Օրվա լրահոսը
Էլի երաշտ են սպասում
Մարզերում ոռոգման ջրի խնդիրը մնում է չլուծված Հայաստանի մի շարք մարզերում գյուղացիները կրկին խուճապի մեջ են: Նրանք մտավախություն ունեն, որ այս տարի էլ երաշտ է լինելու եւ իրենց բերքը նորից փչանալու է, քանի որ անցյալ տարվա նման ջրամատակարարման համակարգը գյուղերում նույն կաթվածահար վիճակում է: Նախորդ տարի, երբ հանրապետության մի շարք մարզերում երաշտ եղավ, գյուղացու բերքի
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ՞Ց ԷՐ
Մեր օդանավակայաններում գանձվող «օդի հարկը» վերացնելու մասին հայտարարությունները պարզապես հենց այնպես ասված «գաղափար» էին: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր (Առավոտ, 13.02.2007), որ Հայաստանից մեկնող յուրաքանչյուր ուղեւորից 10 հազար դրամի չափով գանձվող պետական տուրքը կամ, այսպես կոչված, «օդի հարկը» կվերացվի: Դրա անհրաժեշտությունն Ա. Մովսիսյանը բացատրեց նրանով, որ այդ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեր հարցին, թե արդյոք սպասելի՞ էր այն, որ ՍԴ-ն չփոխեց ԿԸՀ որոշումը համամասնական ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ պատասխանեց. «Իհարկե, սպասելի էր»: Մյուս հարցին, թե չի՞ համարում, որ ընդդիմությունն այս անգամ ավելի աղքատիկ փաստեր ներկայացրեց ՍԴ-ին՝ ԱԺՄ նախագահը պատասխանեց. «Դա էլ նշանակություն ունի: Այո, իմ տպավորությամբ՝ ավելի աղքատիկ էին փաստերը, քան 2003-ին: Նյութերն
«Մենք այլընտրանք ենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության»
Թեհրանում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հայաստանի Առաջին հանրապետության 89-րդ տարեդարձի առիթով օրերս Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես է եկել հայաստանյան ընտրություններից հետո իր առաջին հրապարակային ելույթով, որում շեշտել է. «Մեզ եղավ համագործակցության առաջարկ-հրավեր՝ կոալիցիայի մաս կազմելու, մենք փոխադարձ առաջարկությամբ ներկայացանք իրենց, երեք առաջարկություն ներկայացրինք: Նախընտրական պայքարի ժամանակ
ՄԵԶԱՆՈՒՄ ՓԱՍՏԵՐԸ ՉԱՐԺԵՆ ՈՉԻՆՉ
ՍԴ որոշումից հետո արձանագրում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը հունիսի 8-ին լքելուց առաջ «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը հայտարարել էր, որ «դատարանը նույնիսկ համարձակություն չի դրսեւորում ընդամենը մի քանի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել եւ դրան հակառակ որդեգրում է ընտրախախտումներն անճշտությունների վերածելու՝ ոչինչ չասող, քվեարկության արդյունքների վրա ազդեցություն
«ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ ԵՎ ԼՌԵԼ»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի համոզմամբ՝ սա Հայաստանի իշխանությունների համար ԼՂ հարցի լուծման լավագույն ձեւն է: Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը: Ու թեեւ դատելով եռանախագահների հայտարարություններից, որոնց համաձայն՝ բանակցային գործընթացում ազատագրված տարածքներն արդեն իսկ դիտվում են որպես ադրբեջանական տարածքներ, եւ դրանք վերադարձնելը
ՆՈՐ ԽՈՍՔ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Առայսօր քաղաքագիտության մեջ հայտնի էր երկու կարգավիճակ. իշխանություն (կուսակցություն, որը տիրապետում է համապատասխան լծակներին) եւ ընդդիմություն (որն այդ լծակներին հավակնում է): Սակայն դատելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Թեհրանում հնչած ելույթից, Հայաստանում ի հայտ է եկել մեկ այլ՝ երրորդ կարգավիճակ, որն առայժմ գիտությանը հայտնի չէ: Ըստ նորամուծության հեղինակ Հ. Մարգարյանի, դա «այլընտրանք է թե՛ իշխանությանը,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ երկրորդ ԴԱՆԴԱՂ ԺԱՄԱՆԱԿ Սումգայիթի մեր հրթիռային ու հույժ գաղտնի զորամասում ահավոր դանդաղ ու դժվար էին անցնում հատկապես Շաբլովսկու օրերը, եւ չնայած ինքը քնելուց բացի այլ զբաղմունք չուներ, բայց, իր ասելով, իր օրերը հենց էդ պատճառով էլ շատ դժվար ու շատ դանդաղ էին անցնում, եւ իր օրինակի վրա ինքը հայտնագործել էր,
ԽՈՅ 21.03-20.04: Լավատեսությունն ու ինքնավստահությունը ապագա ձեռքբերումների հիմքն են: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե լավ տրամադրություն ունեք՝ շփվեք ավելի մեծ թվով մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հնարավորություն ստեղծեք օրը առողջությանը նվիրելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մանրուքների վրա ուշադրություն չդարձնելու դեպքում՝ դուք ավելի բարի կդառնաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր կարելի է լուրջ գործարքներ կատարել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Խորհուրդ է տրվում կուտակված խնդիրների
ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ, ԹԵ՞ ՄԱՐԶԱԿԱՆ
Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրի մասին վերջնական որոշում ՈՒԵՖԱ-ն պետք է կայացնի հունիսի 22-ին կայանալիք գործադիր կոմիտեի հերթական նիստում: Երեկ զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Իսպանիան, որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, պատրաստ
«Հեռացնենք միասին»
«Թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա նախագահ»,- Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ այս նպատակի համար ընդդիմադիրները պետք է, ի վերջո, համախմբվեն: «Եթե այս անգամ էլ թույլ տվեցինք, որ Սերժ Սարգսյանն անցնի՝ դա նշանակում է, որ այս երկրում ընդդիմությունն այլեւս անելիք չունի»,- ասում է նա: «Առավոտի» դիտարկմանը, որ ՍԴՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ էլ
ՀՅԴ-Ն, ՆԱՐԴԻՆ ԵՎ «ՀՈԳԻՍ»
Խճանկար Միջերկրականի ափերից Հունիսի 1-ին Մադրիդում, «Ռաֆայել Ալբերտին» գրադարանի դահլիճում կայացավ իսպանահայ մշակույթի տոն: Առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը կազմակերպել էր «Հոգիս» հայ-իսպանական մշակութային միությունը: «Սկզբում մտադրվել էինք ներգրավել միայն Մադրիդի բնակիչներին, բայց ստացվեց այնպես, որ Վալենսիայի հայերն էլ մասնակցեցին՝ իրենց շնորհալի կատարողներով: Սա, այսպես ասած՝ փորձնական միջոցառում էր: Սեպտեմբերին նախատեսել ենք Հայաստանի անկախությանը նվիրված
Մետրոպոլիտենը վնասով է աշխատում
Քանի որ մայրաքաղաքի բնակիչների մեծ մասին մետրոյով երթեւեկելը հարմար չէ Չնայած այսօր մետրոն ամենաէժան հասարակական փոխադրամիջոցն է, սակայն Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է թերբեռնված: Պատճառն այն է, որ մետրոյի կառուցումից ի վեր մայրաքաղաքն ընդլայնվել է՝ համալրվելով նոր թաղամասերով, իսկ մետրոյի կայարանները չեն ավելացել: Ուստի, հատկապես ծայրամասային թաղամասերի բնակիչներին մետրոյով երթեւեկելը հարմար չէ: «Առավոտի» հետ զրույցում Մետրոպոլիտենի
ՓՆԹԻԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԹՈՂԵԼ
Սիրիայի դեսպանը մեր երկրում ամեն ինչ հավանել է, բայց նա կարծում է, որ հայերն իրենց շրջակա միջավայրը փնթի են պահում: «Հայաստանում մաքրության պակաս կա, ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող են մարդիկ գնալ բնության գիրկ, խնջույք անել, ուրախանալ ու վերջում աղբը թողնել ու հեռանալ»,- «Առավոտի» հետ զրույցում մեր երկրի մասին այսպիսի կարծիք հայտնեց Սիրիայի արտակարգ եւ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ
Հայաստանը անկախության 15 տարիների ընթացքում հասցրել է 10 վարչապետ փոխել: Ընդ որում, բացառությամբ Հրանտ Բագրատյանի եւ Անդրանիկ Մարգարյանի, մնացած 8 վարչապետները հիմնականում պաշտոնավարել են մեկ տարի՝ մի քիչ ավելի կամ նույնիսկ պակաս: Հասարակության հիշողության մեջ իբրեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ մնացել է Վազգեն Մանուկյանը, որը, սակայն պաշտոնավարել է 1990-1991թթ., մինչեւ Հայաստանի անկախության հռչակումը՝ նախագահելով
ԱՅԴՊԵՍ ԱՊՐԵԼՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է
Այդ կարծիքին են թմրադեղեր օգտագործողները «Երբ իմացա ՄԻԱՎ ունեմ՝ էդքան էլ չվախեցա, սպասում էի դրան, որովհետեւ 15 տարվա դեղ անող էի, սաղ կյանքս արտասահմաններում եմ եղել, շփվել եմ նարկոմանների հետ, դրանց 90 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր ա, վարյանտ չէր, որ ես էլ չվարակվեի: Ես լավ էլ հասկանում էի, որ նույն ասեղներից կամ նույն ամանի մեջից դեղ
Կանայք սիրում են ծեծվե՞լ
Որոշ հայ կանայք նորմալ են համարում, որ ամուսիններն իրենց ծեծում են «Հարցումների ենթարկված կանանց 22%-ը կարծում է, որ ամուսինն իրավունք ունի իր կնոջը ծեծելու: Կանայք ավելի շատ ծեծի են ենթարկվում այն պատճառով, որ կերակուրը մոռացել են գազօջախին, երեխաներին անուշադրության են մատնել, ամուսիններին հակաճառել են կամ սեռական ցանկությունը մերժել են»,- երեկ այս մասին հայտարարվեց «Հայաստանի ժողովրդագրության
Լցնովի պաղպաղակըn վտանգավոր է
Չնայած դրան, մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել լցնովի պաղպաղակի վաճառքի կետերի: Ամեն տարի Երեւանի քաղաքապետարանն արգելում է փողոցներում լցնովի պաղպաղակի վաճառքը՝ պատճառաբանելով, որ պաղպաղակի այդ տեսակը հակահիգիենիկ պայմաններում է պատրաստվում եւ վաճառվում: Բացի այդ, առողջապահության նախարարությունն ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ այդ պաղպաղակի հումքը վնասակար է մարդու առողջությանը: Այսօր էլ Երեւանի փողոցներում, հատկապես
ՀԻՊՈԹԵՔԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ
Վարկավորման այս տեսակից օգտվում են միայն մեծահարուստները Հիպոթեքային վարկավորումը Հայաստանի բնակչության միջին խավի համար դեռեւս անհասանելի է: Չնայած տարեցտարի հիպոթեքի տոկոսադրույքները նվազում են, սակայն դա որեւէ կերպ չի նպաստում, որպեսզի ավելի շատ հաճախորդներ օգտվեն վարկավորման այս տեսակից, քանի որ, տոկոսադրույքների իջեցմանը զուգահեռ, Հայաստանում բարձրանում են անշարժ գույքի գները: Այդ պատճառով էլ մի շարք տնտեսագետներ գտնում
«Ոսկե ծիրանը»՝ հուլիսի 9-ից
Փառատոնը նոր «թափ է հավաքում» Երեկ «Երեւան» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել «Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն եւ «Ռեժիսորներ առանց սահմանի» բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Կինոյի տոնը կսկսվի հուլիսի 9-ին, ու, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես բացման արարողությունից առաջ Շարլ Ազնավուրի հրապարակում կկայանա ծիրանօրհնեքի արարողություն: Պրեմիերաների
«ՎԱՅՐԻ» ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Նկարչուհի Անիտա Առաքելյանը իրեն համարում է ֆովիզմի իսկական հետեւորդ՝ բառի ուղղակի եւ փոխաբերական իմաստներով: Վերջին տարիներին մասնագետների շրջանում հոլովվում է նկարչուհի, ավանգարդիստական ֆովիզմ ուղղության հայաստանյան եզակի (եթե ոչ եզակիներից) ներկայացուցիչ Անիտա Առաքելյանի անունը: «Առավոտը» հյուրընկալեց արվեստագետին: Խնդրեցինք նախ ներկայացնել, թե ինչ ասել է ֆովիզմ ուղղություն: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երբ 1905թ. Փարիզի անկախների սալոնում ցուցադրվեցին
Եկեղեցին հայոց պատմության մի մա՞սն է
Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման շուրջ տարակարծությունները չեն դադարում: Ներկայումս մեր երկրի հանրակրթության ոլորտում տեղի է ունենում առարկաների ինտեգրման գործընթաց: Այսինքն՝ դպրոցական ծրագրեր են մուտք գործում այնպիսի առարկաներ, որոնք ներառում են տարբեր առարկաներից վերցված ընդհանուր թեմաներ: Ըստ կրթակարգի՝ ինտեգրումը տարածվում է բոլոր առարկաների վրա, մինչդեռ այս գործընթացից դուրս է մնացել հայոց եկեղեցու պատմություն առարկան, որը
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍԵՐՆԴԱՋԱՐԴՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ աշխատակիցներին «օպտիմալացնում» կամ աշխատեցնում են կես դրույքով՝ սերնդափոխության պատրվակով: «Առավոտին» են դիմել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի շարք ֆակուլտետների ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցներ եւ դասախոսներ: «ԵՊՀ-ում աշխատաոճի եւ աշխատակազմի բարելավման պատրվակով կատարվող մի շարք չհիմնավորված, անտրամաբանական եւ անարդարացի փոփոխությունները հարվածի տակ են դնում ինչպես աշխատակիցներին, այնպես էլ ուսումնական գործընթացը: Աշխատակազմի երիտասարդացման նպատակով կատարվում են աշխատակիցների
Մանկաբարձուհին վերականգնվեց աշխատանքում
«Փակ-գաղտնի քվեարկություն»՝ հաստիքների կրճատման հիմքով Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում օրեր առաջ ավարտվեց Արագածի բուժտեղամասի մանկաբարձուհի Մարիետա Ալեքսանյանի հայցի քննությունն ընդդեմ «Արագածավանի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանի հրամանի: 30 տարվա ստաժ ունեցող մանկաբարձուհին տնօրենի «փակ-գաղտնի քվեարկությամբ» հաստիքային կրճատման տակ է ընկել: Նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված Ռուզաննա Ավետիսյանն ու Եվգենյա Ալեքսանյանը դիմել են Գոռ Հովհաննիսյանին՝
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը լսեց ընտրախախտումների մասին եզրափակիչ ելույթները: Ինչպես արդեն հայտնեցինք, նախորդ օրը եզրափակիչ ելույթից հետո դատարանը լքել էին «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները, իսկ երեք դիմումատուները՝ «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները երեկ իրենց եզրափակիչ ելույթներից հետո նույնպես հեռացան նիստերի դահլիճից: Ժ.13.30-ին պատասխանողն ավարտել էր իր խոսքը եւ Սահմանադրական
Սկզբում՝ առեւտրականին, հետո՝ տիրոջը
Հարկայինը որոշել է տոնավաճառներում գործող առեւտրականներին հարկային դաշտ բերելուց հետո տոնավաճառի տիրոջ վճարած հարկը վերանայել: Հայաստանում գործում է 50-ից ավելի տոնավաճառ: Ամբողջ 2006-ի ընթացքում բոլոր տոնավաճառների տերերը միասին վճարել են ընդամենը 2,5 մլրդ դրամ հարկ: Երեկ ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում այս մասին տեղեկացրեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հաշվի առնելով, որ միայն 1 տոնավաճառում
«ՋԵՐՄՈՒԿԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՐԵՆԴ»
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը վստահ է, որ «Ջերմուկի» շուրջ ծագած աղմուկը հատուկ կազմակերպված ակցիա է: – «Ջերմուկի» շուրջ ծագած միջազգային աղմուկի պատճառով ձեր արտադրանքի անունը վերջին շրջանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Ի վերջո, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է այսքան մեծ աղմուկ «Ջերմուկի» շուրջ: – Այն, ինչ կատարվում է, որեւէ կերպ չի
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՎԵՑ
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ձեւավորվեց մեր երկրի նոր կառավարությունը: Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Պրն Քոչարյանը 2002թ. մարտի 16-ի իր իսկ հրամանագրում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել. ըստ այդմ, ՀՀ մշակույթի եւ երիտաuարդության հարցերի նախարարությունը վերանվանվել է մշակույթի նախարարություն, իսկ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձեւով
Բաքուն՝ հզորների ուշադրության ներքո
Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում նպատակաուղղված է ամենից առաջ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, համատեղ ջանքերով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը, այնտեղ բնակվող ժողովուրդների անվտանգ եւ ստեղծագործ կյանքի համար պայմանների ապահովմանը: Այս մասին Day.Az-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն աշխատանքային այցով գտնվում էր Բաքվուն: Նրա խոսքերով, մի շարք ուղղություններով
Նա կլինի լավ նախագահ
ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը վստահ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը կլինի նախագահ եւ լավը կլինի: Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցում «Առավոտը» կեսկատակ նկատեց, որ պարոն Բաբլոյանը «նստել» է ՀՀՇ-ի ժամանակ, «նստել» է ուրիշների ժամանակ, հիմա էլ այսօր գործող


















































