների պատասխանատուն ՀՀ երկրորդ նախագահն է: Երեկ «Հայելի» ակումբում բանավիճեցին գրականագետ, «Նոր դար» գրական ընկերության ղեկավար Աբգար Ափինյանն ու Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Ա. Ափինյանն իր խոսքը սկսեց Գրողների միությանը վերաբերող «Նոր դարի» հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի գրողների միության իշխող

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԳԱԼԱ»-ԻՆ

Երեկ լրացավ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության՝ իշխանությունների հետ առճակատման մեկ տարին Ինչպես հայտնի է՝ հանրապետության միակ անկախ հեռուստաընկերությունը մեկ տարի շարունակ հետապնդվում էր, քանի որ «սխալվել» ու հեռարձակել էր հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: Դրանից անմիջապես հետո իշխանությունները փորձեցին «կարգի հրավիրել» հեռուստաընկերությանը. հեռացրին բոլոր գովազդատուներին, ակնհայտորեն «գործ սարքելով» հեռուստաընկերության գլխին՝ հսկայական տուգանքների ենթարկեցին, փորձեցին

«Չունեն քաղաքական մշակույթ»

Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը իշխող ուժերի այս հատկանիշով է պայմանավորում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: «Ուկրաինայի ներքաղաքական հարաբերություններում պակասում է քաղաքական մշակույթը»,- երեկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ մանրամասնեց. «Երկու հիմնական պայքարող ուժերից որեւէ մեկն առավելություն չունի: Նրանք պիտի հաշտվեն, գնան փոխզիջումների, բայց քանի որ պակասում

ՕՐԵՆՔՆԵՐԸ «ԳՐՎՈՒՄ ԵՆ ՍԱՌՈՒՅՑԻՆ»

Հոկտեմբերի 1-ից խանութներում վաճառվող հացը պետք է լիներ մակնշված, տոնավաճառներում պետք է տեղադրված լինեին ՀԴՄ-ներ, իսկ բենզալցակայաններում՝ հանրային զուգարաններ: Յուրաքանչյուր շաբաթ մեր կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները տասնյակ որոշումներ եւ օրենքներ են ընդունում, սակայն այդ օրենքների մեծ մասն այդպես էլ մնում է թղթի վրա, եւ դրանց գոյության մասին մոռանում են ոչ միայն շարքային քաղաքացիները,

Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆԸ

«Չի գտնվի որեւէ հրամանատար, որն այն ժամանակ այդպես մտածեր: 1993թ., երբ սկսվեց ազատագրման գործընթացը, յուրաքանչյուր հրամանատար իր առջեւ խնդիր էր դրել՝ ինչպե՞ս խաղաղ բնակչությանը պաշտպանել ռմբակոծությունից եւ ստեղծել անվտանգության գոտի՝ մեր պաշտպանությունը ծավալելու համար: Ես գտնում եմ, որ ոչ մի պաշտոնյա այսօր չի կարող նստել իր սենյակում եւ որոշումներ կայացնել, թե ինչքան հող եւ ում

«ԿԵՂՏՈՏ ՓՈՂԵՐԻ» ՏՈԿՈՍԸ

«Մար տի 1»-ի մայր գործին միացվել է Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ՔՕ 190 հոդվածով՝ «Ապօրինի ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը» 2007-ի մայիսին հարուցված գործը: Եվ այսպիսով հնարավորություն ունենք ծանոթանալու, թե իրոք հիմնավորվա՞ծ էր ՀՀ նախկին արտգործնախարարին «կեղտոտ փողեր» լվանալու մեջ մեղադրելը: Սակայն առկա նյութերի առյուծի բաժինը որոշումներն են՝ քրգործ հարուցելու, քննչական խումբ կազմելու, Ալեքսանդր

Քրգործ չի հարուցվել

Պարզվում է, որ մարդուն ոստիկանություն ապօրինաբար բերման ենթարկելու փաստը դժվար ապացուցելի է: Սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները «կարմիր բերետավորների» աջակցությամբ հերթական անգամ հարձակվել էին Հյուսիսային պողոտայում անժամկետ հացադուլ հայտարարած մի քանի կանանց եւ պողոտայում քաղաքական զբոսանքի դուրս եկած մարդկանց վրա: Այդ «օպերացիայի» ընթացքում Կենտրոնի բաժին բերման էր ենթարկվել

«ՍՊԱՌՆԱԼՈՎ «ՀԻՄԱ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ»

Այս արտահայտությունը մեջբերում է «Մարտի 1»-ի քրգործի նյութերից «Մարտի 1»-ի մայր գործի մի մասն էլ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի ելույթներն են հանրահավաքների ժամանակ: Դրանցով, ըստ երեւույթին, պիտի ապացուցվի, թե նրանք իրոք զանգվածային անկարգություններ են կազմակերպել եւ յուրացրել պետական իշխանությունը: Ելույթների ձայնագրությունը դարձյալ իրականացրել է ԱԱԾ սահմանադրական

ՉՇԱՀԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Խորհուրդ է տալիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը – LՂ հակամարտության կարգավորման շուրջ խոսակցությունը գնալով ավելի ու ավելի է ակտիվանում, եւ ընդդիմությունն ահազանգում է, թե իշխանությունները հարցը փորձելու են կարգավորել ամենեւին ոչ հայանպաստ դիրքերից: Իսկապե՞ս իշխանություններն ունեն նման տրամադրվածություն: – Ես հասկանում եմ, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչները մթնոլորտը շիկացած պահելու կամ իրենց ընտրազանգվածին ակտիվ պահելու

ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՐԳԵՑԻ՞Ն

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանում 18 տարի բնակվող Սարգիս Հացպանյանի բնակարանը շրջափակած անհայտ անձինք (Կենտրոնի ոստիկանապետ Ա. Մեհրաբյանը հերքում է, որ նրանք ոստիկաններ էին) հայտարարեցին, որ մարտի 10-ին այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանը կարգադրություն է ստորագրել Հացպանյանին արտաքսելու մասին: Կարգադրության մեջ (ՆԿ-38-Ա), որի մասին մինչ այդ պահը Ս. Հացպանյանին ոչինչ հայտնի չէր, վկայակոչվում է «Օտարերկրացիների

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲՆ ԷԼ՝ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻ՞Ռ

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Սամվել Նիկոյանը, Արտյուշ Շահբազյանը, Արծվիկ Մինասյանը եւ Հովհաննես Մարգարյանը հոկտեմբերի 10-ին շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են փոփոխություն կատարել այդ հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ որոշման հետեւյալ կետում. «Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2008-ի հոկտեմբերի 25-ը զեկուցում է ԱԺ նիստում՝ ներկայացնելով եզրակացություն»: Իսկ այժմ առաջարկվում է

ԵՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում երրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորած թիմը Բելգիայի հետ Բրյուսելում կայացած արտագնա խաղում 0:2 հաշվով տանուլ տվեց դաշտի տերերին: Մեր ֆուտբոլիստները միայն առաջին 20-25 րոպեներին շատ թե քիչ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին: Այդ եւ հետագա ամբողջ խաղի ընթացքում դաշտում ակտիվ ու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031