Օրվա լրահոսը
«ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ» ՎԱՏ ՕՐԻՆԱԿ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Քաղաքական նորելուկ գործիչները՝ սերնդափոխության մասին Երեկ ՄԱԱ-ում «Քաղաքական սերնդափոխության միտումները Հայաստանում» թեմայով քննարկում էր, որին ներկա էին ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը եւ այլք: Ա. Մինասյանի ձեւակերպմամբ, ուզենք, թե ոչ, հանգամանքները քաղաքական դաշտում բերում են սերնդափոխության. «Խնդիրն այն է, թե որքանով ենք
«Հայկական ժամանակին» վտարում են
Ըստ Կենտրոնի թաղապետարանի՝ հենց «ՀԺ»-ի խմբագրության տարածքում պիտի գեղագիտական դաստիարակություն ստանան երեխաները: Հոկտեմբերի 17-ին Երեւանի վարչական դատարանի դատավոր Ռուզան Հակոբյանը կկայացնի վճիռ, ըստ որի՝ կբավարարի կամ կմերժի «Դարեսկիզբ» ընկերության հայցը, որը վիճարկում է Երեւանի Կենտրոն թաղապետարանի այս տարվա մարտի 28-ին կայացրած որոշումը: Համաձայն այդ որոշման, Իսրայելյան 37 հասցեն արդեն 5 տարի զբաղեցնող «Դարեսկիզբ» ընկերության «Հայկական
ԵԹԵ ՉԵՔ ՕԳՆՈՒՄ, ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ
Բուհական համակարգի խառնաշփոթից տուժում է ապագա պատմաբանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո, 2004թ. ՀՀ եւ Սիրիայի արաբական հանրապետության (ՍԱՀ) միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ուսումնական ծրագրերի փոխանակման շրջանակներում Էդգար Շահնազարյանն իր ուսումնառությունը շարունակեց Դամասկոսի համալսարանի պատմության բաժնի արաբական եւ իսլամի պատմության մագիստրատուրայում: Ուսումնառության տարիներին նա աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ, արաբերենի խորն իմացությամբ:
Ցուցապաստառները թռցրել են
Գյումրիում քարոզարշավի երկրորդ օրը քաղաքից հավաքել են ավագանու թեկնածու, ԱԺՄ-ական Վահան Թումասյանի ցուցապաստառները: Այս օրերին Գյումրիում անզիջում պայքար է ընթանում ոչ միայն քաղաքապետի աթոռի համար, այլեւ՝ ավագանու: Գյումրիում ավագանու 52 թեկնածու կա, որոնք մրցապայքարի են դուրս եկել 15 տեղի համար: Ընդ որում, նրանցից 3-ը «ՀայՌուսգազարդի» պաշտոնյաներ են: Ինչո՞ւ է ավագանու՝ հասարակական ու չվարձատրվող աշխատանքը մարդկանց
ԳԾԱՏԵՐԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐՈՎ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ
Միջմարզային երթուղագծերի տերերը մի քանի հարյուր դրամով բարձրացրել են ուղետոմսի գինը Կառավարության նախաձեռնությամբ մի քանի ամիս առաջ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է հասարակական տրանսպորտի գները բարձրացնելու կամ դրանք նույնը թողնելու վերաբերյալ որոշում կայացներ: Մի քանի նիստ անցկացնելուց եւ այդպես էլ ոչ մի հստակ որոշում չկայացնելուց հետո, հանձնաժողովն իր առաքելությունը թերեւս ավարտված համարեց, իսկ քննարկվող
«Չի կարելի հրաժարվել NATO-ի հետ համագործակցությունից»
Հայ ազգային կոնգրեսի անդամները տարբեր մոտեցումներ ունեն այն հարցին, թե ո՞ր պաշտպանական համակարգն է Հայաստանի համար կարեւոր: Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովրդական ուղի», «Հայրենիք ու պատիվ», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների նախաձեռնությամբ քննարկվեցին ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Մտավորական ֆորումը», «Հայ կամավորականների համախմբումը», «Սոցիալիստական ուժերը», «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»: Այս բոլոր կառույցներն, ի դեպ, Հայ
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՐԵՎԱՆ
Մայրաքաղաք Երեւանը 2790 տարեկան է Այս տարին մայրաքաղաք Երեւանի համար հոբելյանական է։ Լրանում է դարերի պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի 2790-ամյակը։ Եվ արդեն ավանդույթի համաձայն՝ չորս տասնամյակ, աշնանային այս օրերին հանդիսավորությամբ նշվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ մեր Երեւանի տարեդարձը: Երեկ առավոտից արդեն տոնական էին մայրաքաղաքի բոլոր համայնքները՝ երգ, պար, ծափ, ծիծաղ, մի խոսքով՝ այն ամենը,
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ԲՈՒՌՆԱՇԻ՞»
Որքան էլ ողբերգական էին այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մարտի 1-ին, այս գործում կան ցուցմունքներ, որոնք միայն ծիծաղ են հարուցում: Դրանցից է, ասենք, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Դավիթ Ավագյանի ցուցմունքը, որը 22 տարեկան է, 9-ամյա կրթություն ունի եւ զբաղվում է հողագործությամբ: Ահա նա մարտի 12-ին ցուցմունք է տվել, թե մարտի 1-ին գյուղից եկել էր
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է
Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ Մարտի 1-ի սպանդի վստահություն ներշնչող ու օբյեկտիվ հետաքննությունը շարունակում են մնալ այն կարեւորագույն պայմանները, ինչով միայն հնարավոր կլինի ընդդիմության եւ իշխանության միջեւ քաղաքական երկխոսություն ծավալել եւ հաղթահարել քաղաքական ճգնաժամը։ Սակայն այս խնդրում օգոստոսի սկզբից ի վեր որեւէ առաջընթաց չկա։ Այս առումով
«Ազատագրված տարածքները չի՛ կարելի հանձնել»
Նախկին ազատամարտիկներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի իշխանության պատրաստակամությունից: Երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կառույցի նախաձեռնությամբ քննարկվեց ազատագրված տարածքների հնարավոր վերադարձին վերաբերող հարցը, ինչի մասին արդեն քանի տարի շարունակ խոսում են Հայաստանի իշխանությունները: Քննարկմանը մասնակցում էին տարբեր ջոկատների հրամանատարներ, նախկին բարձրաստիճան զինվորականներ: Հրավիրվածներից հարգելի պատճառներով բացակայում էին պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը եւ ԼՂՀ-ից՝ Արկադի Կարապետյանը:
ԱՅՍՊԵ՞Ս ԷԻՆ «ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Մինչեւ մարտի 1-ն Ալեքսանդր Արզումանյանի զրույցների գաղտնալսումները հակառակի ապացույցն են «Մարտի 1»-ի մայր գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին վերաբերող 2 հատորներում էլ առկա են նրա գաղտնալսված նույն զրույցների վերծանումները: Գաղտնալսումը փետրվարի 19-ից իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ այն հիմնավորմամբ, թե հիմքեր ունեն ենթադրելու,
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
Ինչի՞ մասին են խոսել Հոկտեմբերի 9-ին արմատական ընդդիմության մի հատվածը եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հրավերով այցելել են դեսպանատուն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ներկայացմամբ՝ դեսպանը հրավիրել էր «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամներին, հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ «Ժառանգություն» խմբակցության երեք անդամների եւ արմատական ընդդիմության ղեկավարներին, Մարդու իրավունքների
ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ
Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը գաղտնալսել է նաեւ այն զրույցները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն ունեցել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ: Այսպես, փետրվարի 22-ին գաղտնալսվել է դեսպանատան աշխատակից Լիլիթ Օհանյանի զրույցը Ալեքսանդր Արզումանյանի հետ, որը նրանից փորձել է պարզել ԿԸՀ հայտնած այն տեղեկության իսկությունը, թե
ՄԹԵՐՔԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
«Հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր կողմից ստուգումներ են իրականացվել հանրապետության 1100 տնտեսվարող սուբյեկտներում, ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 45 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 12 միլիոնով ավելի է»,- երեկ «Հայացք» ակումբում հայտնեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով՝ առավել հաճախ հանդիպող
ՄԻ ԻՐԻԿՈՒՆ՝ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
Թերեւս ճիշտ է, որ լավագույն իշխանությունն այն է, որի մասին ժողովուրդը մոռանում է, վերհիշում էի ես՝ նստած իրիկնային լեփ-լեցուն բացօթյա սրճարանում: Սրճարան, ուր կենդանի երաժշտության ընդմիջումների ժամանակ աշնան իրիկվա մեջ հստակ լսվում էր, թե ինչ էին խոսում մարդիկ, եւ զարմանալի բան, նրանք ապրում-վայելում էին իրենց երեկոն, եւ դա հրաշալի էր… Նրանք չէին խոսում քաղաքականությունից, բացի
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԿԸ»՝ ԸՍՏ «ԱԲԳԱՐԻ»
«Հայերե՛ն խոսիր, տղա՛, հայ ես, ինչո՞ւ հայերեն չես խոսիր…։ Այսպես ինձ ոչ ոք երբեք չի հանդիմանել… Դեռ ավելին, հայերեն սովորելն ու խոսելն անգամ արգելված է եղել»,- պատմում է ֆրանսաբնակ հայ դերասան, 75 ֆրանսիական ֆիլմերում խաղացած, Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը։ Այն, որ հայերենին չի տիրապետում՝ նրան շատ է անհանգստացնում. «Իմ հայրենիքում եմ,
ԻՐ ՍԱՆԻ ԹԱԼԻՍՄԱՆ ՄԱՐԶԻՉԸ
Նոյեմբերի 1-ին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում իր եւ WBC-ի ու WBA-ի վարկածներով գոտիների միավորման մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ: Վախթանգը Երեւանում էր, որ իմացավ այդ մենամարտն անցկացնելու նշանակված օրը եւ արագ մեկնեց Ավստրալիա՝ ձեռնամուխ լինելու նախապատրաստությանը: Օրերս տեղեկացանք, որ Վիկն արդեն մեկնում է Ամերիկա եւ մարզումները շարունակելու
«Հայ տղեք» լսողը «Բիթըլզ» չի հասկանա»
Կարծում է «Բիթըլզ բլեք բըրդ» ակումբի տնօրեն Արդահան Տեր-Դավիդյանը Բարություն, համեստություն, անկեղծություն. ըստ մասնագետների՝ այսպիսին էր «Բիթըլզ» խմբի քարոզած աշխարհը: Եթե խմբի անդամներից Ջոն Լենոնին՝ «Ես Քրիստոսից հայտնի եմ» արտահայտության համար ժամանակին չսպաներ իր սեփական երկրպագուն, նա երեկ կդառնար 68 տարեկան: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը՝ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, 1960-ականներին գործող «Երազողներ» խմբի մեներգիչ Զավեն Սարգսյանը,
«ՀԱՅՐԻ՛Կ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ»
Եվս մեկ սարոյանական ներկայացում Հոկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնում «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց Նորա Արմանիի բեմադրած «Հայրիկ, դու խենթ ես» ներկայացումն՝ ըստ Վիլյամ Սարոյանի: Ինքնակենսագրական բնույթի համանուն ստեղծագործությունը Սարոյանը գրել է 1953-ին, երբ իր որդին 10 տարեկան էր: Այնտեղ արծարծված է հավերժական թեմա՝ հայրերի ու որդիների «պայքարը»: Ներկայացումը բացվեց մեր հայրենակցուհի (ԱՄՆ) Նորա Արմանիի
Ոստիկանությունը «բարուրեց» «Ալրաղացի Լյովիկին»
Ոստիկանապետի տեղակալը հավաստիացրեց, որ «Օդնոկլասնիկում» տեղի ունեցած ողբերգության մեղավորները պատժվելու են: Երեկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց նախորդ տարիներից սկսված դատաիրավական բարեփոխումներին առնչվող խնդիրները, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Ըստ նրա՝ ընթացող բարեփոխումները կյանքի կոչելու համար համակարգ են մտել 200-ից ավելի նոր աշխատակիցներ, որոնցից 45-ը դատախազության համակարգից
ԱՆՈՐԱԿ ՕՐԵՆՔ ԳՐՈՂՆԵՐԻՆ՝ ԳԼԽԱՏՈՒՄ ԷԻՆ
Հռոմի օրինակը վկայակոչեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մատնանշելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» թերությունները: Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր քննարկում, որտեղ անդրադարձան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված վերջին փոփոխություններին, ԶԼՄ-ների, երթերի եւ հավաքների ազատության ոտնահարումներին, ինչպես նաեւ տարածված կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեպքերին: Քննարկվեցին նաեւ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը
«Մեր տնտեսության վիճակը 2-3 ամսից կվատթարանա»
Տնտեսագետներ Հրանտ Բագրատյանն ու Թաթուլ Մանասերյանը համակարծիք են այս հարցում: ՀՀ նախագահը, վարչապետը եւ այլ պետական պաշտոնյաներ, իրենց ելույթներում անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հայտարարում են, որ այն մեր երկրի հետ կապ չունի եւ մեր տնտեսության վրա բացասաբար չի անդրադառնում: Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, ՀՀ իշխանությունների այս դիտարկումներն առնվազն անլուրջ են ու անհեթեթ:
ԳՈՐԾԸ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ Է ԱՐՎԵԼ
Երեւանի քաղաքապետարանը մոռացել է որոշ կարեւոր նշաններ տեղադրել, ինչի պատճառով տաքսիներն ու միկրոավտոբուսները միմյանց խանգարում են: Մայրաքաղաքում երթեւեկությունը կանոնակարգելու համար անցյալ տարի հուլիսին կառավարությունը որոշեց տեղադրել կանգառասրահներ եւ կանգառացուցիչներ, հստակ գծանշել, թե որտեղ պետք է կանգնի հասարակական տրանսպորտը, կանոնակարգվեցին ու խստացվեցին կանգառից դուրս կայանելու կարգերը եւ այլն: Այս որոշման մի մասը պետք է իրականացներ Երեւանի
Հացպանյանին կարտաքսե՞ն
Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն՝ իրեն Հայաստանից արտաքսելու մասին, միայն մեկ բացատրություն ունի՝ իր քաղաքական հայացքները: Ղարաբաղյան ազատամարտի մասնակից, Ֆրանսիայի հայազգի քաղաքացի Սարգիս Հացպանյանը երեկ էր տեղեկացել, որ մարտի 10-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել իրեն Հայաստանից վտարելու մասին: Այս լուրը նա իմացել էր ԱԺ պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից, «Ժառանգություն»
«ՇԱՐԺՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է»
«Մեր հաղթանակն անխուսափելի է»,- ասում է քաղկալանավոր Աշոտ Զաքարյանը Այսօր լրանում է քաղկալանավոր, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի ծննդյան 42-ամյակը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է ս.թ. փետրվարի 25-ին եւ դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների օրը
«ՄԱՐՏԻ 1-Ը ՆՄԱՆ ՉԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ հարկավոր է կանոնակարգել թիկնապահների ինստիտուտը: – ՀՅԴ խմբակցության ղեկավարը, նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում մարդ սպանվեց, եւ որին, ըստ լուրերի՝ մասնակից է ԱԺ պատգամավորներից մեկը՝ իր թիկնապահներով, հարց ուղղեց կառավարությանը, ասելով, թե խիստ կարեւոր է «Թիկնազորի մասին» օրենքի
ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ ֆրանսահայ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին հայրենիքից արտաքսելու իշխանությունների փորձը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: ՀԱԿ-ը, արձանագրելով, որ Հացպանյանը ՀՀ-ում, Սփյուռքում եւ ԼՂ-ում քաջ հայտնի եւ այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ.-ի Շարժման առաջին օրերից նվիրվեց շարժմանը, դարձավ պատերազմի հերոս, Ղարաբաղին ամենաբազմազան օգնություններ կազմակերպեց, ինչի մասին «շատ
Ասուլիս-լեզվակռիվ
Երեկ «Հայելի» ակումբում «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանի եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի համատեղ ասուլիսը քիչ էր մնում ավարտվեր ծեծկռտուքով: Կռվում էին ոչ թե բանախոսներն, այլ՝ ասուլիսը լուսաբանելու եկած ընդդիմադիր եւ իշխանամետ ԶԼՄ-ների լրագրողները: Լրագրողների մեծամասնությանն այստեղ էր բերել Շուշան Պետրոսյանի ամուսնու սերտ մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններին, ինչի վերաբերյալ էլ նրանք փորձում էին լսել երգչուհու տեսակետը:
Ներողություն՝ սխալմունքի համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերքն ընդունելու համար՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ հրավերքի պատճառը ֆեդերացիայի զինանշանը փոխելու առիթով ծավալված ու շարունակվող քաղաքականացված մթնոլորտն է: Ռուբեն Հայրապետյանը հատուկ նշեց, որ ֆեդերացիայի զինանշանը փոխելու գաղափարը հղացել է շատ վաղուց, երբ դեռ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարը չէր սկսվել: Ավելին՝
«ԵԹԵ ՔՈ ՍՐՏՈՒՄ ՄԵ ԿԸ ԿԱ, ԱՍԱ՝ ՆՐԱՆ ԷԼ ԿԸՆՏՐԵՆՔ»
Այսպես պատասխանեցին մեր հարցումներին որոշ սիսիանցիներ Սիսիան կատարած գործուղման ժամանակ ականատես եղանք մի բավականին տխուր իրողության. ինչպես այլուր, այնպես էլ՝ Սիսիանի 11 հազար 725 ընտրողների ճնշող մեծամասնությունն ընտրության է գնում ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, հանուն այս կամ այն կուսակցության, այլ՝ կոնկրետ շահը հաշվի առնելով, մոռանալով, որ այդ «քյաշ» շահը ինքը ծախսելու է մեկ օրում


















































