Օրվա լրահոսը
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ Ըստ Հայաստանի ստորագրած միջպետական պայմանագրի, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ու նրանց հավասարեցված անձինք ունեն զգալի արտոնություններ, որոնց մասին, սակայն, ոչինչ չգիտեն: «Առավոտն» արդեն գրել է, թե ինչպես էր անտեսվում «Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների եւ նրանց հավասարեցված անձանց արտոնյալ փոխադրման իրավունքի փոխադարձ ճանաչման մասին ԱՊՀ միջպետական համաձայնագիրը»: Վերջերս վետերաններից տեղեկացանք,
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Զոհված զինվորների հարազատները երեկ դարձյալ եկել էին ԱԺ, թեեւ նրանցից շատերին նախորդ հավաքից հետո տարել էին ոստիկանություն: «Քոչարյան Սանամին, որի միակ որդին բանակում զոհվել է, տարել էին, 3 ժամից ավելի մնացել էր Մաշտոցի ոստիկանությունում: Հունանյան Էմմային տարել էին Շահումյանի քաղմաս,- իրար հերթ չտալով անուններ էին թվարկում կանայք:- Պահանջել էին, թե էլ
ԵՄ-Ն ԿԶԲԱՂՎԻ՞ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ
ԵՄ-Ն ԿԶԲԱՂՎԻ՞ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատում պետք է ներառվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, քանի որ այդ հարաբերությունները տարածաշրջանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչն են: Այդ մասին երեկ Թեքեյան կենտրոնում կայացած «ԵՄ կառուցվածքը. կառավարման մարմինները, նրանց գործառույթները եւ համագործակցությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Ըստ նրա, Հայաստանը
Արդարացման դատավճիռ
Արդարացման դատավճիռ Արմեն Սարգսյանի պաշտպաններն այս են ակնկալում Վերաքննիչ դատարանից Երեկ լրացավ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 18.11.03թ., կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը: Այս քրգործով դատապարտված Ֆելիքս Առուստամյանի եւ Արմեն Սարգսյանի պաշտպաններն օգտվել են իրենց իրավունքից եւ օրենքով սահմանված ժամանակահատվածում Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել: Ինչ վերաբերում
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷՐ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԷՐ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ջանքերով երեկ չհաստատվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ ծրագրի կատարման 2002-ի տարեկան հաշվետվությունը: Իրավական առումով՝ որեւէ հետեւանք չի թողնելու այն, որ հաշվետվությունը չընդունվեց. կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամները: Սակայն անհնար է թերագնահատել տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը: Մեր դիտարկմանը՝ գուցե բնակա՞ն էր, որ
«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ»
«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ» Վստահեցնում է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը – Քաղաքական դաշտը այսօր այնպիսի կերպարանք է ստացել, որ գործիչները անցել են բացառապես անձնական վիրավորանքների։ Դուք համամի՞տ եք, որ Գեղամյանի եւ ձեր հեռակա բանավեճը ամենեւին էլ քաղաքական հարթության վրա չէ։ – Ընդհանրապես, ես ձեզ հետ համաձայն եմ եւ, ինչպես արդեն առիթ
ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ Վերջին օրերը հագեցած էին ֆուտբոլային աշխարհի համար կարեւոր իրադարձություններով։ Նոյեմբերի վերջին օրը «Եվրո-2004»-ի կազմակերպիչ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարի վիճակահանությունը։ 16 երկրների հավաքականները բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուրում չորսական ազգային հավաքական եւ շուտով սկսելու են նախապատրաստվել եկող տարվա հունիսի 12-ին մեկնարկող պատասխանատու հանդիպումներին։ Ֆուտբոլասեր հասարակությունը պակաս անհամբերությամբ չի սպասում
Նոր թատրոնի ժամանակը
Նոր թատրոնի ժամանակը Արվեստագետի վաստակը՝ ժամանակի նժարով Հրաչյա Ղափլանյան գործիչը «վաթսունականների» ծնունդ էր, նախկին խորհրդային կայսրությունում այլախոհության եւ մշակութային «բունտերի» զավակ, երբ կապանված միտքը՝ գեղարվեստական թե այլաբնույթ, այլեւս ելք էր որոնում ազատագրվելու։ Դրա շորշոփները թափանցեցին նաեւ թատրոն։ Արեւմուտքում վաղուց սկսվել էր բեմարվեստի բարենորոգումների ալիքը, հարմարավետության եւ քնած գիտակցության դեմ ծառացող ապատրամաբանված աբսուրդ Անտիթատրոնը Ֆրանսիայում, Բ.
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ Ասում է երգչուհի Վարդուհի Խաչատրյանը Հոկտեմբերի 7-ին, 9-ին եւ 11-ին իտալական Սարդինիայի Սասսարի քաղաքի օպերային թատրոնում տեղի ունեցավ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերան։ Ներկայացմանը Օլգայի դերերգով հանդես եկավ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանը: Ներկայացումը ղեկավարում էր նույն թատրոնի
«Հիմա տեղի է ունեցել այլասերում»
«Հիմա տեղի է ունեցել այլասերում» Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերլուծեց ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը «Վերջին 5 տարում 320 հազար գյուղացիական ակտիվ տնտեսությունից մնացել է կեսը: 1/3-ով ոչնչացրել են հողային ռեֆորմի արդյունքները: Անհող գյուղացիությունը նշանակում է պետության վերջ: Հիմա գյուղացին զիջում է հողերը՝ մշակելու դժվարություններ ունենալու պատճառով, լեռնային գյուղերում ջրի գնով առնում են գյուղացու հողերը, իսկ նա
6 ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
6 ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Ըստ դատավճռի, Աշոտ Կնյազյանը «27»-ի գործում երկրորդական դերակատար չէր «Հոկտեմբերի 27» քրեական գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հրաչիկի Հունանյանների, Էդուարդ Գրիգորի Գրիգորյանի, Վռամ Վարազդատի Գալստյանի, Դերենիկ Գրիգորի Բեջանյանի, Աշոտ Զավենի Կնյազյանի եւ Համլետ Հրաչիկի Ստեփանյանի դատավճիռը։ Դատարանը վճռեց ցմահ
«Դուխով տղան դղրդոցով կգա»
«Դուխով տղան դղրդոցով կգա» Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարն այդպես բնութագրեց Մանուկ Գասպարյանը Երեկ իր ներկայությամբ պատվելով Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարը, ԱԺ պատգամավորը հավաստիացրեց, որ «սա (նկատի ուներ Ա. Կարապետյանին- Ն. Գ.) գալիս է դղրդոց անելու»։ Նա նաեւ մտավախություն հայտնեց, որ իրեն մրցակից է հայտնվել, քանզի խելք ու կրթություն ունենալուց բացի՝
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԾԱՆՐԱՆԱԼՈՒ Է
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԾԱՆՐԱՆԱԼՈՒ Է Կառավարության վերջին նիստում ընդունված հարկային փոփոխություններից մեկը կարող է տակնուվրա անել տնտեսությունը։ Կառավարությունը ցանկանում է, որ վնասով կամ քիչ շահութաբերությամբ աշխատող ձեռնարկությունները 5% շահութաբերության հաշվարկով հարկ մուծեն։ Օրինագծի համաձայն, վերոհիշյալ 5%-ը պետք է հաշվարկվի համախառն եկամտից։ Իր այս դիրքորոշմամբ կառավարությունը համարում է, որ Հայաստանում վնասով կամ 5%-ից պակաս շահութաբերությամբ աշխատող տնտեսվարող
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ԱԺ-ն երեկ քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները: 1-ին ընթերցումից հետո ավելացել էր մի նոր հոդված, ըստ որի՝ Ազգային հանձնաժողովում կամ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղերն այսուհետ պիտի համալրվեն մրցույթով եւ ՀՀ նախագահը պիտի ընտրություն կատարի առաջադրված թեկնածուների միջեւ: Ըստ օրինագծի համահեղինակ Վազգեն Խաչիկյանի՝ սա ավելի ժողովրդավարական է դարձնում այս կառույցների նշանակման
ԹԲԻԼԻՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ»
ԹԲԻԼԻՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ» «Թբիլիսին կարող է սանկցիաներ կիրառել «ղարաբաղյան անջատողականների» նկատմամբ: Այդ հարցը Ադրբեջանն ու Վրաստանը պետք է լուծեն միջպետական մակարդակով»,- այսպիսի կարծիք է հայտնել «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Դաթո Թքեշելաշվիլին: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Վրաստանի նոր իշխանությունները փոխեն իրենց վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Թքեշելաշվիլին հայտարարել է՝ «այդ առնչությամբ որեւէ
«Կույր պետք է լինել» շարքից
«Կույր պետք է լինել» շարքից Վրաստանյան իրադարձություններին եւ Հայաստանի ընդդիմության՝ այդ իրադարձություններին տված գնահատականներին հետեւեց Ռ. Քոչարյանի խիստ ինքնատիպ հեռուստաանդրադարձը: Զարմանալիորեն, վերջին օրերին այն լայնորեն քննարկվում է մամուլում, հարկադրելով մտածել, թե դրանում՝ գուցե թե իսկապես, արժեցող մտքեր են արտահայտվել, ու թերեւս իմաստ ունի Հայաստանում եւ Վրաստանում ձեւավորված իրողությունների միջեւ մեկ անգամ եւս ուշադիր եւ անաչառ
Ուրիշ պատիժ չունեի՞նք
Ուրիշ պատիժ չունեի՞նք Քաղաքական գործիչները գնահատում են երեկ հնչած «27»-ի գործով դատավճիռը ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գնահատականը հետեւյալն է. «Տպավորությունն այն է, որ այդ մարդը (խոսքը Ռ. Քոչարյանի մասին է.- Մ. Ե.) պատանդ է ոճրագործների ձեռքին եւ անընդհատ ինչ-որ երաշխիքներ է տալիս։ Մեր գնահատականները հայտնի են՝ ամեն ինչ արվեց «27»-ի գործը կոծկելու,
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ» Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները քննելով՝ հարցնում է ԱԺ պատգամավոր, Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը: – Դուք այն համոզումն էիք արտահայտել, թե վրացական սցենարը չի կրկնվի Հայաստանում, սակայն պատճառաբանությունը բավական յուրօրինակ էր, թե այն արդեն իսկ իրականացվել էր Հայաստանում 1988-ին: Խնդրեմ մանրամասնեք: –
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ~ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈ՞Վ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ~ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈ՞Վ Վերջին շրջանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կրկին բուռն քննարկումների փուլ է թեւակոխում: Դրան զուգահեռ իշխանական շրջանակների կողմից կարծես փորձ է արվում շրջանառության մեջ դնել հետեւյալ նախաձեռնությունը. հակամարտության կարգավորման մեզ առաջարկվող տարբերակներն ամփոփել մի հարցադրման մեջ եւ դնել համաժողովրդական հանրաքվեի: Հարցի լուծումը ժողովրդի պատասխանատվությանը թողնելու նպատակահարմարությանն անդրադառնալով ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը նկատեց.
Հանուն կոռուպցիայի զարգացման
Հանուն կոռուպցիայի զարգացման ԱԺ նախագահին ուղղված իմ 15.09.2003թ. դիմումով հայտնել էի, որ Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի ղեկավարությունը, խախտելով 1995 թվից գործող ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որտեղ գրված է. «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է», պահանջում է դպրոցի աշակերտներից վճարել՝ ամեն ամիս 200 դրամ դպրոցի ֆոնդի համար, 100-ական՝ հավաքարարներին վճարելու համար, 500-ական՝
Պտուղը ծառից հեռու չընկավ
Պտուղը ծառից հեռու չընկավ Կարծում է Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստաբան Կարեն Խաչատրյանը Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթի կազմակերպիչների հրավերով Երեւան էր ժամանել աշխարհահռչակ կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Նա հաճույքով համաձայնեց հարցազրույց տալ «Առավոտին»։ «Մայրս, որ մասնագիտությամբ դաշնակահարուհի էր, միշտ երազում էր ինձ տեսնել բեմում։ Սակայն ես ինձ չէի պատկերացնում անգամ դաշնակահարի դերում։ Հայրս
ԴԱՀԼԻՃՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
ԴԱՀԼԻՃՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված մշակութային օջախները պատրաստ են գործելու Ավարտվում է մոտ երկու տարի տեւած, հանրապետությունը աշխույժ աշխատանքային մթնոլորտում պահած «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի գործունեությունը: Գրեթե 150 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ ծրագրի շնորհիվ նորմալ վարձատրվող աշխատանք ունեցան հազարավոր շինարարներ, ճանապարհաշինարարներ, գրելու անսպառ նյութ ունեցանք լրագրողներս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես
Վրաստանը Եվրոպայում լավ գին ունի
Վրաստանը Եվրոպայում լավ գին ունի Վստահ է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը Արձագանքելով «Առավոտի» այն դիտարկմանը, որ վրացական իրադարձությունների մասին խոսելիս բոլոր գործիչները մեկնաբանություններ են անում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերի շրջանակներում, իսկ եվրոպական երկրները մի տեսակ երրորդական տեղում են հայտնվել, արդյո՞ք տարածաշրջանում Եվրոպան հետաքրքրություններ չունի, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Տարածաշրջանում Եվրոպայի հետաքրքրությունները նույնպես պակաս չեն,
ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Թե ինչպես էր զինվորը 80 լիտր բենզին գողացել Նախկին զինծառայողի պատմությունը «ՊՆ 59016 զորամասի 2-րդ գումարտակում ժամապահ էի: Լուսադեմին կրկին իմ հերթափոխն էր. կարգով պահակակետն ընդունեցի։ Չեմ հիշում՝ գուցե կես, գուցե մեկ կամ ավելի ժամ անց, ինչ-որ զինվորներ ինձ մոտեցան ու ասացին, որ հերթապահությանս ժամանակ մեքենաների բաքերից վառելանյութ եմ գողացել։ Զարմացած ասացի՝ նման
«Ես շոուներ սարքելու խնդիր չունեմ»
«Ես շոուներ սարքելու խնդիր չունեմ» Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Ռոմիկ Մանուկյանը չի ընդունում, որ իր եւ Գյումրիի քաղաքապետի կոնֆլիկտը անձնական կամ կուսակցական հիմք ունի: Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունում Գյումրիի 188 շենքի բացվածքի վաճառքի առիթով քրեական գործեր են հարուցվել քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների դեմ։ Այս հարցի կապակցությամբ «Առավոտում» արդեն հրապարակվել են Գյումրիի քաղաքապետի պարզաբանումները:
ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ ԵՆ
ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՕՊՏԻՄԱԼԱՑՎՈՒՄ ԵՆ 36 բուժհիմնարկից կձեւավորվի 9-ը Երեւանի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում որոշ բուժհիմնարկներ վերակազմակերպելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Նախագահն այն հաստատել է նոյեմբերի 19-ին: Այդ բուժհիմնարկների ղեկավարներից շատերը դա իմացել են միայն երեկ՝ հրավիրվելով առողջապահության նախարարություն: Ավելի ճիշտ, երեկ այդ մասին իմացել են բուժհաստատությունների այն ղեկավարները, որոնք օպտիմալացումից
«ՎԵՆԴԵՏՏԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՎԵՑ
«ՎԵՆԴԵՏՏԱՅԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՎԵՑ Երեկ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը։ «Առավոտի» տեղեկություններով նա ամիսներ շարունակ գտնվում էր իրավապահների ուշադրության կենտրոնում, լսվում էին նրա լարային եւ բջիջային հեռախոսները: Հեռախոսազանգերից մեկի ժամանակ էլ, ըստ մեր աղբյուրի, հայտնի էր դարձել, որ Ռ. Գեւորգյանը մտադրվել է պայթեցումներ իրականացնել: Շրջանառու լուրերից մեկն այն է, որ Ռ. Գեւորգյանը փորձել է պայթուցիկ
ՕՐԵՆՔՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ Խորհրդարանը երեկ 56 «դեմ» եւ 31 «կողմ» ձայներով չցանկացավ «Մամուլի ազատության մասին» օրինագիծն ընդգրկել ԱԺ մեծ օրակարգում: Թեեւ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը քվեարկությունից առաջ էլ հայտնեց, թե կառավարությունը 12 առաջարկ է ներկայացրել, որոնք բոլորն էլ ընդունելի են օրինագծի հեղինակների համար: Հիշեցնենք, որ օրինագիծը մշակել էր Մամուլի ազգային ակումբը, որի նախագահ Նարինե
Հերթական երաշխիքնե՞ր
Հերթական երաշխիքնե՞ր Վիկտոր Դալլաքյանը կոչ է անում դատավոր Սամվել Ուզունյանին մի քանի օրով հետաձգել «27»-ի դատավճռի հրապարակումը: «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը ընդունվել է այս տարվա նոյեմբերի 5-ին։ Հիշեցնենք, որ այդ օրենքը նախատեսում է որոշ հանցագործությունների դեպքում ցմահ բանտարկություն առանց ներման իրավունքի։ Հասարակության եւ քաղաքական ուժերի մեծ մասը շահագրգռված է, որ այդ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ Նախագահ Քոչարյանի ուրբաթ օրվա ելույթը «Հ1»-ով, որտեղ նա համեմատում էր Հայաստանի եւ Վրաստանի իրավիճակները, քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում են։ Ներկայացնում ենք ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տեսակետները։ «Քոչարյանը Ղարաբաղից զորք էր բերել»,- ասում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը Պատգամավոր Մանուկ Գասպարյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի անցկացրած զուգահեռները Հայաստանի եւ Վրաստանի ետընտրական իրավիճակի եւ ընդդիմությանը