Օրվա լրահոսը
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. ընտրական մրցաշարի եզրափակիչ խաղում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում 0։4 խոշոր հաշվով զիջեց Իսպանիային։ Որ ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աշխարհում 3-րդ թիմը հաղթելու անհամեմատ ավելի շատ հնարավորություն ուներ, ներքուստ համոզված էին գրեթե բոլորը։ Բայց որ կգրանցվի 0։4 հաշիվ, քչերն էին սպասում։ Մանավանդ որ հավաքականների առաջին հանդիպման ժամանակ մեր թիմը մրցակցի դաշտում վատ
Պատվիրատուին պետք է դաստիարակել
Պատվիրատուին պետք է դաստիարակել Անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ճարտարապետների խորհրդի հոբելյանական տասներորդ նիստը: Խորհուրդը ղեկավարում էր Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը։ Երեւանում էին նաեւ Աստանայի, Թբիլիսիի, Մինսկի, Բիշկեկի, Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ճարտարապետները, «Մոսկվայի ճարտպետկոմի» ներկայացուցիչներ, Մոսկվա քաղաքի գլխավոր նկարիչը, Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիայի պատասխանատու քարտուղարը եւ այլք։ Հանդիպման առաջին օրը բոլոր
ՀԱՐԿ ԼԻՆԻ՝ ԿՀԱՆՎԵՄ
ՀԱՐԿ ԼԻՆԻ՝ ԿՀԱՆՎԵՄ Երգիչ Էմին Դավիդովը ելույթ է ունենում գիշերային ակումբներում Ըստ «Առավոտին» հասած լուրերի, էստրադային երգիչ Էմին Դավիդովը գիշերային ակումբներում «լայն պրոֆիլով» է աշխատում՝ երգելուց զատ, նաեւ ստրիպտիզ է ցուցադրում՝ մերկանալով ստրիպ-պարուհիների օգնությամբ։ Երգիչը լուրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց։ «Եթե հարկ լինի մերկանալու՝ կմերկանամ։ Ուրիշների օգնության կարիքը չեմ զգում»,- ասաց նա՝ հիշելով ռուսական
«Ամեն ինչ ճակատին եմ ասել»
«Ամեն ինչ ճակատին եմ ասել» Ռուբեն Գեւորգյանի հետ իր հարաբերությունների մասին հիշում է Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանը: Հոկտեմբերի 8-ին «Առավոտում» տպագրված «Այս աշխարհն ինչո՞ւ է այսպես ծուռ» նյութում Ռուբեն Գեւորգյանը մեղադրում էր Շիրակի տարածքի դատախազ Համլետ Հովսեփյանին հիմնադրամի անօրինականության եւ իր կողմից կատարված յուրացումների մասին 6-րդ ոստիկանության վարչությանը «առանց ամաչելու նյութեր տրամադրելու մեջ»: Այս
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Դատարանում ահաբեկիչներն ամբաստանյալ են, իսկ անջատված մասով՝ վկա «Հոկտեմբերի 27» քրգործով հերթական դատական նիստը մինչեւ ժամը 13.30-ը դարձյալ դռնփակ էր։ Երբ հայտարարվեց, որ դատական նիստը դռնբաց է, այդ ժամանակ էլ տուժողի շահերի ներկայացուցիչ Լեւոն Եղիազարյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա հայտնեց, որ «Հայլուրով» տեղի է ունեցել փակ գաղտնի նիստից արտահոսք։ Ըստ պետական լրատվամիջոցի,
Ղարաբաղի հատապտուղներն արտահանվում են
Ղարաբաղի հատապտուղներն արտահանվում են Սերգեյ Ենգիբարյանի հաջողության պատմությունը 1996թ. Ղարաբաղի բանակում ծառայությունն ավարտելուց հետո Սերգեյ Ենգիբարյանը որոշեց զբաղվել բիզնեսով: Բանկից վերցրած հինգ հազար դոլար վարկով սկսեց կաթնամթերքի արտադրություն: «Ես մասնագիտոււթյամբ կաթի եւ կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգ եմ, երեւի որոշիչ հանգամանքը դա է եղել: Եվ երկրորդ, այդ ժամանակահատվածում, երբ սկսեցինք գործը (դա 96թ. էր), նոր էր խաղաղություն հաստատվել,
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է Հայաստան են բերվում միայն շատ նեղ մասնագետներ Երեւանում երեկ սկսվեց «ԱՊՀ անդամ երկրների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության գծով խորհրդատվական խորհրդի» 16-րդ նիստը, որն աչքի ընկավ կազմակերպչական մի շարք թերություններով: Լրագրողներին տրամադրված մասնակիցների ցանկում Բելառուսի ներկայացուցիչների պաշտոնները նշված չէին, անգամ երկրի անունն էր սխալ նշված (Բելոռուսիա), Հայաստանը ներկայացնողների անուններն
«ԱՊՏԱԿ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄԵՐԻՆ»
«ԱՊՏԱԿ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄԵՐԻՆ» «Որեւէ զարմանալի բան չկա։ Կանխատեսելի էր, որ «Ա1+»-ը կրկին եթեր չի վերադառնա, որովհետեւ իշխանությունները շարունակում են վախենալ օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվությունից»,- ի պատասխան մեր հարցի՝ ինչպե՞ս է գնահատում «Ա1+»-ին հերթական անգամ եթերի հնարավորությունից զրկելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը, ասաց ՀԺԿ նախագահ, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ «ԱՄ» խմբակցության անդամ Հմայակ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ 0:4
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ 0:4 «Մեր տղաները պատվով դուրս եկան ահեղ մրցակցի հետ պայքարից», «նրանք կարողացան խուճապի մատնել իսպանացի պաշտպաններին», «առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում», «խաղի հաշիվը չի արտացոլում ուժերի հարաբերակցությունը», «եթե դատավորը 11-մետրանոց նշանակեր, ապա…»: Այդպիսի հանրածանոթ բառակապակցություններով են մարզական մեկնաբանները բնութագրելու շաբաթ օրը կայացած Հայաստան-Իսպանիա խաղը: Սակայն եթե նույնիսկ այդ մխիթարական բառահեղեղը երիցս ճիշտ է,
Սիրելի հայրենակիցներ
Սիրելի հայրենակիցներ Ապօրինությունների եւ ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը բռնազավթած վարչախմբի գործունեության հետեւանքով երկրում օրեցօր խորանում է ներքին լարվածությունը, առարկայական են դառնում արտաքին մարտահրավերները: Աշխատանքից զրկվում են հազարավոր ուսուցիչներ եւ բժիշկներ, թմբկահարվող «տնտեսական աճին» զուգահեռ խորանում է սոցիալական բեւեռացումը, թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Ձմռանն ընդառաջ, ժողովրդի գլխին դամոկլյան սրի պես կախվել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի գների
ՀՌԱՀ-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ
ՀՌԱՀ-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի խոստովանությունից դատելով՝ երեկ կապուղիների մրցույթում հաղթողները որոշվել են ոչ թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված կարգով, այլ բանավոր զրույցներից ստացած թյուր տպավորության հիման վրա: Գնահատականները չեն փոխվում «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» երեկ դարձյալ չստացան հեռարձակման արտոնագիր: Հիշեցնենք, որ «ՆՏ»-ն ներկայացրել էր նույն փաթեթը, ինչ նախորդ
Ո՞ՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԹԱՂԻ ՄՅՈՒՍ «ԳԵԼԵՐԸ»
Ո՞ՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԹԱՂԻ ՄՅՈՒՍ «ԳԵԼԵՐԸ» Աջափնյակի թաղապետի ընտրություններում առայժմ ավելի բարենպաստ դիրքեր ունի Արման Սահակյանը Այսօր մեկնարկում է Աջափնյակի թաղապետի արդեն գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչությունը, որը կտեւի ընդհուպ մինչեւ՝ հոկտեմբերի 31-ը, ժ. 24.00-ն: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 13-ը, այս համայնքում թաղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների գրանցման վերջին ժամկետն էր: Հիշեցնենք, որ մինչ այդ առաջադրման հայտեր
Երկու մարզիչներն էլ ձգտելու են հաղթանակի
Երկու մարզիչներն էլ ձգտելու են հաղթանակի Երեկ Հայաստանի եւ Իսպանիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Միհայ Ստոյկիցան եւ Ինյակի Սաեսը մամուլի ասուլիսներ անցկացրին։ Հայաստանցի մարզական լրագրողները միայն վերջին պահին տեղեկացան, որ Սաեսի հանդիպումը լրագրողների հետ նշանակված է «Արմենիա» հյուրանոցում ժամը 12-ին։ Գուցե այդ պատճառով էր, որ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներն այնքան էլ շատ չէին։ Իսպանացիների գլխավոր մարզիչն
Ռադիոն՝ առանց թոշակառուների
Ռադիոն՝ առանց թոշակառուների Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ Ռադիոտանը ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու Հանրային ռադիոյում կատարված փոփոխությունների մասին։ «Հանրային ռադիոն մի տեսակ վերածվել էր թոշակառուների ռադիոյի (լսարանի առումով), իսկ հիմա այն ավելի դինամիկ է»,- ասաց Ա. Հարությունյանը։ Նախապատրաստական փուլում են «Բարի լույս, Հայաստան» եւ «Ուշ գիշերին» հաղորդումները,
ՇՓՈԹԱՀԱՐ ՀԵՐԿՈՒԼԵՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՇՓՈԹԱՀԱՐ ՀԵՐԿՈՒԼԵՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Ընդունված է կարծել, թե հին հույներին է պատկանում այն մեծագույն ճշմարտության հայտնագործումը, ըստ որի՝ հայեցողությունը բարձր է գործունեությունից։ Սակայն իմացաբանական այսպիսի եզրակացության ամրագրումը կարճ ժամանակ անց հանգեց նույնքան մեծագույն մոլորության, երբ նրանք սկսեցին մտածել, թե մարդկային ցեղը ապրում է հանուն մի քանի ինտելեկտուալների։ Եվս մի քայլ՝ եւ անգնահատելի ճշմարտությունը, որով հաստատվում էր
ԵՄԱ-ն բավարարված է պաշտոնական տարբերակից
ԵՄԱ-ն բավարարված է պաշտոնական տարբերակից Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, Հայաստանի «Ինտերնյուս» հ/կ-ն եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օրերս հանդես եկան հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ: Երեկ նրանք մոտավորապես նույն կազմով ասուլիս էին հրավիրել՝ արտահայտելու իրենց բավարարվածությունը արդարադատության նախարարության եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի
ԼԱՎ ՑԱՆԿԱՊԱՏ՝ ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆ
ԼԱՎ ՑԱՆԿԱՊԱՏ՝ ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆ Չանսալով ռամկավարների կոչին՝ զերծ մնալ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին կարծիքներ հայտնելուց, Հայաստանի ամերիկյան համալսարանը երեկ կազմակերպել էր «Հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդիրները» թեմայով գիտական նստաշրջան եւ կլոր սեղան: ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը հարգեց Ամերիկյան համալսարանը, առավոտ վաղ ներկայացավ գիտաժողովին ու ողջունեց այն: Նախարարը ներկայացրեց պետության պաշտոնական տեսակետը այս հարցի
Միկրովիրաբուժության խնդիրները՝ այսօր
Միկրովիրաբուժության խնդիրները՝ այսօր Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ծառայությունը 1986-ից ի վեր տեղավորված է թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցում: Փաստորեն նախնական նպատակը` նեղ մասնագիտական կլինիկայի ստեղծումը, մինչեւ այսօր իրականություն չի դարձել եւ անհասկանալի է, որ այսքան բեղմնավոր գործունեություն իրականացրած ծառայությունը դեռեւս չունի մասնագիտացված կլինիկա, որը կկարողանա ինքնուրույն տնօրինել իր ֆինանսներն ու գործունեությունը։ Թերեւս պետական ակտիվ միջամտությունն
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԶԱՐԳԱՆԱ ՕՐԵՆՔՈՎ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԶԱՐԳԱՆԱ ՕՐԵՆՔՈՎ Քաղաքապետը հասկացավ, որ դա է «վերեւների» կամքը Վերջին երկու ամսում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը մի քանի անգամ տարբեր առիթներով ասել է, որ մայրաքաղաքի հիմնախնդիրները լուծել լիովին հնարավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով։ (Հիշեցնենք, որ ինքը՝ նախագահ Քոչարյանը, կարեւորում է «Երեւանի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը)։ Ավելին, իր պաշտոնավարման երկու
ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ Երբ Տ.Նաղդալյանի սպանության քրգործով մեղադրողներին մի քանի դատական նիստերի ընթացքում չհաջողվեց հարցաքննված ամբաստանյալներից ցուցմունքներ կորզել, որոնք կարող էին հաստատել լրագրողի սպանությունը՝ Արմեն Սարգսյանի կողմից պատվիրված լինելու մեղադրանքը, իշխանությունները գործի դրեցին Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանին նախ՝ իր անցյալը հիշեցնելու, ապա նաեւ՝ մեղադրանքներ առաջադրելու մարտավարությունը: Արդյունքում, Հ.Արսենյանը դատական արդեն քանի նիստ զրկված է
ԶԱՎԹԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՅԳԻՆ
ԶԱՎԹԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՅԳԻՆ Օպերայի եւ Օղակաձեւ այգիների զավթումից հետո վերջին, փոքրիշատե զբոսայգի հիշեցնող տարածքը նախագահի նստավայրի դիմացի Պուշկինի այգին է: Սակայն նշաններ կան, որ այն նույնպես շուտով կդառնա այլ նշանակության վայր: Համենայն դեպս, այգու մի խոշոր հատված հատկացվել է «Եվրոստան ույուտ» ընկերությանը, եւ հիմա այնտեղ խոշորամասշտաբ շինարարություն է ընթանում: Մեր բոլոր փորձերը՝ քաղաքապետարանի
Բաքուն շրջափակեց Անդրանիկ Մանուկյանին
Բաքուն շրջափակեց Անդրանիկ Մանուկյանին Երեւանում ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) երրորդ նիստում Հայաստանն ընտրվել է ՏՐԱՍԵԿԱ-ի նախագահող երկիր առաջիկա տարվա համար եւ, հետեւաբար, ՄԿՀ գլխավոր քարտուղարը նույնպես պետք է ընտրվեր հայկական կողմից՝ փոխհամաձայնության հիման վրա: Սակայն, Ադրբեջանական կողմը շրջափակել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ընտրությունն այդ պաշտոնում: Այդ առնչությամբ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի
«Ար»-ն ուղղակի հեռուստադիտող էր գրավում
«Ար»-ն ուղղակի հեռուստադիտող էր գրավում Արտոնագրման մրցույթից առաջ «Ար»-ը, եւ հատկապես «Ազդարար» լրատվական ծրագիրը, բավական մեղմեց քննադատական սուր շեշտադրումները եւ դարձավ ավելի մեղմ ու զգուշավոր: Նման երեւույթ նկատվել էր նաեւ «Շանթ» հեռուստաընկերության արտոնագրման ժամանակ: Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ այս փաստերը վկայում են, թե Ազգային հանձնաժողովը ծառայում է իբրեւ անուղղակի գրաքննության մարմին, քանի որ հեռուստաընկերություններն
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՆԵՂ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՆԵՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ» ՀԺԿ 4-րդ արտահերթ համագումարի օրակարգում միայն կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխանեցնելն էր: Այնուամենայնիվ՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթում հնչեցին նաեւ քաղաքական գնահատականներ: «Մեր երկրում 100-ից ավելի կուսակցություններ կան,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:- Սակայն նրանց տարբերակողը, ցավոք, գաղափարական տարբերությունները չեն: Հարմարվողականությունը, իշխանության լծակներին ամեն գնով մոտ կանգնելու գաղափարախոսությունն է
«ՏՈՒՐԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ»
«ՏՈՒՐԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ» Ասում է ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: – Ձեր նշանակումը՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, համապատասխանո՞ւմ է ձեր սպասելիքներին եւ դուք գտնո՞ւմ եք, որ այդ նշանակումը բավարա՞ր է ձեր նման ծանրակշիռ եւ ծանրամարմին քաղաքական գործչի համար (ձեւակերպոււմները ձերն են)։ –
ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ
ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ Երեկ չարտերային չվերթով ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Մադրիդից ժամանեց Երեւան։ Հայաստանում Իսպանիայի ընտրանու բոլոր խաղացողներին շատ լավ են ճանաչում ու նրանցից յուրաքանչյուրն իր մոլի երկրպագուներն ունի։ Ու դա էր պատճառը, որ մինչ հյուրերի ինքնաթիռի վայրէջք կատարելը «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ֆուտբոլասերներ էին հավաքվել, որոնց մեջ գերակշռում էին երիտասարդները։ Նրանք անվանապես ճանաչում էին բոլորին
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՆԱԽԱԳԻԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1 «ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը (այսուհետ՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ) գաղափարական ծրագրերի հիման վրա, իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր միավորում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին եւ սույն կանոնադրությանը համապատասխան։ 1.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ոչ առեւտրային, հասարակական-քաղաքական կազմակերպություն համարվող իրավաբանական անձ է։ 2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ 2.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նպատակն
Երկրորդ դռնփակ նիստը
Երկրորդ դռնփակ նիստը «Հոկտեմբերի 27» քրեական գործով առաջին անգամ դռնփակ նիստ հրավիրվեց այն ժամանակ, երբ ամբաստանյալ Վռամ Գալստյանը ցանկացավ լրացուցիչ ցուցմունքներ տալ։ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, երբ ավարտվեց ԱԺ նիստերի դահլիճում գաղտնալսումների արձանագրությունների հրապարակումը (4 հատոր), հայտարարվեց դռնփակ նիստի մասին։ «ՀՀ պետական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակներում կհրապարակվեն գաղտնի նյութեր։ Երեկ տուժողի
«ԻՆՁ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ»
«ԻՆՁ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին Երեւանում կայացած «Էլիթ մոդել լուք» միջազգային մրցույթում լավագույն են ճանաչվել Կարինե Գայամյանը՝ Հայաստանից եւ Նատա Նուդսուբիձեն՝ Վրաստանից։ Երկու մոդելները նոյեմբերի 8-ին Սինգապուրում կայանալիք շոու-մրցույթում կներկայացնեն Անդրկովկասը։ Հայ մոդելը՝ Կարինեն, հերքեց պտտվող այն լուրերը, որ իր տեղը նախապես գնված էր. «Հայկական մենթալիտետն է նման լուրերի պատճառը։
Ծրագիրը գործի կեսն է
Ծրագիրը գործի կեսն է Թե՛ աղքատության նվազեցումը, թե՛ գերատեսչությունների կուսակցականացումը կլինի փուլային: Երեկ հասարակայնությանը ներկայացվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» (ԱՀՌԾ)։ Փաստաթուղթը մշակող գրեթե բոլոր կողմերը ներկա էին շնորհանդեսին՝ ՀՀ վարչապետից մինչեւ միջազգային դոնորական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հիշեց, որ երեք տարի է, ինչ ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում աղքատության նվազեցման խնդիրներին















































