Օրվա լրահոսը
20 ՀԱԶԱՐ ՁԱՅՆ՝ 1 ՄԱՆԴԱՏԻ ԴԻՄԱՑ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, առաջիկա 3-4 օրերի ընթացքում Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է հանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը՝ հօգուտ Հանրապետական կուսակցության: ՀԱԿ-ը համեստաբար կարծում է, որ այդպիսով ՀՀԿ-ին կբաշխի 18-20 հազար ձայն: Փոխարենը՝ 9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարում) կստանա պատգամավորի մանդատ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույն ընտրատարածքում առաջադրված «Նիգ-Ապարանի» նախագահության անդամ
ԽՈՅ 21.03-20.04: Մի կողմ թողեք բոլոր գործերը եւ ձեզ նվիրեք հաճույքներին: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ ցանկալի հանդիպումներ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Աշխատեք զգացմունքներն այնքան էլ բանականությանը չենթարկեցնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր ձեր սեքսուալ ակտիվությունը կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Նոր ծանոթությունը կարող է սիրավեպի վերածվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք լավ լուրերի կամ գեղեցիկ անակնկալների: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մտերիմ
ԾԱՂԻԿՆԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆԵՐԻՆ
Երեկ «Արարատ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը նախ շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լրագրողների մարտի 8-ը, ապա պատմեց մրցաշրջան-2007-ի ծրագրերի մասին: «Ընթացիկ տարին բավականին բուռն է լինելու մարզաձեւում,- ասաց նա:- Ֆեդերացիան տարբեր ակումբներից ու կազմակերպություններից մրցումների անցկացման 25 հայտ է ստացել: Դա նշանակում է, որ 2007 թվականին մենք մոտավորապես յուրաքանչյուր տասն
«Տղամարդիկ հզոր են միայն կանանց կողքին»
Կարծում է գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին «Առանց տղամարդկանց՝ կանայք ո՞ւմ են պետք: Նրանց միտքը միշտ էլ հզոր է եղել, բայց այն ավելի լավ է գործել, երբ աշխատել են կնոջ կողքին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված «Հայ կինը» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Մեր օրերում ավանդական հայ կնոջ կերպար դարձած Ագուլեցին չցանկացավ կանանց նվիրված
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՈՒ ԿՍՄԻԹՆԵՐ
Գարուն, զարթոնք, գեղեցկության միամսյակ եւ քաղաքական խմորումներ: Այս թեմայով «Առավոտի» հետ զրուցեցին հանրապետության անվանի կանայք: ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան-Գարունը զարթոնքի, վերածննդի շրջան է, կանայք գարնանից են ամենաշատ սպասելիքները ունենում: Գարնանն են արձանագրվել նաեւ մեր բոլոր հաղթանակները: Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրությունները եւս կկայանան գարնանը: Այնպես որ, գարունը չեմ գովերգում
3 կուսակցություն եթերային «սեւ ցուցակում» են
Ըստ Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ «հատուկ համաձայնեցված քաղաքականություն կա» Հանրապետության», «Ժառանգության» եւ «Նոր ժամանակներ»-ի նկատմամբ: Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց փետրվարի ընթացքում 7 հեռուստաալիքների դիտարկման արդյունքների վերաբերյալ իր հաշվետվությունը: «Քանի որ ՀՀ օրենսդրությունը հստակորեն չի կարգավորում պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանից դուրս քաղաքական քարոզչությունը եւ խմբագրական լուսաբանումը, դիտարկման ներկայացվող արդյունքները նպատակ չունեն արձանագրելու
ՏՈՆԵՐԻՆ «ՉՈՐ» ՓՈՂՆ ԱՄԵՆԱԸՆԴՈՒՆՎԱԾՆ Է
Չնայած դպրոցների տնօրենները հավաստիացնում են, թե տոներին իրենք բավարարվում են ընդամենը աշակերտների ժպիտներով ու բացիկներով: Գարնանային տոները դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար դառնում են գլխացավանք, որովհետեւ արդեն ավանդական դարձած դրամահավաքները տարեցտարի մեծ թափ են ստանում: Եթե մի 20 տարի առաջ աշակերտներն ընդամենը ծաղիկներ, երգեր ու բանաստեղծություններ էին նվիրում ուսուցիչներին, ապա այսօր վերջիններս գերադասում են
Ոմանք՝ ձնծաղիկներով, ոմանք էլ՝ կերուխումով
Այսպես են իրենց աշխատակցուհիների Մարտի 8-ը շնորհավորում գերատեսչությունների ղեկավարները: Երեկ մի շարք նախարարություններից ու հիմնարկներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են նշելու կանանց միջազգային տոնը: Քանի որ Մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է, ուստի բոլոր գերատեսչություններն էլ իրենց համակարգում աշխատող կանանց եւ աղջիկներին շնորհավորել են ամսի 7-ին: Օրինակ՝ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը իր ենթակայությամբ աշխատող կանանց երեկոյան
ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է
Դրա համար ներկայիս գյուղապետերը մեղադրում են նախկին գյուղապետերին Այս տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի 7 համայնքների բյուջեները տարբեր պատճառներով կալանքի տակ են դրվել: Այդ համայնքներն արդեն երկու ամիս է՝ չեն կարողանում ո՛չ աշխատավարձերը տալ, ո՛չ որեւէ ծախս կատարել: Բանը հասել է նրան, որ որոշ գյուղապետարաններ նույնիսկ կանգնել են լուծարվելու վտանգի առջեւ: Կալանքի տակ դրված բյուջե ունեցող
ԱԺ-Ն ՀԱՐԹԱԿ ՉԷ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ
«Մենք հիմնականում պաշտպանում ենք ՀՀԿ-ի մոտեցումները»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում 40-րդն է: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն «իր ողջ ներուժը կներդնի» թե՛ Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացման, թե՛ ջավախահայությանը հուզող հարցերի կարգավորման գործում: Նրա հետ բանավիճող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը
Ժողովուրդը զզվել է սուտասան սոցիոլոգներից
Երեկ ՄԱԱ-ում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Բավականին անդուր մի նոր մեթոդաբանություն է որդեգրված շատերի կողմից, որը առաջ էլ կար, բայց ոչ այս մասշտաբների՝ անձնագրերի հավաքում կամ անձնագրերի համարների գրանցում: Նախ ասեմ, որ միջազգային պրակտիկայում սա հանցագործություն է եւ կոչվում է ինքնության գողություն: Բոլոր համարակալված փաստաթղթերը՝ կրեդիտ քարտ, անձնագիր, տարբեր վկայականներ եւ
«ՄԵՆՔ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ԱՐԵԼ ԱՆՑԱԾ ՓՈՐՁԻՑ»
Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին-առանձին, եւ այդ չմիավորման համար ձեր գործընկերները առաջին հերթին մեղադրում են ձեզ: Գրեթե բոլոր ընդդիմադիրները համարում են, որ ընդդիմության չմիավորվելու գործում մեղքի մեծ բաժինը ՀԺԿ նախագահինն է: Ինչո՞ւ այդքան ծանր մեղք վերցրեցիք ձեր ուսերին եւ խափանեցիք ընդդիմության միավորումը: –
«ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ»
Այսպես մտածում են մարտի 25-ին Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներն էլ: Մարտի 25-ին Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու, որտեղ առաջադրված երկու թեկնածուներն էլ կուսակցականներ են: Նրանցից մեկը՝ գործող քաղաքապետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի նախագահի տեղակալն է, ու բացի այն, որ ունի այդ կուսակցության աջակցությունը, նաեւ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մտերիմն
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՆԱՅՔ ՉԿԱՆ
Օրերս Նյու Յորքի դատարանը 5 օրվա ուղղիչ աշխատանքների է դատապարտել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմբելին։ Վերջինս, բարկանալով իր սպասուհու վրա, նրա ուղղությամբ է շպրտել իր բջջային հեռախոսը՝ կնոջը պատճառելով մարմնական վնասվածքներ: Նաոմին 5 օր ավլելու է աղբահավաք մեքենաների կայանատեղին:
Աշակերտ «հավաքիր», որ աշխատես
Վաղուց այս սկզբունքով են առաջնորդվում երաժշտական դպրոցների դասատուները Երաժշտական դպրոցների դասատուները, երեխաներին կրթելուց բացի, այսօր ստիպված են նաեւ աշակերտներ «հավաքել», քանի որ դասարանում եթե գոնե 9 հոգի չսովորի, ստիպված են ինքնակամ կամ տնօրենի պահանջով ազատվել աշխատանքից: «Այս հարցը տնօրեն-ուսուցիչ հարթությունից դուրս է, քանի որ այսօր նվազագույն աշխատավարձ ապահովելու խնդիր ունենք: Իսկ այն 20000 դրամից պակաս
«ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՍՊԱՍԵՔ»
Ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նորանշանակ գլխավոր բալետմայստեր Հովհաննես Դիվանյանը: «Առավոտը» տեղեկացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում օրերս կատարված կադրային փոփոխության մասին: Գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանի պաշտոնն այլեւս կվարի ճանաչված բալերոն, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը: Հարկ է նկատել, որ այս նշանակումը վերջին տարիներին
Հատուկ դպրոցի ոդիսականը
Վաղարշապատի թիվ 1 դպրոցը զրկվել է ճաշարանից, իսկ առաջիկայում՝ հնարավոր է նաեւ ուսուցիչներից եւ աշակերտներից: Կառավարության 2004թ. որոշմամբ՝ Վաղարշապատի թիվ 1 հատուկ դպրոցի կցակառույցը, որտեղ տեղակայված էր դպրոցի ճաշարանը, հանձնվել է Մայր աթոռին: Դպրոցի կոլեկտիվը, բնականաբար, համաձայն չի եղել որոշմանը եւ հոժարակամ շենքը եկեղեցուն չի հանձնել: 2006թ. եկեղեցին դատի է տվել դպրոցին եւ դատը շահել:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Այս անգամ էլ Հայաստանի համար մխիթարական քիչ բան կա Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2006թ. տարեկան զեկույցը՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին: Զեկույցում միայն 17 էջ վերաբերում է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակին, որտեղ նախ գնահատական է տրված 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ 2005թ. սահմանադրական հանրաքվեին՝ հիշեցնելով, որ դրանց ընթացքում
«ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը»՝ իրար դեմ
Այս երկու ընկերություններն էլ իրար մեղադրում են դեմպինգային գներ կիրառելու մեջ «ԱրմենՏելն» օրերս դիմում-բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ իր մրցակցի՝ «ՎիվաՍելլի» դեմ: Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հանձնաժողովին բողոքել է, որ բջջային կապի շուկայում «ՎիվաՍելլն» այնպիսի ցածր սակագներ է կիրառում եւ բաժանորդային այնքան ցածր վարձեր է սահմանում, որոնք դուրս են ընկերության՝ պաշտոնապես հրապարակած
ՁԱՅՆ՝ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԴԻՄԱՑ
Նախընտրական «նվերներ» Շիրակի մարզում Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական կուսակցությունները ջանք ու փող չեն խնայում շիրակցիներին գոհացնելու համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ռուսական կաբելային հեռուստաալիքներ «քաշել» գյումրեցիների բնակարաններում՝ պայմանով, որ իրենց ձայն են տալու: Աշոցքի տարածաշրջանից ընտրված հանրապետական Աշոտ Աղաբաբյանը գյուղացիներին «լուսավորելու» է Աշոցքի տարածքում հեռուստաաշտարակ տեղադրելով, որպեսզի մարդիկ հանրայինից բացի, այլ հեռուստաալիքներ
Հաշտվել՝ առանց զիջումների
Ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը նախօրեին հանդես է եկել մի հրապարակմամբ, որում նշվում է, թե ԱՄՆ նախագահի վարչակազմը մշակել եւ արդեն իսկ մասամբ գործի է գցել «Ռուսաստանի հետ հաշտեցման հատուկ ծրագիր»: Հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրին՝ թերթը տեղեկացնում է, որ այդ ծրագիրը Ռուսաստանի հետ համակողմանի բացատրական աշխատանքներ տանելուն միտված միջոցառումների մի պատկառելի շարք
Ինչպես բաժանել երկիրը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ
Այն, որ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաթեժ ու անզիջում պայքարն ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հանրապետականի» միջեւ՝ թերեւս, կասկած այլեւս չի հարուցում: Ըստ ամենայնի, նաեւ հենց այս է պատճառը, որ ընտրությունների թեման հիմա՝ առավել եւս ընդդիմության միավորման ձախողումից հետո, հիմնականում այն է, թե հիշյալ կուսակցություններից ով եւ ինչպես է ներկայացված
ԲՈԼՈՐՆ ԷԼ ՈՒՆԵՆ ՄԵՂՔԻ ԻՐԵՆՑ ԲԱԺԻՆԸ
Ընդդիմության չմիավորվելու կապակցությամբ ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – ԱԺՄ-ն որոշեց չմասնակցել ընտրություններին: Բայց մի՞թե Ձեզ չի արվել որեւէ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ: – Եղել է առաջարկություն: Բայց մեր նպատակն, ի վերջո, միայն պատգամավոր լինելը չէ. ես 4 անգամ եղել եմ պատգամավոր, եւ ԱԺՄ-ն ունեցել է խմբակցություն: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն ընդդիմադիր է գործող
ԸՆՏՐԱԽԱՂԵՐ ԵՆ, Ո՞Վ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Այդպես բնութագրեց ՀԺԿ որոշ կառույցների «կազմալուծման» մասին լուրերը Կամարիս գյուղի կառույցի ղեկավար Սարգիս Խաչիկյանը: Վերջերս էլ մամուլում հրապարակվեց, որ Կոտայքի մարզի մի շարք գյուղերի կառույցներ դուրս են եկել ՀԺԿ-ից. թվարկվածների մեջ էին Գառնին, Ջրվեժը, Կամարիսը, Գողթնը եւ էլի մի քանի գյուղեր, ընդհանուր թվով՝ 12 գյուղի անուն: Սակայն երեկ այս գյուղերի տարածքային կառույցների ղեկավարները եկել էին
ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ, ԿԵՂԾ ՈՒ ՇԻՏԱԿ
Չնայած երկուշաբթի օրը տեղի ունեցած Կոնդոլիզա Ռայս-Վարդան Օսկանյան հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, Կոնդոլիզայի ղեկավարած գերատեսչությունը՝ Պետդեպը, իր տարեկան զեկույցում խստորեն քննադատեց Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ մեր երկրում շարունակվում են լրագրողների նկատմամբ սպառնալիքներն ու բռնությունները (որպես օրինակ բերվում են Էդիկ Բաղդասարյանի եւ Գագիկ Շամշյանի դեպքերը), ինչպես նաեւ «Ա1+»-ի եթերազրկված
ԽՈՅ 21.03-20.04: Համընդհանուր ներդաշնակության շնորհիվ օրը երջանիկ կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Մեծ ազատության համար հարկ կլինի անձնականից որոշ զոհողությունների գնալ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գործերը հաջող կընթանան հատկապես արտասահմանցիների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդասիրությունն այսօր անձնական շահերի սահմանը չի անցնի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կարողացեք վերահսկել ձեր խոսքն ու մտածելակերպը եւ դիմացինին անհարմար վիճակի մեջ չգցել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Մտավոր գործունեության ոլորտում
ՎԻԿԸ ԲՈՒՐԳՈՍԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՈՒՂԱՐԿԵՑ
Վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը շաբաթ օրը՝ մարտի 3-ին, Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքի «Հոում Դեպո Ցենտր» մարզասրահում հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնական իր գոտիները՝ մարտն ավարտելով ժամանակից շուտ: Ու այն էլ ինչպե՜ս: Այս անգամ նրա մրցակիցը մինչեւ 49 կգ քաշային կարգում աշխարհի
«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայեցի են եւ որձ»
Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում Արմեն Մազմանյանը անդրադարձավ ոչ միայն Տ. Կարապետիչին, այլեւ այլ քաղաքական ուժերի եւ գործիչների: «Տիգրան Կարապետյան, հայտարարում եմ, որ դուք տգետ եք: Ինձ նորից դատի տվեք»,- երեկ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հասցեին այսպես արտահայտվեց ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ռեժիսորի պաշտպան Հայկ Ալումյանի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի վճիռը (Տ. Կարապետյանին վիրավորելու եւ
«ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴԸ» ԿԱՅԱՑԱՎ
Մասնագետները չցանկացան Գեղամ Գրիգորյանի բեմադրությունը համեմատել նախորդների հետ Մարտի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի լեփ լեցուն դահլիճում կայացավ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի պրեմիերան: Տեղեկացնենք, որ «Արշակ Երկրորդի» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1950-ականների սկզբին՝ Արմեն Գուլակյանի ռեժիսուրայով (դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան): 1956թ. Չուխաջյանի գլուխգործոցին անդրադարձել է բեմադրիչ Վավիկ Վարդանյանը (դիրիժոր՝ Սուրեն
Լեջանցի Արծրունու մահճակալում՝ նռնա՞կ
Արծրունի կինը ամուսնուն օրեր առաջ հասցրել է դատարանի դուռը՝ իր կյանքին սպառնացող իրեղեն ապացույցն էլ՝ տանը պահվող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակը հանձնելով: Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, 39- ամյա Արծրուն Վարոսյանը երկու տարի առաջ ամուսնացել է ջրաշենցի Օլգա Գրիգորյանի հետ: Ամուսնական կյանքը ինչ-ինչ պատճառներով հարթ չի ընթացել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում Օլգան պնդում


















































