Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՄԻՆ ԱՐԴԵՆ ԾԱՌ Է ՍՂՈՑՈՒՄ

Օգոստոս 25,2007 00:00

\"\"

Լուսանկարում պատկերված այս հաստաբուն ծառերը հատվել են Պուշկինի անվան այգում: Այնտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամը «այգու բարեկարգում» անվան տակ ամֆիթատրոն, 2 ջրավազան, 2 զուգարան եւ 56 քմ մակերեսով պաղպաղակի եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետ է կառուցում: Երբ դիմեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեգյանցին՝ հատված ծառերի մասին պարզաբանումներ ստանալու, նա կտրականապես հերքեց, որ իրենք են ծառ հատողները: «Դրանք չորացած ծառեր են, որոնք պոկել է քամին»,- «Առավոտին» վստահեցրեց պարոն Աղաբեկյանցը: Նկատենք, որ եթե քամին կարողացել է այդքան ծառերը հավասար սղոցել ու դարսել, հնարավոր է նույն հաջողությամբ այդ սղոցածը շուտով տանի շուկա ու վաճառի՝ որպես վառելափայտ:
Կարդացեք՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել