Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է միջին վիճակ հայերենում

Կարծիք է հայտնում «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավար Արամ Չախոյանը – Ռադիոյի համար խիստ կարեւոր է բանավոր խոսքը, որն այսօր հատկապես ուղիղ եթերի ժամանակ խիստ աղավաղվում է: Հանրային ռադիոյի ավանդական գրական հայերենի կողքին առավել ընդունելի եւ մեծ լսարան ունեցող ռադիոկայանները չեն հաջողում պահպանել հայերեն գրական խոսքը: – Ցանկացած հաղորդավար երեք հիմնական առաջադրանք է կատարում՝ կրթել-դաստիարակել, տեղեկացնել

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԸ

«Ա. Խաչատրյան» համերգասրահում շարունակվում է մայիսի 30-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան ավանդական միջազգային մրցույթը: Մրցանակակիրների եւ դիպլոմանտների պարգեւատրման արարողությունը եւ գալա համերգը կկայանա հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 102-րդ տարեդարձի օրը: Մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մասնագետների, այլեւ երաժշտասերների շրջանում: Թերեւս առաջին անգամ կարեւորվել է հանդիսատեսի վերաբերմունքն ու գնահատականը այս կամ այն կատարողի

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ ՏՐԱՍՍԻ ՏԱՏՅԱՆԱՆԵՐԸ Երբ հասա «Իվերիա», արդեն գինով էի, ու երբ ադմինիստրատորին հարցրի, թե ոնց կարող եմ տեսնել

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հակառակ սեռի համար այսօր անդիմադրելի հրապուրիչ կլինեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Հավանաբար այսօր կհանդիպեք ձեր նախկին երկրպագուներից մեկին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գիշերն ազատություն տվեք ձեր էրոտիկ զգացմունքներին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Սիրած մարդու հետ հարաբերությունները բացարձակապես անկանխատեսելի կլինեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եթե խորանաք ուրիշների անձնական կյանքի մեջ, թշնամիներ կարող եք ձեռք բերել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Արեք այն, ինչ ձեզ

Ծնողները վախենում են դպրոցից

ԿԳՆ-ն շարունակում է ամեն օր բազմաթիվ բողոքներ ստանալ ծնողներից՝ դպրոցներում կազմակերպվող դրամահավաքի մասին: Անցյալ տարի քաղաքապետարանը համապատասխան տույժեր է կիրառել այն դպրոցների տնօրենների նկատմամբ, որտեղից երեխաներ էին մասնակցել մեդալակիրների քննությանը եւ ստացել «0», «1» կամ «2» միավոր: Թե ինչ տույժեր էին դրանք, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանը մեզ հետ զրույցում չմանրամասնեց: Փոխարենն անցնող ուսումնական

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԱԾ Է

Սամվել Բաբայանը պաշտպանում է Ամուլյային ԼՂ ժողովուրդը նախապատրաստվում է իր խորհրդարանական ընտրություններին, որը կայանալու է հունիսի 19-ին: Մայիսի 16-ից սկսվել է քարոզարշավը եւ ամբողջ հանրապետության շենքերի պատերը արդեն զարդարված են Հայաստանի հրատարակչություններում պատրաստված եւ բավականին թանկարժեք ու ճոխ քարոզչական պաստառներով: Ստեփանակերտում կարելի է տեսնել թեկնածուների քարոզչական «բուկլետներ», որոնք առաջարկվում են փողոցներում, ցանկացած խանութում կարող են

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ» ՉԿԱ

Ղարաբաղյան խնդրի կարգավորում. պերմանենտ ճգնաժամ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը վերածվել է մեկը մյուսին շարունակաբար վերարտադրող ճգնաժամերի շղթայի: Ընդ որում, յուրաքանչյուր հերթական ճգնաժամ միջազգային հանրությունից ավելի մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում՝ բանակցող կողմերի միջեւ հանդիպումներ կազմակերպելու, եւ առավել եւս բանակցությունները վերսկսելու ու դրանց շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, 1998թ. նոյեմբերի ճգնաժամը, որի դրդապատճառը

Կառուցում են՝ ոչ ապագայի համար

Մասնագետի կարծիքով, հավաքովի հիմնակմախքով շենք կառուցելը վտանգավոր է Միաձույլ երկաթբետոնե շենքերի շինարարության մասնաբաժինը ներկայումս ակնհայտորեն գերակշռում է, սակայն հավաքովի հիմնակմախքով շենքերի շինարարությունը Երեւանում նույնպես քիչ թիվ չի կազմում։ Ի դեպ, նման տիպի շենքերի կառուցումն արտասահմանում վաղուց դադարեցված է: Դրա հիմնական պատճառը երկրաշարժի ժամանակ նմանատիպ շենքերի դրսեւորած վարքն է, այսինքն՝ հիմնահատակ փլուզվելը։ Խնդիրն այն է, որ

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սխալ հայտարարությունը պատճառ չէ՞, որ աճուրդը կրկնվի 2004 թ. հուլիսի 31-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվել է Ավան համայնքում հողի վաճառքի մասին աճուրդի հայտարարություն, բայց իրականում այդ հողը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում: «Ավանի հողերի ցանկում ընդգրկելը պարզապես թյուրիմացություն է, այդտեղ ոչ մի միտում չի եղել, ընդամենը վրիպակ է: Շատ անգամ մեր աշխատակիցներն աճուրդի արդեն պատրաստ հայտարարության

Մարտունու գյուղերը դատարկվում են

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը ընտանիք-ընտանիք մարդաթափ է լինում: Միայն 2005-ի մարտ ամսվա ընթացքում մեկնել է 9 ընտանիք: Հովհաննիսյանների ընտանիքը 3 շաբաթ առաջ հեռացավ Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղից: Նրանք մեկն են այն շատ-շատերից, ովքեր չկարողանալով ապրել հայրենի գյուղում՝ լքում են հայրենիքը: Ընտանիքի հայրը՝ Լեւոն Հովհաննիսյանը, 7 տարի շարունակ արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս.

ՄԵԿԻՆ «ԿՏՈՐ ՄԸ ԱՐԱՐԱՏ», ՄՅՈՒՍԻՆ՝ ԿՈՄՖՈՐՏ

Այս ամառվա ընթացքում անշարժ գույքի կտրուկ թանկացում մասնագետները չեն կանխատեսում Ըստ որոշ լուրերի, Երեւանում կառուցվելու է նոր էլիտար թաղամաս («Կանադական»), որտեղ 1 քմ տարածքն արժենալու է մոտ 2000 դոլար: Թաղամասի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, բայց թե մայրաքաղաքի որ հատվածում, ով է կառուցողը, ինչ նախագծերով, երբ է պատրաստ լինելու՝ գաղտնի է պահվում: Անգամ անշարժ

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՆՈՐԻ՞Ց ԿՏԱՊԱԼՎԻ

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՆՈՐԻ՞Ց ԿՏԱՊԱԼՎԻ Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի, Վենետիկի հանձնաժողովին կոալիցիոն ուժերի ներկայացրած փաստարկները, թե իբր սա ընդամենը հիմք ընդունած տարբերակ է, որի վրա պետք է աշխատել, որ կոալիցիան պատրաստակամ է ընդունել հանձնաժողովի պահանջները հավաստի չեն: Համոզվելով, որ սահմանադրական բարեփոխումներն իմիտացիոն բնույթ են կրում, պարոն Սարգսյանը լուրջ կասկածներ ունի՝ «կդրվի՞ այն հանրաքվեի, թե՞ ոչ. անգամ՝

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ Երեկ ասուլիսում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց համատեղ հուշագրի տեքստը, ըստ որի՝ «Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբը համարում է, որ 2005 թ. մայիսին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռեւս ունի կարեւոր թերություններ»: Միաժամանակ նշվում է, թե «Հայաստանի իշխանությունները մտադիր են կարեւոր փոփոխություններով լրամշակել նախագիծը՝ այն համահունչ դարձնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»: Սակայն

Օսկանյանի «իզին» լցվեց

Օսկանյանի «իզին» լցվեց Մինչ Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի վերջին հանդիպումը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը սիրում էր կրկնել, թե ինքն ադրբեջանցի իր պաշտոնակից Մամեդյարովի հետ այլեւս խոսելիք չունի, քանի որ այդ ֆորմատով հանդիպումների օրակարգն արդեն սպառված է, եւ ԱԳ նախարարների բանակցությունների նոր ռաունդի համար անհրաժեշտ են երկու նախագահների լրացուցիչ ցուցումները: Այլ խոսքով, «Պրահյան գործընթացի» շարունակման

ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանի զարգացումներով

Իսկ Ադրբեջանի ընդդիմությունն այսօր նորից դուրս է գալու հանրահավաքի «Եվրամիությունը անհանգստացած է մայիսի 21-ին Բաքվում տեղի ունեցած միջադեպերով եւ ոստիկանության կողմից իրականացված բռնություններով, որոնց թիրախ են դարձել ընդդիմությունն ու լրագրողները այդ օրը տեղի ունեցած ակցիաների ժամանակ»,- ասված է այդ կազմակերպության հայտարարության մեջ: «Եվրամիությունը կրկնում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր դիմումը, որտեղ կոչ էր արվել ապահովել

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պնդեցին եվրոպացի պաշտոնյաները ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված՝ «Ժողովներ անցկացնելու ազատություն. օրենսդրություն եւ կիրառում» թեմայով կլոր սեղանի ընթացքում: Քննարկումների առանցքում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Փորձագետները նշել են, թե փոփոխությունների նախագծում կան էական

ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿԱՐՃ ԿՏՐԵՑԻՆ

ԱՊՀ ճակատագիրը առնվազն անորոշ է Երեկ Թբիլիսիում սկսվեց եւ շատ արագ ավարտվեց ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բոլոր կարեւոր գործերն ավարտվեցին մեկուկես ժամվա ընթացքում, նույնիսկ կոլեկտիվ նկարը եւ համատեղ ասուլիսը չփրկեցին: ԱՊՀ-ում քննարկվող հարցերը կարելի է բաժանել մի քանի խմբի, սակայն դրանք քննարկվում էին բառացիորեն

ԵՐԱԶԱՆՔԸ

ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է Երեկ լուսաբացին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վերադարձավ Երեւան: Մեր երիտասարդ հերոսներին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու էին գնացել ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ֆուտբոլասերներ: Թեեւ օդանավը վայրէջք կատարեց բավականին ուշացումով, երբ արդեն լույսը բացվել էր, դա չխանգարեց ջերմ ու հանդիսավոր ընդունելությանը: Եղան շնորհավորանքներ, գրկախառնություններ, զինվորական փողային նվագախմբի երաժշտություն, հրավառություն: Իսկ

«Կայունությունը»

«Կայունությունը» խոստանում է մոդելների կայուն բանակ «Կայունություն» հասարակական շարժման երեկվա ասուլիսի կազմակերպիչներն ավելի շատ էին, քան լրագրողները: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սրճարանում կայունականների մշակութային թեւը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսներին իրենց նախաձեռնությամբ կայանալիք «Ֆոտոմոդել-2005» մրցույթի ընթացակարգը: Մրցույթի կազմակերպիչներն ասացին, որ ի տարբերություն Հայաստանում կազմակերպվող մեծ թվով ծրագրերի, իրենք կոմերցիոն շահույթ չեն հետապնդում, որ իբր «Ֆոտոմոդելում»

ՊԱՐՈՂՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՊԱՐՈՂՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պարարվեստի ուսումնարանի շենքը հոբելյանական տարում անմխիթար վիճակում է «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, վերջին ամիսներին ոչ հաճելի, ասել է թե՝ ոչ ստեղծագործական հոգսերով է ապրում Երեւանի պարարվեստի ուսումնարանը: Հյուրընկալվեցինք պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին: Լսելով մեր անհանգստությունը՝ կապված ուսումնարանի հետ, տնօրենն առաջարկեց էքսկուրս կատարել շենքում: Այն ամենը, ինչի

Անպատժելիության

Անպատժելիության ծանր հետեւանքը «Առավոտի» աշխատակիցներ Իրինա եւ Իննա Դանիելյանցները բազմաթիվ անգամ գրավոր դիմումներ են ուղարկել Կենտրոնի ոստիկանության պետ Հովիկ Թամամյանին: Սակայն նրանց դիմումներին ընթացք չի տրվ ել հավանաբար այն պարզ պատճառով, որ նրանք համեստորեն չեն շահարկել թերթում աշխատելու հանգամանքը, այլ նշել են, որ բնակվում են 2-րդ Արհեստավորների 59 տանը: Երկու օր առաջ հերթական ահաբեկման թիրախ

«ժԱՄԱՆԱԿԸ

«ժԱՄԱՆԱԿԸ ՔԻՉ Է, ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼ ԱՐԱԳ» Թբիլիսիում ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Երկու երկրների հարաբերություններում անչափ կարեւոր են նաեւ լավ եւ բարի մարդկային հարաբերությունները»,- երեկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ շեշտեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում՝ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Տիկին

Կոմիտասցիները

Կոմիտասցիները նախկինում գազի գո՞ղ էին Ինչպես արդեն գրել ենք, Գյումրիի Կոմիտասի 1 նրբանցքի բնակիչները «Առավոտին» բողոքել էին իրենց մատակարարվող գազի «անճնշում ճնշումից»: Նրանց ներկայացնելով, իրենք ամեն անգամ ջեռուցման համար «միլիարդներ» են ծախսում, սակայն այդպես էլ մնում են ջերմության կարոտ. վառարանը նույնիսկ իրեն չի տաքացնում: Ըստ բնակիչների, իրենց «սեւ օրը» սկսվել է սեփական ուժերով կառուցած ու,

ԾԻԳ-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ Է, ԹԵ՞ «ԴԱԼԱԼ»

ԾԻԳ-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ Է, ԹԵ՞ «ԴԱԼԱԼ» Չնայած քաղաքապետարանի որոշմանը, ԾԻԳ-երը համառորեն մտնում են մատի եւ մատանու (բնակիչների եւ սեփականատերերի) արանքը: Անցյալ տարվա հուլիսին «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» անունը կրող ԾԻԳ-ը վերանվանվեց «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Փոխվեց կազմակերպության «վերնախավը», բայց իրացվող տարածքի բնակիչներին ահաբեկելով վտարելու գործելակերպը՝ ոչ: Չնայած այն բանին, որ նույն հուլիսին

ԻՆՉՈ՞Ւ

ԻՆՉՈ՞Ւ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԵՂԱՎ ԵԽԽՎ-ում «Արդարության» պատվիրակ Շավարշ Քոչարյանն «Առավոտին» հայտնեց, որ վաղուց նախատեսված էր՝ «հունիսի 1-2-ին պետք է լինեին քննարկումներ սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Նաեւ նախատեսված էր, թե մինչ այդ քննարկումները՝ 1-ին ընթերցմամբ ընդունված նախագիծը պետք է ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով: Սակայն նախագիծը ստանալուց հետո հանձնաժողովն աննպատակահարմար գտավ շարունակել քննարկումները, քանի որ դրանք նոր բան

«Իմ մեջքին ոչ ոք կանգնած չէ»

«Իմ մեջքին ոչ ոք կանգնած չէ» Հարցազրույց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ – Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է ընթանում անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններից հետո ձայների վերահաշվարկը: – Արդեն 12 տեղամասերում քվեատուփ են բացել, եւ իմ ու մրցակցիս տարբերությունը մեծացել է 28-30 ձայնով: Վաղը (այսօր -խմբ.) ժամը 16-ին աշխատանքները դադարեցվում են, եւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք

ՆՈՐԻՑ ԿՀԻԱՍԹԱՓՎԻ՞ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՆՈՐԻՑ ԿՀԻԱՍԹԱՓՎԻ՞ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիաննի Բուքիքիոն հիշեցնում է, որ իրենք պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունեն եւ իրենց լծակները միայն բարոյական են: Մինչ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Հայաստան՝ կոալիցիայի որոշ գործիչներ, թերեւս ենթադրելով, թե իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների նախագիծն անթերի է՝ հանձնաժողովի բացասական գնահատականը որակեցին իբրեւ «արջի ծառայություն», «քաղաքական պատվեր», որի նպատակը

ՆՈՐ

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔ Է Ըստ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի, Հայաստանն այսօր դարձել է տարածաշրջանի կույրաղիքը, որին սպառնում է բորբոքման եւ հեռացման վտանգը, եթե ընդունվի նոր Սահմանադրությունը: Պարոն Արարքցյանը, որ երեկ հյուրընկալվել էր ՄԱԱ-ին՝ «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում, գտնում է, որ չնայած աշխարհն այսօր հասկացել է ժողովրդավարացման պրոցեսների անհրաժեշտությունը հետսովետական ավտորիտար ռեժիմներով պետությունների համար,

ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է

Երեկ լուսաբացին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վերադարձավ Երեւան: Մեր երիտասարդ հերոսներին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու էին գնացել ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ֆուտբոլասերներ: Թեեւ օդանավը վայրէջք կատարեց բավականին ուշացումով, երբ արդեն լույսը բացվել էր, դա չխանգարեց ջերմ ու հանդիսավոր ընդունելությանը: Եղան շնորհավորանքներ, գրկախառնություններ, զինվորական փողային նվագախմբի երաժշտություն, հրավառություն: Իսկ ակումբների մանկապատանեկան դպրոցների սաները ֆուտբոլիստներին

«Կայունությունը» խոստանում է մոդելների կայուն բանակ

«Կայունություն» հասարակական շարժման երեկվա ասուլիսի կազմակերպիչներն ավելի շատ էին, քան լրագրողները: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սրճարանում կայունականների մշակութային թեւը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսներին իրենց նախաձեռնությամբ կայանալիք «Ֆոտոմոդել-2005» մրցույթի ընթացակարգը: Մրցույթի կազմակերպիչներն ասացին, որ ի տարբերություն Հայաստանում կազմակերպվող մեծ թվով ծրագրերի, իրենք կոմերցիոն շահույթ չեն հետապնդում, որ իբր «Ֆոտոմոդելում» ամեն ինչ արդար է, օբյեկտիվ, թափանցիկ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031