Օրվա լրահոսը
ԽՈՅ 21.03-20.04: Էրոտիկ երեւակայության շնորհիվ ինտիմ կյանքն այսօր հաճելի կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Անհանգստացնող հարցերից շատերը կմնան անցյալում եւ դուք կկարողանաք լուծել մնացածը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտահղացումները ստեղծագործաբար իրագործելու ձգտման դեպքում հաջողությունը կժպտա ձեզ: ԿՈՒՅՍ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Մեկ օրում երեք մեդալ Երեկվա «Առավոտում» մարզասերներին տեղեկացրել էինք, որ Պրահայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական 33-րդ առաջնությունում հայաստանցի 69 կգ քաշային Արայիկ Միրզոյանը (նա օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի եղբոր որդին է) 27 մարզիկների մրցապայքարում երկամարտի 313 (143+170) կիլոգրամ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ՝ իրենից առաջ թողնելով միայն չինացի երկու մրցակցի: Պոկում վարժությունն Արայիկը սկսեց 135
Տխուր ու մոռացված տարելից
15 տարի առաջ հայաթափվեց Շահումյանը եւ բռնազավթվեց Ադրբեջանի կողմից Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրերն էին Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանն ու միության անդամ Վահագն Մարտիրոսյանը: Նրանք խոսեցին 15 տարի առաջ հայաթափված Շահումյանից: Էդ. Բալայանը հիշեցրեց. «Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակչության համար ողբերգական օր է,15 տարի առաջ Ադրբեջանի հրոսակների կողմից մարդիկ տեղահանվեցին իրենց բնակավայրերից:
«ԾՆՆԴԱՎԱՅՐՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է, ԵՐԿԻՐՍ՝ ԱՄԵՐԻԿԱՆ»
Երեկ այսպես ներկայացավ ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Տրեգերը Երեւանում է աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Ալեքսանդր Տրեգերը: Նա «Ա. Խաչատրյան» համերգասրահում հունիսի 15-ին կղեկավարի «Սերենադ» կամերային նվագախումբը, իսկ 22-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Առաջին համերգին հանդես կգա ֆրանսաբնակ երիտասարդ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երկրորդին՝ Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող, ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Ա. Տրեգերը սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ:
Տուժողը լրագրող է
Կասկածի տակ դրվեց նույն ժամին տարբեր բուժհիմնարկներ այցելելը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, նախորդ օրը լսվեց «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Մակարյանի՝ դատական վնասի հատուցման պահանջի մասին հայցը՝ ընդդեմ «Բիլայն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Այվազյանի: Հիշեցնենք, որ 2006թ. հոկտեմբերի 16-ին վերջինս հիշյալ ընկերությանը պատկանող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի
«ԶԱԿՈՆԻՉԻ» ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՏ ԵՆ «ԵՐԿՈՒՍՆԵՐԸ»
Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի տնօրենը դա բացատրում է իր խստապահանջությամբ: Խմբագրությունը մշտապես ահազանգեր է ստանում քննություններին աշակերտներին «օգնելու» պատրվակով հավաքվող գումարների առիթով, որի մասին, որպես կանոն, ՀՀ ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը «տեղյակ չեն» լինում: Վարչության պետի տեղակալ Արմենուհի Վարդանյանը երեկ «Առավոտին» ասաց, որ կոնկրետ փաստերի մասին մամուլի հրապարակումներին կհավատան, եթե
«Դուք իմ քաղաքացիներն եք, մենք՝ ձեր ծառաները»
Նման «կարգախոսով» փոխքաղաքապետը դիմեց ցուցարարներին Երեկ Նորք-Մարաշի, Այգեստանի, Մյասնիկյան պողոտայի եւ եւս 8 թաղամասերի բնակիչներ քաղաքապետարանի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք քաղաքային իշխանություններից պահանջում էին ճանաչել իրենց սեփականության իրավունքը, հակառակ դեպքում ցուցարարները վստահեցրին՝ «Կհասնենք նրան, որ քաղաքապետին պաշտոնանկ անեն եւ եթե քաղաքապետը ունակ չէ կատարելու վարչապետի հանձնարարականը, կգա ուրիշ քաղաքապետ՝ ինքը կկատարի, ոչ
32 ԸՆՏԱՆԻՔ ԿՄՆԱ ԱՆՕԹԵՎԱՆ
Վթարային շենքը վերանորոգելու պատրվակով բնակիչներին ուզում են վտարել Շուրջ 2 տարի է՝ ինչ Էջմիածին քաղաքի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջին պատկանող հանրակացարանի բնակիչներն ապրում են անորոշության մեջ: Շենքում բնակվող 32 ընտանիքները չգիտեն, թե հետագայում որտեղ են բնակվելու, քանի որ օրերս քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը նրանց զգուշացրել է. «Ձեր գլխի ճարը տեսեք, շուտով մասնաշենքից պետք է
ԿԱՐԵՎՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ՝ ԸՍՏ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ
Ամերիկահայ վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում թվարկել է երեք գործչի, ի դեմս որոնց տեսնում է իրավիճակի փոփոխության նախադրյալներ: «Երեք անուն եմ տեսնում, որոնք շատ կարեւոր են: Մեկը Դավիթ Հարությունյանն է: Այն բարեփոխումները, որ նա իրականացրեց որպես արդարադատության նախարար, Սահմանադրության փոփոխություն եւ այլն, այժմ շատ ավելի կարեւոր, ավելի փայլուն քայլերով շարունակելու հնարավորություն է ստանում՝
Աշխատե՛նք միասին
«Ժառանգությունը» ձեռք է մեկնում իր ձայները կեղծած ՀՀԿ-ին «Հայացք» ակումբի երեկ կազմակերպած բանավեճի վարողը հարց ուղղեց. «Արդյոք խորհրդարանական ուժերը կարո՞ղ են…», եւ քանի որ մի պահ հապաղեց՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նրա փոխարեն ավարտեց միտքը. «Արդյունավե՛տ աշխատել»: Իսկ բանավեճի մյուս մասնակիցը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը լրացրեց. «Միասի՛ն աշխատել»: Հետագա ողջ զրույցի առանցքը դարձավ
«ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ»
Նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը հավատացնում է, որ պատգամավոր լինելը պատվաբեր է – Արդյոք ձե՞ր որոշումն էր թողնել գործադիրի պորտֆելը եւ անցնել խորհրդարան, թե՞ դուք քաղաքական ինչ-ինչ պահանջներով թողեցիք ձեր պաշտոնը: – Իմ անձնական որոշումն էր եւ կար քաղաքական որոշում: Այդ երկուսը պարզապես զուգադիպեցին: – Սակայն խորհրդարանում դուք աշխատելու եք որպես շարքային պատգամավոր: Դուք օրենսդրական դաշտում
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ
Դրանից տուժեց «Բարգավաճ Հայաստանը» Մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորընտիր Ազգային ժողովում ու նաեւ կառավարության կազմում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասած տեղերը վկայում են, թերեւս, մի բանի մասին՝ ԲՀԿ-ին «նեղացրել» են: Իհարկե, կուսակցությունն ու նրա ղեկավարն այդ փաստը համառորեն չեն ընդունում (համենայնդեպս՝ պաշտոնապես): Այդուհանդերձ, փաստ է, որ 370 հազար անդամ ունենալու մասին հայտարարություն
ՊԱԼԱՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնում էր վարչապետ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կից խորհրդակցական մարմին է, որը վերջին 9 տարում բուռն ակտիվությամբ աչքի չի ընկել:
«ՍՊՈՐՏ ԵՎ ՄԵԴԻԱՆ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼՈՒ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
«Սպորտ եւ մեդիա 2007» մարզական միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է Ստամբուլում, սեպտեմբերի 24-30-ը:Հայաստանում փառատոնի կազմկոմիտեի նախագահ, «Միր սպորտա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն երեկ մեզ տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների հավատարմագրման գործընթացն արդեն ավարտվել է: Նրա խոսքերով, Հայաստանից փառատոնին մասնակցելու համար հատկացվել է 40 տեղ եւ գրեթե բոլորն էլ արդեն զբաղված են: «Մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները,
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ
ԱՆԻԾՅԱԼ ԿՈՐՈՒՍՏ Հատված նոր գրքից Ախր զենքն Ասլանի ինչի՞ն էր պետք: Նրա պես բարի, ազնիվ, աշխատավոր մարդն ի՞նչ գործ ուներ այդ սատանայի սարքի հետ: Չգիտեր էլ՝ մեջը փամփուշտ կա՞, թե չկա, կրակո՞ւմ է, թե փչացած է: Իրենից առաջ հայրը՝ Ավետիքն էր երեսուն տարի կրել այն, երբ աշխատում էր գաղտնի փոստի առաքիչ կոչվող այդ անիծյալ պաշտոնում:
Անցկացվեց «Բարեկամության կամուրջ» խորագրով փառատոն
Հայ-վրացական այս միջոցառումը ամենամյա կդառնա ՀՀ քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հրավերով հունիսի 9-13-ը Երեւանում «Բարեկամության կամուրջ» խորագրով փառատոնի ընթացքում հանդես կգան Բաթումի «Մերանի» պարային եւ «Լիմպոպո» վոկալ խմբերը: Երեկ «Հայացք» ակումբում Բաթումի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Թամազ Նիկոլաշվիլին ներկայացրեց, թե ինչպիսի շարունակություն կունենա հայ-վրացական այս մշակութային համագործակցությունը: «15 տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմից
ԹԵՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Պատասխանի 4 ճիշտ տարբերակներով Հայաստանում վաղուց ի վեր շարունակում է գործել «ճիշտը մի քանիսն է» սկզբունքը: Կա տնտեսության երկնիշ թվերով առաջընթացի ճիշտ եւ խորը աղքատության եզրում գտնվող քաղաքացիների ճիշտ: Կա պաշտոնյաների՝ Երեւանի գլխավոր ճարտարապետների ճիշտ, որով Երեւանի շինարարությունը ներկայացվում է որպես ճարտարապետության հաղթարշավ, եւ մասնագետների ու երեւանցիների ճիշտ, որով ճիշտ հակառակը՝ փաստվում է Երեւանի դեմքի
Ռազմաքաղաքական դաշինք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի համոզմամբ՝ վաղուց հասունացել է այս պահը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Սուրեն Զոլյանն էր, հանդիպման թեման՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Քաղաքագետը գտնում է, որ ժամանակն է իրականացնել դեռեւս 2 տարի առաջ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ԼՂՀ պատվիրակների կողմից հնչեցրած այն գաղափարը, ըստ որի՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պիտի ռազմաքաղաքական դաշինք սահմանվի: Միայն այս դեպքում
«ՋԱԼԱԴՅԱՆՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿԻՑ ԹՈՂ ՀԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ԱՆՁՆԱԳԻՐԸ»
Հորդորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականը Հովհաննես Ջալադյանին, որն իր խոսքերով՝ «նախկին ադրբեջանաբնակ» է, իր կնոջ ու դպրոցահասակ երեխայի հետ Դանիայի իշխանություններն արտաքսել են Հայաստան: 1999թ. Ռուսաստան գնացած Ջալադյանները մեկնել են Դանիա, 7 ամիս մնացել այնտեղ: Դանիայում նրանց չի տրվել քաղաքական ապաստան, իսկ Հայաստանում էլ, ըստ «Առավոտին» (30.05.2007) վերջերս դիմած Հովհ. Ջալադյանի, որեւէ կարգավիճակ
Նորագյուղում՝ ինչպես Վենետիկում
Այս թաղամասի բնակիչները շուտով նավակներով կերթեւեկեն Արդեն երկու տարի է՝ Նորագյուղ մտնող ճանապարհը տեղումների ժամանակ անանցանելի է լինում, քանի որ ճանապարհի հենց մեջտեղում անձրեւաջրերից հսկայական ջրափոս է գոյանում: Օրերս տեղացած հորդ անձրեւի պատճառով փողոցը կրկին ջրով լցվել է, ինչի հետեւանքով բնակիչներն ու ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են փողոցի այդ հատվածով անցնում: Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցում
ԷԺԱՆ ԴԵՂԻՆ ՄԻ ԽԱԲՎԵՔ
Երբեմն սպառողի առողջության վրա էժան դեղ գնելը թանկ է նստում Հայաստանի տարբեր դեղատներում միեւնույն դեղը գնային մեծ տարբերություններով է վաճառվում: Ասենք, մայրաքաղաքի մի դեղատանը վաճառքի գինը 1200 դրամ է, հարեւան դեղատնում՝ 3000 դրամ (դեղերի անունները չենք հրապարակում՝ Հայաստանում ընկերությունների ներկայացուցչության բիզնեսին չվնասելու համար): Դեղերի ներմուծմամբ զբաղվող մեր աղբյուրների հաղորդմամբ, դա դեղերի ձախ շրջանառության տիպիկ օրինակ
ՆՈՐ ՉԽՈՍԿԱՆՆԵՐԸ
Կառավարության կազմը համալրած նոր նախարարները թեպետ դեռ մեկ օր առաջ են անցել իրենց նախարարական պարտականությունների կատարմանը, սակայն արդեն մտել էին նախարարական դերի մեջ, եւ առանց բացառության բոլորը կանգնած էին Պանթեոնում։ Կարելի է արձանագրել, որ ձեւի իմաստով նախարարների մոտ ամեն ինչ «բնականոն» է. նրանք ե՛ւ հագուկապով, ե՛ւ կեցվածքով, ե՛ւ դեմքի անորոշ արտահայտությամբ իսկական նախարարական կերպարներ են:
Հերթական «հաթաթան»
«Ադրբեջանական կողմը կարեւոր է համարում կարծրացնել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Այս մասին, ըստ PanARMENIAN.Net-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումը: «Այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա օգտագործել իր գերակա դիրքերը տարածաշրջանում,- պարզաբանել է Մամեդովը, հավելելով.- Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում կկոշտացվի
Նվիրյալը՝ Անդրանիկ Մարգարյան
«Ամեն օր, երբ նա տուն էր մտնում, մեր տանը ուրախություն էր տիրում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Անդրանիկ Մարգարյանի տիկինը՝ Սուսաննա Մարգարյանը: ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Պանթեոնում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ: Վարչապետի շիրմին դեռ առավոտից էին մարդիկ այցելում, խունկ ծխում, կանգնում մի քանի րոպե եւ հեռանում: Պատգամավորները եւ նախարարները Պանթեոն եկան կեսօրին,
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՂԱՆ
Նոր ձեւավորված կառավարության մասին ասում է ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Կառավարության ձեւավորումից ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 4-ին, վարչապետ Սերժ Սարգսյանն ասում էր, թե նոր կառավարությունում «ինչ-որ բաներ կլինեն, որոնք միգուցե երբեք չեն եղել մեր քաղաքական մշակույթում», նաեւ, որ «փոփոխությունները բավականաչափ ծավալուն կլինեն»: Իսկ ավելի վաղ՝ մայիսի 5-ին, «Եվրոպոլիսին» տված հարցազրույցում նա
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵՆ
Այս մի հարցում էին համամիտ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Երեկ «Հայելի» ակումբում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցն էին քննարկում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հենց ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում նկատի առնելով մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին միջազգային
ՈՐ ԴՈՒ ԱՊՐԵՍ ՆՄԱՆ ԵՐԿՐՈՒՄ
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ հրապարակել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջորջ Դանիլովիչին (ձախից) իր հետեւյալ նամակը. «Հարգելի պարոն դեսպան, այն «հաջողությունները», որոնք, Ձեր գնահատմամբ, մեր երկրի բնակչության համար արձանագրվեցին 2007թ. ԱԺ ընտրությունների արդյունքում՝ ցանկանում ենք մշտապես ուղեկցեն նաեւ Ձեզ եւ Ձեր գլխավորած կորպորացիային»: Զավեշտն այն է, որ այս անեծքը
Անին ապագայի հայտ է ներկայացնում
«Master Class» ակումբում ավարտվեց թենիսի «Ավստրիական ավիաուղիներ Երեւան գավաթ» պատանեկան ավանդական՝ 7-րդ միջազգային մրցաշարը մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների միջեւ, որն անմիջապես հաջորդել էր Արթուր Շիլաջյանի հիշատակին նվիրված նույն տարիքային խմբերի «Կարոլինա գավաթ» միջազգային մրցաշարին: Այն համատեղ կազմակերպել էին «Master Class» թենիսի ակումբը, Ավստրիական ավիաուղիները եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան (ՀԹՖ): Մրցաշարին
ՊԱՎԵԼ ԳՐԱՉՈՎ. «ՎԱԶԳԵՆՆ ԻՄ ԵՂԲԱՅՐՆ Է»
«Master Class» ակումբի կորտերում անցկացվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ թենիսի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին նրա մտերիմները, մարտական ընկերները: Ինչպես միշտ, նրանց մեջ էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը: Այս անգամ նրա հետ Հայաստան էին ժամանել նաեւ Ռուսաստանի ՊՆ նախկին եւ ներկայիս բարձրաստիճան սպաներ, գործարարներ, մարդիկ, որոնք ճանաչել են Վազգեն Սարգսյանին, շփվել նրա հետ: «Առավոտը» ճեպազրույց
«Լավ չեք հրավիրել՝ չեմ եկել»
Երեկ կես կատակ-կես լուրջ՝ հայաստանցիներին նախատեց երկրորդ անգամ մեր երկիր այցելող ռուս հայտնի երգիծաբան Ռոման Կարցեւը: «Իրականում շատ լուրջ մարդ եմ ու հենց այնպես հումոր չեմ անում, ոչ էլ ուզում եմ ասելիքս հումորով սկսել»,- երգիծաբան Ռոման Կարցեւը երեկ «Էրեբունի» հյուրանոցում այսպես բացեց ասուլիսը: Նա Երեւան է ժամանել «Բեմական խաչմերուկ» թատերական ընկերության հրավերով: Դասական մինիատյուրայի (մանրապատումի)


















































