Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԿՂԶԻ՝ 6000 ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

Մալթան՝ հայաստանցու աչքերով Մենք եւ նրանք Իր չափսերով Մալթայի հանրապետությունը Երեւանից ընդամենը մի փոքր է մեծ: Մեր մայրաքաղաքը գրավում է 230 քառ. կմ տարածք (30 տարվա վաղեմության տվյալներով), իսկ Մալթան՝ 316 քառ. կմ, ընդ որում այս հանրապետությունը բաղկացած է մի քանի կղզիներից, որոնցից ամենամեծը՝ Մալթան, զբաղեցնում է գրեթե Երեւանի չափ տարածք՝ 246 քառ. կմ, մեծությամբ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՎՐԱՑԻՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ

Այն բոլոր երկրները, որոնք գտնվում են Սեւ ծովի ափին, համոզված եմ, Սեւ ծովը հենց իրենցն են համարում եւ դիտում են դա իբրեւ առավելություն այն երկրների համեմատ, ովքեր ծով չունեն: Դրանում եւս մեկ անգամ վերջերս համոզվեցինք Վրաստանի օրինակով: Երկու ազգերի նման են եւ տարբեր Բաթում կատարած ճանապարհորդությունը մեզ հետաքրքրում էր նախ վրաց ժողովրդին մոտիկից ծանոթանալու առումով:

ՈՒՍՈՒՑԻՉԸ ԼԱՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԽԹԱՆ ՉՈՒՆԻ

Իսկ ծնողներն ամեն ինչ անում են «անհոգների ակումբում» իրենց երեխաներին ներգրավելու համար Ակնհայտ է, որ նորից դպրոցական կրթության փոփոխությունների մասին ամբողջ խոսակցությունն ի վերջո հանգում է նույն հարցերին՝ ով ստուգի, ով ստուգողին նշանակի, ով կազմի ստուգումների բովանդակությունը (հարցարաններ, առաջադրանքներ, թեստեր), որտեղ անցկացվեն ստուգումները, քանի անգամ, քանի առարկայից: Հակառակ դեպքում, կրթության նոր կազմակերպման համապարփակ գործը թողած,

12-ամյա ուսուցումը խփում է մանկապարտեզի գործին

Դպրոցը պատրաստ չէ ընդունել փոքրիկներին Աշտարակ քաղաքի «Արեւիկ» մսուր-մանկապարտեզի շենքը շուրջ 40 տարի է, ինչ հիմնանորգման չի ենթարկվել, որի կարիքը այսօր խիստ զգացվում է։ Ըստ մանկապարտեզի տնօրեն Զաբելա Խոեցյանի, շենքի մասնակի վերանորոգումներ, իհարկե, եղել են։ Տնօրենին առաջին հերթին անհանգստացնում է մանկապարտեզը կենտրոնական փողոցից եւ բնակելի շենքերից մեկուսացնող ցանկապատի ոչ բարվոք վիճակը. «Դայակները հսկում են, որ

ՀՈՐ ԳՈՐԾՈՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Տնտեսագիտականում ուսանողների ճակատագրի հանդեպ անտարբեր չեն Պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի անունից օրերս «Առավոտը» ստացավ մի բողոք-նամակ։ Դժգոհությունը վերաբերում էր մեկ տարվա վաղեմություն ունեցող մի միջադեպի։ Համալսարանի համաշխարհային տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Համլետ Քեշիշյանը գազային ատրճանակով կրակել էր նույն բուհի դասախոս, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Հովհաննիսյանի վրա եւ ահաբեկել դոցենտ Շահեն Էվինյանին։ Ռեկտորատի որոշմամբ,

Մոդելը դեռեւս արդարացված չէ

Կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող նոր համակարգով նախատեսվում է կենտրոնացված քննություններ անցկացնել երկու տարբերակով՝ ավարտական (ա) եւ միասնական (բ): «Ավարտական քննության դեպքում գիտելիքի արդյունքը տրամադրվում է դպրոցին, երկրորդի դեպքում՝ շրջանավարտին տրվում է փաստաթուղթ, վկայագիր, որտեղ գրանցված են գիտելիքների գնահատականները միասնական սանդղակով, որը երեխան կարող է օգտագործել բուհ ընդունվելիս»,- բացատրում է ԿԳՆ գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ)

ՈՐՔԱՆ ՄԱՐԴ, ԱՅՆՔԱՆ ԿԱՐԾԻՔ

«Առավոտի» ընթերցողները արժեւորում են անկախությունը, արդարացնում են Կամոյին եւ կասկածում Լուժկովին Անկախությունը եւ մենք Անկախությունն ու ազատությունը աստվածային բարձրագույն արժեքներ են: Անկախությունը ժողովրդի ազատ ապրելու իրականացված ձգտումն է: Անկախությունը հայի համար եղել է երազանք, երբեմն՝ իրականություն. իրականացված երազանքը պահել-փայփայել է պետք, ամրապնդել է պետք: Մենք այն սերունդն ենք, որին բախտ վիճակվեց տեսնել Երրորդ հանրապետության անկախացումը:

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ

Փորձագետները կողմ են, որ Հայաստանն այնտեղ զորք ուղարկի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի երեկ հրավիրած քննարկման ժամանակ ներկաները փորձում էին գտնել հայ խաղաղապահներին Լիբանան ուղարկելու թեր եւ դեմ փաստարկները: Ստացվեց այնպես, որ դեմ փաստարկներ այդպես էլ չհնչեցին, ու գրեթե բոլոր ներկաները կողմ արտահայտվեցին Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու գաղափարին: Ճիշտ է, մի պահ կասկած հնչեց

«ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Որպես ՀՀ նախագահի թեկնածու իր հավանական առաջադրման մասին ասում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Պարոն Հարությունյան, ձեր անունը ավելի ու ավելի հետեւողականորեն է կապվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Շատերն են համոզված, որ դուք գլխավորելու եք այս կուսակցության համամասնական ընտրացուցակը եւ դառնալու եք Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, որ ձեր անձով է պայմանավորված Ռոբերտ Քոչարյան – Սերժ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու չարաշահեցի, բայցեւ զգում ու հասկանում եմ, որ պարտավոր էի այդ անել, որովհետեւ ընթերցողներիցս շատերն ու անձամբ ինքս էլ արդեն սկսել էինք հոգնել իմ ու Լիզայի երկարաշունչ ու անվերջանալի երկխոսությունից, եւ եթե էս փիլիսոփայական ու ոսկերչյանական ընդմիջումս

Գլուխ տասներորդ ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու չարաշահեցի, բայցեւ զգում ու հասկանում եմ, որ պարտավոր էի այդ անել, որովհետեւ ընթերցողներիցս շատերն ու անձամբ ինքս էլ արդեն սկսել էինք հոգնել իմ ու Լիզայի երկարաշունչ ու անվերջանալի երկխոսությունից, եւ եթե էս փիլիսոփայական ու ոսկերչյանական ընդմիջումս չլիներ, միգուցե էդ անվերջանալի

Ինչու ՌՈՍԱՌ-ին փող չեն տալիս

Գուցե այն պատճառով, որ համակարգող խորհրդի նախագահը Արթուր Բաղդասարյա՞նն է: Օրերս հրավիրված ասուլիսում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, թե կասեցվել է խորհրդարանի բյուջեից միջոցների հատկացումը ՌՈՍԱՌ՝ Հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնին: Իսկ վերջինիս իրականացրած ծրագրերի թվում են «Նորմա» ֆիլմ-օպերայի պրեմիերան, մասնակցությունը «Արարատ Ինֆո-Մոստ» թերթի հրատարակմանը, ռուսերեն եւ հայերեն էլեկտրոնային ինքնուսույցների հրատարակումը եւ այլն: ՌՈՍԱՌ-ի գլխավոր

Ո՞ՒՄ ԵՆ ՏԱՆԵԼՈՒ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵԻՆ

Արձանագործներն այլեւս մոդայիկ չեն ՆՓԱԿ-ի համահիմնադիր Սոնիա Պալասանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 2007-ի հունիսին կայանալիք Վենետիկի բիենալեին պատրաստվում է հայկական տաղավարին կից իր աշխատանքների ցուցադրությունը կազմակերպել: Նա համոզված է, որ վերջին 10-15 տարիներին պլաստիկ արվեստը՝ նկարչությունը, վիդեոարտը եւ այլն, Հայաստանում ավելի արագ են զարգացել, քան Վրաստանում, Իրանում, Թուրքիայում: Ըստ նրա, այդ ամենը փաստում են նաեւ օտարները:

«Մոնստրներ» եւ «գաճաճներ»

Երեւանում կան դպրոցներ, որտեղ դասարանում 35 հոգի է սովորում, իսկ կան այնպիսի դպրոցներ, որտեղ դասարաններ չեն ձեւավորվում: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով օգոստոսի 25-30-ը ՀՀ դպրոցներում անցկացվում են օգոստոսյան խորհրդակցություններ: Երեկ ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները հանդիպեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների միջնակարգ դպրոցների տնօրեններին: Այս տարի վերոնշյալ համայնքների դպրոցներում մինչ օրս ընդունվել են 1025 ավագ

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»

«Գալակտիկա» ՓԲԸ-ի, բնակարանի եւ «պարտքի» շուրջ Կոտայքի մարզի Գառնիի բանավանի 2-րդ շենքի 2-րդ բնակարանի շուրջ իրենց վեճն են շարունակում 2001թ. հուլիսին բնակարանից վտարված Կառլոս Գրիգորյանը եւ բնակարանը տարիներ ի վեր տնօրինող Գեղեցիկ Առաքելյանը: «Առավոտում» (25.07.2006թ.) տեղեկացրել էինք, որ Գ. Առաքելյանը «Գալակտիկա» ՓԲԸ նախկին նախագահ Գրիգոր Գուրզադյանի 2001թ. մայիսի 30-ի թիվ 41 հրամանով դարձել էր վիճարկվող

Բաղդասարովը կտուգանվի՞

«Միկա» բենզալցակայանները տեխնիկական անվտանգության փորձաքննություն դեռ չեն անցել: Մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանում գործող արտադրական բոլոր վտանգավոր օբյեկտները՝ հանքերը, վերելակները, գազալցակայանները, բենզալցակայանները եւ այլն, պետք է հասցնեն գրանցվել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում գործող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում: Գրանցվելուց հետո կենտրոնը պետք է փորձագետներ ուղարկի եւ օբյեկտը փորձաքննության ենթարկի, պարզելու՝ այն հետագայում շահագործման ենթակա՞ է, թե՞

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱ՞Վ Է ԱՆՑՆՈՒՄ

Ըստ Նորքի ծերանոցի բնակիչներից մեկի, այստեղ ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ խտրական վերաբերմունք կա: «Նորքի ծերանոցում կուշտ ու երջանիկ ապրում են միայն ղարաբաղցիները, իսկ հայաստանցիները սոված-ծարավ հալածվում են»,- երեխային հատուկ նեղացկոտությամբ պատմեց մեծ դժվարությամբ «Առավոտի» խմբագրություն եկած Նորքի ծերանոցի բնակիչ Կորյուն Վահունին: Ըստ նրա, ծերանոցում իրենց նկատմամբ՝ սանիտարից մինչեւ գլխավոր բժիշկը, ոչ մի մարդկային վերաբերմունք չեն

«ԱՅՆՏԵՂ

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, համաձայն չէ, որ ՀՀԿ-ն համալրվել է կրիմինալ տարրերով – Պարոն Մովսիսյան, ինչո՞ւ դարձաք Հանրապետական կուսակցության անդամ, դա կատարվեց ձե՞ր ցանկությամբ, թե՝ ստիպված էիք: – Հանրապետական կուսակցությունը շատ ժողովրդավարական կուսակցություն է, այդ կուսակցությունը իրենից շատ բան է ներկայացնում, Նժդեհի գաղափարներից բռնած: Ժողովրդավարություն հասկացությունը իրոք այդտեղ կա, քանի որ սկզբում

«ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԵԼ

Նրանք իրար մեղադրում են դավաճանության մեջ «Lragir.am»-ը երեկ հավաստիացրել է, որ ՀՀԿ վերնախավի մոտ խորացել է կասկածը, թե պաշտպանության նախարարի անդամակցությունն այդ կուսակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում կարող է արդյունավետ լինել: Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, «վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ Հայաստանում ծավալվող հակակրիմինալ շարժման ներուժը որոշակի հետեւությունների տեղիք է տվել Հայաստանի ներքին

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք չմտածված ֆինանսական ծախսեր չկատարել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր արժե լսել ու հարգել ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շրջահայացությունն ու զսպվածությունը այսօր ձեր նշանաբանը պետք է լինեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր ծանոթությունների համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կանցնի հանգիստ ու հավասարակշռված: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեր փոքրիկ երազանքներից մեկը կկատարվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Տհաճությունները

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԻՆԻ ՎԱԼՈՒԵՎԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ»

Երազում է WBA-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւի անձնական մարզիչ Մանվել Գաբրիելյանը: Ցանկացած մարզաձեւում մարզիկի ունեցած նվաճման կամ ձախողման առնվազն հիսուն տոկոսը մարզչինն է: Որքան էլ մարզիկը բնությունից օժտված ու տաղանդավոր լինի, ցանկալի արդյունքի կարող է հասնել միայն բարձրակարգ մարզչի ղեկավարությամբ մարզվելու դեպքում: Այդպես է եղել նաեւ Նիկոլայ Վալուեւի պարագայում: Ճակատագիրը նրան

Գրին քարտ շահած թատերարվեստի գործիչները դեռ Հայաստանում են

Առայժմ հայրենիքը լքել է միայն Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ղեկավար Միքայել Կոտոյանը Արվեստագետների շրջանում գաղտնիք չէ այն փաստը, որ Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Երվանդ Ղազանչյանը, Գ. Սունդուկյանի, Դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Վահե Շահվերդյանը, Արմեն Խանդիկյանը, Միքայել Կոտոյանը (որը ինչպես տեղեկացրել ենք, շուրջ 2 ամիս է՝ ինչ Ամերիկայում է) շահել

ԵՐԿՈՒ ԱՆԱԿՆԿԱԼ՝ ՕՊԵՐԱՅԻՆ

Վարչապետը թանկարժեք սարքավորում է նվիրում, իսկ դաշնակցական «ծագմամբ» շրջակա սրճարանը վնասում է շենքի օդափոխիչ համակարգը: Մինչ Ազգային օպերային թատրոնում վայելում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ պետության հատկացրած նվերը՝ 200000 եվրոյանոց թանկարժեք էկրանը, որը նոր հնարավորություններ կտա ներկայացումները լավագույնս մատուցելու, օպերայի ծառայողական մուտքի հարեւանությամբ գտնվող «Մեղեդի» սրճարանի տերերը շինարարական աշխատանքներ են սկսել: Ի դեպ, ժամանակին նույն

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Շրջապատն այսօր արժանի կգնահատի ձեր աշխատանքը: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե լինեք զգացմունքային, ձեզ համար բազում նոր երեւույթներ կբացահայտեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շուրջբոլորը կատարվող իրադարձություններին արձագանքելը ուժասպառ կանի ձեզ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կարողացեք այսօր ժամանակին ներկայանալ աշխատանքի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր կյանքում կարեւոր դեր կարող են խաղալ այն մարդիկ, ումից ժամանակին հրաժարվել եք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Կառավարեք

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Ամերիկահայ գործարար եւ բարերար Ալբեր Բոյաջյանի ֆինանսավորմամբ հունիսի կեսերից Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում սկսվել է հյուրանոցային 2-րդ մասնաշենքի, այն եւ 1-ին մասնաշենքը միմյանց միացնող միջնաշենքի եւ մեկ մարզադահլիճի հիմնանորոգումը: Աշխատանքների որակը վերահսկելու նպատակով քաղաքաշինության նախարարի հրամանով Ծաղկաձոր է գործուղվել նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ Մարտին Քյուրքչյանը: Մեր աշխատակից Աշոտ Հակոբյանը զրուցեց նրա հետ: – Գո՞հ

Կրծողները լցվել են Ագարակ

Գյուղացիները կառավարությունից խնդրում են որպես օգնություն իրենց մկնդեղ հասցնել: Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչները կրծողների ձեռքը կրակն են ընկել: Դրանք արդեն այնքան են բազմացել, որ լցվում են մարդկանց տներն ու ամբարները: Խնդիրն առաջացել է դեռեւս անցյալ տարվա աշնանից, սակայն կրծողների դեմ պայքարելու համար գյուղապետարանի տրամադրած մեծ քանակությամբ մկնդեղն էլ հարցը չի լուծել, այն չի բավականացրել,

ՀՈԲԵԼՅԱՆ, ՈՐ ՄԻԱՅՆ ԹԱՏՐՈՆԻՆԸ ՉԷ

Այն վիրահայության ինքնության պահպանման գրավականն է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է նշել հիմնադրման 150-ամյակը: Այսինքն՝ իր սեփական հոբելյանը, որով հաստատվում է, որ Անդրկովկասում պրոֆեսիոնալ թատրոնի առաջնեկը հենց Պ. Ադամյանի անվան թատրոնն է: Հոբելյանական հանդիսությունների ծրագիրն արդեն պատրաստ է, տոնակատարության օրերին հայաստանյան մի քանի թատրոններ՝ Գ. Սունդուկյանի, Հր. Ղափլանյանի, Գյումրիի եւ

Էլ ո՞նց կքննարկեն նամակները

Էլ ո՞նց կքննարկեն նամակները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, թե որեւէ հիմնավորում մինչ այժմ չի եղել, թե իր լուծարած խորհրդարանական կառուցները լուծում էին խնդիրներ, որոնք չեն լուծվի, եթե չլինեն այդ կառույցները: Ըստ նրա՝ նման հիմնավորումներ չեն հնչել նաեւ այդ կառույցների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ. «Որեւէ փաստարկ չի եղել՝ համոզելու համար, որ իսկապես սրանք անհրաժեշտ

ՁՎԻ ՄԵՋ ՄԱԶ ՄԻ՛ ՓՆՏՐԻՐ, ՍՊԱՐՏԱԿ

ՁՎԻ ՄԵՋ ՄԱԶ ՄԻ՛ ՓՆՏՐԻՐ, ՍՊԱՐՏԱԿ Արձագանքելով ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանին, որը երեկ մեր թերթում հակադարձել էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ «ՀՅԴ-ն իր երկրի ապագան տեսնում է անցյալի մեջ» արտահայտությանը, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն «Առավոտին» փոխանցեց. «Կարծում եմ, որ ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ ՀՅԴ-ն իր քաղաքական գործունեության մեջ

Համայնքներն ուզում են խոշորացնել

Երեկ Վանաձորի մշակույթի տանը ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն ու Լոռու մարզպետարանը նշեցին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 10-ամյակը: Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը բավականին բարձր գնահատեց այս 10 տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքները ՏԻՄ-ի ամրապնդման գործում: Սակայն պարոն Քոչինյանին լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ, համաձայն 2002թ. ընդունված ՏԻՄ-ի մասին օրենքի դրույթներից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031