Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍԻՆ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հուլիս 15,2008 00:00

Երեկ «Միասին» երիտասարդական շարժումը հանդես է երեկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հուլիսի 11-ին «Միասին» երիտասարդական շարժումը նախաձեռնել էր ռոք-համերգ Հյուսիսային պողոտայում: Հաշվի առնելով այն, որ Երեւանի Հյուսիսային պողոտան հետզհետե ձեւավորվում է որպես երիտասարդության եւ հատկապես երիտասարդ արվեստագետների ամենասիրելի վայրերից մեկը, «Միասին»-ը բնական էր համարել գաղափարը՝ այնտեղ հանգստյան օրերին ռոք-համերգ կազմակերպելու, հրավիրելով իր անդամներին եւ համակիրներին, ինչպես նաեւ բոլոր ցանկացողներին: «Միասին»-ը ոչ միայն չէր պատրաստվում սադրանք կազմակերպել Հյուսիսային պողոտայում, այլեւ վստահ էր, որ երաժշտության եւ համատեղ ժամանցի միջոցով կարող է փոքր-ինչ մեղմացնել պողոտայում արհեստականորեն տաքացվող լարվածությունը: Ինչպես ամբողջ աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ռոք համերգների ժամանակ, այնպես էլ այս դեպքում մասնակիցները գնել են գարեջուր: Մեզ համար չափազանց ցավալի է, որ հայաստանյան ամենաճանաչված ռոք խմբերից մեկի՝ «Բամբիռի» համերգի առաջին իսկ վայրկյաններից, այն ամենաանհեթեթ պատճառաբանություններով ու վայրենի պահվածքով խափանվեց Հյուսիսային պողոտայում նստացույց անցկացնող ուժերի կողմից, որոնք, չգիտես ինչու, իրենց իրավունք վերապահեցին որոշելու. թե ով եւ ինչով պետք է կամ չպետք է զբաղվի Հյուսիսայինում, եւ այդպես էլ չկարողացան բառերով հիմնավորել իրենց այդ իրավունքը, ապավինելով գոռում-գոչյուններին եւ պարզունակ ֆիզիկական ուժին: Հարգելով մեր համաքաղաքացիների ազատ բողոքելու, այդ թվում նստացույց անելու իրավունքը, ինչպես նաեւ սահմանադրական այլ իրավունքներն ու ազատությունները, «Միասին»-ը շարժումն իր վրդովմունքն է արտահայտում վերը նշված իրավունքներն իրացնող քաղաքացիների, հատկապես նրանց առաջնորդների պահվածքից, որոնք ներկայանալով որպես ազատության եւ արդարության մարտիկներ՝ փաստորեն պատրաստ չեն ոչ միայն հարգել, այլեւ նույնիսկ ճանաչել իրավունքներ այն մարդկանց համար, ովքեր իրենց, այսպես ասած, դուր չեն եկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031