Օրվա լրահոսը

ՓՈՂԸ ՉՏՎԵՑԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉՎԵՑ

Հինգշաբթի օրը Բելառուսը տհաճ անակնկալ մատուցեց Մոսկվային: Իր առաջին գարնանային նստաշրջանը գումարած բելառուսական խորհրդարանի օրակարգում բացակայում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման խնդիրը: Միչդեռ օգոստոսյան պատերազմի ավարտից հետո այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ խոստացել էր, որ խորհրդարանն այդ հարցով անպայման որոշում կընդունի: Վերջին այդ խոստումը նա տվել է 2 շաբաթ առաջ՝ ՌԴ

Կոմունիստներին պատժեցին «պուտլեր կապուտ» պաստառի համար

Վլադիվոստոկի դատախազությունը նախազգուշացրել է ՌԴ Կոմկուսի տեղական կազմակերպությանը՝ հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցադրված «Պուտլեր կապուտ» պաստառի համար: Ըստ դատախազության, նման պաստառը գնահատական է պարունակում Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այդպիսով վիրավորում է պետական իշխանության ներկայացուցչին: Դատախազությունը նշում է, որ նման պաստառի օգտագործումը հետագա միջոցառումների ժամանակ անթույլատրելի է: Իրենց հերթին, կոմունիստները նշում են, որ պատրաստվում

Գերմանիայում կբացեն հյուրանոց՝ նուդիստների համար

Այս տարի Գերմանիայում նախատեսվում է բացել առաջին հյուրանոցը, որտեղ կարող են իջեւանել միայն նուդիստները, իսկ որեւէ հագուստ կրելը արգելվելու է: Այդ գաղափարն իրականացնող գործարարները ցանկանում են հիշյալ նպատակի համար հարմարեցնել արդեն գոյություն ունեցող մի հյուրանոց, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանին մոտ՝ անտառային վայրում: Մուտքը հյուրանոց բաց է լինելու միայն նուդիստական շարժման կողմնակիցների համար, եւ բոլորը՝

G20-ի առաջնորդները կծախսեն $1,1 տրիլիոն

Հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած 20 առավել զարգացած երկրների համաժողովում որոշում է ընդունվել Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով: Մասնավորապես, ԱՄՀ-ի միջոցները նախատեսվում է մեծացնել 3 անգամ՝ հասցնելով $750 միլիարդի: Ընդ որում, Չինաստանը հիմնադրամին կտա $40 միլիարդ, իսկ Եվրամիությունն ու Ճապոնիան՝ $100 միլիարդ: Բացի այդ, մոտ

Ապագան լավագույն ուսուցչինն է

Արձագանք՝ 17.02.2009 թ. «Առավոտում» տպագրված «Հրատարակիչները դասագիրք գրող են ման գալիս» հոդվածին Հանրակրթական դպրոցների «Հանրահաշվի» 6-8-րդ դասարանների (այժմ՝ 7-9 դասարանների) դասագրքերի լույսընծայման պահից մինչ այժմ ուսուցիչների կողմից դասագրքերի վերաբերյալ դեռ հնչում են բազմաբնույթ կարծիքներ: Նախկին (խորհրդային) դասագրքերը ինչքան էլ որ լավն էին, համապատասխանում էին ժամանակի պահանջներին եւ ծառայում էին տվյալ գաղափարախոսությանը, այժմ, ելնելով կրթական համակարգի

ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ՝ 80 ԱՍՏՂԱԴԻՏԱԿՈՎ

Տիեզերադիտման 24 ժամ «Առավոտն» արդեն անդրադարձել է Աստղագիտության միջազգային տարվա (ԱՄՏ) շրջանակներում անցկացվող եւ անցկացվելիք միջոցառումների ծրագրին (03.03.09, «Պատուհան դեպի տիեզերք»): Հերթական մեծածավալ միջոցառումը կայացավ երեկ: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում ԱՄՏ ծրագրերի համակարգող Արեգ Միքայելյանը՝ «Աշխարհի շուրջ՝ 80 աստղադիտակով» խորհրդանշական անունով միջոցառումն սկսվել է ապրիլի 3-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 9-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 4-ի

Ասուլիս՝ նշանակումից հետո

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւ տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Սլավա Սարգսյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ: 2008 թ. սեպտեմբերի 17-ից՝ Արման Մկրտումյանի նշանակումից հետո, սա առաջին հանդիպումն էր: Դատարանի նախագահը ամփոփեց դատաիրավական բարեփոխումները, տեղեկացրեց, որ այս փուլում լուծարվել է հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վճռաբեկ դատարանում, քաղաքացիները օգտվում

ՓԵՍԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋ ԵՂԲԱՅՐԸ

Իրեղեն ապացույցները բացակայում են 2008թ. հուլիսի 19-ին Սանկտ Պետերբուրգից Հայաստան վերադարձավ ՌԴ քաղաքացի Մանուկ Միսակյանը: Նա գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, պաշտպանության նախարարության կողմից ազատվել էր գարնանային զինակոչից: «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ մշակույթի, գիտության, կրթական բնագավառներում համագործակցության պայմանագրի» համաձայն, Մ. Միսակյանն ընդունվել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա: Օդանավակայանից Մ.

Սրբապատկերը կվերադարձնեն վանքին

ԼՂՀ նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին եւ դպրոցականների ռազմական ճամբարների կազմակերպմանը: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարը կարեւորել է շրջակա միջավայրի պահպանությունը՝ այն համարելով առողջ ապրելակերպի կարեւոր նախապայման: Հավաքի ժամանակ հայտարարվել է, որ Արցախի թեմի

Ժամանակավոր զբաղվածություն՝ Սյունիքում

ՀՀ կառավարության՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Սյունիքի մարզին 97 միլիոն դրամ է հատկացվել: Արդեն հաստատված 24 ծրագրերը կմեկնարկեն ապրիլ ամսին: Այս ծրագրերից երեքը կիրականացվի Մեղրիում եւ Ագարակում, վեց ծրագիր՝ Կապանի, երեքը՝ Գորիսի շրջաններում, իսկ մյուս 12 ծրագրերը՝ Գորիսում եւ նրա գյուղական համայնքներում: Կապանում կծախսվի 30 միլիոն դրամ, 28 միլիոն՝ Գորիսում, 26 միլիոն՝ Սիսիանում, իսկ Մեղրիում

ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը կը շահի առաջին մրցանակը

Տասնամեակէ ի վեր աւանդութիւն դարձած է ԱՐԱՐԱՏ տարեցներու տան մէջ կազմակերպել հայոց պատմութեան եւ մշակոյթին նուիրուած ընդհանուր զարգացման մրցոյթ (Armenian Quiz Bowl), զոր խանդավառութեամբ կը ղեկավարեն տէր եւ տիկին Արշակուները: Կը մասնակցին գրեթէ բոլոր հայկական վարժարաններու 8-րդ դասարաններու ներկայացուցիչները: Պատրաստութիւնը երկար ու յամառ աշխատանք կը պահանջէ թէ՛ աշակերտներէն եւ թէ՛ ուսուցիչեն: ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը կը

ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ՝ «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի» պատասխանատուները հանրությանը տեղեկացնում-իրազեկում են ծրագրի մանրամասների մասին: ԱԱՊԲ ծրագիրը իրականացվում է բոլոր մարզերում, մեկնարկել է 2005-ի սեպտեմբերից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Նպատակն է ողջ հանրապետությունում ապահովել առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատչելիությունն ու որակի բարելավումը: Կազմակերպվել եւ կազմակերպվում են բնակչության իրազեկման

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ՝ ԱԿՆԱԼԻՃԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Կրթական բարեփոխումների արդյունքում՝ դպրոցի ճամփան դառնալու է դժվար ու երկար Ավագ դպրոցի մասին լուրն իսկական իրարանցում է առաջացրել ոչ միայն միջնակարգ հաստատություններում, այլեւ դպրոցականների ու նրանց ծնողների շրջանում: Դժգոհ են հատկապես գյուղական համայնքների բնակիչները, որոնց երեխաները հաջորդ ուսումնական տարվանից դպրոց գնալու համար ստիպված են լինելու երկար ու ձիգ ճանապարհ կտրել: Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա

Կօգնեն կառուցել երկաթգիծը

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության խնդրին: Նա նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում էլ այդ նախագծի գործնական նախապատրաստման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Հ. Բեհբահանին վստահեցրել է,

«Ընդհատակյա» ձեռնարկատերերին հայտնաբերել են

Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ բացահայտել են, որ մայրաքաղաքի Իսակովի պողոտայի թիվ 52/20 հասցեի հարեւանությամբ աշխատող կահույքի արտադրամասը գործում է ապօրինի: Կոմիտեի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում եղել է 3 աշխատակից, բացի այդ, ստուգման պահին ականատես են եղել պատրաստի կահույքի վաճառքի փաստի, իսկ արտադրամասում եղել են կիսապատրաստի պահարաններ: Երեւանի մեկ այլ՝ Բագրատունյաց 69 հասցեում հայտնաբերվել է, որ

Ցույց՝ ի պաշտպանություն տեղական լոլիկի

Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին Արմավիրի եւ Արարատի մարզի գյուղացիները եւ բողոքում էին, որ տեղական լոլիկն ավելի թանկ է, քան ներմուծվողը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Մարզի բնակիչները դժգոհել են, որ Հայաստան ներկրվող մեկ կիլոգրամ լոլիկի մաքսազերծման արժեքը 420 դրամ է, եւ եթե դրան գումարվի նաեւ ճանապարհածախսը եւ ապրանքի գինը, ապա Թուրքիայից ներմուծվող լոլիկը

ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Ըստ «Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Կիրակոսյանի, ի տարբերություն անհատ տաքսիստների, ցույցեր անելու փոխարեն՝ իրենք հարցն ավելի քաղաքակիրթ են լուծում: Դեռեւս երկու տարի առաջ սկսված արտոնագրման գործընթացը՝ տաքսու վարորդների պարբերական բողոքի ցուցերի արդյունքում, երկու անգամ հետաձգվեց: Այդ ընթացքում նախապես սահմանված տարեկան վճարը 200 հազար դրամից նվազեցվեց մինչեւ 25 հազար: Ընդառաջելով անհատ տաքսու վարորդների պահանջներին՝ կառավարությունը

Երեւանին պետք է նշանակովի քաղաքապետ

ՄԻԱԿ-ում այս կարծիքին են Միացյալ ազատական ազգային կուսակցությանը (ՄԻԱԿ) հետաքրքրում եւ մտահոգում են հանրապետությունում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունները, պարզապես վերջերս տեղի ունեցած համագումարի որոշմանը հավատարիմ՝ երկամյա պատմություն ունեցող կուսակցությունում առաջնահերթ են համարում կուսակցական շինարարությունը: Ի դեպ, դա զուգորդվում է նաեւ առաջիկայում «օրենսդիր մարմնում լրջագույն մասնակցություն ունենալու» պատրաստություններով: Այդ է պատճառը, որ Երեւանի ավագանու եւ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կանխատեսում է Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամն ապրիլի 2-ին համացանցի իրենց պաշտոնական կայքէջում հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց տեսակետը, որը կներկայացնենք հատվածաբար: «Արեւային քաղաքի քաղաքական կրքերը» վերնագրված այս հրապարակման մեջ հիշեցնելով, որ Երեւանում է բնակվում Հայաստանի բնակչության գրեթե կեսը, եւ այստեղ է կենտրոնացած մեր երկրի

ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ ԱՐԾՎԻԿԻՆ

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը պատասխանելով «Հրապարակ» թերթի հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց իրեն առաջադրել, երբ այդ կուսակցությունում կան ավելի հայտնի եւ քաղաքականացված դեմքեր՝ ասել էր. «Դաշնակցական եմ եւ պարտավոր եմ կատարել այն որոշումը, որը կուսակցությունը կայացրել է: Բայց ավելի կոռեկտ կլինի, որ պատասխանը հնչեցվի, օրինակ, Արմեն Ռուստամյանի կողմից»: «Առավոտն» այդպես էլ

Համաձայնագիրը պատրաստ է

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ու մնում է միայն հարմար պահ գտնել այն ստորագրելու համար: Ըստ նրա՝ հայտնի են նաեւ ստորագրվելիք համաձայնագրի կետերը՝ սահմանի բացում, միջազգայնորեն ընդունված սահմանների ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ համատեղ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում եւ՝ պատմաբանների հանձնաժողովի: Դ.

Ռազբորկա՝ մահացու ելքով

ՀՀԿ-ականները կրակել են իրար վրա «Ապրիլի 2-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում հրազենային վնասվածքը Կ.

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ

Այսպես են փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը գնահատում «Յոթի» գործը 5 առանձին գործերի մասնատելու մասին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը: Պարզվում է՝ ապրիլի 1-ին, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում «Յոթի» գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գործը մասնատել 5 առանձին մասերի, առաջնորդվել էր բացառապես ազնիվ նպատակներով եւ դատաքննությունը չձգձգելու,

ՊԱՏԸ ԿԱ՞, ԹԵ՞ ՔԱՆԴՎԵԼ Է

Մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը իր երդմնակալության արարողության ժամանակ կոչ արեց «քանդել չհասկացվածության պատը»: Երեկ «Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ է արվել այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում գրված է. «Այսօր առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի վրա, չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների եւ սխալների վերաբերյալ անհարկի բանավեճերում, այլ համագործակցենք ու

ԾԱՂՐԱԾՈՒԻՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԿՐԿԵՍ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «7 օր» կայքէջի թղթակցի խնդրանքով անդրադառնալով այն իրողությանը, որ ՀԱԿ անդամ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը Կոնգրեսի ու նրա ղեկավարության մասին վարկաբեկող հայտարարություններ է անում, սակայն շարունակում է մնալ ՀԱԿ համամասնական ցուցակում՝ ասել է. «Քաղաքականության մեջ միշտ էլ գործել է ծաղրածուների ինստիտուտը: ՀԱԿ-ի տակտիկական սխալն այն է եղել, որ

ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄՆ ԷԼԻ ՓՈԽՎԵՑ

Արդեն երկու օր է, ինչ «Ժամանակ-Երեւան» օրաթերթը լույս չի տեսնում: Լրագրողական շրջանակներում, իհարկե, տեղեկություններ կային, թե օրաթերթի խմբագրակազմը ինչ-ինչ տարաձայնություններ ունի թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Արման Բաբաջանյանի հետ եւ բոյկոտել է թերթի հրատարակումը: Երեկ այդ տեղեկությունները հաստատեց «Ժամանակ-Երեւանի» պատասխանատու խմբագիր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ փոխանցեց, որ երեկ

ՄՈՒՏՔԸ՝ ՆԵՐՍԻ ԿՈՂՄԻՑ

ԴԱՐԵՀԻ ՈՍԿԵ ԿՈՃԱԿԸ Անշուշտ, մարդը մենակ է ծնվում եւ մեռնում է դարձյալ մենակ: Ու մարդու ապրածն ընդամենը կյանք-մահ կարճատեւ ճանապարհն է, որը ըստ էության փախուստ է մենությունից, այսինքն թե՝ մահվանից, որի դեմ ամեն ոք մենակ է յուրովի: Եվ եթե այդ ճանապարհին ձեւակերպվել, հաստատվել է ապրողի եսը, կամ եթե չի հաստատվել ու մնացել է աննկատ, միեւնույն

«ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐՔԵՐԻ ԳՈՐԾԸ»՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մուսուլմանական հանրությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Օրենբուրգի շրջանի Բուգուռուսլանի դատարանի որոշման դեմ: Ըստ այդ որոշման, իսլամական 16 գիրք ճանաչվել է ահաբեկչական: «Գազետա.ռու»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանի մուսուլմանների հոգեւոր խորհուրդը հայտնել է, որ առաջիկայում դիմելու է ՌԴ նախագահին: «Սեւ ցուցակում» ներառված են հրապարակումներ, գրքեր կամ ֆիլմեր, որոնք դատարանի կողմից համարվել են որպես ահաբեկչական նյութեր: Արգելված

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»

Բեսո Կապչելաշվիլիի եւ Լուսինե Պառավյանի «Սուտ» ֆիլմը 2009-ի փետրվարին Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնում տեղի ունեցած «Խաչմերուկում» տարածաշրջանային աշխատանքային փառատոնում հաղթող է ճանաչվել «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում: «Մեր նպատակն էր, անկախ տարածաշրջանային կոնֆլիկտից, ցույց տալ, որ կարելի է համագործակցել եւ ֆիլմ ստեղծել: Մարդկային հարաբերությունների, կոնֆլիկտի թեմային աշխատում էինք չանդրադառնալ՝ վեճի չբռնվելու համար»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի

«Негодяй»-ը դու ես

ՀՖՖ-ի հայտարարությունը Ապրիլի 1-ին Էստոնիայի որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիային մեղադրում է ոչ պարկեշտ պահվածքի մեջ: Այդ առիթով ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը երեկ ֆեդերացիայի պաշտոնական կայքէջին տվել է հետեւյալ պարզաբանումը: «Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այդպիսի հայտարարություններ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031