Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հուլիս 04,2007 00:00 Share

\"\"Հուլիսի 2-ը Մարզական լրագրողների միջազգային օրն է: Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ առիթով կազմակերպած ընդունելության ժամանակ Հայաստանի մարզական կյանքը լավագույնս լուսաբանող մի շարք լրագրողների ՀԱՕԿ-ի շնորհակալական վկայագրեր հանձնեց: Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Միքայել Իսպիրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահներ Ռազմիկ Ստեփանյանը եւ Դերենիկ Գաբրիելյանը բարձր գնահատեցին մարզական լրագրողների աշխատանքը՝ նշելով, որ առանց հանրապետության մարզական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին նրանց գործուն մասնակցության՝ ոլորտը ցանկալի առաջընթաց չի ունենա: Նրանք կարեւորեցին նաեւ սպորտի ոլորտում արձանագրվող ձեռքբերումների մասին հասարակությանը ժամանակին իրազեկ պահելը, այս կամ այն մարզական կազմակերպության ու գործչի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից՝ աշխատանքներում տեղ գտած թերությունները տեղին ու անկողմնակալ վեր հանելը, ինչն օգնում է դրանք ժամանակին վերացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031