Օրվա լրահոսը
ԼՂ-ի եւ խոսքի ազատության մասին
Երեկ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը հուլիսի 4-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշել է, որ հակամարտության հաղթահարման գործընթացում առաջընթաց չկա եւ չեն կատարվում հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքներ՝ խնդիրը բանակցային գործընթացով լուծելու համար: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Տիգրան
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԻԴԵԱ-ՖԻՔՍ ՉԴԱՐՁՆԵԼ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանը վստահեցնում է, որ ընդդիմությունը ճշգրիտ եւ հաղթող քայլեր է անելու: – Ակնհայտ է, որ իշխանությունները գիտեն, թե ինչ են անում՝ նախապատրաստվում են 2008-ի նախագահական ընտրություններին: Կարելի՞ է արդյոք նույնն ասել ընդդիմադիր ուժերի մասին: – Սկսեմ նրանից, որ ընդդիմադիր ուժերը լավ վիճակում են: Հայաստանյան «քաղաքական» իրականության մեջ ազնիվ ընդդիմադիր
ՕԼԻԳԱՐԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱ՞Չ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԵՆ
Նրանք արդեն «սկսե՞լ են իրենցից» Վարչապետ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ի ԱԺ նիստում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը բոլորին բերելու է օրենքի դաշտ, որ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու, եւ որ բարեփոխումները պատրաստ են սկսել իրենք իրենցից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելը եւ
ՎԱՆ ԴԵՐ ԼԻՆԴԵՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի՝ ՀՀ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս, հավանաբար, այնքան համոզիչ էր բացատրում հյուրին, որ Հայաստանը անշեղորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով, որ ԱԺ հրավիրված ասուլիսը սկսվեց 1 ժամ 20 րոպե ուշացումով: Լրագրողները՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ միասին, համբերատար սպասում էին ԵԽԽՎ նախագահին (լուսանկարում): Կարդացեք նաեւ՝
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր դուք ինքներդ ձեզ համար անհասկանալի լինելով՝ շրջապատի համար էլ խորհրդավոր կլինեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հարմար չէ մեծ գործերի համար: Ձեր շրջապատում նյարդային ու անառողջ մթնոլորտ է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Համոզմունքների եւ հնարավորությունների հաղթանակի օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ներդաշնակ շփումները շրջապատի հետ գործնական հարաբերությունների հիմքն են: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կնշանավորվի հոգեբանորեն կայուն իրավիճակով: ԿՈՒՅՍ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հուլիսի 2-ը Մարզական լրագրողների միջազգային օրն է: Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ առիթով կազմակերպած ընդունելության ժամանակ Հայաստանի մարզական կյանքը լավագույնս լուսաբանող մի շարք լրագրողների ՀԱՕԿ-ի շնորհակալական վկայագրեր հանձնեց: Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Միքայել Իսպիրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահներ Ռազմիկ Ստեփանյանը եւ Դերենիկ Գաբրիելյանը բարձր գնահատեցին մարզական լրագրողների աշխատանքը՝ նշելով, որ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
Բելգրադում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները: Աղջիկների մրցապայքարում մեր հանրապետության միակ մասնակիցը՝ 72 կգ քաշային Հասմիկ Յոլչյանը, հենց առաջին գոտեմարտում «մաքուր» պարտվեց մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից: Նա վերջերս է ծնողների հետ Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան ու բնակություն հաստատել Աբովյանում: Իրենց ասելով, Հասմիկը Ռուսաստանում պատանիների մեջ երկրորդ տեղն է գրավել: Մենք
«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմին»
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ Սլավոնական համալսարանում հայտարարեց, որ կյանքն առայժմ ստիպում է ապրել այս բանաձեւով: Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպեց ուսանողներին: Ռեկտոր Արմեն Դարբինյանը գիտական խորհրդի կողմից նախագահին հանձնեց Սլավոնական համալսարանի Պատվոշքանշանը: Այնուհետեւ պրն Ղուկասյանը դասախոսություն կարդաց «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով: Դասախոսությունը անց էր կացվում ՌՀՀ-ի եւ «Ռիա
ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ ՏԱՐԱՆ
Գրողների միության արժեզրկված մրցանակների մասին Եթե մեր օրերի հայ մարդու ընտրություն կատարելու բարոյական մակարդակի վերլուծության փորձ անենք, երեւի թե ամենաբնորոշը, իբրեւ բնաբան, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի մի առիթով ասածն է. «Կարմիր խնձորը տարան, բայց այդպես էլ մութ մնաց՝ հարսը կո՞ւյս էր, թե՞ ոչ…»: Ընդ որում, ասվածը գրեթե առանց բացառության կարելի է վերագրել բոլոր ոլորտներում համատարած զեղծարարություններին:
Որտե՞ղ փնտրել գիտության պատիվը – 3
Մտորումներ պարզ թվաբանական գործողությունների ու գիտնականների մասին Հայաստանում շուրջ 125 գիտահետազոտական ինստիտուտ կա, ուրեմն՝ նույնքան տնօրեն, 250 փոխտնօրեն, 250 քարտուղարուհի, 125 վարորդ, 125 գիտքարտուղար, 125 ռեժիմի պետ, 125 գլխավոր հաշվապահ, 125 կադրերի բաժնի վարիչ: Փաստորեն, միայն «նաչալնիկները՝» մոտ 1500 են: Մոտ 2000 էլ կազմում են պահակները, հավաքարարները, սովորական հաշվապահներն ու մատակարարները: Եթե «մեռած հոգիներին» էլ
«ՉԿԱ ՄԻ ԴԱՏԱՐԱՆ, ՈՐՆ ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՏԻ»
Ասում է 2006թ. հունիսի 1-ից Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը – Ինչպիսի՞ն է իրավիճակը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատաիրավական բարեփոխումներից հետո: – Առաջին դրական տեղաշարժն այն էր, որ, ի վերջո, դատարանը տնակայինից վերադարձավ քարե շենք: Նախկինում գործում էր 4 դահլիճ, սակայն դրանք էլ չեն բավականացնում 12 դատավորներին, որոնցից 4-ը աշխատում է
Մադոյաններից այգին խլում են
Գյումրիի քաղաքապետը առավելությունը մարզպետի եղբորն է տվել ու Մադոյանների կողմից 55 տարի մշակվող այգին նրան հանձնել: «Ես ամբողջ կյանքս ապրել եմ այդ տարածքում եւ եթե ես սեփականաշնորհելու իրավունք չունեմ, առավել եւս՝ ոչ մի պաշտոնյա չունի: Մարզպետը գյուղից եկել՝ ուրիշի ստեղծածն է խլում: Սա շնորհակալության փոխարե՞ն է: Քաղաքապետարանը հանկարծ սխալվի մի ծառ տնկի՝ հազար հեռուստատեսությամբ ցույց
«ՀԱՏԿԱՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԾՐԱԳԻՐԸ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում ԼՂՀ ԱԱԾ պետ Բակո Սահակյանը: Պարոն Սահակյանի հետ մեր այս հարցազրույցը հիմնականում առնչվում է նրա ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթներին եւ մոտեցումներին: – Պարոն Սահակյան, ԼՂՀ-ում նույնպես, տուրք տալով մոդայիկ դարձած «բարեփոխումների» թեմային, սկսել են հաճախակի խոսել բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս հարցի
ՀԱՂԹԱՆԱԿ «ԿՈՃԱԿԱՅԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ» ՀԱՆԴԵՊ
ԱԺ արտահերթ նստաշրջանը երեկ ավարտվեց, ֆուտբոլային լեզվով ասած, խորհրդարանական փոքրամասնության որակական հաղթանակով: ԱԺ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները աշխատեցին միասին եւ իրականացրին մի սցենար, որի արդյունքում կառավարության նախաձեռնած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ստանալով 63 կողմ ձայն՝ չընդունվեց: Ձեռնպահ էին Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) եւ Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ), քվորումը 66 էր, իսկ քվեարկեց 65-ը։ «Ժառանգությունը»
Պետդեպն ասաց իր խոսքը
«Միացյալ Նահանգները սատարում է ազատ խոսքին ու մամուլի ազատությանը եւ բացասական է գնահատում Հայաստանում կամ որեւէ այլ երկրում մամուլի ազատությունը սահմանափակելու որեւէ փորձ»: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում, որը երկուշաբթի օրը տարածել է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը: Ներկայացնելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որոնք, ըստ մի շարք
«Իրար աչքերի նայելու տեղ թողնենք»
Կոչ է անում է ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ ինքն իր կողմից արել է մաքսիմալը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի ընդունումը հետաձգելու կամ որոշ պարզեցում մտցնելու համար. «Արել եմ ավելին, քան հնարավոր էր,
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է
Սակայն, ըստ Շենգավիթի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի, ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ համայնքապետ: – Պատգամավոր դառնալով՝ դուք, փաստորեն, կրակը գցեցիք բոլոր այն անձանց, ովքեր հավակնում են դառնալ Շենգավիթի համայնքապետ։ Ըստ մամուլում արդեն հայտնի տեղեկությունների, հուլիսի վերջին Շենգավիթում սպասվող ընտրություններում լինելու է բավականին լուրջ մրցակցություն, թեպետ դեռ առաջադրման պահը չէ, բայց արդեն
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է «ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
Ալեքսանդր Արզումանյանի դեմ որեւէ ապացույց տակավին չկա Հուլիսի 2-ին ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել էր իր պաշտպանի՝ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ է, տրամադրությունը՝ բարձր: Ավելին, ԱԳ նախկին նախարարը խնդրել էր իր զորակցությունը հայտնել «Ազատություն» ռ/կ-ին եւ փոխանցել էր, թե ինքը միանում է ռ/կ-ի պաշտպանությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
ԵՐԵՔ ՎԹԱՐ՝ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ
Երեկ Երեւան-Սեւան ավտոմայրուղու 27 կմ հատվածում տեղի է ունեցել միանգամից 3 ավտոճանապարհային պատահար: Ժամը 16.30-ի սահմաններում «BMW-528» մակնիշի 09 ԼԼ 851 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել մայթեզրից եւ շրջվել ձորը, որի հետեւանքով վարորդը՝ Մանուկ Մանուկյանը, ուղեւորուհի Աննա Երվանդյանը եւ ինքնությունը չպարզված եւս մեկ անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը,
ԲԱՔՎՈՒՄ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ
Հայաստանի ըմբշամարտի հավաքականների առաջատար անդամներից ոմանք հրաժարվում են սեպտեմբերին մեկնել հարեւան հանրապետություն: Մայիսի սկզբներին Բաքվում կազմակերպված Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ), Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեների պաշտոնյաների մասնակցությամբ քառակողմ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը ստանձնեց սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության անդամների լիակատար անվտանգության ապահովումը: Աշխարհի առաջնության մեկնարկին մնում է
«Հիլիարդը» շարականներ երգեց
Քառյակի անդամների հավաստմամբ, հայկական երգարվեստի գանձերը արտերկրում միշտ հիացմունքով են ընդունվում: Բրյուսելի եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակներում երեկ, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, կայացավ աշխարհահռչակ բրիտանական «Հիլիարդ» վոկալ քառյակի համերգը: Այսօր նրանք հանդես կգան Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հիշեցնենք, որ 2003թ. քառյակի փակ համերգը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ առաջացրել
«ՀԻԼԼԻ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱՃԵԼ ՍԿԱՆԴԱԼԻ
Նոր փաստեր Մատենադարանի ձեռագրերի թվանշայնացման առիթով Մատենադարան-«Հիլլ» գործարքի պատճառով ծագած աղմուկը գնալով մեծանում է: Մասնագետների կարծիքով, այն կարող է վերաճել համաեվրոպական սկանդալի, ինչպես, օրինակ, 1967 թվականին, երբ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցուց գողացվեց 27 ձեռագիր եւ դրվեց Սոթբիի աճուրդում: Եվրոպական մամուլը հեղեղվեց այդ կողոպուտի մասին հոդվածներով: Հայերը պետություն չունենալով՝ կարողացան Երուսաղեմի ձեռագրերը Սոթբիից վերադարձնել. նույնը ավելի
Սեֆիլյանին դիմավորեցին ծափերով
Երեկ առավոտյան ժ.10.30-ից մարդաշատ էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի տարածքը: Այնտեղ հավաքվեցին նախ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հարազատներն ու զորակիցները, քանի որ դատավոր Ռուբիկ Ներսիսյանի նախագահությամբ պետք է լսվեր նրա կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը: Ապա հավաքվեցին «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամները՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի,
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ
Արարատում ՀՀԿ-ն հաղթեց ՀՀԿ-ին Հուլիսի 1-ին Արարատ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց անկուսակցական Աբրահամ Բաբայանը, որին սատարում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Իսկ գործող քաղաքապետ եւ Արարատի նույն՝ ՀՀԿ կառույցի ղեկավար Հակոբ Թովմասյանը պարտվեց ձայների զգալի տարբերությամբ: Սկզբնական շրջանում առաջադրված էր 6 թեկնածու, սակայն, հավանաբար տարաբնույթ բանակցությունների արդյունքում, թեկնածուներից երեքը՝ Գրիգոր Ավետիսյանը, Գագիկ Գասպարյանը եւ «Բարգավաճ Հայաստան»
Աշխատավարձերը պարբերաբար ուշացնում են
«Հայֆիլմն» իր աշխատողներին ամիսներով չի վարձատրում Արդեն 3 ամիս է՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի 25 աշխատակից աշխատավարձ չի ստացել: Նրանց պատմելով՝ «ամեն անգամ, երբ հարցնում ենք, թե վերջապես ե՞րբ կստանանք մեր աշխատավարձերը, պատասխանում են՝ մի քանի օրից»: Կինոստուդիայի խորհրդի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ, իսկապես, արդեն մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել. «Բանկային
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԸ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՐԴԻ՞Կ ԵՆ
Թիվ 15 ընտրատարածքում առաջադրված է 10 թեկնածու, որից երկուսի անուն-ազգանունը Խաչիկ Մանուկյան է: Նրանցից մեկը ԱԺ նախկին պատգամավոր է, որը եւ հարցազրույց տվեց «Առավոտին»: – Պարոն Մանուկյան, դուք ընտրված պատգամավոր էիք, ինչո՞ւ հրաժարվեցիք ձեր մանդատից եւ նորից նույն տարածքում առաջադրեցիք ձեր թեկնածությունը: – Համամասնական եւ մեծամասնական մանդատներից հրաժարվեցի զուտ նրա համար, որպեսզի նորից ցույց տանք,
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՇԱՐՔՈ՞ՒՄ
ԵԽԽՎ առանձին պատվիրակներ անցած շաբաթ Ստրասբուրգում գտնվող հայերից հետաքրքրվում էին, թե ի՞նչ է կատարվում «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հետ: Եվ ըստ ամենայնի՝ առաջիկայում այս կառույցն էլ կանդրադառնա «Ազատության» վերահեռարձակումը Հայաստանում փաստացի արգելող այս նախագծին: Ու թեեւ մեր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի գնահատականներն, ընդհանուր առմամբ, դրական էին, հիմքեր ունենք կանխատեսելու, որ «Ազատության» հետ կատարվողը դարձյալ
Օրինագծերը «մեղմացնո՞ւմ» են
ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն առաջարկել է դրանք հետաձգել Խորհրդարանը երեկ եւս շարունակեց արտահերթ նիստը, որի օրակարգային կարեւոր հարցերից են «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները: Այդ օրինագծերը քննարկվում են փաթեթով, քանի որ վերաբերում են միեւնույն խնդրին՝ հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակումներին: Մասնավորապես, որոշ գնահատականների համաձայն, օրինագծերն ընդունվում են «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու նպատակով, քանի
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀ
Մեր թերթին տված հարցազրույցում ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Ընդունված է ընդդիմությանը բնորոշումներ տալ՝ կառուցողական, արմատական, հարմարվողական: Ձեր գնահատմամբ՝ այսօր ինչպիսի՞ ընդդիմություն է ՕԵԿ-ը, եւ ինչպիսի՞ն են ապագայի Ձեր ծրագրերը: – Ժամանակակից քաղաքականության մեջ կա երկու բնորոշում՝ իշխանություն եւ ընդդիմություն: Մնացած բոլոր ձեւակերպումները՝ կիսատ իշխանություն կամ արմատական ընդդիմություն, բոլորն արհեստական ձեւակերպումներ են: Այսօր
ՆՈՒՅՆՆ ԷՐ ԵՐԵԿ, ՆՈՒՅՆՆ Է ԵՎ ԱՅՍՕՐ
«Ա1+»-ն ու «Ազատությունը» դուր չեն եկել ո՛չ «նախկիններին», ո՛չ գործողներին Հայաստանում Մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու երկրի հիմնական օրենք-Սահմանադրությունը բոլոր իշխանությունների՝ ե՛ւ «նախկինների», ե՛ւ գործողների օրոք պաշտպանվել են տեղ-տեղ՝ ըստ նպատակահարմարության եւ քաղաքական կոնյունկտուրայի: Այն, ինչ այսօր կատարվում է «Ազատություն» ռ/կ-ի շուրջ՝ ռադիոկայանի բացման, փակման, վերաբացման, արդեն երկրորդ պտույտն է: «Ազատությունը» մեկ անգամ արդեն եթերազրկվել


















































