Օրվա լրահոսը

Շատ փող են ուզում, քիչ՝ ուսանող

Բուհերը պրակտիկայի կազմակերպման ժամանակ խնդիրներ են ունենում որոշ «անհյուրընկալ» կազմակերպությունների հետ: Ուսումնական տարվա ավարտից հետո այժմ ՀՀ բուհերում առաջացել է մի խնդիր՝ ինչպես կազմակերպել ուսանողների պրակտիկան: «Առավոտի» զրույցը տարբեր բուհերի պատասխանատուների հետ ցույց տվեց, որ այդ հաստատություններում լուրջ խնդիրներ կան. այն կազմակերպությունների մեծամասնությունը, որոնք մի քանի օրով պիտի «հյուրընկալեն» ուսանողներին՝ կա՛մ ցանկանում են փոքրաթիվ ուսանողների

ԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ

Վարչապետն ու նախարարները կրակեցին: Բարեբախտաբար, ոչ իրար վրա Հուլիսի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը, գրեթե բոլոր նախարարները եւ կառավարությանը մաս կազմող մի շարք գերատեսչությունների ղեկավարներ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ ներկայանալու» ծրագրի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզ: Կառավարության ներկայացուցիչները նախ Իջեւան քաղաքում մասնակցեցին պաշտպանության նախարարության N զորամասի կազմակերպած միջոցառմանը, առաջին անգամ նման կազմով այցելեցին հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող մարտական

«Զվարթնոցից» անհիմն կրճատել են

Դավիթ Եղիազարյանը 6 տարի է, չի կարողանում պարզել աշխատանքից կրճատվելու պատճառը: «Իմ ամբողջ կյանքն ու պրոֆեսիոնալիզմը ներդրել եմ «Զվարթնոց» օդանավակայանում: Բայց մի րոպեում, 2002 թվականին, առանց որեւէ պատճառաբանության, «Զվարթնոց» օդանավակայանի այն ժամանակվա շեֆերը՝ Վարդան Վարդանյանը, Ադամ Փափազյանը 2000-ից ավելի աշխատողների կրճատեցին: Ինչ է, իրենց այլեւս լավ, փորձառու մասնագետներ պետք չէի՞ն: Կրճատման դիմաց գոնե նորմալ փոխհատուցում

ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՐԵՎԱՆԸ

«Ես չափազանց կարեւորում եմ Երեւանի կառուցապատման աշխատանքները. դրանք նոր տեսք տվեցին մայրաքաղաքին եւ հասցրեցին զարգացման նոր փուլի»,- անցած շաբաթ, քաղաքապետարան այցելության ժամանակ, ընթացող շինարարական աշխատանքներին նման գնահատական էր տվել նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ քաղաքապետարանին հանձնարարել էր երեւանցիների հետ աշխատել ավելի բաց, թափանցիկ, քննարկումների ու ԶԼՄ-ների միջոցով ամեն ինչ դարձնել բնակիչներին տեսանելի. «Ամեն ինչ ոչ

«ՄԻԱՍԻՆ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Երեկ «Միասին» երիտասարդական շարժումը հանդես է երեկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հուլիսի 11-ին «Միասին» երիտասարդական շարժումը նախաձեռնել էր ռոք-համերգ Հյուսիսային պողոտայում: Հաշվի առնելով այն, որ Երեւանի Հյուսիսային պողոտան հետզհետե ձեւավորվում է որպես երիտասարդության եւ հատկապես երիտասարդ արվեստագետների ամենասիրելի վայրերից մեկը, «Միասին»-ը բնական էր համարել գաղափարը՝ այնտեղ հանգստյան օրերին ռոք-համերգ կազմակերպելու, հրավիրելով իր անդամներին եւ

Կլինի՞ մեծ բախում, թե՞ ոչ

«Վրաստանը շահագրգիռ չէ Ռուսաստանի հետ առճակատմամբ: Հակառակը՝ մենք շահագրգիռ ենք այդ երկրի հետ լավ, կառուցողական հարաբերությունների հաստատմամբ»: Այս մասին «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջազգային համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Վերջին օրերին դարձյալ լարվել են Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ պայմանավորված աբխազական եւ հարավօսական հակամարտ գոտիներում տեղի ունեցած սադրանքների մի ամբողջ շարքով, ինչն ուղեկցվել էր մարդկային զոհերով: Որոշ

Կողոպտիչները կապ չունեին ընդդիմության հետ

Այդ մասին վկայում են պաշտոնական հաղորդագրությունները Մարտի 1-2-ին հաջորդող օրերին հեռուստաեթերը ողողված էր Մաշտոցի պողոտայում գտնվող ջարդուխուրդ արված ու կողոպտված խանութների պատկերներով, եւ այդ ամենը մատուցվում էր որպես ընդդիմության գործողությունների հետեւանք: Սակայն անցան ամիսներ, եւ այդ կողոպուտների վերաբերյալ դատարանում հայտնված գործերից ակնհայտ դարձավ, որ խանութների ջարդն իրականացրել էին մարդիկ, որոնք ուղղակի օգտվել էին ստեղծված իրավիճակից՝

ՀՀ-Ն ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ ՉՈՒՆԻ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի, սա իրենց ասվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: ԵԽԽՎ 1620 բանաձեւի 9.2 կետով ոչ միայն առաջարկվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը 2008-ի սեպտեմբերին Մոնիտորինգի հանձնաժողովին տեղեկացնի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից արձանագրված առաջընթացի

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ» ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

Հայտարարեց Դավիթ Շահնազարյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում դատի տալու՝ Շարժման մտադրության մասին: Ինչպես «Առավոտին» փոխանցեց Դ. Շահնազարյանը, Հաագայի դատարան ուղարկվելիք գործին, որը նախապատրաստվում է, կցվելու է նաեւ մի փաստաթուղթ, որի տակ երեկվանից արդեն ստորագրահավաք է սկսվել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Առաջինը,

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅՑ

Շաբաթ օրը ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելեց Տավուշի մարզ եւ ստուգեց մեր սահմանների ամրությունը: Կարդացեք

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնիններորդ ԱՊՐԵԼ ՈՒՐԻՇ ՁԵՎՈՎ Ես Ջահանի «Մերսեդեսին» նայելով՝ իմ «Զրո վեցի» էդ պատմությունն էի հիշում, բայց, իհարկե, էդ պահին էդ պատմությունը հիշելս անհամեմատ կարճ տեւեց, քան՝ էդ մասին էդքան երկարբարակ գրելս, եւ երբ էդ ամենը թռուցիկ հիշելով՝ շուկայի ծայրն էի հասել, հանկարծ մեկը ուսով ուսիս խփեց, եւ երբ գլուխս բարձրացրի՝

Գրողները՝ միմյանց եւ համաժողովի մասին

Գրողների 4-րդ համահայկական համաժողովը հուլիսի 8-9-ը իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը, այնուհետեւ՝ Արցախում: Այդ օրերը նվիրված էին «Հայը եւ Հայաստանը գրականության տեսադաշտում», «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները» թեմաներով լիագումար նիստերին: «Համաժողովը միտված է մեկտեղել երիտասարդ ստեղծագործողներին եւ նրանց միջոցով երիտասարդ սերնդի մեջ սեր առաջացնել գրքի նկատմամբ: Ցավով եմ նշում՝ չկա ընթերցասեր

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԵՆԱՄԱՐՏԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աստղերը, անկախ իրենց քաշային կարգից, ամեն մի հերթական մարտի համար պատկառելի գումարներ են վաստակում: Էլ չենք խոսում գովազդերից ստացվող եկամուտների մասին: Եվ որքան հայտնի են ռինգում մարտնչող բռնցքամարտիկների անունները, հոնորարներն էլ համապատասխանաբար բարձրանում են: Այս առումով, թերեւս, մրցակցությունից դուրս են ծանր եւ գերծանր քաշայինները: Իսկ այստեղ անվիճելի առաջատարը Մայք Թայսոնն է: Ամենաթանկ մենամարտերն

«Տրամադրություն, ժամանակ, առողջություն չունեմ»

ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հրաժարվեց հրապարակել այն դիմորդ-շրջանավարտների ցանկը, որոնք առավելագույն միավորներ են հավաքել: «Այս տարի քննական գործընթացի շուրջ ստեղծված մթնոլորտն ավելի հանգիստ էր, քան նախորդ տարիներին: Չնայած ականատես եղանք որոշ էմոցիոնալ երեւույթների, բայց ծնողներն ու աշակերտներն ավելի հավասարակշռված էին»,- երեկվա ասուլիսում հայտնեց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, որը ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ ներկայացրեց միասնական

«ԳԵՂԱԿԱՆԸ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՈՃՆ Է»

Հարցազրույց բանաստեղծ, «Նոր դար» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ղումաշյանի հետ ֊ Պարոն Ղումաշյան, տեղեկացանք, որ դիմել եք դատարան՝ ընդդեմ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ «Գրական թերթի»: Հարաբերություններ պարզելու նման ձեւն արդյո՞ք արտառոց չէ: ֊ Նման նախադեպեր, եթե չեմ սխալվում, եղել են: Այսպես թե այնպես, մենք սովորել ենք բոլոր կարգի հարցերը լուծել «գեղական» կամ «գողական» ձեւով:

Ներմուծման վարկեր

Հայաստանում ստեղծվել է եվրոպական վարկերով եվրոպական որակի արտադրանք ներմուծելու բացառիկ հնարավորություն: Այս տարվա հունվարից «Նոյյան տապան» Մեդիա միավորման բիզնես- տեղեկատվության եւ խորհրդատվության բաժինն սկսել է աշխատել մի ծրագրի շրջանակներում, որը հայկական ընկերությունների համար ապահովում է սլովակյան վարկերի ներհոսք: Ծրագրի մանրամասները ներկայացնում է «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: – Ո՞րն է ծրագրի առաքելությունը: – Ինչպես

ՀՈՊԱՐԱԿԵՐՏ

Մի քանի օր առաջ էր: Ինչպես մնացած օրերին՝ այդ օրն էլ քնից արթնացա առանց օրվա լուրջ ծրագրերի, ռեֆլեքսորեն միացրի հեռուստացույցը՝ եւ, ո՜վ զարմանք: Մի քանի ալիք ցույց էին տալիս ինչ-որ հանդիսավոր նիստ, մյուսները՝ տոնական համերգներ ու ռեպորտաժներ՝ եռագույնով ու այլ տոնական ատրիբուտներով զարդարված Երեւանից եւ մյուս քաղաքներից ու գյուղերից: Պետականակերտ իշխանությունն ու ազգս սրտանց նշում

Պաշտպանը վերլուծում է իրադարձությունները

Մարդու իրավունքների պաշտպանն անօրինական է համարում Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հանձնարարականը: Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ այս տարվա ընթացքում իրենց գրասենյակին ուղղված բողոք-դիմումների թիվը եղել է 1768՝ անցած տարվա համեմատությամբ 30%-ով ավելի: Այս տարվա 6 ամսվա ընթացքում դրական լուծում է ստացել 48 դիմում-բողոք, որի արդյունքում վերականգնվել են 87

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Այս հարցը երեկ դարձավ «Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի մոնիտորինգ» թեմայով քննարկման առարկա: Քննարկման կազմակերպիչներն էին Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, մոտ ժամանակներս Հայաստանի համար կարեւոր են դառնալու այն հարցերը, թե ի՞նչ ենք ուզում եւ, վերջապես, ո՞ւր ենք ուզում գնալ: Պարոն

Գողացված մեքենա ներկրելը կդժվարանա՞

Ըստ արդարադատության նախարարության պաշտոնյաների, Մաքսային օրենսգրքի փոփոխության արդյունքում գողացված մեքենա ներկրելն այլեւս ձեռնտու չի լինի: Հայաստանում տարեցտարի ավելանում է ար տերկրից ներկրվող հափշտակված մեքենաների քանակը: Շատ դեպքերում դրանք մաքսազերծվում ու Հայաստան են մտնում առանց որեւէ խնդրի, քանի որ մաքսակետում հնարավոր չի լինում բացահայտել, թե դրանք գողացված մեքենաներ են: Երեկ այս մասին ասաց արդարադատության նախարար Գեւորգ

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐՈ՞Վ

Կադրային բարեփոխումների անվան տակ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում բժիշկներին փոխարինում են մանկավարժներով: Շիրակի Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության որոշ աշխատակիցներ օրերս դիմել էին «Առավոտ» օրաթերթին, հայտնելով, որ տեսչության փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանը կադրային ջարդ է սկսել՝ փոխարենը պաշտոնի նշանակելով իր ծանոթներին: Ըստ աշխատակիցների, նա մի քանի օր առաջ գործից

Մեր Պաշտպանը ձեր Պաշտպանից լավն է

«Զերկալո» ադրբեջանական թերթը երեկ ակնհայտ նախանձով անդրադարձել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը: «Ինչը երբեք չի ասի Էլմիրա Սուլեյմանովան՝ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմենների»: Այս վերնագրով երեկ հոդված էր տպագրել «Զերկալո» ադրբեջանական թերթը: Երկարաշունչ հոդվածի առիթը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի ասուլիսն էր, որի ժամանակ վերջինս հակահայկական ագիտացիա է արել եւ այդ «սրբազան

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿՈՒՄ Է ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե, իհարկե, դրանց հեղինակները ոչ թե իշխանության ընդդիմախոսներն են, այլ՝ իշխանության պատվարը «Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում, ուր շուրջօրյա նստացույց են հայտարարել Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, հայտնվել է գրող եւ հրապարակախոս Վահրամ Սահակյանը եւ, լինելով ոչ սթափ վիճակում, մոտենալով նստացույցի մասնակիցներին եւ ձեռքին եղած ատրճանակն

Գողություն՝ Սուրեն Սուրենյանցի բնակարանում

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Հարավ-Արեւմտյան թաղամասում գտնվող իր տուն գնալով՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այն գտել է թալանված եւ տակնուվրա արված վիճակում: Նախորդ երկու օրերին Ս. Սուրենյանցը եւ նրա ընտանիքի անդամները տանը չեն եղել, իսկ դեպքի օրը նա տուն գնացել է մենակ: «Դուռը բացելու պահին նկատեցի, որ կողպեքը կոտրված

Յովանովիչի պատասխանը Օբամային

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման ստացել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչի գրավոր պատասխանները՝ տրված իր հղած հարցերին: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակը: Սենատորի առաջին հարցին՝ ինչպե՞ս եք դուք բնութագրում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները, Մարի Յովանովիչը, մասնավորապես, պատասխանել է. «ԱՄՆ կառավարությունը ճանաչում եւ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՄՐՋԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

«Ժառանգություն» կուսակցության երեկ գումարված 5-րդ համագումարի գլխավոր ելույթները թերեւս ոչ թե տանտերերինն էին, այլ հյուրերինը: Հայաստանի քաղաքական մշակույթում հաստատված ավանդույթ է՝ ընդդիմադիր կուսակցությունների համաժողովներին հյուր են գնում եւ ողջույնի խոսքեր ասում ընդդիմադիրները, իսկ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հյուրընկալվում են բացառապես յուրայինների համագումարներին: Այս կանոնից որոշ բացառություններ, իհարկե, եղել են: Սակայն այն, ինչ երեկ տեղի ունեցավ

ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ՝ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Ըստ Աղվան Վարդանյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր, բայց չկանխեց, քանի որ իր նպատակը հենց դա էր ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրված դաշնակցական նախկին նախարարին օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսում գովերգեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւ վստահեցրեց, որ գործադիր մարմնում իրենց «փայլուն» դրսեւորած նախարարները կարող են բավականին օգտակար լինել Բյուրոյի կազմում, քանի որ գիտեն երկրի բոլոր

Ե՞ՐԲ ԷՐ ԱՎԵԼԻ ԱՆԿԵՂԾ

Հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը Տիգրան Սարգսյանի մասին այսպես էր արտահայտվել՝ «պարո՛ն վարչապետ կոչեցյալ», հիշեցրել, որ ԿԲ նախագահ եղած ժամանակ նա վաճառել էր մեր երկրի ոսկու պաշարը. «Արդեն 18 մլն դոլարի վնաս ես տվել այս երկրին: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»: Նաեւ նշել էր. «Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի իրական վարչապետը ոչ թե

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

Իմ անքնության հերթական լուսաբացներին, ամռան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում՝ ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը, փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ

Մարզական խճանկար

«VIVACELL»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄ Է «ՄՏՍ» ԲԲԸ-ի մաս կազմող Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր «VIVAcell» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ ձեռնարկության գլխամասային գրասենյակում ֆուտբոլի «Եվրո-2008»-ի առիթով հուլիսի 7-ից կազմակերպած «Գուշակիր եւ շահիր» SMS մրցույթի հաղթողներին հանձնեց իրենց մրցանակները: Ամենաշատ SMS ուղարկած երկու բաժանորդները՝ Հայկ Մկրտչյանը (նա «VIVAcell»-ին ուղարկած 20 հազար 86 հաղորդագրություններում ճիշտ գուշակել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031