Օրվա լրահոսը
Պետք է Հայաստան-Նորվեգիա մարզական կապեր հաստատել
Նորվեգացիները եկել են Համահայկական խաղերը դիտելու Թեեւ 4-րդ համահայկական խաղերում Նորվեգիայի քաղաքներից եւ ոչ մեկը մասնակից չունի, սակայն հատուկ մրցումներին ներկա լինելու նպատակով Հայաստան են ժամանել այդ երկրի իշխող՝ «Գործավորների կուսակցության» անդամ Շել Ինգլբրեսթընը, Օսլոյի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Ջիմմի Վարթիվարյանը եւ Կնուտ Բոշը: Երեկ Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար
ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՂԵ՞Լ Է
«Օշականցի Հայկի» մահափորձի գործը Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում՝ Ժորա Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվեց Վիրաբ Գասպարյանի («Բանգլադեշցի Վիրաբ») դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեւանի դատախազությունը Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրել «Օշականցի Հայկի»՝ Հայկ Մելիքյանի դեմ «մահափորձ» կատարելու գործով: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը Վիրաբ Գասպարյանին դատապարտել է 9 տարի ազատազրկման: «Մահափորձի» գործով տուժող չի
Փաստորեն, «ՎիվաՍելլը» գնել են
Այդ մասին ակնարկեց «ԱրմենՏելի» տնօրենը «Կյանքում ամեն ինչ փոփոխական է, եւ բոլորը փոխվում են: Օրինակ՝ հարսնացուն ամուսնանալ չէր ուզում, բայց տանը մնալ էլ չէր ուզում, ու նրան փողով գայթակղեցին: Մենք ցանկանում ենք դառնալ իսկական տղամարդ, իսկ ոմանք ցանկանում են ամուսնանալ»,- երեկ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ իրենց ընկերության տղամարդկությունն այսպես
ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԱՅԳՈՒՄ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը այգու ծառերի հաշվին 650 հազար դոլարով զուգարան ու ջրավազան է կառուցում: Երեւանի քաղաքապետարանը Պուշկինի անվան այգին 21 տարի ժամկետով վարձակալության է տվել «Ռոբեր Պողոսյան» հիմնադրամին: Հիմնադրամի սեփականատեր շվեյցարահայ Ալբեր Պողոսյանը Պուշկինի այգու բարեկարգման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել է $650 հազար: Այգու բարեկարգման աշխատանքների ճարտարապետական նախագծի հեղինակն ազգությամբ շվեյցարացի Պիեռ Ռամբախն է:
Պերեսը զանգել է Էրդողանին
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նախօրեին զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ նրան հավաստիացրել, որ Իսրայելը ցանկանում է պահպանել սերտ կապերն այդ մահմեդական երկրի հետ: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, հղում անելով «Ֆրանսպրեսին», այդ մասին հաղորդել է Էրդողանի օգնականը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպությունը,
Կարապետիչը՝ նախագա՞հ
Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանը ծանր հրետանի է» ԺԿ նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հիմա էլ ուզում է դառնալ երկրի նախագահ: Համենայնդեպս, երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում դնելու է իր թեկնածությունը, եւ եթե ինքն ու Սերժ Սարգսյանը միասին անցնեն երկրորդ փուլ, ինքը չի զիջելու Սերժ Սարգսյանին: Տիգրան Կարապետիչը հայտարարեց նաեւ. «Ես համարձակորեն
ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԷՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ
Բայց չարեց այդ բանը, այլ ստեղծեց իր հայտնի ընկերությունը եւ հարմար պահի էլ այն փակեց: Հայաստանում նույն ոգով հակված են կուսակցություններ ստեղծել: Հայաստանում գրանցված 74 կու սակցություններից 15-ի անունները կազմված են «ազգ» եւ «ազգային» բառերից, երկրորդ տեղում «միավորում», «միաբանություն» կամ «միացյալ» բառերն են, երրորդում՝ «հայրենիք» եւ «երկիր» բառերը: «Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամը» հրապարակել է
ԲԱՆԸ ԿՀԱՍՆԻ՞ «ԳՅՈՒԼԼԵԼՈՒՆ»
Այգեստանի գյուղապետ Սերգեյ Գեղամյանը դա չբացառեց Օգոստոսի 19-ին Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքն ընդգրկող Այգեստան գյուղում տեղի ունեցած գյուղապետի ընտրությունների շուրջ բողոքի ալիքը դեռ չի մարել: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում առաջադրվել էր 5 թեկնածու, այդ թվում՝ գործող գյուղապետ Սերգեյ Գեղամյանը, որը պաշտոնապես վերընտրվել է, երկրորդ տեղում հայտնված Սոկրատ Հովսեփյանը եւ «կողմ» ձայների թվով երրորդը հայտարարված
ՔԱՄԻՆ ԱՐԴԵՆ ԾԱՌ Է ՍՂՈՑՈՒՄ
Լուսանկարում պատկերված այս հաստաբուն ծառերը հատվել են Պուշկինի անվան այգում: Այնտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը «այգու բարեկարգում» անվան տակ ամֆիթատրոն, 2 ջրավազան, 2 զուգարան եւ 56 քմ մակերեսով պաղպաղակի եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետ է կառուցում: Երբ դիմեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեգյանցին՝ հատված ծառերի մասին պարզաբանումներ ստանալու, նա կտրականապես հերքեց, որ իրենք են ծառ հատողները:
ԽՈՅ 21.03-20.04: Էրոտիկ երեւակայության շնորհիվ ինտիմ կյանքն այսօր հաճելի կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Անհանգստացնող հարցերից շատերը կմնան անցյալում, եւ դուք կկարողանաք լուծել մնացածը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտահղացումները ստեղծագործաբար իրագործելու ձգտման դեպքում հաջողությունը կժպտա ձեզ: ԿՈՒՅՍ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հատկապես վերջին երեք խաղերում մեծ բավականություն է պատճառում իր երկրպագուներին: Ղազախստանի հետ արտագնա հանդիպումում դաշտի տերերին, այնուհետեւ սեփական հարկի տակ Լեհաստանին հաղթելուց հետո, շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդի գլխավորած մեր ընտրանին հերթական հաճելի անակնկալը մատուցեց՝ Երեւանում ոչ-ոքի՝ 1:1, խաղալով աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Պորտուգալիայի հետ: Խաղից անմիջապես հետո,
Խնդիրը միայն կրթական համակարգը չէ
Բաց նամակ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին «Կրթություն-2015» համաժողովին Ձեր ուղերձը, որը հրապարակվել է «Առավոտ» թերթում՝ 12.06.07-ին, ընթերցելուց հետո սկսեցի տարակուսել, մտատանջվել. մի՞թե կրթական համակարգի բարեփոխումները այնքան հետ են մնացել հասարակության զարգացման պահանջներից ու ընթացքից, որ կրթական համակարգը դեռեւս չի կարողանում ազատվել համատարած կոռուպցիայից, ինչպես Դուք նշում եք ուղերձում. «Հաջորդ գլխավոր խնդիրը կրթության համակարգում
«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Հավաստիացնում է «Միսս Հայաստան-2006» մրցույթի մասնակից Մարինա Կարապետյանը Հայտնի է, որ մինչեւ սեպտեմբերի 7-ը «Միսս Հայաստան» գործակալությունը հավաքագրում է հայուհիների՝ «Միսս Հայաստան-2007» մրցույթին մասնակցելու նպատակով: Հետո կանցկացվի կաստինգ, որն էլ կորոշի կայանալիք մրցույթի մասնակիցներին, որոնք շուրջ մեկամսյա պարապմունքներ կանցկացնեն, իսկ բուն մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում: «Առավոտը» զրուցեց «Միսս Հայաստան-2006» մրցույթի մասնակից Մարինա Կարապետյանի
Տնօրենը պատասխանում է
Թիվ 175 դպրոցում կրքերը դեռ չեն հանդարտվել «Առավոտի» 16.08.07 թ. «Դպրոցի տնօրենը դիմել է դատարան» հոդվածում նշվում է, որ Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, իրեն զրպարտելու համար դպրոցի պահակ Ռիմա Սուքիասյանին եւ նախկին ուսուցչուհի Լենա Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԺ ԻՐԱՎՈՒՆՔ
«Առավոտի» նամակագիրները դժվար օրեր են ապրում Օգոստոսին, երբ պետական այրերն իրենց հանգիստն են անցկացնում արտերկրի թանկարժեք հանգստավայրերում, «Առավոտում» քաղաքացիների հոսքը չի դադարում: Օգոստոսի 1-20-ն ընկած հատվածում ստացվել է 45 նամակ, որոնք վերաբերում էին նրանց իրավունքների ոտնահարմանը: 45-ից 32-ը մարզերի բնակիչներ են, 1-ը՝ դատապարտյալ, մի նամակ էլ ստացվել է հասարակական կազմակերպությունից: Նկատենք, որ ստացված բոլոր նամակները
Ժանտախտի համաճարակ՝ Հայաստանում
Գյուղացիների հաշվարկներով՝ Տավուշի եւ Լոռվա մարզերում արդեն մոտ 50 խոզ է սատկել՝ աֆրիկյան ժանտախտից: Արդեն 1 ամսից ավելի է՝ Հայաստանի անասնապահներն ու անասնաբույժները խուճապի մեջ են: Հարեւան Վրաստանում աֆրիկյան ժանտախտի վարակ էր տարածված, ու վտանգը մեծ էր, որ այն կներթափանցի նաեւ մեր երկիր: Վտանգի մտավախությունն ունենալով հանդերձ՝ Հայաստանում չկարողացան կանխարգելիչ միջոցառումներն այնպես ձեռնարկել, որ մեր
ՀԱՑՆ ԷԼԻ Է ԹԱՆԿԱՆԱԼՈՒ
Չնայած օր օրի հացի գինը բարձրանում է, բայց թե՛ ցորեն ներկրողները, թե՛ հաց արտադրողները վստահեցնում են, որ իրենք շահույթ չեն ստանում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում հացը թանկացավ 20-30 դրամով: Օրինակ՝ 500 գրամ քաշով մատնաքաշը 130-ից դարձավ 150 դրամ, ռուսական 400 գրամանոց սեւ հացը նախկին 150 դրամի փոխարեն այսօր վաճառվում է 170-180 դրամով: Նույն
Դատում են քաղաքապետի եղբորը
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը մեղադրվում է մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ գնելու մեջ: Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ ձեռք բերած եւ վերջինիս առքուվաճառքով զբաղված մի խումբ անձանց դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից վերջերս հարուցված քրեական գործի քննությունը: Այն արտասովոր էր նրանով, որ գլխավոր հերոսները բավականին ճոխ
ՕՐԵՆՍԴԻՐՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ
Օրենսդիրներն օրենքը շրջանցողներից մեկն են Չնայած այն բանին, որ ՀՀ խորհրդարանը, իրօրենսդիրներով հանդերձ, այս օրերին պաշտոնապես արձակուրդում է գտնվում, հայրենի օրենսդիրները, բացի արտերկրում հանգստանալուց, մայրաքաղաքի ամենատարբեր հատվածներում ու օբյեկտներում «ռազբորկաներ» անելուց զատ՝ նաեւ «օբյեկտաշինությամբ» են զբաղված: Եվս մեկ անգամ գործարար-պատգամավորների համար մեջբերենք ՀՀ Սահմանադրության հոդված 65-ը՝ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական
«ՄԵՏԵԼԻՑՅԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսկ իշխանությունը, բանակցությունների մասնակիցներից մեկի ասելով, խուճապի մեջ է Հուլիսի վերջին տասնօրյակում «Մետելիցա» սրճարանում ընդդիմադիր մի քանի կուսակցությունների առաջնորդների՝ Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արթուր Բաղդասարյանի, Արարատ Զուրաբյանի, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Մանուչարյանի մասնակցությամբ 2008թ. նախագահական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու շուրջ սկիզբ առած բանակցությունները շարունակվում են: Սա այն
ԲԱՐԳԱՎԱՃ ՏՈՆԱՎԱՃԱՌ
ՀՀ ոստիկանությունը նախորդ գիշեր «Տրիումֆ» բար-ռեստորանի առջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին իրարամերժ բացատրություններ տվեց: Մեկ օրվա ընթացքում նախ ժխտել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, ապա հայտարարել, թե կռվողները դեռահասներ էին: Եթե ընդունենք, որ կատաղի ծեծկռտուքի մասնակիցները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ անդամ, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները դեռահասներ են,
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ
Թանգարանի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, կոլեկցիոներ, նկարիչ, դերասան, բանաստեղծ եւ գորգագետ Մարկոս Գրիգորյանը վախենում է, որ իրենից հետո թանգարանի ցուցանմուշները կհայտնվեն Վերնիսաժում: «Գլխիս վերքը կարել են, շուտով կլավանա, բայց է՛ս վերքն է, որ չի լավանում, չի անցնում»,- ցույց տալով սիրտը՝ ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնում պառկած Մարկոս Գրիգորյանը: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ի լույս
Հայաստանյան գիշերահավասար
Շարունակություն 3. Ինչի՞ց սկսել Էս հարցին ողորմածիկ Վլադիմիր Իլյիչը իր ժամանակին շատ հստակ ու տեղին պատասխան է տվել. «Համառուսաստանյան քաղաքական լրագրից»: Խոսքն, անշուշտ, հասկացաք՝ հեղափոխությանն է վերաբերում: Որի անհրաժեշտությունը, ոնց որ տեսնում եք, մեր դռանն է չոքել: Ու, ոնց որ թե՝ անխուսափելի է այլեւս: Կամ՝ որպես իշխանափոխություն, կամ՝ դրանից հետո: Որպես դրա հետեւանք: Ու էդ
ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ» ՔԱՂԱՔԸ
Դրանց արդյունքները հաստատում են, որ հայտնաբերվածը, իրոք, Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքն է: Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, «Երկիր» միության ու ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը օգոստոսի 2-ից վերսկսել է մ.թ.ա. առաջին դարում Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55 թթ.) կողմից Արցախում հիմնադրած քաղաքի պեղումները: Արշավախմբի ղեկավարն է
Աստղադիտարանի վարկանիշը բարձրացա՞վ
Աստղագետների միջազգային համաժողովի շնորհիվ Օգոստոսի 20-ին բացված JENAM (Jonit Europian and National Astronomy meeting) համաժողովը, որին մասնակցում են 300 հոգի՝ շուրջ 37 երկրներից, շարունակվելու է մինչեւ օգոստոսի 24-ը: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, JENAM-ի տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը «Առավոտին» երեկ հայտնեց, որ համաժողովի հիմնական կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանն ու Երեւանի պետական համալսարանը: Ա. Միքայելյանը հիշեցրեց,
ԲՌՆԱՐԱՐՔ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԵՏՈ
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու ակցիան շարունակվելու է Երեկ «Երեւան» հյուրանոցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանդիպեցին լրագրողների հետ: Առիթը՝ օգոստոսի 18-ին Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ իրավապաշտպանների եւ ոստիկանների միջեւ միջադեպն էր: Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանները փորձում էին խոչընդոտել ի պաշտպանություն քաղբանտարկյալների թռուցիկների տարածումը: Զ. Փոստանջյանի ներկայացմամբ՝ կատարվածը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում
Նմանակում էր ուկրաինական օղուն
«Սալեքս գրուպը» կրկին տուգանվեց «Մի 6 ամիս առաջ 200 հատ «Ուկրաինսկայա վոդկա» լոգոտիպով պիտակներ ենք տպել, երեւի սխալմամբ էդ պիտակներով օղին շուկա է հանվել: Շատ շնորհակալ կլինենք, եթե չտուգանեք մեզ դրա համար»,- երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն այսպես համոզում էր հանձնաժողովի անդամներին, որ ուկրաինական օղու ապրանքանիշին նմանեցված
ՀԵՐՈՅԱՆԻՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՇՈՒՏ ՄՈՌԱՑԱՆ
Պարզվեց, որ Աշոտ Ղահրամանյանը «ստրոգի» մարզպետ է Երբ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն ազատվեց իր պաշտոնից, մարզի գրեթե բոլոր գյուղապետերն ու նրա աշխատակիցները բառացիորեն սգում էին նրա հեռացումը՝ ասելով, որ Արմավիրն առանց նրա չեն պատկերացնում: Սակայն առայժմ ամիսներ են անցել մարզպետի փոփոխությունից, եւ գյուղապետերը ոչ միայն Արմավիրը շատ էլ լավ պատկերացնում են առանց Հերոյանի, այլեւ հիմա
ՕԵԿ-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ՇԱՏ ԱԿՏԻՎ
Երեկ «Հայացք» ակումբում ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ այսուհետ եւս լինելու է «շատ ակտիվ» եւ նախապատրաստվելու է նախագահական ընտրություններին: Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը, չնայած իր փոքրաթիվ (8 մարդ) պատգամավորական խմբակցությանը, արդեն 2 օրենսդրական նախաձեռնություն ունի: Նախագահական ընտրությունների մասով տիկին Բիշարյանը չթաքցրեց. «ՕԵԿ-ը մասնակցելու է, ակտիվ
Գյուղապետն ինքնապաշտպանվում է
Նաեւ՝ ոստիկանների օժանդակությամբ Կիրակի օրը Արարատի մարզի Այգեստան գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Առաջադրված էր հինգ թեկնածու, այդ թվում՝ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հովանավորությունը վայելող եւ գործող գյուղապետ Սերգեյ Գեղամյանը, որը չորրորդ անգամ էր առաջադրվել որպես թեկնածու, եւ 4 այլ անկուսակցականներ՝ Գագիկ Թամրազյանը, Զոհրակ Լեւոնյանը, Սարգիս Ռաշիդյանը


















































