Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱՊԵՍ

Օրերս Երեւանում կայացած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր վեհաժողովը միաձայն մարզական այս կազմակերպության նախագահ ընտրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանին: Երեկ Արմեն Գրիգորյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Պարոն Գրիգորյան, շնորհավորում ենք նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Դրանցից որո՞նք եք ավելի առանցքային համարում: – 2009

«Թատրոնների վերացման քաղաքականություն»

Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ թատրոնների մասին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը, որոնք անդրադարձան թատրոնի խնդիրներին: Լ. Մութաֆյանի խոսքերով, դեռ երկու տարի առաջ նախազգալով հանրապետության ղեկավարների, իշխանության, մշակույթի նախարարության դիրքորոշումը հատկապես դրամատիկական թատրոնների կեցության, պահպանման հանդեպ, ինքը մամուլում իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ

ՋԱԶԱՅԻՆ ՀՐԱԲՈՒԽ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը 10-ամյա ընդմիջումից հետո փառահեղ անցավ «Հայկական ջազ-70» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայկական ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը: Դահլիճում, բառիս բուն իմաստով, ասեղ գցելու տեղ չկար, կարոտած հանդիսատեսը սիրելի երգչուհուն չէր հանդիպել արդեն 10 տարի: Տաթեւիկը հանդես եկավ ամերիկացի ճանաչված երաժիշտների հետ, որոնցից կիթառահար Ժան Բաբոյանը եւս մեր հայրենակիցն

Ավագանի դառնալու մեծ մրցույթ է

15 տեղի համար 47 հավակնորդ կա, 9-ը ցանկանում է վերընտրվել Այս օրերին Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ասեղ գցելու տեղ չկա. քաղաքում իրենց քիչ թե շատ «լավ տղա» պատկերացնողները շտապում են հանձնաժողով՝ օր առաջ փաստաթղթեր ներկայացնելու: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Գյումրիի ավագանու անդամ դառնալու ցանկություն են հայտնել ԲՀԿ,

ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԴԱՏ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԸ ՇՈՈ՞Ւ Է

Հրազդանի քաղաքապետարանը ոչ միայն իր որոշումները չի փակցնում նախատեսված ցուցանակներին, այլեւ հրաժարվում է այն տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին: Երեկ Երեւանի վարչական դատարանում՝ Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, սկսվեց «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցի քննությունն՝ ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Հրազդանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնին չի տրամադրել Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճենները:

Խոչընդոտում են բնակարանի սեփականաշնորհմանը

Արդեն 3 տարի է՝ ինչ բնակարանի մասնավորեցման համար բնակիչը քաշքշուկների մեջ է Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյաներն իրենց համայնքի բնակիչներին աջակցելու փոխարեն՝ նրանց համար անընդհատ խնդիրներ են ստեղծում: Համայնքի բնակիչները քաշքշուկի մեջ են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ բնակարանի սեփականաշնորհման հարցով դիմում են թաղապետարան: 3 տարի է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիայի թիվ 18 շենքի բնակիչ Մարիամ Գաբրիելյանը փորձում

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՕՊԵՐԱՅԻՆ

Քաղաքային իշխանությունները վերգետնյա հողհատկացումներն ավարտելով՝ անցել են ստորգետնյա հողհատկացումների: Մի առիթով Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Երեւանի կենտրոնում շինարարական բիզնես անել ցանկացող գործարարներին հիասթափեցրեց, հայտնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում շինարարություն անելու համար այլեւս ազատ տարածքներ չկան, եւ կենտրոնն այլեւս չի կարող քաղաքաշինական ֆունկցիաներ իր վրա վերցնել: Թերեւս սա է պատճառը, որ քաղաքային իշխանությունները հիմա էլ որոշել

Սպառում ենք մի բան, որը չունենք

Ըստ տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի, մենք պետք է գոհ լինենք, որ գազը սպառելու հնարավորություն ունենք: – Անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «ՀայՌուսգազարդ» եւ կնքեց մի պայմանագիր, որն իշխանական լրատվամիջոցներում ներկայացվեց որպես համագործակցության բարձր մակարդակի ապացույց: Ինչպե՞ս եք մեկնաբանում պայմանագիրը, ի՞նչ կտա դա մեր տնտեսությանը: – Գազն ու գազամատակարարումը մեր երկրի համար չափազանց կարեւոր

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՆ»

Կարծում է նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը – Պարոն Մելիքյան, մասնակցելով նախագահական ընտրարշավին, Դուք մեծ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրիք, սակայն այժմ ակտիվ կամ հրապարակային գործունեություն չեք ծավալում: – Այո, ես կուսակցություն չեմ ստեղծել եւ առաջիկայում էլ չեմ պատրաստվում: Երեւի մեզանում փոքր-ինչ սխալ է հասկացվում, թե ինչ բան է քաղաքական գործունեությունը: Ընդհանրապես, ես Հայաստանի կուսակցականությունը

ԳՏԵ՛Ք ԱՅՆ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ, ՈՐԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ

Իրավապահներին առաջարկում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը՝ խոստանալով, որ այդ ցուցարարին իրենք չեն համարի քաղբանտարկյալ: «Առավոտի» վաղվա համարից սկսած՝ կներկայացնենք «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող 7 գործիչների՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի մասով արդեն իսկ ավարտված նախաքննության առավել ուշագրավ նյութերը: Մինչ այդ նշենք,

«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԸ» ԷԼԻ «ՎԱՐԴԱՇԵՆ» ԱՅՑԵԼԵՑԻՆ

Երեկ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպել «Մարտի 1»-ի գործով կալանավորված Սուրեն Սիրունյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել կալանավորի խնդրանքով: Թե ինչո՞ւ էր նման հանդիպման անհրաժեշտություն առաջացել՝ «Առավոտին» ներկայացրեց Ս. Սիրունյանը: Հիշեցնենք, որ ինչպես 6 այլ քաղբանտարկյալների, այնպես

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ-ԲՀԿ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ լուրջ վրդովված էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած եզրակացություններից, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ի «մանդատով» քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գործունեությանը: Ըստ այդմ՝ ՎՊ-ն խոշոր չափերի չարաշահումներ է հայտնաբերել նաեւ քաղաքաշինության նախարարությունում: Երեկ ԶԼՄ-ների հարցերին պատասխանելով՝ Գ. Ծառուկյանն ասաց. «Որ փուչիկ լինի՝ ո՞վ է պատասխան տալու: Եթե դա ապացուցվի, միանշանակ, անմիջապես

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ՛ ԱԶԱՏԱԶՐԿԵՔ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է Հայաստան հուլիսի 13-15-ն իր այցի վերաբերյալ եզրակացությունների ամփոփումը: Միայն երեկ լիովին պարզ դարձավ, թե ինչ էր զեկուցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում՝ ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ու նաեւ այդ դեպքերի առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման

Ինչպես աջակցել առաջատար բուհերում սովորողներին

Հայեցակարգն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է աշխարհի առաջատար բուհերում եւ գիտական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու խնդրին: Այժմ այդ ծրագրի հայեցակարգը ներկայացված է կառավարության հաստատմանը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի համակարգող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հունիսի 20-ին այդ թեմայով կայացած խորհրդակցությունն

«ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԱԾ ԵՆ»

Ըստ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովի, երկու երկրները լավ են համագործակցում «Հայաստան եւ Բուլղարիա. անցյալը, ներկան, ապագան». այսպես է կոչվում երեկ ԵՊՀ-ում մեկնարկած հայ-բուլղարական երկօրյա գիտաժողովը: Վերջին շրջանում ԵՊՀ-ն պայմանագրեր է կնքել Բուլղարիայի 2 համալսարանների հետ, իսկ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում արդեն 3 տարի է՝ ուսումնասիրվում է բուլղարերենը: Երեկվա գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ-ում Բուլղարիայի

«Իմէքս Գրուպ»-ն առաջատար է

Այս ընկերությունը համագործակցում է եվրոպական ավելի քան 130 հայտնի ֆիրմաների հետ Այսօր դժվար թե գտնվի մի հայ սպառող, որին ծանոթ չլինեն «ԻԴԵԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ» շինարարական խանութ-սրահները կամ «Thermotech» ջեռուցման եւ օդափոխության մասնագիտացված խանութների ցանցը: Այս խանութները պատկանում են «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» Ընկերությանը, որի շնորհիվ հայաստանյան շուկա են ներմուծվում ջեռուցման համակարգեր, եվրոպական սանտեխնիկա, սալիկներ եւ բնակարանի ներքին հարդարման

«ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՍՊԱՆԵԼՈՎ՝ ՍՊԱՆԵՑԻՆ ԻՆՁ»

Ասում է ընդհատակում հայտնված լրագրող Արթուր Սահակյանը Երեկ, ժամը 11:30-ի դրությամբ, ոչ ոք Հայաստանի ոստիկանություն չի դիմել լրագրող, ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի անհետացման առնչությամբ: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել էին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Լրագրողի մեքենայի հայտնաբերման մասին տեղեկությունները նույնպես ոստիկանությունում չէին հաստատվել: Երեկ, ժ. 17.26-ին, «Panorama. am»-ը, հղում կատարելով ՀՀ

Հնդիկներն էլ պակաս «առեւտրական» չեն

Արհեստական աճեցրած մարգարիտները հնդիկ առեւտրականները ներկայացնում էին որպես «Հնդկական օվկիանոսի սրտից» հանած: Անցած շաբաթ-կիրակին կառավարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 20-ին մեկնարկած հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի վերջին օրերն էին: Մարդկանց հոսքն այնքան մեծ էր, որ մոտ 20 մետր երկարությամբ ու 5 մետր լայնությամբ «հայկական» հերթ էր գոյացել: Նույնիսկ անդադար եկող անձրեւն ու ցուրտ եղանակը չէին խանգարում, որպեսզի մարդիկ

ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԲԱՑՎԵՑ

Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհն այսուհետեւ երթեւեկելի է Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվարդ Զախարյանի մասնակցությամբ բացվեց Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող տրանսպորտային ճանապարհը՝ Սարալանջի մայրուղին։ Երեւանի քաղաքապետը հանդիսավոր պայմաններում կտրեց նորակառույց ճանապարհի սկզբնամասի ստորգետնյա անցման կարմիր ժապավենը, այնուհետեւ նույն հանդիսավորությամբ բացվեց ճանապարհին հաջորդող թունելը, որի

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 27-ին «Ուրբաթ» ակումբում գաղտնազերծել է նախորդ օրը Հովիկ Աբրահամյանի հետ շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպման որոշ մանրամասներ: Մասնավորապես, մարտի 1-ի գործերով մեղադրվող անձանց նկատմամբ հնարավոր համաներում հայտարարելու մասին հարցի առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե գտնում է, որ բոլորին պետք է ներում շնորհվի: Ըստ «ՆՏ»-ի՝ նա հայտնել է նաեւ,

Քոչարյանը դեռ չի վերադառնա

Սերժ Սարգսյանն էլ, վստահ լինելով, որ առաջիկա տարիներին ինքն է նախագահելու, շինարարական նոր ծրագրեր է կազմում: «ԱՄՆ-ում իմ ամենաջերմ ու հուզիչ հանդիպումը հայկական համայնքի հետ էր։ Հուզիչ էր հայկական դպրոցի սաների հետ հանդիպումը, նրանք եկել էին Սուրբ Վարդան եկեղեցի։ Ես նրանց ասացի, որ մենք պետք է հանդուրժողական եւ մրցունակ լինենք, եւ որ մեր ուժը մեր

ԷԼԻ ՀԱՂԹԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնում արդեն երրորդ անգամ ընտրվեց գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը Սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ, որոնք, ինչպես եւ ակնկալվում էր, անցան թեժ մթնոլորտում: Այս համայնքում ծավալված մրցակցությունն ավելին էր նշանակում, քան զուտ թաղապետի ընտրություններն էին՝ այն վերածվել էր քաղաքական լոկալ պայքարի: Հիշեցնենք, որ Կենտրոնում թաղապետի երկու թեկնածուներ կային՝ գործող

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ 110 ՁԱՅՆՈՎ

«Ժառանգության» այլընտրանքային թեկնածու Լարիսա Ալավերդյանը ստացավ 5 ձայն Խորհրդարանի պատմության մեջ երեկվանից սկսվեց մի նոր՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակաշրջանը: Պատգամավորների գործարար մասը բավականին ակտիվ էր եւ ոգեւորված: Իշխանական մեծամասնությունը հավուր պատշաճի էր նախապատրաստվել շեֆի ընտրությանը՝ խորհրդարան էր ժամանել պատգամավորների ողջ «բիզնես կլասը»՝ գործարար պատգամավորները, որոնցից շատերին թվում էր, թե գալու են ընտրեն եւ գնան իրենց գործին,

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԾՐԱՐՆԵՐՆ ԱՎԵԼՑՈ՞ՒԿ ԵՆ ՏՎԵԼ, ԹԵ՞ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ

Եվրախորհրդի տարածքային կառավարման կոնգրեսի պատվիրակությունը, որը Հայաստան էր ժամանել Երեւանի համայնքներում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով, երեկ, հրապարակելով իր նախնական հաշվետվությունը, արձանագրել է, որ «մի տարածքից մյուսն ընտրողներին փոխադրելուն եւ կաշառվածության մասին հաղորդումներ ստանալուն զուգընթաց՝ դիտորդները անձամբ ականատես են եղել թափանցիկության պակասի թե՛ քվեարկության, թե՛ ձայների հաշվառման ընթացակարգերում» եւ «մտահոգված են, որ մի

ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ

«Առանց բազմակարծություն ու բազմազանություն ապահովելու՝ թվային համակարգի անցնելը վաղաժամ է»,- թվային համակարգի անցնելու պատճառով անալոգային հեռարձակման լիցենզիաների տրամադրումը սահմանափակելու խնդրի վերաբերյալ այսպիսի եզրակացության են հանգել եվրոպացի փորձագետները: Ինչպես տեղեկացնում է panorama.am-ը, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի անկախ փորձագետ Քետրին Նայման-Մետկալֆը, դիտարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կամսարականի բողոքն ընդունվել է վարույթ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին է դիմել Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը: Ըստ վերջինիս, օգոստոսի 16-ին Ռուսաստանի Դաշնության «ՌՏՌ Պլանետա» հեռուստաալիքը առավոտյան լուրերի վերջում տեղեկացրել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 9:30, 17:30, 21:30 եւ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ երրորդ  ԵՄԻՇ ԳԼՈՒԽՆԵՐ Եվ ես Վահրամին ասացի՝ «իմ տեսակետն էն ա, որ ամեն անգամ անտեղի կռիվ ես սարքում», եւ Վահրամն ասաց՝ «ըտենց էլ զգում էի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էիր զգում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «հոգովսրտով էդ տականքների կողմն ես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ տականք են», եւ

Իմացան մրցակիցներին

Ֆուտզալի Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկությանը այս տարի կմասնակցեն 7 թիմեր, որոնց մասնակցությամբ էլ այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ վիճակահանություն: Նախքան վիճակահանությունը մասնակիցները, ըստ իրենց վարկանիշների, բաժանվել էին 2 զամբյուղների: Վիճակահանությունը կատարեց ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, 1-ին խմբում հայտնվեցին «Թալ Գրիգ», «Էրեբունի», «Դանեսիր» եւ «Արսենալ» թիմերը: 2-րդ խմբում կմրցեն

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

ԿԼԻՆԻ 24 ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Ֆրանց Բեկենբաուերը լրատվամիջոցներին հայտարարել է, որ, սկսած 2016 թվականից, Եվրոպայի առաջնության եզրափակիչում, ներկայիս 16-ի փոխարեն, հանդես է գալու 24 հավաքական: ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ Ռիո դե Ժանեյրոյում 25-ամյա Տիագո Դա Սիլվային հանցագործներն առեւանգել են սեպտեմբերի 17-ին ու տանջել: Իսկ երբ ֆուտբոլիստը փորձել է փախչել՝ նրա վրա

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Յուրաքանչյուր մարզասեր սպորտի, հատկապես՝ հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին լիարժեք ու մանրամասն տեղեկատվություն ստանալու իրավունք ունի: Տեղեկատվությունը տարածում են ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն, էլեկտրոնային լրատվական գործակալությունները: Ինֆորմացիայի օպերատիվ տարածման առումով վերջիններն անվիճելի առավելություն ունեն տպագիր մամուլի նկատմամբ, որը տվյալ օրը տեղի ունեցածն ընթերցողներին կարող է հասցնել լավագույն դեպքում հաջորդ օրը: Դրա համար էլ այդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031