Օրվա լրահոսը
ԱՆԱՆԴԻ ԴԱՐՆ ԱՆՑՆՈ՞ՒՄ Է
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը «India Today Conclave» հանդեսին տված հարցազրույցում կանխատեսել է, որ մարզաձեւում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի տիրակալության ժամանակաշրջանը շուտով կանցնի: Նրա կարծիքով, Վիշին փայլուն խաղացող է, սակայն 40 տարեկանում շատ դժվար է մրցակցություն պահպանել: Կասպարովը նշել է նաեւ, որ կզարմանա, եթե Անանդն ի վիճակի լինի մնալ չեմպիոնի դերում: Նա կարող է
ԱՂԻՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 10-րդ անհատական առաջնությունը: Երկրորդ տուրում մեր հանրապետության երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, համաձայնեցին ոչ-ոքիի: Նելլի Աղինյանը սպիտակներով հաղթեց Կատերինա Սեդիկովային, իսկ ահա Սիրանուշ Անդրիասյանն ու Աննա Հայրապետյանը, համապատասխանաբար, պարտվեցին Անաստասիա Մարտինովային եւ Տատյանա Շադրինային: Երկու տուրից հետո 22 շախմատիստուհիներ, որոնց թվում է նաեւ մեր Նելլի Աղինյանը,
ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Եվրոպայի 300-ից ավելի շախմատիստներ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում վիճարկում են Հին աշխարհամասի անհատական 10-րդ առաջնության հաղթողի կոչումը: Կայացած չորս պարտիաներում մրցակիցների նկատմամբ միայն հաղթանակներ են տոնել գերմանացի Գեուրգ Մայերը եւ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը: Նրանցից կես միավոր պակաս ունի եւ առաջատարների եռյակը եզրափակում է նույնպես Ռուսաստանը ներկայացնող Իգոր Կուռնոսովը: Ոչ այնքան հաջող մեկնարկած Տիգրան Պետրոսյանը նախորդ օրը
ԱՂՅՈՒՍԱԿԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ
Ստամբուլում ընթացող կանանց շախմատի «Գրան պրի» անդրանիկ մրցաշարի առաջին փուլի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը միավորը բաժանել է Չինաստանի ներկայացուցիչ Յան Շենի հետ եւ 1,5 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Կոներուն, Մարթա Ֆիերրոն եւ Սյուե Չժաոն:
ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ
Մարտի 8-ի նախօրեին արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվեց աշխարհի բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 50 ամենասեքսուալ մարզուհիների ցուցակը, որի կազմմանը, ենթադրելի է, պետք է որ մասնակցած լինեն «գործից հասկացող» մարդիկ: Ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա: Ծանոթանալով այդ ցուցակին եւ տեսնելով գեղեցկուհիների դասավորության հերթականությունը, որոշ դեպքերում համաձայն չես լինում: Բայց մի բան հաստատ է. 1-ին հորիզոնականում տեղ է
Շոկ՝ շոու-բիզնեսում
Երգիչներից շատերը ի վիճակի չեն «յոլա գնալ» առանց ֆոնոգրամայի «Երգիչ-երգչուհիների մի մասը շոկ է ապրում»,- երեկ Ժուռնալիստների միությունում հայտարարեց ռեժիսոր, համերգների կազմակերպիչ-բեմադրող Լուսինե Մարտիրոսյանը: ՀՀ մշակույթի նախարարի «ֆոնոգրամայամերժ» որոշումից հետո մարտի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ առաջին կենդանի համերգը, որին, ըստ կազմակերպիչ Լ. Մարտիրոսյանի, մի քանի արտիստներ հրաժարվեցին մասնակցել: Ինչպես ներկայացրեց համերգասրահի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՍԱՀՄԱՆԸ»
Հայ ռեժիսորի ֆիլմը հատեց հայկական սահմանները Ֆրանսիայում գտնվող Ժորժ Պոմպիդուի անվան մշակույթի կենտրոնում մարտի 4-ին տեղի ունեցած ռեալիստական կինոյի փառատոնը բացվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմով: Քանի որ այսպիսի բան, ինչպես ժողովուրդն է ասում, հազարից մեկ է տեղի ունենում, «Առավոտը» զրուցեց կինոռեժիսորի հետ: Նշենք, որ կինոփառատոնը ֆրանսիական ամենահին փառատոներից է, կազմակերպվում է արդեն 31-րդ անգամ:
«ԹԱԼԻԲԱՆԸ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ԲԱՆԱԿՑԵԼ
Աֆղանստանի «Թալիբան» շարժումը բացասաբար է արձագանքել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատրաստակամությանը՝ բանակցություններ սկսել թալիբների չափավոր ներկայացուցիչների հետ: Թալիբանների ներկայացուցիչներից մեկն այդ առաջարկությունը համարեց աննպատակահարմար: «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն չափավոր «թալիբ» ասելով: Եթե նկատի ունեն կազմակերպության այն անդամներին, որոնք ոչ թե մարտի դաշտում են, այլ նստած են տանը, ապա նրանց հետ բանակցելն անիմաստ է»,-
ԿՈՐԵԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում ամփոփվել են մարտի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Բարձրագույն ժողովրդական ժողովի ընտրությունները Հյուսիսային Կորեայում անցկացվում են 5 տարին մեկ: Այս անգամ էլ ընտրություններն ավարտվեցին երկրի գործող առաջնորդ Կիմ Չեն Իրի լիակատար եւ ջախջախիչ հաղթանակով: «Սիրելի ղեկավարը», ինչպես նրան կոչում են երկրի բնակիչները, կրկին դարձավ խորհրդարանի 687 պատգամավորներից մեկը: Ըստ gazeta.ru-ի, Կիմ Չեն
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ
Գուանտանամա բանտի մի խումբ կալանավորներ օրերս իրենց վրա վերցրին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնի եւ Նյու Յորքի վրա հարձակումները: Այդ բովանդակությամբ բաց ուղերձով նրանք դիմել են դատարանին եւ քննությանը: «Մեր դեմ առաջ քաշված մեղադրանքները մենք որպես այդպիսին չենք դիտարկում: Դրանք մեզ համար պատվի նշան են, որը մենք տանում ենք հպարտությամբ»,- ասված է այդ ուղերձում: Փաստաթուղթը
Չինաստանը զենք է «կլոնավորում»
Ռուսաստանը հրաժարվել է Չինաստանին վաճառել 50 հատ ՍՈՒ-33 կործանիչ՝ մտավախություն ունենալով, որ չինացիները պատճենավորելու են դրանք: 2 երկրների միջեւ բանակցություններն ընթանում են բավականին վաղուց, եւ չինական կողմը մտադրություն է հայտնել «փորձի համար սկզբից գնել միայն 2 կործանիչ»: Ռուսաստանի ներկայացուցիչները դրան դեմ են, քանի որ ենթադրում են, որ գնորդը կարող է պատճենավորել տեխնոլոգիաները եւ սկսել արտադրել
Սահակաշվիլին ռուսամե՞տ է
Վրաստանում շարունակվում է ստորագրահավաքը՝ նախագահ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով: Ընդդիմադիր կուսակցությունների 2 խմբեր մտադիր են մինչեւ ապրիլ ամիս հավաքել առնվազն 1 միլիոն ստորագրություն: Պահպանողական կուսակցության լիդերներից մեկը՝ Զվիադ Ձիձիգուրուն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ մտադիր է ողջ աշխարհին ցույց տալ, թե վրաց ժողովուրդը չի սատարում նախագահի քաղաքականությանը: «Սահակաշվիլին իր առաջ նպատակ է դրել հանձնել Վրաստանը Ռուսաստանին՝
Գուլուզադեն կողմ է սահմանի բացմանը
Ադրբեջանի նախկին պետքարտուղար, 1990-ականներին Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեի համոզմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից: «Ազատություն» ռադիոկայանին տված հացազրույցում Գուլուզադեն ասել է. «Եթե Հայաստանը վերականգնի հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը: Դա կնպաստի նաեւ Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»: Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Գուլուզադեն նշել էր, թե
ԳԹԿ-Ն ՀԱՎԵԼՈՒՄ Է Երեկ փոքրիկ ինֆորմացիա էինք տպագրել այն մասին, որ ԳԹԿ-ն արդեն հրապարակել է բնագիտական առարկաներից թեստերի նոր ժողովածուներ: Մեր ընթերցողները խնդրեցին տեղադրել այդ ժողովածուների լուսանկարները, որպեսզի շուկայում առկա բազմաթիվ խնդրագրքերից ընտրեն ԳԹԿ-ի երաշխավորածը: ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրեց, որ արդեն իսկ գրախանութներում կան քիմիայի՝ երկու, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի թեստերի ժողովածուները, դրանց բոլորի վրա
ԲՈՒՀԵՐԻ «ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
Որոշ բուհեր, առանց հիմնավոր պատճառաբանության, օրենքին հակառակ, թաքցնում են իրենց հաստիքացուցակները: Այսօր շատ է խոսվում գիտության ասպարեզում «ծերացման»՝ երիտասարդ կադրերի թվի աստիճանական նվազման մասին: Այս մտահոգությունը հիմնականում փոխկապակցվում է գիտական հաստատություններում եւ բուհերում գիտությամբ զբաղվողների չափազանց ցածր աշխատավարձերի հետ: Իսկ դրա հիմնական բացատրությունը, որ տալիս են պաշտոնյաները՝ «ֆինանսական միջոցների սղությունն» է: Ավելի հասկանալի եւ փաստացի
Նաւասարդի 1-ը պէտք է յայտարարուի Հայկ Նահապետի օր
Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ՝ դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, եւ աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Երբ մենք ելնենք Բէլի ամբոխի դէմ, աշխատենք խփել այնտեղ, որտեղ կանգնած կը լինի Բէլը քաջերի
ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՉՊԻՏԻ ԵՆԹԱՐԿՎԵՆ
Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարվելիք փոփոխությունները ուղարկվել է Վենետիկ՝ փորձագիտական եզրակացության նպատակով: Սակայն այդ փոփոխությունների որոշ թերություններ արդեն իսկ ակնհայտ են: Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի եւ մյուսների հեղինակած օրինագծի նախագծի փաթեթը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկումների փուլում է: 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին
Խրախճանք՝ ժանտախտի պահին
Տիֆից եւ խոլերայից մահացածների գերեզմանոցի անտառը վերածվում է զվարճանքի եւ հանգստի գոտու: Քչերին է հայտնի, որ Էջմիածնի հարավ-արեւմտյան մասում տարածված Ներսիսյան անտառի տակ գերեզմանոց կա: Այստեղ են թաղված 1915 թ. Եղեռնից մազապուրծ եւ Էջմիածնում մահացած գաղթականները, որոնք թուրքի յաթաղանից փախել եւ Մայր աթոռի հովանու տակ ապաստան գտնելու հույսով պատսպարվել էին հոգեւոր կենտրոնում: Քաղաքի տարեց բնակիչներից
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆԿՅՈՒՆԸ՝ ԲԵՐՔԱԲԵՐ
Սահմանամերձ բնակավայրում թանգարան ունենալը պաշտոնյաներին չի հետաքրքրում Ջողազի անթեղված գանձերը Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է: Որքա՜ն քիչ գիտենք բռաչափ Հայաստան երկրիս անկյունների եւ դրանց հինավուրց գանձերի մասին: Շուրջ 500 բնակիչ ունեցող Բերքաբերը մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 27 կմ է հեռու: Իջեւանի շրջանի սահմանամերձ այս բնակավայրը մինչ 1978 թվականը՝ Ջողազ է կոչվել: Այդ
ՍՊԱՆՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարությանն է դիմել Կարինե Նաղդալյանը եւ հայտնել, որ ՀՀ հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության համար դատապարտված Արմեն Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատական ակտը վիճարկելու նպատակով իրեն անհրաժեշտ է դատական ակտն ու դրա հիմքերը: Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հաստատեց «Առավոտի» այդ լուրը,
Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐԸ ՀԱՐՑԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱ
Իրեն նախկին ԽՍՀՄ-ի «անտեր» քաղաքացի համարող, նախկին ավագ ենթասպա Մելիքսեթ Սերյոժայի Գաբոյանի բողոքը: «ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, հասցեատերերից թաքցնելով իմ դիմում-բողոքները, չեն ցանկանում բացահայտել ճշմարտությունը եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց: Դրա վառ վկայությունն է ՀՀ նախագահին հասցեագրված վերջին՝ 8-րդ դիմում-բողոքս (15.12.08թ.): Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, նախագահականի
Ջոկատի հրամանատարից՝ մուրացկան
Ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը փող է մուրում, որ ապրի «40 տարեկան եմ, 40 էլ դարդ ու ցավ ունեմ: Կյանքս չեմ խնայել, կռվել եմ Արցախում, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Ոտքս՝ հեչ, ստամոքսս է վիրավորվել, հիմա արհեստական է դրած»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը: Ջոկատի հրամանատար ու ավագ լեյտենանտ Վարդանյանն այսօր մայրաքաղաքի գետնանցումներում փող է մուրում՝
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵ՞Տ
Գյումրիում այս մասին պտտվող խոսակցությունները գնալով ավելի թեժանում են Արդեն քանի ամիս է, Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ շուտով Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի փոխարեն նրա աթոռը կզբաղեցնի հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, եւ որ այս հարցում խիստ շահագրգիռ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ տեղեկությունների, այս լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո,
Դեղորայքի շուկան բարձիթողի վիճակում է
Դեղերի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների հավաստմամբ, այս շուկայում գոյություն չունի կոնկրետ գին հասկացությունը: Հայաստանում դոլարի արժեւորմանը զուգահեռ, ի թիվս շատ այլ ապրանքների, մինչեւ 15%-ով թանկացավ նաեւ դեղորայքը: Դեղատների տնօրենները «Առավոտի» հետ զրույցում մեղքը բարդեցին մատակարարների վրա, պատճառաբանելով, որ նրանք ապրանքը բերում են նախկինից թանկ գնով: «Տրի ֆարմ» դեղատան տնօրեն Խաչատուր Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ
ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ
Ըստ որոշ տնտեսագետների` Թուրքիան արդեն իսկ առաջարկել է մասնակցել Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը: «Հայկական Դավոս» անվանումը ստացած 6-րդ միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, փետրվարի 21-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման գաղափարին, ասաց, որ այն տարածաշրջանի համար «ստաբիլիզատորի» դեր կունենա, եւ որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այս ծրագրի իրագործմանը մասնակցություն ցուցաբերեն Թուրքիան եւ Ռուսաստանը:
Նիստը կարճ տեւեց
Դատավորը լսում է միայն դատախազներին Երեկ «Յոթի» գործով դատական հերթական նիստի ժամանակ դատարան էր բերվել միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը, բայց դրանից ո՛չ դատարանի շենքի ներսում, ո՛չ էլ դրսում՝ շենքին հարակից տարածքում, ոստիկանների եւ «կարմիրբերետավորների» թիվը չէր պակասել: Դատական նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե այն պատճառով, որ Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր,
«ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ, ԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ՝ ՕՐԵՆՔ»
Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցում նշել է, թե անկախացումից ի վեր՝ Հայաստանում գործում է այս սկզբունքը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 17 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ նախագահին եւ իշխանության այլ մարմիններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների մասին զեկույց. «Իսկ ԱԺ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՉՏՐԱՄԱԴՐԵԼ
Լոս Անջելեսում գործող «Քաղաքացիական հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին առաջարկելով ձեռնպահ մնալ ու ԱՄՆ մուտքի թույլտվություններ չտրամադրել հայաստանյան մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ուժային կառույցների բոլոր ղեկավարներին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, «Յոթի» գործով մեղադրող դատախազ Կորյուն
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մարտի 10-ին ներկայացնելով իր տարեկան զեկույցը՝ դրանից հետո հայտարարել է, որ ՄԻՊ գրասենյակը որոշել է Հայաստանում պատվոգրեր հանձնել հանդուրժողականության եւ խոսքի ազատության մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար մեկ քաղաքական գործչի եւ մեկ լրագրողի, որպեսզի այդպիսով խրախուսվի համապատասխան միջավայրի ձեւավորմանն ուղղված գործունեությունը: ՄԻՊ գրասենյակի նախաձեռնության առաջին դափնեկիրը լրագրության ոլորտում եղել
ՀՀ-ԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կարո՞ղ ենք ուրեմն արձանագրել, որ ընդդիմության վերջին հանրահավաքից հետո ստեղծվել է ընդդիմություն-իշխանություն բարիդրացիական ջերմ հարաբերություններ, գուցե՝ համագործակցություն, մնում է, որ բանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ զոհերը՝ յուրաքանչյուրի խղճին, ԱԺ նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասաց. «Գուցե համագործակցում են, ընդհանրապես ճիշտ համագործակցությունը ցանկալի է, բայց տվյալ դեպքում՝ դժվար թե: Խնդիրն


















































